Լրահոս

2023-05-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
    Հանրապետության տարածքում մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-25-ն սպասվում է նաև կարկուտ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Երևանում մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
    12:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք հասցեներում անջատումներ կլինեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևան քաղաքի Անկախության փողոցում հետախուզվող է հայտնաբերվել ու ձերբակալվել
    Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողների և Իջևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա Վաղարշակ Խ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
    11:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Հիմա քաղաքը միայն մեր սրտերում է». Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։ «Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում», - բացատրել է Զելենսկին:
    11:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է. Արմեն Աշոտյան
    Աշոտ Փաշինյանն ավելի երջանիկ չի դառնալու իր հոր անբարո վարքագիծը կրկնօրինակելու, պիղծ քարոզչական մանիպուլյացիաներին ծառայելու, իր զոհված տարեկցի մորն անարգելու, սարքած գործով «զոհ» ներկայանալու, անբարո ֆեյքերի սրտակեր դառնալու շնորհիվ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Դժբախտն ուրիշի դժբախտությամբ երջանիկ դառնալ չի կարող։ Դժբախտի երջանկանալու միակ ճանապարհը ուրիշների հանդեպ արդար եւ բարի վարվելակերպն է։ Ինչքա՞ն հիվանդագին պիտի լինեն հարաբերությունները, որ կյանքում առաջին անգամ «… 100%» շապիկով ներկայանա սեփականան հոր հանդեպ կոմպլեքսները հաղթահարող երիտասարդը։ Ու չասեք, թե ընտանեկան հարցեր են։ Եթե ընտանեկան են, ապա ուրիշների ընտանիքների հաշվին դրանք չեն կարգավորվում։ Նիկոլի պատճառով զոհվածի մոր հաշվին «հեր ու տղա» հարաբերություններ կարգավորելը սրիկայություն է, որի արդյունքում դուք ոչ թե իրար սիրում եք, այլ օգտագործում։ Հ. Գ. Մայրեր, սիրեք ձեր երեխաներին, որ մեծանալուց նրանք Նիկոլ եւ Աշոտ չդառնան։ Ժողովուրդս դժբախտ է դառնում սրանց խեղված մանկության պատճառով»։
    11:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 57-ամյա վարորդը Porsche Cayenne-ով բախվել է բետոնե պատնեշին և տեղում մահացել
    Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառյության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Հովհաննես Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մկրտչյանը։ Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի և Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի քննիչ Հրաչ Ստեփանյանը, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվեց զննություն և մահացածի մոտ հայտնաբերվեց խոշոր չափի գումար (դոլար)։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել։
    10:45
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ սուպերմարկետի պահեստում
    Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չաուշի արձանի մոտակայքում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
    10:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դե Խեան՝ ԱՊԼ «Ոսկե ձեռնոցի» դափնեկիր
    «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի «Ոսկե ձեռնոց» մրցանակին: Այս մրցանակը «կարմիր սատանաների» դարպասապահը կստանա միայնակ։
    10:15
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա կինը հայտնաբերվել է օդանավակայանում
    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 61-ամյա Թամարա Պ.-ն: Նա 2014 թ. հուլիսի 23-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապացույցներ կեղծելու մեղադրանքով:
    10:00
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել որդու շիրիմին այցելելու հնարավորությունից․ Թաթոյան
    Այդ ի՞նչ է արել զոհված զինծառայողի մայրը, որին պետք էր 1 ամսով զրկել Հայրենիքին կյանքը նվիրած իր որդու շիրիմին այցելելու հնարավորությունից` նրան կալանքի տակ պահելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
    00:30
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուսուցիչը մտրակnւմ է աշակերտներին և բռնnւթյան ենթարկում (տեսանյութ 18+)
    Բռնությունն ու ատելությունը Ադրբեջանում սովորական են ոչ միայն այլոց նկատմամբ, այլև սեփական ժողովրդի։
    00:10
    21.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սարդ-մարդու դիմակով տղամարդը բարձրացել է Լոնդոնի BBC-ի շենքի մոտ գտնվող արձանի վրա
    Սարդ-մարդու դիմակով անհայտ անձը բարձրացել է Լոնդոնում BBC հեռարձակող ընկերության գլխավոր գրասենյակի արձանի վրա և փակցրել կորպորացիային քննադատող պաստառ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Telegraph թերթը։
    00:00
    21.05.23
    Ավելին
2023-05-20