Լրահոս

2023-05-25
  • Հայաստան
    Հայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում են. սպասվում է եռակողմ հանդիպումը
    Հայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում են. սպասվում է եռակողմ հանդիպումը
    12:30
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զարգացումներ՝ «Նոր Զովք»-ի գործով
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս-ն, հանդիսանալով շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործադիր տնօրենը, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ, թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։
    12:25
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառից կախված հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի․ նա իր մորը նամակ է թողել
    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
    12:15
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
    12:00
    25.05.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 25.05.23
    Մամուլի տեսություն 25.05.23
    11:48
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը վերադարձել է Կանն իր երկրորդ՝ «Սալեմ» ֆիլմով
    Ֆրանսահայ ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը 2018 թվականի Կաննի քննադատների շաբաթին մեծ աղմուկ էր բարձրացրել Մարսելում իր դեբյուտային՝ «Շեհերազադե» գեղարվեստական ​​ֆիլմով, որը պատմում է երիտասարդ մարմնավաճառի եւ նախկինում կալանավորված անչափահասի հարաբերությունների մասին, ով դառնում է նրա կավատը, Deadline-ի գրածն է փոխանցում News.am Style-ը: Մառլինն այս տարի վերադառնում է Կանն իր երկրորդ գեղարվեստական ​​ֆիլմով՝ «Սալեմ»-ով, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակներում։ Ինչպես «Շեհերազադե»-ն, այնպես էլ այս ֆիլմը փաստագրական մոտեցմամբ ներկայացնում է Մարսելի տխրահռչակ, հանցագործ եւ աղքատ թաղամասերի իրականությունը, սակայն տարբերվում է նրանով, որ Մառլինը ֆանտազիայի մի շերտ է ավելացրել պատմությանը: «Ես ոչինչ չեմ հորինում իմ ցուցադրածում, բայց միեւնույն ժամանակ այս ֆիլմը երեւակայության գործ է։ Դա երազային ու ֆանտաստիկ հատկանիշներով այլաբանություն է»,- ասել է նա։ Ֆիլմը Կոմորացի դեռահաս Ջիբրիլի մասին է, ով առնչվում է մրցակից տարածքում ապրող գնչուհի աղջկա հետ։ Երբ նա հղիանում է, Ջիբրիլը սկզբում խնդրում է նրան աբորտ անել՝ վախենալով, որ իրենց հարաբերությունները լարվածություն կբորբոքեն տեղական ավազակախմբերի միջեւ: Հետո նա ակամայից դառնում է ընկերոջ սպանության մեղսակիցը, ով անիծում է նրան՝ նրա գրկում մահանալիս: Վնասվածքի ենթարկված Ջիբրիլը գալիս է այն եզրակացության, որ իր չծնված երեխան ունի բուժիչ ուժ, որը կփրկի իրեն եւ իր ողջ շրջակայքը սպասվող աղետից: Բանտում եւ հոգեբուժարաններում եւ այնտեղից դուրս նա վերամիավորվում է իր դստեր հետ՝ նրան եւս կլանելով իր կարողությունների մոլուցքով: «Երեխան մտնում է հոր ներաշխարհ. դա փոխանցվում է նաեւ նրան: Փոխանցումը ֆիլմի առանցքային բառն է»,- ասում է Մառլինը: Ռեժիսորն օգտագործել է իր մանկության փորձը՝ դստեր վրա Ջիբրիլի ազդեցությունը նկարագրելու համար, բայց նաեւ նշել, որ այս պատմությունը հատում է իրականության եւ երեւակայության սահմանը: «Ես ուզում էի հանդիսատեսի մեջ կասկածի սերմ ցանել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է: Ես փնտրում էի այս երկիմաստությունը տարօրինակի եւ հրաշալիի միջեւ»: «Գաղափարն այն էր, որ ֆիլմը մի քիչ նմանվի վավերագրության: Եթե ​​անգամ այն շեղվեր դեպի ֆանտաստիկա, ես ուզում էի, որ այն հիմնված լիներ իրականության վրա»,- ասել է հայկական ծագում ունեցող ռեժիսորը,- Մարսելը ներգաղթի քաղաք է։ Բոլորն էլ օտար ծագում ունեն, եւ մենք մեծանում ենք այս մշակութային բազմազանությամբ»,-ավելացրել է նա: Ինչպես «Շեհերազադե»-ում, այնպես էլ այս ֆիլմում ներառված է սիրողական դերասանական կազմ: Մառլինը 10 ամիս է ծախսել՝ ամբողջ Մարսելից հավաքագրելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների, իսկ հետո, եւս հինգ ամիս, փորձեր արել եւ դերերը բաշխել նրանց միջեւ։ «Ես անմիջապես չկողմնորոշվեցի դերերի հարցում․ սեմինարներ արեցի, որտեղ մենք ծանոթացանք միմյանց հետ եւ խաղացինք տարբեր տեսարաններ՝ տեսնելու, թե ովքեր կարող են մարմնավորել առանցքային հերոսներին: Սա եւ՛ համատեղ աշխատանք է, եւ՛ զուտ՝ գեղարվեստական։ Հենց դա է ինձ հետաքրքրում ֆիլմում։ Դա ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Այս հիբրիդային մոտեցման կիրառումը եղել է ֆիլմի գլխավոր նպատակներից մեկը»,-ասել է ռեժիսորը։
