Լրահոս

2023-03-23
  • Արտաքին քաղաքականություն
    «Ծերից ծեր խնդիրների մեջ ենք». պետքարտուղարությունը կոշտ է վարվում Փաշինյանի կառավարության հետ
    Հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին աղմկոտ պնդում է արել Միացյալ Նահանգների պետդեպը՝ մարդու իրավուքնների մասին տարեկան զեկույցում: Հայաստանին վերաբերող հոդվածում նշված է, որ այդ դեպքերը չեն բացահայտվում, որովհետև ոչնչացված են ապացույցները: Պետքարտուղարությունը նաև Հայաստանում կոռուպցիային է անդրադարձել: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ պետքարտուղարությունը նախկինի պես մեղմ չի եղել զեկույցը պատրաստելիս:
    00:15
    23.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Հողի տակ է պատասխանների մի մասը». 2020-ից հետո Հայաստանում 309 մարդ դեռ անհետ կորած է
    2 տարի է՝ նորություն չկա Վարդենիսի դիրքերից անհետացած զինծառայող Նորիկ Մկրտչյանի ճակատագրից: 19-ամյա ժամկետայինը անհետացել է 2021-ի մայիսին,Հայաստանի ինքնիշխան տարածք թշնամու ներխուժումից հետո: Իրավապահների կասկածները, թե տղան թաքնվում է քննությունից ու կապ է պահպանում մոր հետ, չեն հաստատվել և գործի վարույթը կասեցվել է: Վերջին երեք տարում 309 անհետ կորածի մասին խնդրագիր է ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որտեղ ասում են, որ այդ մարդկանց ճակատագրին վերաբերող հարցերի պատասխանների մի մասը հողի տակ է:
    00:07
    23.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Հանրապետության տարածքում մարտի 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Մարտի 22-24-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
    00:00
    23.03.23
    Ավելին
2023-03-22
  • Արցախ
    Ծանր գուրզ՝ Իլհամի ձեռքին. Արցախից տեղահանվածներն իրենց վերադարձի համար չեն պատրաստվում դիմել Ալիևին
    Արցախից տեղահանվածների հարցերով զբաղվող հայաստանյան կազմակերպությունները անընդունելի են համարում փախստականների վերադարձի հարցով Ադրբեջանի նախագահին դիմելը: 6 կազմակերպություն հայտարարություն է տարածել, որով Արցախում գործող հասարակական կազմակերպություններից պահանջում է հերքել իրենց հայտարարությունը, որով Ալիևից պահանջում են ապահովել տեղահանվածների վերադարձը հայրենի բնակավայրեր:
    23:52
    22.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Լկտի լակոտի» նման է իրեն պահում Ադրբեջանը. Իրանը վերջնագիր է տվել Ալիևին
    Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Հայաստան է եկել մի ժամանակահատվածում, երբ, իրանագետների խոսքով, տարածաշրջանում եռում է լայնածավալ պատերազմ եփող կաթսան: Հայաստանի սահմանների մոտ ադրբեջանական զորաշարժերի մասին իրանական աղբյուրների լուրերը, փորձագետների կարծիքով, չափազանցված չեն: Նրանք չեն բառացում, որ Նովրուզի երկշաբաթյա տոների ընթացքում Ալիևը կարող է բախում հրահրել:
    23:45
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար Ասկերանի շրջանում․ 46-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 22-ին՝ ժամը 20:00-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ: Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նույն մեքենայի ուղևորներ` Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 և 29-ամյա բնակիչներ` Գ.Հ.-ն և Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
    23:37
    22.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի կրակոցները և Իրանի մեսիջները. Երևանն ու Թեհրանը փորձում են միմյանց ընկալելի դառնալ
    Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան է եկել՝ վերահաստատելու, որ Թեհրանը չի հանդուրժի օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում: Երևանում իրանցի դիվանագետ Ալի Բաղերի Քանիին ներկայացրել են տարածաշրջանը ապակայունացնելու ադրբեջանական սադրանքները, որոնք շարունակվում են թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:
    23:30
    22.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի դեմ. Միրզոյանը լսել է Ալիևին ու պատրաստ է խոսել Բայրամովի հետ
    Արարատ Միրզոյանն այսօր վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ: Նրա խոսքով՝ միջանցքի ռեժիմի վերաբերյալ կարգավորումը ամրագրված է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարարը հայտնել է, որ առաջիկայում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպում կլինի՝ արտգործնախարարների մակարդակով, սակայն որևէ ժամկետ չի նշել:
    23:22
    22.03.23
    Ավելին
  • Հասարակական
    «Կրակել են ավտոյի վրա». մոլորված ենթասպան տուն է եկել ու նոր մանրամասներ է պատմում
    Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», հաստատում է, որ Սև լճի տարածքից ադրբեջանցիները կրակել են ռուսական դրոշով և խաղաղապահ առաքելության տարբերանշանով մեքենայի վրա: Երկու ռուս զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել: Դա տեղի է ունեցել երեքշաբթի, երբ ռուսները փորձել են վերադարձնել մառախուղի պատճառով ադրբեջանական դիրքերի մոտ հայտնված զինծառայող Մարտին Գյուլամբարյանին: Ինքը՝ Մարտինը, հաջողել է թաքնվել թշնամուց ու այսօր առավոտյան ոտքով հասել է հայկական դիրքեր:
    23:15
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Լսողության խանգարումներ․ ինչպես են ազդում առողջության ու կյանքի որակի վրա, ինչու է անհրաժեշտ ժամանակին դիմել բժշկին
    Լսողության խանգարումների պատճառների վաղ վերհանումը չափազանց կարևոր է՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Լսողության խանգարումների իրական պատճառներին ժամանակին արձագանքելը մարդուն ապահովագրում է ոչ միայն շատ ավելի լուրջ առողջական խնդիրներից, այլև կանխում է նրա կյանքի որակի վատացումը, ինչն անխուսափելի է՝ վատ լսողության դեպքում։ Լսողության սրությունը շատ կարևոր է մարդու կենսագործունեության համար։ Պետք է հիշել՝ լսում են ոչ թե ականջները, այլ ուղեղը։ Ըստ էության, ականջն իրենից բնական լոկատոր է ներկայացնում՝ իր «հաղորդիչ խողովակով» ու ձայնի փոքրիչ «ուժեղացուցիչով»։ Մնացած «աշխատանքը»՝ լսածի ընկալումը, ինֆորմացիայի մշակումն ու իմաստավորումը իրականացնում է ուղեղը՝ իր մեջ «ներկառուցված» լսողական ուղիներով ու լսողական կենտրոնների բարդ համակարգով, որի առանձին բաղկացուցիչների փոխգործակցությունը խափանվում է՝ լսողության հետ կապված խանգարումների դեպքում, ինչն էլ հղի է բազմաթիվ բարդ հետևանքներով։ Լսողության խանգարումներ ունեցողների համար «փրկություն» կարող են լինել լսողական սարքերը, սակայն դրան չհասնելու համար չափազանց կարևոր է խնդրի վաղ վերհանումն ու կանխարգելիչ միջոցառումների անցկացումը՝ այն պարզ պատճառով, որ լսողության մասնակի կորուստը կամ լսողության հետ կապված խանգարումները պաթոլոգիական պրոցեսների հետ են փոխկապակցված, ինչի մասին են վկայում մի շարք հետազոտություններ։ Բրանդեյսի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Արթուր Վիգլֆիլդը երկարամյա իր ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ լսողության խանգարումները բացասաբար են ազդում մարդու ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթների վրա, այլ կերպ ասած՝ խախտվում է ինֆորմացիան անհրաժեշտ կերպով մշակելու և այն իմաստով