Լրահոս
2023-01-24
-
ՄիջազգայինՆրանց պատժում են, նրանք միավորվում են. Ռուսաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն Արևմուտքի դեմ«Պատժամիջոցները միավորում են Իրանին ու Ռուսաստանին»,- հայտարարել է Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վոլոդինն ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան պետք է միասին դիմակայեն ու հակազդեն սանկցիաներին: Իրանի խորհրդարարանի նախագահն էլ նշել է, որ պետք է երկու երկրները միավորվեն, խափանեն Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունը ու թույլ չտան Արևմտյան պետություններին գերիշխող դիրք զբաղեցնել աշխարհում:Ավելին20:1024.01.23 -
ՔաղաքականԻսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբԻսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։Ավելին20:0124.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ում խաբեբաներն ապօրինաբար ավելի քան 60 միլիոն դոլար գումարի գործազրկության նպաստ են ստացելԽաբեբաներն ԱՄՆ-ում անօրինական կերպով ավելի քան 60 միլիոն դոլար գումարի գործազրկության նպաստ են ստացել COVID-19-ի համավարակի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի վերահսկիչ-վերստուգիչ մարմնի Գլխավոր վերահսկիչ վարչության տարածած հաշվետվությունը։Ավելին19:5424.01.23 -
ՀասարակականԼաչինի միջանցքի բացման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարինԸստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։Ավելին19:4524.01.23 -
ՀասարակականՀրդեհից առաջ պայթյունի ձայներ են լսել Ստամբուլի Սուրբ Փրկիչ եկեղեցու հյուրատանը. երկու կին մահացել էԴեռևս որևէ վարկած չկա, թե ինչից կարող էր բռնկված լինել Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցու հրդեհը, որը երկու մարդու մահվան պատճառ է դարձել: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրը «Հայլուր»-ի հետ զրույցում հայտնել է, որ հրդեհը եկեղեցու բնակելի հատվածում է սկսվել: Այնտեղ ապրում էին հիմնականում հայկական համայնքի կարիքավոր ընտանիքները:Ավելին19:3824.01.23 -
ՀասարակականԳյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով կա տուժածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին19:3024.01.23 -
ՏնտեսականԴոլարն էժանացել էԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 396.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին19:2024.01.23 -
ՍպորտՌոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Սաուդյան Արաբիայի ակադեմիաներից մեկում։Ավելին19:1224.01.23 -
ՔաղաքականԷդուարդ Աղաջանյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր ենԱզգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:Ավելին19:0424.01.23 -
ՀասարակականՊուշկինի թունելը գիշերը ժամանակավորապես կփակվիԱյս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:Ավելին18:5624.01.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Վայոց ձորի Գետափ գյուղի «Դեղձանոց» կոչվող տարածքումՀունվարի 24-ին՝ ժամը 15:15-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի «Դեղձանոց» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:Ավելին18:4824.01.23 -
ԻրավականԴավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել․ News.amՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատական նիստի ավարտին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Վահե Դոլմազյանին: Այս մասին NEWS.am-ին պատմեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:Ավելին18:4024.01.23 -
ԱրցախԱրցախին նվիրաբերված 100 տոննա պարենային մթերքը միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ տեղ հասցնել«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերված 100 տոննա պարենամթերքն այս պահին գտնվում է Գորիսում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով այն հնարավոր չէ հասցնել Արցախ:Ավելին18:3424.01.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Սարքած բան ա, էդ աֆիցեռի տակն ա. զոհված զինծառայողի հայրն իր վարկածն ունիՀայլուր 18։30 Սարքած բան ա, էդ աֆիցեռի տակն ա. զոհված զինծառայողի հայրն իր վարկածն ունիԱվելին18:3024.01.23 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Ծովագյուղի հարակից սարերումՀունվարի 24-ին՝ ժամը 15:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունել չհասած՝ Ծովագյուղի հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք:Ավելին18:2524.01.23 -
ՔաղաքականԶորքին տալիս է սովորական զուբիլ՝ ասելով, թե յոլա գնացեք․ Նաիրի ՀոխիկյանՎերջին պատերազմներից հետո ձևավորված նոր առաջնագծում խրամատներ փորելու, ժայռերը քանդելու համար Հայաստանի ՊՆ-ն զորքին տալիս է սովորական զուբիլ՝ ասելով, թե յոլա գնացեք։ Դա այն դեպքում, երբ պերֆերատորը (էլեկտրական մուրճ) իր հոսանքի գեներատորով հանդերձ մանրածախ խանութներում արժի ընդամենը 300 հազար դրամ։Ավելին18:1724.01.23 -
ՀասարակականԻրավիճակը Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին18:1024.01.23 -
ՔաղաքականԱԺ-ն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականըՀայաստանի Ազգային ժողովն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:Ավելին18:0624.01.23 -
ՔաղաքականՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ․ Արծվիկ ՄինասյանՆիդերլանդական Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը /NIMD/ նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները` հանուն ներառական ժողովրդավարության» խորագրով ծրագիր, որի նպատակն է քաղաքական գործիչների և կուսակցությունների կարողությունների զարգացումը և նրանց կողմից Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական գործընթացներում բովանդակային ներգրավվածության ապահովումը:Ավելին18:0124.01.23 -
ԱրցախԱրցախում փոփոխվել է հովհարային անջատումների ժամանակացույցը«Արցախէներգո»-ն հայտարարում է, որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։Ավելին17:5524.01.23