    11:45
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ». Միհրան Պողոսյանը կոկաինի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել
    ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել:
    11:30
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում ծառեր են տապալվել
    Մայիսի 24-ին, ժամը 18։45-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալվաժ ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
    11:15
    25.05.23
    Ավելին
  • Սպորտ
    Ադրբեջանցի դասախոսի՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը սկանդալի է վերածվել
    Բաքվի բուհերից մեկի դասախոս Աղալար Քերիբովը Հենրիխ Մխիթարյանի երկրպագու է: Նրա՝ Մխիթարյանի մարզաշապիկով լուսանկարը տարածվել է համացանցում ադրբեջանական Haqqin.az կայքի պատրաստած նյութի շնորհիվ և դժոխքի վերածել Քերիբովի կյանքը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով հրապարակման պատասխանատուին, փոխանցում է ArmSport.am-ը։ «Էյնուլլա Ֆաթուլաև, կայքում իմ մասին տարածված տեղեկատվության պատճառով վտանգ է սպառնում իմ կյանքին և առողջությանը ու կոլեկտիվ հոգեբանական բռնություն է գործադրվում իմ անձի նկատմամբ։ Որպես լրագրության ոլորտում աշխատած մարդ՝ ես հասկանում եմ, որ ամեն տեղեկություն չէ, որ կարող է տարածվել գլխավոր խմբագրի և կայքի աշխատակիցների ազատ վերահսկողության ներքո Դա օրինական չէ, քանի որ տարածված տեղեկատվությունը ձեռք է բերվել անձնական իրավունքների և ազատությունների մի շարք խախտումներով»: Քերիբովը պահանջել է «հետաքննել և մերժել կեղծ տեղեկատվությունը»:
    11:00
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին աշխարհի ցանկացած վայրում. Մեթյու Միլլեր
    ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի տարածաշրջանային այցի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասին հարցերին:
    10:45
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միությունը դատապարտում է ՀՀ վարչապետի հայտարարությունը
    Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միությունը դատապարտում է մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:
    10:30
    25.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Անվտանգության օր՝ «Հարավկովկասյան երկաթուղիում»
    Հարավկոսկասյան երկաթուղիներ ընկերությունը իրազեկման ակցիա է իրականացնել, վարորդներին ու քաղաքացիներին բուկլետներ բաժանել, թե ինչ կարող է լինել երկաթգծերը հատելիս անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:
    10:18
    25.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Freedom House-ը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների միջև
    «Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում, որը սակավ ուշադրության է արժանանում», պնդում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ Nations in Transit 2023 զեկույցում, հայտնում է Ամերիկայի Ձայնը։ Ռուսական ներխուժումն Ուկրաինա ողջ աշխարհի համար ահազանգ էր էքզիստենցիալ սպառնալիքների մասին, երբ բռնապետությունը հակադրվում է ժողովրդավարական ուղի բռնած հարևան երկրին՝ նշված է Freedom House-ի «Ազգերն անցումային շրջանում. Պատերազմը խորացնում է տարածաշրջանային պառակտումը» զեկույցում: Հրապարակումը, սակայն, շարունակում է՝ «նմանատիպ սցենար է ծավալվում Կովկասում, որը շատ ավելի քիչ ուշադրության է արժանանում»: Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, 2020 թվականին Ադրբեջանի զինուժը հետ գրավեց Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ՝ երկրի մի հատված, որը տեղի հայկական ուժերի վերահսկողության ներքո է, քանի որ նրանք պարտության էին մատնել ադրբեջանական զորքերին 1994 թվականին: 2020 թվականի հաղթանակից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը շարունակեց ռազմական ճանապարհով կյանքի կոչել իր տարածքային նկրտումները։ 2022 թվականին այն լայնածավալ ներխուժում իրականացրեց Հայաստանի Հանրապետություն, իսկ 2023 թվականի սկզբի ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով արգելափակելով