օժտելու՝ մարդու ունակությունը։ Պրոֆեսորի գնահատմամբ՝ լսողության նույնիսկ թույլ խանգարումները զգալիորեն մեծացնում են մարդու ճանաչողական (կոգնիտիվ) գործառույթների «ծանրաբեռնվածությունը», այսինքն, լսողության հետ կապված նույնիսկ փոքր խնդիրներ ունեցող մարդիկ շատ ավելի մեծ ջանքեր են ստիպված լինում գործադրել զրուցակցի ասածը լսելու և հասկանալու, հիշելու համար, իսկ ուղեղի ռեսուրսները շատ դեպքերում կարող են նաև «չբավարարել» դրան։ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի և Ծերության հետ կապված խնդիրներն ուսումնասիրող ամերիկյան ազգային ինստիտուտի մասնագետներն էլ պարզել են, որ լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարեց մարդիկ շատ ավելի են հակված դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության, քան նրանց հասակակիցները, որոնք չունեն լսողության խանգարումներ։ Վաշինգտոնի և Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության համաձայն էլ 40-ից 69 տարեկան մարդիկ, ովքեր լսողության հետ կապված տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև ծանր, խնդիրներ ունեն, հավասարակշռությունը կորցնելու պատճառով 3 անգամ ավելի շատ են վայր ընկնում, ինչն էլ տարբեր վնասվածքների կամ կոտրվածքի պատճառ է դառնում։ Մի շարք հետազոտությունների արդյունքում էլ մասնագետները եզրահանգման են եկել, որ լսողության խանգարումները դեպրեսիայի և քրոնիկ դեպրեսիվ վիճակի պատճառ կարող են դառնալ, ինչն ավելի ընդգծված է արտահայտվում հատկապես երիտասարդների շրջանում։ Եվ բոլոր մասնագետների ընդհանրական եզրակացությունը, ինչպես նաև հորդորն ու խորհուրդը մեկն է․ լսողության խանգարումն ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա և նպաստում է մի շարք այլ խնդիրների առաջացմանն ու զարգացմանը, որոնք, առաջին հայացքից, ոչ մի կապ չունեն լսողության հետ, իսկ իրականում լսողության խանգարմամբ են հարուցվում, ուստի լսողության վատացման առաջին իսկ նշանների դեպքում մասնագետին դիմելն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը պարտադիր պայման է՝ բարդացումներից ու տարատեսակ այլ խնդիրներից խուսափելու համար։
    23:00
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժշկական գրադարանավարների փորձը՝ առողջապահական տեխնոլոգիաների ոլորտում
    Աշխարհում օր օրի գործարկվում են տեխնոլոգիական նորարարական միջոցներ՝ մարդկանց կյանքի որակը բարձրացնելու և առողջությունը բարելավելու ուղղությամբ։ Դրանցից են նաև բժշկության մասին պատմող կայքերն ու օնլայն շատ այլ հարթակներ, որոնք վարում են բժշկական գրադարանավարներն՝ օգնելու հիվանդներին, պատասխանելու նրանց հուզող հարցերին և ուղղորդելու համապատասխան բժշկի մոտ խորհրդատվության։ Այս մշակույթը ստեղծվել և զարգացել է ԱՄՆ-ում, սակայն ժամանակի հետ տարածվել է նաև այլ երկրներում, իսկ Հայաստանում նմանատիպ դեր կատարում են մասնագիտացված առողջապահական կայքերն ու նաև բժիշկները՝ յուրաքանչյուրն իր սոցիալական հարթակներում։ Ժամանակակից բժշկական գրադարանավարը ստանձնում է մի դեր, որը սկսվում է թվային լուծումների մշակմամբ, բայց տարածվում է կլինիկական բժիշկներին հզորացնելու, կլինիկական որոշումների կայացման ուժեղացման և նույնիսկ տեխնոլոգիական առաջընթացի և անվտանգության պաշտպանության համար: Իհարկե նրանք չեն կարող կատարել իրենց գործառույթը առանց իրենց կազմակերպությունների՝ ֆինանսական և վարչական աջակցության։ Բժշկական գրադարանավարների ներկա և ապագա դերը կարևորվում է նաև նրանով, թե ինչպես է նրանց փորձը հատվում առողջապահական տեխնոլոգիաների հետ։ Թեև վերջին տասնամյակների անցումը դեպի թվային