Լրահոս

2023-05-26
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ադրբեջանական նոր փաստաթղթերի նախագծեր չկան. ՔՊ-ն չի հաստատում «Կոմերսանտի» տեղեկությունը
    Իշխանական պատգամավորները մոսկովյան եռակողմ հանդիպումը տապալված չեն համարում և, ըստ էության, հերքում են ռուսական «Коммерсант»-ի՝ մինչև հանդիպումը տարածած լուրերը, թե Մոսկվայում պետք է ստորագրվի առնվազն երկու փաստաթուղթ, որոնք նախապես մշակել էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններում: Իշխանականները պնդում են, թե նոր փաստաթղթերի նախագծեր չկան:
    17:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երկու թերապևտ 8 անձի` «Covid-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել
    Ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2021 թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ, ընդգրկված լինելով «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում որպես պատվաստումից առաջ բժշկական զննություն իրականացնող բուժաշխատող, մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս «Covid-19» համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են։ Մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները մինչ այդ մեկնել են ՀՀ-ից, այսինքն՝ 2 պատվաստումների ժամանակ ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել: Արդյունքում «ARMED» համակարգ է մուտքագրվել նրանց՝ «Covid-19»-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը հիշյալ քաղաքացիներին իրավունք է վերապահել խուսափելու «Covid-19» դեմ պատվաստված չլինելու դեպքում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս առկա սահմանափակումներից: Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով քրեական վարույթի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Դրանում թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Խաչանովը կմասնակցի «Ռոլան Գարոսին»
    Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» կմեկնարկի առաջին շրջանից: 26-ամյա թենիսիստն ուժերը կչափի աշխարհի 64-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Կոստան Լեստյենի հետ: Կարեն Խաչանով – Կոստան Լեստյեն հանդիպումը կկայանա մայիսի 28-ին:
    16:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կրասնոդարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ չկան
    Վաղ առավոտյան Կրասնոդարում պայթյուն է որոտացել. դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններն ու իրավապահ մարմինները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости»-ից, այս մասին հայտնել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը: Մայիսի 26-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդել է Մորսկայա փողոցում 54/2 շենքի մոտ պայթյունի մասին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Վնասվել են շենքի տանիքն ու պատուհանները։ «Միջադեպի պատճառները պարզվում են։ Զոհեր և տուժածներ չկան։ Իմ հանձնարարությամբ տեղում գտնվում է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը», - գրել է Կոնդրատևը Telegram-ում։ Տարածաշրջանի ղեկավարը բոլոր բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել և վստահել միայն տեղեկատվության ստուգված աղբյուրներին։ Կրասնոդարի կառավարման մունիցիպալ կենտրոնի Telegram ալիքում հերքել են Մորսկայա փողոցից բնակիչներին տարհանելու մասին լուրերը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը, պայթյունից վնասվել են գրասենյակային և բնակելի շենքերը։
    16:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի 28-ին տեղի կունենա պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառում
    Մայիսի 28-ին տեղի կունենա պետականության վերականգնման 105-ամյակին նվիրված միջոցառում
    16:02
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,340 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին շաբաթներին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 218 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (166 օրվա ընթացքում մարդկանց 406,700-ի փոխարեն՝ 1,864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին): Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 57 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում 152,720 -ի փոխարեն՝ 2,694 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 25 մուտք և ելք: Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում մոտ 66,400 տոննայի փոխարեն՝ 5,017 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 79 տոննա): Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 100 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 137 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 35 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