կարևոր ուղին»։ Զեկույցը զուգահեռներ է տանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի միջև՝ եզրակացնելով. «2014 և 2022 թվականներին Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավումը հանգեցրեց տեղի բնակչության իրավունքների և ֆիզիկական անվտանգության ապահովման կորստին։ Կան բազմաթիվ ցուցիչներ, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ հատվածների նկատմամբ նույն կերպ կվերացնի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգության ապահովումը»: Իր զեկույցում Freedom House-ը կոչ է անում ժողովրդավարական պետություններին չանտեսել այս վտանգը։ «Նրանք պետք է ձեռնարկեն հնարավոր ամեն քայլ՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ապահովելու բոլոր նրանց պաշտպանությունը, ովքեր ապրում են Ադրբեջանի տիրապետության ներքո կամ փախչում վերջինիս օկուպացիայից»,- նշված է զեկույցում: Հրապարակումը շարունակում է, թե չնայած «Հայաստանը դեռ չի դիմել ԵՄ թեկնածության համար, սակայն 2022 թվականին շարունակել է հաջողություններ գրանցել ժողովրդավարական [բարեփոխումների] ուղղությամբ՝ դառնալով Nations in Transit 2023 զեկույցում հիշատակված միակ երկիրը, որն ունի բարելավված մեկից ավելի ցուցանիշ»: Ըստ զեկույցի, Հայաստանն առաջադիմել է ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների ուղղությամբ՝ «հատկապես, երբ նրանց առարկությունները համոզեցին կառավարությանը հետ կանգնել 2021 թվականի վիճահարույց օրենսդրությունից, որը քրեականացնում էր վիրավորանքը»: Այնուամենայնիվ, Freedom House-ը գտնում է, որ Հայաստանում պահպանվում է իրավիճակի վատթարացման հավանականությունը, ինչի մասին վկայում են անցած օգոստոսին ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունները։ «Կախվածություն ունենալով ավտորիտար Ռուսասատանից, և թշնամական ու նույնքան ավտորիտար հարևան Ադրբեջանից պաշտպանվելու համար՝ Հայաստանի ժողովրդավարական նախագիծը բախվում է հզոր հակազդման»,- նշված է զեկույցում: Ըստ հրապարակման՝ «Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը վերջին տարիներին անշեղորեն կատարելագործել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ առաջ շարժվելով քաղաքացիական ակտիվության և ընտրությունների ուղով: Նույնիսկ երբ ավտորիտար [ռեժիմների] ագրեսիան ու հնչեցրած բողոքը սպառնում էին նրանց անվտանգությանը, ժողովուրդը ու նրա կողմից ազատ կերպով ընտրված առաջնորդները պայքարում էին [իրենց երկրների] կառավարումը բարելավելու համար՝ սերտ համագործակցելով տեղի ՀԿ-ների և մասնագետների հետ»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: Զեկույցում Հայաստանն իր 3.11 ցուցանիշով «Անցումային շրջանի կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ» (Transitional Government or Hybrid Regime) խմբում է, ուր հետխորհրդային երկրներից ընդգրկված են նաև Ոկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից՝ Հունգարիան, Բոսնիա-Հերցեգովինան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և Ալբանիան: Հետխորհրդային բոլոր երկրներից կազմված Եվրասիական խմբում (բացառությամբ այլևս ԵՄ անդամ մերձբալթյան հանրապետությունների)` իր միավորներով Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային (3.36) ու Մոլդովային (3.14), սակայն առաջ է Վրաստանից (3.04): Ժողովրդավարության զարգացման վատագույն արդյունքները պատկանում են «Համախմբված ավտորիտար ռեժիմներ» (Consolidated Authoritarian Regime) խմբում գտնվող երկրներին։ Այստեղ՝ վատթարացող ցանկը հետևյալ տեսքն ունի՝ Ղրղզստան (1.68 միավոր), Ղազախստան (1.32), Ուզբեկստան (1.21), Ռուսաստան (1.11), Բելառուս (1.11), Ադրբեջան (1.07), Տաջիկստան (1.04) և Թուրքմենստան (1.00): Բացառությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի՝ այս խմբի մյուս երկրներն անցած տարի շարունակել են իրենց նահանջը ժողովրդավարության զարգացման առումով: Freedom House-ը ընդգծում է, թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ադրբեջանական ներթափանցումը Հայաստան և բռնաճնշումները Կենտրոնական Ասիայում՝ ցույց են տալիս ավտորիտար ռեժիմների ներկայացրած մահացու սպառնալիքները:
    10:15
    25.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    25.05.23
    Ավելին
  • Սպորտ
    Մարմնամարզիկները Բուլղարիայում կմասնակցեն «World Challenge Cup»-ին