բովանդակություն շարունակել է փոխել բժշկական գրադարանավարների ավանդական դերը, նրանք մնում են կարևոր ռեսուրս, որը կարող է բարելավել պացիենտներին հուզող հարցերն ու օգնել վերջիններիս: Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման հիման վրա ձևավորվող տեխնոլոգիաների շնորհիվ բժշկական գրադարանավարներն ունեն նոր գործիքներ և հնարավորություններ, որոնք կօգնեն բարելավել կլինիկական որոշումների կայացմանը՝ խնամքի հարցերում: Հակառակ առաջարկվող թվային լուծումների, դեռևս կան բժշկական հաստատություններ, որնք զուրկ են այս հնարավորությունից։ Նրանք չունեն անհրաժեշտ ենթակառուցվածք՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք ձգտում են իրականացնել, և, շատ հաճախ, նրանք նաև պայքարում են փոխգործունակության խնդիրների հետ, որոնք խանգարում են կազմակերպությունների՝ տարբեր թվային լուծումներով տվյալներ մուտք գործելու կամ փոխանակելու կարողությանը: Այս խնդիրներն ազդում են նաև բժշկական գրադարանավարների աշխատանքի վրա: Առանց ճիշտ հիմքի, ինչպես ենթակառուցվածքի, այնպես էլ բարձրորակ տվյալների տեսանկյունից, բժշկական գրադարանավարները զգալի մարտահրավերների կհանդիպեն։ Բացի այդ, թվային վերափոխման ջանքերի ընդլայնումը պահանջում է ուղղակի բիզնես աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից՝ ոչ միայն համակարգերի նկատմամբ տվյալների խիստ կառավարում ապահովելու, այլ նաև կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը կառավարելու համար: Հասկանալի է, որ ավելացած ծանրաբեռնվածությունից բժիշկները որոշակի թեթևացման կարիք ունեն: Այս առումով բժշկական գրադարանավարները եզակի որակավորում ունեն՝ պատշաճ կերպով ստուգելու և կիրառելու օգտակար և օգտագործողի համար հասանելի լուծումների շարքը: Այսպիսով, բժշկական գրադարանավարներն ու իրենց կատարած հսկայածավալ աշխատանքը ունակ են զարգացնելու առողջապահական ոլորտն ու ընդգծելու նոր ուղենիշներ՝ հիվանդներին և, հաճախ նաև, բժիշկներին ուղղորդելու նպատակով։
    22:45
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Վանաձորի ավտոտնակներից մեկում․ հայտնաբերվել է Է. Բ.-ի մարմինը
    Մարտի 22-ին, ժամը 17:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին։
    22:30
    22.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Բերաններին կապած կարմիր ժապավեններ. ՀՅԴ երիտասարդների բողոքը՝ իշխանության «վտանգավոր լռության» դեմ
    Այսօր դաշնակցական երիտասարդները, կարմիր ժապավենով բերանները փակած, ակցիա են արել կառավարության շենքի մոտ: Այդ ժեստով ակցիայի մասնակիցները հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունը բերանը ջուր է առել ու լռում է, որ ավելի քան 100 օր է՝ շրջափակման մեջ է Արցախի 120 հազար բնակիչ, որոնց համար պատասխանատու է:
    22:15
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջիգանի ավագ դուստրը ծեծի է ենթարկվել
    Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ավագ դուստրը ծեծի է ենթարկվել Մոսկվայի էլիտար RIS (Ռուսական միջազգային դպրոց) դպրոցում. այս մասին պատմել է ինքը՝ Օքսանան։ Բայց նա բաց է թողել մանրամասները։ Ըստ ականատեսների՝ Արիելայինն ոչ ոք չի ծեծել։ Երեխաները կռվել են ընդմիջման մարզումների ժամանակ: Արիելան փողկապից քաշել է դասընկերուհուն, նա հետ է հրել նրան: Նա ծնողներին պատմել է «ծեծի» մասին՝ առանձին՝ Օքսանային և Ջիգանի, քանի որ նրանք միասին չեն ապրում։ Նրանք առանձին գնացին դպրոց՝ հասկանալու։ Սամոիլովան ասում է, ուսուցչական կազմն իրեն գրագետ պահեց և օպերատիվ կերպով կարգավորեց խնդիրը։ Ի վերջո տղայի ծնողները ներողություն են խնդրել բոլորից՝ և՛ Արիելաից, և՛ Օքսանայից և նույնիսկ Ջիգանից։
