Լրահոս
2023-05-02
-
ՄիջազգայինՀնդկական ավիաընկերությունը Դելի-Թբիլիսի կանոնավոր թռիչքներ կսկսիՀնդկական IndiGo խոշորագույն ավիաընկերությունը հուլիսի 31-ից կիրականացնի Դելի-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթները: Նման տեղեկություն է հաղորդել TAV Georgia ընկերությունը, որը կառավարում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները։ Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ավիափոխադրողը պլանավորում է շաբաթական երեք չվերթ իրականացնել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:Ավելին16:4502.05.23 -
ՔաղաքականՊետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են․ ԱԱԾ պահեստազորայիններ2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։Ավելին16:3002.05.23 -
Հասարակական44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել«Զինվորի տան» աջակցությամբ և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ Հարությունի բիզնես գաղափարը: 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել Հրազդանում:Ավելին16:1502.05.23 -
ԻրավականՃեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան քաղաքի Արտեմ Միկոյան փողոցում գործող Շիրակացու Ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ցած ընկնելու և վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Այդ մասին ասված է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:Ավելին16:0002.05.23 -
ՄիջազգայինԻսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով կա զոհ. սիրիական ԶԼՄ-ներԻսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:Ավելին15:4502.05.23 -
ՔաղաքականԳաղտագողին այն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացրեցին ադրբեջանական անցակետը. Գեղամ ՄանուկյանԱդրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել, Հակարի կամրջի վրա Ադրբեջանը դրել է ամբողջական հենակետ եւ բազմաթիվ մեր հայրենակիցներ այս օրերին ականատես էին լինում ՀՀ իշխանմությունների լռության պայմաններում, թե ինչպես է շարունակվում ադրբեջանական կլանումն ու օկուպացիան: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին15:3602.05.23 -
ՀասարակականԵրթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակըԵրթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին15:3002.05.23 -
ԺամանցԱնդրեն և Անի Օհանյանն ամուսնացել են (տեսանյութ)Երգիչ Անդրեն իր սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ նա և սիրելին ամուսնացել են:Ավելին15:1502.05.23 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԹուրքիաԱյս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։Ավելին15:0002.05.23 -
ԱրցախԱդրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ռենտգեն-սքաներ է տեղադրելՀիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում:Ավելին14:5202.05.23 -
ՏնտեսականՎերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխՄայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75%։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։Ավելին14:4502.05.23 -
ԺամանցՄահացել է դիզայներ Վալենտին ՅուդաշկինըԿյանքից հեռացել է հայտնի ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը. նա 59 տարեկան էր, գրում է Ռուսաստանի Առաջին ալիքը։Ավելին14:3002.05.23 -
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Հարավային ԿորեաՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի 7-ին պլանավորում է երկօրյա այցով մեկնել Հարավային Կորեա և հանդիպել այդ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։Ավելին14:1502.05.23 -
ՔաղաքականՍյունիքում ադրբեջանցի զինծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները. «Թաթոյան» հիմնադրամՓաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին, հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։Ավելին14:0002.05.23 -
ԻրավականՀովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնիցԶինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից։Ավելին13:5302.05.23 -
ՀասարակականԼեռնային մարզերում սպասվում է մինչև -4 աստիճան ցուրտ. ձյան տեղումներ կլինենՄայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։Ավելին13:4502.05.23 -
ՔաղաքականՄենք նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են. Տաթևիկ ՀայրապետյանԻնչպես հայտնի է Վաշինգտոնում ընթանում են ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ ԱՄՆ միջնորդությամբ: Բնականաբար, հայկական կողմը լղոզված ձևակերպումներ է տալիս բանակցությունների բնույթի մասին: Բայց «Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:Ավելին13:3002.05.23 -
ՀասարակականԱպրիլ ամսին Շիրակի մարզում ծնվել է 193 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի ապրիլ ամսին ծնվել է 193 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 85՝ աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:Ավելին13:1502.05.23 -
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը ձգտում է խաղաղության և կայունության Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում․ Վեդանտ ՊատելԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին:Ավելին13:0002.05.23 -
ԱշխարհԱդրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է յոթամյա աշակերտինՁյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում (Ադրբեջան) ծեծելով սպանել է յոթամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Qafqazinfo.az-ը։Ավելին12:4502.05.23