Լրահոս
2023-02-06
-
ՏարածաշրջանԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել ԹուրքիաԵվրոպական Միությունը հունվարի 6-ի առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասին հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։ «Այսօր առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մենք ակտիվացրել ենք ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ ԵՄ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը համակարգում է փրկարարական խմբերի ուղարկումը Եվրոպայից։ Հոլանդիայի և Ռումինիայի թիմերն արդեն ճանապարհին են»,- ասաց նա:Ավելին13:2606.02.23 -
ՏարածաշրջանՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած ԹուրքիայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի գրառումը Twitter-ում: «Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։ Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին: Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։Ավելին13:2206.02.23 -
ՀայաստանՈւղիղ I Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. զոհերի թիվը ժամ առ ժամ մեծանում էԱվելին13:1906.02.23 -
ԻրավականՓետրվարի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 97 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 10-ական, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, խարդախության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:1506.02.23 -
Տնտեսական«Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է. կասեցվել է արտադրությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։Ավելին13:0706.02.23 -
ՀասարակականՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 413 դեպքՀունվարի 30-ից փետրվարի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման՝ 2, մերկասառույցի՝ 7, պայթյունի, երկրաշարժի և դիակի հայտնաբերման՝ 1-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 135, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 74 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 36 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 73 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 46 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:Ավելին13:0006.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 6-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է փետրվարի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.31 դրամ է, վաճառքը՝ 402.78 դրամ: Եվրոյի առքը միջինը 421.11 դրամ է, վաճառքը՝ 437.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.37 դրամ է, վաճառքը՝ 5.79 դրամ:Ավելին12:5406.02.23 -
ՀՀ ԱԳՆ-ը՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում կորուստների մասինԱյս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։ Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին12:4806.02.23 -
ԻրավականԲացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք. ՊԵԿՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, Ցինկ, Մագնեզիում և Վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում են դեղամիջոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ`պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով, կասկածելի ծագում ունեցող՝ առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց:Ավելին12:4706.02.23 -
Սաստիկ բքի պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ էՓետրվարի 6-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում են զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։Ավելին12:4006.02.23 -
ՀասարակականՔաղաքացին սպառնացել է պայթեցնել Գորիսի ԲԿ-նՀայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ հունվարի 12-ին Գորիսում տեղի ունեցեած միաջադեպի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 17։30-ին սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը ահազանգել է Ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ քիչ առաջ «Գորիս» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժշկուհիներից մեկին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ իր եղբոր երեխան գտնվում է «Գորիսի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում։ Ու քանի որ իրեն ասեկոսեներ են հասել, որ երեխան համապատասխան բուժօգնություն չի ստանում, ինքը դրա համար կպայթեցնի բժշկական կենտրոնը։ Ոստիկանության Գորիսի բաժնի ծառանողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ահազանգած քաղաքացու ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին12:3406.02.23 -
ԱրցախԱրցախում շրջափակման ընթացքում ծնվել է 204 երեխաՀՀ տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 05.02.2023թ. դրությամբ։ Շրջափակման մեջ ծնված երեխաների թիվը անցել է 200-ը Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 հիվանդ տեղափոխվել է Հայաստան Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 5-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ: Շրջափակման պատճառով ստեղծված տնտեսական բարդ իրավիճակով պայմանավորված՝ Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, Նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով: Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել: Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Առաջիկայում նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական մի շարք ծրագրեր: Ծրագրերից մեկն վերաբերելու է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանի տեղեկատվությամբ՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն: Մյուս ծրագրով՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա: Նամակներում նախարար Սերգեյ Ղազարյանը կոչ է արել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ իրենց կառավարություններին ներկայացնել զարգացումների իրական պատկերը: Նշվել է. «Հորդորում ենք` Ձեր կառավարությանը փոխանցել մեր կոչը՝ գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»: Օրվա վիճակագրական թարմացումներ 6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 580 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 70 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 22,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 57 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։Ավելին12:2906.02.23 -
