Լրահոս

2023-02-06
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քան 110 մարդու մարմին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Սիրիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 110-ից, Թուրքիայում՝ հասել 76-ի, հայտնել են իշխանությունները։ «Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 111 մարդ, վիրավորվել՝ 516-ը»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և ավելի քան 330 վիրավորի մասին։
    10:11
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում
    Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ականատեսը տեսագրել է տան փլուզման պահը։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04:17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։ Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել է 76 մարդ, եւս 440-ը վիրավորվել է։
    10:09
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրապարակվել են Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների կադրերը
    Թուրքիայում մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են գրանցվել Գազիանթեփ, Դիարբեքիր, Ադանա, Շանլիուրֆ և Քահրամանմարաշ քաղաքներում։ Իշխանությունները սահմանել են տագնապի ամենաբարձր մակարդակը. «Մեզ ասացին, որ վերջին հետցնցումը եղել է 6,4 բալ: Շուտափույթ ապաքինման մաղթանքներս եմ փոխանցում ժողովրդին և մեր երկրին։ Մենք տագնապի ամենաբարձր մակարդակն ենք տվել»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։ Ավերածության վայրերում աշխատում են բազմաթիվ փրկարարներ և բժիշկներ։ Մի քանի քաղաքներում փլուզվել են բնակելի շենքեր. Հաղորդվում է, որ հզոր երկրաշարժը ավերել է մի քանի բնակելի շենքեր Սիրիայի Լաթաքիա նահանգի հարևանությամբ։
    10:05
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
    Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: t1.jpg (198 KB) Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին: Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության: Թուրքիայի տարբեր քաղաքներում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի շենք է ավերվել: t2.jpg (202 KB) Երկրում տագնապի ամենաբարձր աստիճանն է հայտարարված: Ցնցումները զգացվել են մոտակա նահանգներում, մասնավորապես՝ Հաթայ, Օսմանիյե, Ադիըաման, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա նահանգներում: t4.jpg (42 KB) Թուրքիայի իշխանությունները դիմել են միջազգային օգնության: Երկրի գլխավոր շտաբը աղետի վայր է ուղարկել երկու ինքնաթիռ՝ փրկարարների տեղափոխման համար: Նշվում է, որ երկրաշարժն ամենաուժգինն է եղել վերջին շուրջ 100 տարիների ընթացքում։ Ցնցումների հետևանքով Թուրքիայի տարածքում հարյուրավոր շենքեր են փլուզվել։
    10:02
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ
    Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ է զոհվել, զոհերի թիվն աճում է։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում: Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն հայտնել է, որ տուժել են 10 քաղաքներ՝ Գազիանթեփ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիե, Ադիյաման, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիարբեքիր եւ Քիլիս ։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և թուրքական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում: Ինչպես հաղորդում Է Reuters-ը, սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել, Համայի քաղաքացիական ծառայության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ ևս մի քանի շենքեր են փլուզվել: BBC-ի պրոդյուսեր Ռուշդի Աբուալուֆը Գազայի հատվածում ասել է, որ տունը, որտեղ նա ապրում էր, ցնցվել է մոտ 45 վայրկյան:
    10:00
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
    Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    09:57
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել է «Միսիս Տիեզերք» (լուսանկարներ)
    34-ամյա Ելենա Մաքսիմովան նվաճել է «Միսիս Տիեզերք» տիտղոսը։ Մրցույթն անցկացվել է Սոֆիայում. դրան մասնակցել են ներկայացուցիչներ 120 երկրից, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է gazeta.ru-ն։
    09:50
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:40
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սոլսբերիում վաճառվել է տունը, որտեղ թունավորվել են Սերգեյ Սկրիպալն ու դուստրը
    Բրիտանական Ուիլթշիր շրջանի իշխանությունները տեղի բնակչին վաճառել են Սոլսբերիում գտնվող տունը, որը պատկանել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և որտեղ նա և նրա դուստրը թունավորվել են A234 նյարդապարալիտիկ նյութով («Նովիչոկ»), Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Mirror թերթը:
    09:30
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինվորական կացարանի ննջարանի դուռը փակ չի եղել, զինվորների մարմինները միայն մահճակալին չեն եղել․ զինդատախազությունը նորովի է ներկայացնում հրդեհի հանգամանքները
    Զինդատախազությունը անդրադարձել է կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին։ «Լուրեր»-ի հետ զրույցում Զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ կացարանում 22 զինծառայող է ապրել․ մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են եղել, երկուսը՝ կապիտանը և նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, ևս երկուսը՝ պահուհանների ճաղավանդակներից․
    00:58
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    00:10
    06.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բեռլինի տարեցների խնամքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Շտապ օգնության մոտ 100 աշխատակից մեկնել է Բեռլինի ծայրամասում գտնվող Շպանդաու շրջանի ծերանոց՝ հրդեհը և դրա հետևանքները վերացնելու, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերմանական rbb ռադիոն։
    00:00
    06.02.23
    Ավելին
2023-02-05