Լրահոս
2023-02-06
-
ՀասարակականԵրևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդըՌուս նկարիչ Դանիլ Դեգեն Սիրո տոնին ընդառաջ ցուցահանդես է կազմակերպել Երևանի ամենասիրուն հասցեներից մեկում՝ Բուսաբանական այգում: Նա Թբլիսիից է եկել Երևան՝ հատուկ իր նկարները ցույց տալու համար: «Հայլուր»-ի թղթակցին ասել է՝ շատ կուզեր Երևանում ապրել, բայց Թբիլիսիում տան վարձերն ավելի էժան են:Ավելին15:2206.02.23 -
ԵրևանԹուրքիայում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Երևանում և ԳյումրիումՓետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։Ավելին15:1506.02.23 -
ՏարածաշրջանՀալեպը կրկին ցնցվել է․ կա հայազգի 2 զոհ․ Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեանժամը մեկին նոր երկարաշարժ ա եղել, նույն ուժգնությամբ Հալեպը ցնցվել ա, մարդիկ սարսափի մեջ, դուրս են թափվել տներից հայտնել է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-ՊողիկեանըԱվելին15:0706.02.23 -
ՏարածաշրջանՀայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր ենՀայտնի են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ են՝ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը: Գոչունյանը նաև հայտնեց, որ նրանց զավակները ծանր վիրավոր են: Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912-ի, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը:Ավելին15:0406.02.23 -
ՏարածաշրջանՊոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայովՊոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը:Ավելին15:0006.02.23 -
ԱշխարհՌուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համարՌուսաստանը փետրվարի 7-ին մարդասիրական օգնության խմբաքանակ կուղարկի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի շրջանում հունվարի 28-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներին։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի մարդասիրական օգնությունն Իրան է մտել Հայաստանի սահմանով և կուղարկվի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաք: Հունվարի 28-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է 175 հազար բնակչություն ունեցող Խոյ քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևելք: Հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել: Ըստ Արևմտյան Ադրբեջանի նահանգապետի՝ երկրաշարժը 20-50 %-ի վնաս է պատճառել 70 գյուղերի շինությունների: Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Յակուբ Սոլեյմանիի խոսքով՝ տուժածներին բաժանվել Է մոտ 7 հազար վրան, ստեղծվել են ժամանակավոր տեղավորման 30 ճամբարներ, որտեղ մարդկանց տրվում են վերմակներ, տաքացուցիչներ և սնունդ:Ավելին14:5206.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել՝ 7,8 մագնիտուդով։ Այս մասին հայտնում են սեյսմոլոգները։ Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 14:24-ին։Ավելին14:4706.02.23 -
ԱշխարհՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-իՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ», - հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։ Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, վիրավորներիի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 912 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը:Ավելին14:4506.02.23 -
Տարածաշրջան912 մարդ զոհվել է, 5385-ը՝ տուժել. Էրդողանը տվյալներ է հրապարակելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 912 մարդб տուժել՝ 5385 մարդ։ Երկրաշարժն ամենահզորն էր 1939 թվականից ի վեր՝ 7,7 մագնիտուդով։Ավելին14:4206.02.23 -
ԱրցախՀիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը. Ռուբեն ՎարդանյանԱրցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։ Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը: Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․ «Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։ Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է: Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի», - ասել է պետնախարարը: Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:Ավելին14:3706.02.23 -
ԱրցախԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակըԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:Ավելին14:3006.02.23 -
ՏարածաշրջանՄայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ ՀալեպումԳիշերվա ավերիչ երկրաշարժի պատճառով՝ Հալեպում 46 բնակարան փուլ է եկել: Հայ անհետ կորածների մասին տեղեկություններ դեռ չկան, վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքում տնտեսական մեծ վնաս է հասցվել եկեղեցիներին, շենք-շինություններին, հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեանը:Ավելին14:2606.02.23 -
ԱրցախԼաչինի միջանցքը բացելու շուրջ ռուսները դեռ բանակցում են հայկական ու ադրբեջանական կողմերի հետ57 օր փակ է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: Այն բացելու շուրջ բանակցությունները դեկտեմբերի 12-ից արդյունք չեն տալիս: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան էր հիշեցրել, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ դեռ քննարկում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու հարցը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ կիրակի ճանապարհի փակ հատված են այցելել ճանապարհորդներ 30 երկրներից:Ավելին14:2206.02.23 -
Մի շարք շրջաններում սպասվում է բուքՓետրվարի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:Ավելին14:1506.02.23 -
ՏարածաշրջանՊուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել։ Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած ցավակցական հեռագիրը: «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում։ Պուտինը Էրդողանին խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են տարերային աղետի հետևանքով։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս առնչությամբ», - վստահեցրել է ՌԴ նախագահը: Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը նաև «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։ «Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման հույս ունենք և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար», - նշել է ՌԴ ղեկավարը: Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Իսկ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։Ավելին14:0706.02.23 -
ԻրավականԵրևանի պարեկները խուլիգանության դեպք են բացահայտելՓետրվարի 5-ին` ժամը 01.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կորյունի փողոցի ակումբի մոտ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, երկուսը՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ: Պարզվել է, որ նրանք նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:0006.02.23 -
ԱշխարհԱռնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀանրահայտ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում ՃՏՊ-ի մասնակից է դարձել՝ վրաերթի ենթարկելով մի հեծանվորդուհու։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Պարբերականի տվյալներով՝ հեծանիվ վարող կինն անսպասելի հայտնվել է դերասանի մեքենայի առջև, ինչի հետևանքով նա չի հասցրել արգելակել։ ՃՏՊ-ի հետևանքով հեծանվորդուհին թեթև վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։ Միջադեպից հետո դերասանը ցուցմունք է տվել ոստիկանությունում։ Նախնական տվյալներով՝ հանցագործության կասկածներ չկան։ Հաղորդվում է, որ վթարից հետո Շվարցենեգերը վերցրել է տուժածի հեծանիվը վերանորոգելու համար։ Arnold Schwarzenegger Involved in Bicyclist Traffic Accident, Not at Fault Нет описания. Нет описания. Нет описания.Ավելին13:5206.02.23 -
ԱշխարհԼեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումըԼեհաստանը մարտին կսկսի Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը: «Կալինինգրադի մարզի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը պլանավորվում Է սկսել մարտին: Կալինինգրադի մարզի մերձակայքում գտնվող տեղամասում էլեկտրոնային համակարգը կգործի ցամաքային սահմանի մոտավորապես 20 կիլոմետրի վրա», - մեջբերել է Dziennik Polski թերթը Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայայի խոսքը: «Պերիմետրիան (խմբ.՝ լեհ-ռուսական սահմանին կառուցվող արգելապատի) տվիչների և տեսախցիկների համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է շուրջօրյա վերահսկել սահմանը՝ անկախ եղանակային պայմաններից, առանց սահմանագծին գտնվելու անհրաժեշտության։ Պերիմետրիայի շնորհիվ սպաները կարող են սահմանը տեսնել սահմանապահ ծառայության շտաբում: Ահազանգերը կուղարկվեն հայտնաբերման համակարգերից, իսկ այդ ահազանգերի ալգորիթմները կկառուցվեն այնպես, որ սահմանապահները կարողանան արձագանքել միայն մարդկանց, այլ ոչ թե կենդանիների կողմից սահմանը հատելու իրական փորձերին», - ընդգծել Է նա։ «Մինչ այժմ մենք օգտագործել ենք պերիմետրիայի շարժական համակարգեր, որոնք հիանալի աշխատել են սահմանի բոլոր հատվածներում: Այդ իսկ պատճառով մենք երկար տարիներ առաջարկում ենք սարքավորումների այս տեսակը տեղադրել լեհական սահմանի այն հատվածներում, որոնք Եվրամիության արտաքին սահման են հանդիսանում», - հավելել է նա։ Դրա հետ մեկտեղ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի հետ սահմանը «կայուն է ու հանգիստ»։ Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին լեհ-ռուսական սահմանին լեհ զինվորականները սահմանապահների խնդրանքով տեղադրել են փշալարե ժամանակավոր արգելապատ։Ավելին13:4506.02.23 -
ՏարածաշրջանՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասինՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», - նշել են ՌԴ ԱԻՆ-ում։ Նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ պատրաստության վիճակի են բերվել ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի և «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի 100 մասնագետներ: Կուրենկովը նշել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել բարեկամ պետությանը, որի քաղաքացիները հայտնվել են բարդ իրավիճակում։ «Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի», - ասել Է ԱԻՆ պետը։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 284 մարդ։ Ռուսաստանցի փրկարարներն ունեն բնական աղետների և տեխնածին վթարների հետևանքով առաջացած ծանր ավերածությունների պայմաններում արտակարգ հումանիտար արձագանքման վիթխարի փորձ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախկինում արդեն օգնել է Թուրքիային՝ վերացնելու այլ հզոր երկրաշարժերի հետևանքները, որոնցից ամենաավերիչը եղել Է 1999թ.-ին:Ավելին13:3706.02.23 -
ՏարածաշրջանՀարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ. սարսափելի երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանինԳիշերը Թուրքիա-Սիրիա սահմանին ուժգին երկրաշարժի զոհերի թվում հայեր կան: Այս մասին Սիրիայում գործող «Գանձասար» շաբաթաթերթն է հայտնում: «Հայլուրի» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ասաց, որ հայ զոհերի մասին տվյալները դեռ ճշտվում են: Թուրքիայում գրանցված 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, նախնական տվյալներով, 500-ից ավելի զոհ կա Թուրքիայում ու Սիրայում:Ավելին13:3006.02.23