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ էՓետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։ Վարորդներին հորդորում են զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։Ավելին12:2506.02.23 -
ՄիջազգայինՉինաստանը զգուշացրել Է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կապված միջադեպի հետևանքների մասինՊեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության, ասվում է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հղած հայտարարության մեջ, որը դիվանագիտական առաքելության ներկայացուցչությանն Է փոխանցել փոխարտգործնախարար Սե Ֆենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: ԱՄՆ-ն իր տարածքում չինական օդապարիկ է խոցել, որն, ըստ Պենտագոնի, եղել Է հետախուզական։ Պեկինում հերքել են օդապարիկի կապը զինվորականների հետ։ «Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս դրա դեմ և ամերիկյան կողմին կոչ Է անում չձեռնարկել հետագա այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասցնում Չինաստանի շահերին, և չբորբոքել կամ չմեծացնել լարվածությունը», - ասվում է հայտարարության մեջ։ Չինաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք կվերապահի հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»։ Սի Ֆենը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված էր ֆորսմաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին։ Չնայած դրան՝ «ամերիկյան կողմն անտեսել է դա և անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիական օդապարիկի դեմ»: Սա «միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի ոգու խախտում է»։ Ավելի վաղ Պեկինը պաշտոնական բողոք էր հայտնել Վաշինգտոնին խոցված օդապարիկի առնչությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել էին, որ հունվարի 28-ից հետևում են օդապարիկին, որն սկզբում անցել էր Ալյասկայի և արևմտյան Կանադայի վրայով, այնուհետև ԱՄՆ-ի վրայով թռել հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Պենտագոնի խոսնակը հայտնել էր, որ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար: Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Էր, որ ամերիկյան կործանիչները ծովի վրա խոցել են օդապարիկը: Այժմ զինվորականները հավաքում են խոցված ապարատի բեկորները Հարավային Կարոլինայի ափերի մոտ։Ավելին12:2206.02.23 -
ՀասարակականԱդրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամԱդրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հունվարի 11-ին տեղադրել է մյուս «էկոակտիվիստ» գործակալների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական հայասպան մտադրությունները. ևս մեկ ապացույց, որ նրանք որևէ կապ չունեն շրջակա միջավայրի հետ: Մասնավորապես, նրանք միասին երգում են մի երգ, որն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրություններով ուղղված է հայերին` սպանության ու արյուն թափելու կոչերով: Տեսանյութի վերջում էլ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության սիմվոլը: Մենք պարզել ենք, որ այս երգը հատուկ գրվել է 2020 թվականի հուլիսին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից առաջ` որպես ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս: Երգի կրկներգի թարգմանությունն այսպիսին է. Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում Գնում ենք արյուն թափելու Կյանք խլողներ ենք, գնում ենք սպանության Մենք գնում ենք կյանք խլելու/սպանության Գետնին մնացած մեր արյան համար արյուն թափելու ենք գնում Գնում ենք արյուն թափելու: Այս օբյեկտիվ ապացույցը մեր նոր հատուկ զեկույցից է, որն ամփոփման փուլում է և բացահայտում է «էկոակտիվիստ» գործակալներին, թե ովքեր են նրանք իրականում: Նրանց են ոգեշնչում ադրբեջանական իշխանությունները հենց այս հանցավոր մտադրություններով: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի փակած, իրենց «էկոակտիվիստներ» հռչակած անձինք իրականում Ադրբեջանի կառավարության գործակալներ են, ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտումների քաղաքականության գործիք, հայատյաց մարդիկ: Ի դեպ, այդ տեսանյութը ջնջել են տեղադրումից կարճ ժամանակ անց:Ավելին12:1506.02.23 -
ՀասարակականԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարից ուղևորուհին կյանքից զրկվել է․ կա 5 տուժածՓետրվարի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոքարշակը և «Մերսեդես» ու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները. «Ֆորդ» մակնիշի մեքենայի 69-ամյա ուղևորուհի Ռիտա Պապիկյանը մահացել է, իսկ վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։Ավելին12:0706.02.23 -
Սպորտ«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Միլան»-ինԻտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 21-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են «Ինտեր»-ը և «Միլան»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ներազուրիների» կազմում միակ և հաղթական գնդակը խփել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինետր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: Առաջատարը «Նապոլի»-ն է, որն ունի 56 միավոր:Ավելին12:0006.02.23 -
ԱշխարհՀալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա․ հայտնի են նրանց անուններըՍիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշեց, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր: «Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը: Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել: «Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակեց պատգամավորը:Ավելին11:5206.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։ Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։ Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։ Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս քանդվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։ Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։ Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։Ավելին11:4506.02.23