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները կմասնակցեն Բուլղարիայում մեկնարկող «World Challenge Cup»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Վարնայում մեկնարկող գավաթին կմասնակցեն Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Այն կեզրափակվի մայիսի 28-ին: Թիմի մարզիչը կլինի Հայկ Նազարյանը, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում է: Ավելի վաղ` ապրիլին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել էր 15,166 միավոր և գրավել էր 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում, Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել էր աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:
    09:45
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռոդ Այլնդի Քրենսթն և Արցախի Ստեփանակերտ քաղաքները «Բարեկամ քաղաքներ» հռչակվեցին
    ԱՄՆ Ռոդ Այլնդի Քրենսթն քաղաքի քաղաքապետական խորհուրդը հաստատեց այդ քաղաքին և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կազմված «Բարեկամ քաղաքներ» դառնալու հռչակագիրը։ Այս մասին հաղորդում է Ռոդ Այլնդի Հայ Դատի հանձնախումբը։
    09:30
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը, Ալիևն ու հայ ժողովրդի մի քանի թշնամիներ չեն ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն:
    09:20
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ
    Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։ ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս՝ տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում օձ նկատելու դեպքում`պետք է ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ` 911, 101 կամ 112 հեռախոսահամարին։
    00:02
    25.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աչքերի շուրջ մաշկի խնամքի հիմնական կանոնները. մասնագետի խորհուրդը
    Դեմքի ամենանուրբ և զգայուն հատվածը աչքերի շուրջ է: Այն նաև ամենաարտահայտիչ հատվածն է դիմահարդարման մեջ. որքան էլ քիչ օգտագործվի դեկորատիվ կոսմետիկա, միևնույն է, այն լինելու է կոպերի շրջանում: Աչքերի շուրջ խնամքի կարևորության և հաջորդական քայլերի մասին Aysor.am-ը զրուցել է կոսմետոլոգ Լուսինե Համբարյանի հետ։ Մասնագետի խոսքով, քանի որ դիմահարդարման միջոցներն ամբողջ օրն «ապրում են» կոպերի վրա, կարևոր է, որ այս հատվածի մաշկը օրվա ընթացքում խնամվի, արտաքին միջավայրի ազդեցությունը հաղթահարելու համար հանգստանալու և վերականգնվելու ուժ ունենա։ «Աչքերի շուրջ հատվածի խնամքը կարևոր է, այն անտեսելու դեպքում ավելի դժվար կլինի շտկել էսթետիկ թերությունները և տարիքային փոփոխությունները։ Ուստի պետք է խնամել կոպերի մաշկը հենց այսօր՝ անկախ տարվա եղանակից ու տարիքից»,-ասաց կոսմետոլոգը։ Չորությունը, կնճիռներն ու աչքերի շուրջ մուգ շրջանակները առանց այն էլ ջրազրկված մաշկի և խոնավության պակասի առաջին նշաններն են։ Կարևոր է ժամանակին խոնավացնել այս հատվածը հատուկ միջոցներով՝ գելեր, խտանյութեր և շիճուկներ։ Լուսինե Համբարյանի խոսքով՝ սրանք առաջնային անփոխարինելի միջոցներն են, որոնք պետք է պարբերաբար կիրառել՝ առավոտյան և երեկոյան։ Մասնագետը խորհուրդ տվեց խնամքի միջոցներին ապավինելուց բացի, կարգավորել առօրյա ռեժիմը, բավականաչափ ժամանակ տրամադրել հանգստին, քնել 8 ժամից ոչ պակաս, խուսափել սթրեսներից։ «Ապացուցված է, որ երիտասարդ, առողջ մաշկի և դեմքի հանդարտ արտահայտության վրա դրական են ազդում լավ տրամադրությունը և երջանկության զգացումը, որը մենք կարող ենք ստեղծել՝ հոգ տանելով մեր մասին: Քանի որ տարիքային փոփոխությունները կոպերի հատվածում ավելի շուտ են ի հայտ գալիս, քան դեմքի այլ հատվածներում, կարելի է օգտագործել երկրորդ անփոխարինելի միջոցը՝ կոսմետիկ դիմակները, որոնք նույնպես կբերեն ցանկալի արդյունք»,-ասաց նա: Կոսմետոլոգը խորհուրդ տվեց աչքերի շուրջն ընկած հատվածի խնամքի համար միջոցներ ընտրելիս խուսափել օգտագործել դեմքի համար նախատեսված քսուքներ՝ ընդգծելով՝ դա առանձին հատված է։ «Նման միջոցները նախատեսված չեն կոպերի չափազանց բարակ և զգայուն մաշկի համար։ Դրանք լիարժեք չեն «հոգում» այդ հատվածի մաշկի կարիքները, չեն կարողանում լրացնել խոնավության պակասը և հաղթահարել անընդհատ ձգվածության զգացումը կամ, ընդհակառակը, չափազանց ծանր են»,- ամփոփեց մասնագետը։
    00:00
    25.05.23
    Ավելին
2023-05-24