    16:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ բացել է ինքնաթիռի դուռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։ Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ: Օդանավը կատարում էր ներքին չվերթ Ջեջուդո կղզուց Դեգու քաղաք։ Ինքնաթիռի դուռը հանկարծակի բացվել է վայրէջքից ոչ շատ առաջ՝ 250 մ բարձրության վրա: Ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց դռնով։ Օդանավում գտնվող 194 մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն 12 ուղևորների մոտ խուճապ և շնչառական խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց: r0_0_800_600_w1200_h678_fmax.jpg (64 KB) Yonhap-ը նշում է, որ երբ կասկածյալը փորձել է քաշել ելքի դռան լծակը, ինքնաթիռի ուղեկցորդները չեն կարողացել նրան կանգնեցնել, քանի որ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի: Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալման պահին հարբած չի եղել, սակայն հրաժարվել է հայտնել իր գործողությունների պատճառը: Ըստ ականատեսների՝ դուռը բացելուց հետո տղամարդը փորձել է դուրս ցատկել, սակայն ուղեկցորդները սկսել են բացականչել, և կասկածյալի մոտ նստած ուղևորները պահել են նրան: Yonhap-ը հավելում է, որ ինքնաթիռում եղել են 48 աշակերտներ, որոնք մեկնում էին Դեգուից ոչ հեռու գտնվող Ուլսան քաղաք՝ մասնակցելու սպորտային մրցումների:
    15:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    18-ամյա երիտասարդը դանակահարել էր 42-ամյա համաքաղաքացուն
    Մայիսի 25-ի ժամը 20.41-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 67-ամյա կինը հայտնել էր, որ որդուն դանակահարել են: Ոստիկանության Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների, ինչպես նաև Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդու որովայնին դանակով խփել էր վանաձորցի 18-ամյա երիտասարդը, որը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
    15:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով
    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրամանով քաղաքաշինության պատմության ու տեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով: Կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով առողջություն հետաքրքիր գաղափարների իրագործում և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։ Կարեն Բալյանն այն ճարտարապետներից է, ով կյանքի կոչելով տարբեր նախագծեր՝ ապրել է նորը ստեղծելու բերկրանքը, միաժամանակ ուսումնասիրել մասնագիտության խորքային հարցերն ու պատմությունը: Նա Մոսկվայում հիմնադրված «Կարեն Բալյան ճարտարապետա-գեղարվեստական ստուդիայի» գլխավոր տնօրենն է: Վերջին տարիներին գործունեության վեկտորն առավելապես ուղղել է դեպի գիտություն: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ, մենագրություններ՝ նվիրված խորհրդային մոդեռնիզմին, հայ ազգային ճարտապետությանը, Երևանի գլխավոր հատակագծին, նշանավոր ճարտարապետներին և հատկանշական կառույցներին (Մեծ եղեռնի հուշահամալիր, Հրազդան ստադիոն, «Զվարթնոց» օդանավակայան, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ և այլն): Այժմ աշխատում է մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանին նվիրված գրքի հրատարակման ուղղությամբ: Ճարտարապետության տեսաբան, պատմաբան Կարեն Բալյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, թղթակից անդամ է:
    15:15
    26.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան գնդակոծում է ՌԴ Բելգորոդի մարզը
    Ուկրաինայի զինված ուժերն առավոտից գնդակոծում են Ռուսաստանի Բելգորոդի մարզը: Հարվածի տակ է Գրայվորոնսկը: Ըստ տեղական իշխանությունների՝ վնասվել է չորս տուն և մեկ խանութ, գազատար, էլեկտրահաղորդման գիծ։ Ուկրաինական կողմի գնդակոծության տակ է հայտնվել Դոնեցկի Կալինինսկի շրջանը: Մեկ մարդ զոհվել է:
    15:07
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    15:00
    26.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը. Պուտինը՝ Փաշինյանին
    Եռակողմ հանդիպումից առաջ՝ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ Պուտինը ավելի բաց է խոսել Լաչինի միջանցքի վերաբերյալ ռուսական դիրքորոշման մասին: Կրեմլի ղեկավարն ասել է, որ այդ դիրքորոշումը չի փոխվել ու համապատասխանում է այն հայտարարությանը, որը ստորագրել են 2020-ի նոյեմբերի 9-ին: ԵԱՏՄ գագաթնաժաղովում Ալիևը հայտարարել էր, թե Դաշնությունն աջակցում է Զանգեզուրի միջանցք ստեղծելու իր նախաձեռնությանը:
    14:52
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
    Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում: «Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է՝ FDA-ի հետ սերտ համագործակցությամբ, և ներկայացնում է կարևոր առաջին քայլը, որը մի օր թույլ կտա մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց», - գրել է ընկերությունը: Neuralink-ը հավելել է, որ կլինիկական փորձարկման համար մարդկանց հավաքագրումը դեռ չի սկսվել. դրա մասին կհաղորդվի առաջիկայում: Ընկերությունը նման թույլտվության համար դիմում էր ներկայացրել անցյալ տարվա սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները հետաքննություն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապված փորձարկումների ժամանակ կենդանիների իրավունքների խախտման հետ: Իսկ այս տարվա մարտին Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրա չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգության հետ կապված մտավախություններ կային:
    14:45
    26.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջան-Հայաստան սահմանը հատելու կարգը կհաստատվի Մոսկվայում փոխվարչապետների հանդիպման ժամանակ
    Եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է կրկին հանդիպեն փոխվարչապետերի բանակցությունից հետո: Օվերչուկը վստահեցրել է՝ կողմերը նույն կերպ են ըմբռնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը: Իսկ Մոսկվայում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք հանդիպմանը Մհեր Գրիգորյանը, Շահին Մուստաֆաևը ու Ալեքսեյ Օվերչուկը պետք է քննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը հատելու ընթացակարգը, թե ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը:
    14:37
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
    Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Ինչպես հետևում է հաղորդագրությունից, պատժամիջոցների թարմացված ցուցակներում ներառված են Ռուսաստանից 17 ֆիզիկական անձինք և 78 կազմակերպություններ, որոնց ակտիվները Ճապոնիայում սառեցվում են։ Նաև արտահանման սահմանափակումներ են մտցվում 80 կազմակերպությունների նկատմամբ։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի մի շարք զինվորականների, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատար Միխայիլ Զուսկոյի և ՌԴ ցամաքային զորքերի հրթիռային զորքերի և հրետանու պետ Միխայիլ Մատվեևսկիի նկատմամբ։ Առանձին ցուցակով ներկայացված է յոթ մարդ ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից, պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի, Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև Ղրիմից: Կազմակերպությունների թվում, որոնց ակտիվները սառեցվելու են, նշվում են «Սվյազ» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Մետեոր գործարանը, ավիաարդյունաբերական և պաշտպանական արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ։ Արտահանման սահմանափակումները, մասնավորապես, մտցվում են Հեռանկարային հետազոտությունների ​​հիմնադրամի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ավտոմատիկա կոնցեռն» բաժնետիրական ընկերության, ԿԱՄԱԶ ընկերության, «Սկոլկովո» հիմնադրամի և ուրիշների նկատմամբ։ Ավելի վաղ Kyodo-ն, հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրի, հաղորդել էր, որ G7-ի երկրները մայիսի 19-21-ը Հիրոսիմայի գագաթնաժողովի նախաշեմին քննարկել են դեպի Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։ Սակայն հետո Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ ԵՄ-ի երկրները և Ճապոնիան համաձայն չեն Ռուսաստան արտահանումը գրեթե ամբողջությամբ արգելելու ԱՄՆ-ի առաջարկին։
    14:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը նվազել է 17%-ով. ԱՀԿ