    22:00
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
    Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում այսօր՝ մարտի 22-ին, հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն Ագարակից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ: NEWS.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում
    21:58
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց. Աբրահամյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն արձագանքել է իշխանության ներկայացուցիչների` քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հետ կապված հայտարարություններին` հիշեցրել այն պատճառների մասին, որին մի քանի առիթով անդրադարձել է: Վերջինս մասնավորապես նշել է, որ հանձնաժողով չգնալու իր հիմնական պատճառն այն է, որ «չի գնալու մի վայր, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես՝ ինչպես ցանկանում են»: Խնդիրն այն չէ, թե ում է արձագանքել գեներալ Խաչատրյանը, ինչպես է դա արել, նույնիսկ այս պահին չեմ էլ քննարկում, թե որն է ճիշտ` գնա՞լը, թե՞ չգնալը: Հանրային տեսանկյունից, Տիրան Խաչատրյանը հաշվետվողականություն է ապահովել հասարակության համար, ի տարբերություն ոմանց, ձևակերպել իր դիրքորոշումը` դրանով կանխելով իշխանության ներկայացուցիչների` իր անունից խոսելու կամ արժանապատվությունը խոցելու փորձերը: Տիրան Խաչատրյանի հետ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ ծանր քննարկումներ ենք ունեցել, նաև հանրային հարթակներում, բայց կարևոր եմ համարում, որ նա չի խուսափում իր դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում, քննարկման համար պատրաստակամ է և այն զինվորականներից է, ով ծառայության մեջ չգտնվելով իր անելիքն ավարտված չի համարում: Կրկնում եմ` կան հարցեր, որոնց հետ կապված մեր մոտեցումները շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են»:
    21:45
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը
    Մարտի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղի 5 հասցեում գործող «Բլեսկ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման և բետոնի արտադրամասում: Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում արտադրական նպատակով տարածքում գտնվող ստորեկրյա ապօրինի խորքային հորից իրականացնում է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության: ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։ Возможно, это изображение на открытом воздухе Возможно, это изображение на открытом воздухе
    21:30
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ ԱՀ պետնախարարը՝ գնաճի մասին
    Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ, գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»,- գրել է Ներսիսյանը:
    21:15
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ազատ ռադիկալները՝ բարեկա՞մ, թե՞ թշնամի. Գիտնականների ուսումնասիրությունը շրջել է ընդունված կարծիքը
    Մի շարք ուսումնասիրություններից ելնելով, մասնագետները ենթադրում էին, որ ազատ ռադիկալները (ատոմները, որոնք ձևավորվել են թթվածնի հետ կապված քիմիական ռեակցիաների ժամանակ) զգալի ներդրում ունեն մարմնի ծերացման գործընթացում և, հետևաբար, միայն վնասում են նրան: Այնուամենայնիվ, կանադացի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ ազատ ռադիկալները կարող են ծառայել ոչ թե կյանքի տևողությունը կրճատելու, այլ երկարացնելու գործում: Ազատ ռադիկալները, որոնք հայտնի են նաև որպես օքսիդանտներ, անկայուն տեսակներ են, որոնք իրենց արտաքին էլեկտրոնային թաղանթում պարունակում են մեկ կամ մի քանի չզույգված էլեկտրոններ: Դրանք օրգանիզմում ձևավորվում են ինքնուրույն կամ ներմուծվում են դրսից՝ ծխելու կամ այլ աղտոտիչների հետ: Երբ ազատ ռադիկալները փոխազդում են մարմնի բջիջների, սպիտակուցների և ԴՆԹ-ի հետ, կարողանում են վնասել դրանք՝ փոխելով դրանց քիմիական կառուցվածքը: Նախկինում արված ուսումնասիրությունները պնդում էին, որ բջիջներն ազատ ռադիկալների կողմից վնասվելը նպաստում է ծերացմանը. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառվող հոմոցիստեինի բարձր մակարդակ ունեցողներն ունեն ծերացման հետ կապված ուղեղի փոփոխությունների ավելի բարձր տեմպեր՝ համեմատած մյուսների հետ, և, ընդհակառակը, վիտամին B12-ի ավելի բարձր մակարդակները կապված են ուղեղի դանդաղ ծերացման հետ: Հակառակ երևույթի կողմնակիցները պարզել են, որ ազատ ռադիկալները կարող են խթանել ապոպտոզը, որը կոչվում է նաև «ծրագրավորված բջջային մահ»․ գործընթաց, որի ժամանակ վնասված բջիջները իրենք իրենց սպառում են: Դա տեղի է ունենում տարբեր պատճառներով, օրինակ՝ քաղցկեղի չվերածվելու կամ վիրուսները ոչնչացնելու համար։ Գիտնականները պարզել են, որ ազատ ռադիկալների կողմից ապոպտոզի խթանումը որոշակի առումով պաշտպանում է օրգանիզմը, իսկ մնացած բջիջների կյանքը երկարում է։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ մոլեկուլային մեխանիզմով ազատ ռադիկալները մեծացնում են բջիջների կյանքի տևողությունը և ապացուցում իրենց դրական դերը։ Նրանք գործում են որպես ազդանշանային մոլեկուլներ, երբ դրանց թիվը մեծանում է. մարմնում սկսվում են գործընթացներ, որոնք դանդաղեցնում են ծերացումը: Քանի որ ապոպտոզի մեխանիզմը լայնորեն ուսումնասիրվել է մարդկանց շրջանում, և հայտնի է դրա թերապևտիկ արժեքը չարորակ ուռուցքների դեպքում, կան բազմաթիվ դեղաբանական նյութեր, որոնք գործում են որպես ազդանշանային մոլեկուլներ, որոնք հրահրում են ապոպտոզը։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ հնարավոր լինի ստեղծել ազատ ռադիկալների վրա հիմնված դեղամիջոց, քանի որ անվերահսկելի ապոպտոզը, անշուշտ, կհանգեցնի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների։ Ապոպտոզը պետք է ուղղված լինի վնասված բջիջների դիմադրության բարձրացմանը, ոչ թե դրանց ոչնչացմանը, քանի որ մահացած նեյրոնները շատ ավելի դժվար է փոխարինել, քան այլ հյուսվածքների բջիջները:
    21:00
    22.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
    Կանադացի երգիչ The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող արտիստ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Նա դարձել Է առաջին երաժիշտը, որին լսել Է ամսական ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Տեսֆայեն հասել է ունկնդիրների 111,4 միլիոն առավելագույն նշագծին: The Weeknd-ն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2016 թվականին։ Այն ժամանակ նրա Starboy ալբոմը ճանաչվել Է Spotify-ում ամենամեծ տարածում ունեցողը։ Երաժիշտը գերազանցել է նաև արական սեռի կատարողների շրջանում Billboard Hot 100 չարթի լավագույն տասնյակում գտնվելու ռեկորդը։ The Weeknd-ը հեղինակ-կատարող Է, պրոդյուսեր և դերասան: Նա «Գրեմմի» չորս մրցանակի, քսան Billboard-ի մրցանակակիր Է, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար»-ի։ 2015 թ.-ին Տեսֆայեն «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում արձանիկի Է հավակնել Է «Earned it» թրեքի համար, որը հնչել Է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։
    20:45
    22.03.23
    Ավելին