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն աշխարհում շուրջ 2,3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 15 հազարը մահացել է։ Մահացությունների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 17%-ով, ախտահարման դեպքերի թիվը՝ 21%-ով: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են վարակման 2 290 351 դեպք և 14 985 մահ։ Այս ժամանակամիջոցում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 462 726: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն (256 909), Ճապոնիան (164 367), Բրազիլիան (146 105) և Ավստրալիան (125 992): Ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 4 135: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (1 206), Ֆրանսիան (810), Իսպանիան (745) և Ռուսաստանը (663): ԱՀԿ-ի լրատվական տեղեկագրի համաձայն՝ 28 օրվա ընթացքում, դրան նախորդող չորս շաբաթվա համեմատությամբ, վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից երկուսում՝ Աֆրիկայում (11%-ով) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (38%-ով): Մյուս տարածաշրջաններում նկատվել է այդ ցուցանիշի նվազում։ 28 օրվա ընթացքում մահացության դեպքերն աճել են Աֆրիկայում (6%-ով), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ( 9%-ով), Ամերիկայում (21%-ով) և Հարավ-արևելյան Ասիայում (61%-ով): Քովիդի պատճառով արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը բնորոշել է որպես համավարակ։ Ըստ կազմակերպության կայքում 2023 թվականի մայիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 895 075 դեպք, մահացել է 6 935 889 մարդ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:
    14:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես ու համայն հայությունը այլ կերպ է պատկերացնում արցախցու արձագանքը․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ Վերջին օրերին հատկապես մեր արցախցի հայրենակիցներից ավելի հաճախ եմ լսում, թե՝ եթե Նիկոլը թուղթ ստորագրի ու Արցախը մտցնի Ադրբեջանի կազմ, այնտեղ հայ չի մնա։ Մի րոպե էլի, իսկ Նիկոլն ո՞վ է, որ որոշի ձեր փոխարեն։ Դրա մասին ինչո՞ւ չենք խոսում։ Հիմա հա, նա ուր գնում-նստում՝ ասում է այո Արցախը Ադրբեջան է, այո ԵՍ/Նիկոլս/ ճանաչում եմ։ Ես էլ հարցնում եմ՝ և՞։ Է 90-ին էլ կարող էր Հայաստանի որևէ ղեկավար դա ասեր, և՞։ Ի՞նչ է, նայելու էին, թե ինչ է ասում, օրինակ, Խորհրդային Հայաստանի ղեկավարը ու խելոք դուրս գայի՞ն, թե, այնուամենայնիվ, պայքար լինելու էր, ինչպես և եղավ ու հաղթեցիք։ Հակառակը, ինձ թվում էր, որ ոչ թե արայիկ-մարայիկների կտերին պետք է լսեիք ու հավատայիք, այլ Արայիկին մի կլադովկայում պետք է փակեիք ու ասեիք՝ Նիկոլ չէ, ով ուզում է լինի, մենք մեր հողում պետք է ազատ ապրենք։ Այդ ժամանակ էլ կոչ անեիք համայն հայությանը ձեր արդար պահանջին սատար կանգնեին՝ ով ինչպես կարող է։ Թե չէ սենց դուրս է գալիս, որ մի Նիկոլ իր Արայիկով ու իրենց խմբակով են որոշում՝ արցախցին իր տանը ապրի՞, թե չէ։ Եվ ընդհանրապես՝ ապրի՞, թե՝ չէ։ Իսկ եթե Նիկոլն էլ, Արայիկն էլ իսկապես գործակալներ ե՞ն, ներդրված են և իրենց աշխատանքն են անում։ Ի՞նչ է, ինչ ասում ու անում են, հնազանդվելու ե՞ք, լու՞րջ։ Ես, ու վստահ եմ, համայն հայությունը այլ կերպ է պատկերացնում արցախցու արձագանքը։ Ուզում եմ, պատկերացնել․ երբ Քոչարյանը, Սերժը, Բակոն, Արկադին և Արցախում էլի շատ դեմքեր ընդհատակից պարտիզանական պայքար էին կազմակերպում, մասնակցում, նրանց մի մասը սովետական ադրբեջանական հետախուզման մեջ էին, սովետական Հայաստանի ազգային գործիչների հետ կապի մեջ էին, դժվար թե նայում էին տեսնեին կենտկոմի քարտուղարը ինչպես է որոշելու իրենց ճակատագիրը։ Այնպես կռիվ տվեցին, որ սաղ խառնվեց իրար, որոշ պատմաբաններ անգամ հենց Ղարաբաղի ըմբոստանալն են համարում պատճառ Սովետի փլուզման։ Էլ չեմ ասում, որ եթե Արցախում այդ պայքարի սկիզբը չդրվեր, դժվար թե Մոնթե, Լեոնիդ, անգամ Վազգեն տեղից շարժվեր։ Ամեն բան, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, վստահ եմ, սկսելու է հենց Արցախից։
    14:11
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին
    Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու: Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած վիճաբանության ժամանակ 33-ամյա տղամարդն ու ընկերը, երկուսն էլ զինված որսորդական ողորկափող հրացաններով, կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել մի խումբ անձանց ուղղությամբ: Միջադեպին զոհ էր գնացել երեք անձ, ևս չորս հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված տարաբնույթ միջոցառումների արդյունքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել էր, ճշտվել էին վիճաբանության դրդապատճառներն ու մասնակիցների ինքնությունը, յուրաքանչյուրի մասնակցության չափը: Կրակողներից մեկը հայտնաբերվել էր, իսկ Երևանում հաշվառված 33-ամյա տղամարդը խուսափել էր քննությունից: Լրացվեց և այդ բացը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ
    Ուրբաթ օրը՝ մայիսի 26-ին rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 383 դրամը , վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,85 դրամը:
    13:45
    26.05.23
    Ավելին