Լրահոս

2023-05-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից․ վիրավորի վերին վերջույթները կտրվել են
    Մայիսի 26-ին Ափնագյուղում ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած գազի բալոնի պայթունի հետևանքով վիրավորվածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
    10:45
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը ռազմաքաղաքական իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր:
    10:30
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Ձորաղբյուրում․ կա զոհ և վիրավոր
    Ժամը 19․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Ձորաղբյուր բնակավայրի գյուղապետարանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ 1 հոգու էլ Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ ղեկավար կազմի գլխավորությամբ։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում
    10:15
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր զինծառայողները, ամենայն հավանականությամբ, առևանգվել են․ Աբրահամյան
    Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
    10:00
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Մայիսի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան՝ շրջանների զգալի մասում, մայիսի 27-ին, 28-ին, 30-ին, 31-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում մայիսի 28-ին, 29-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, մայիսի 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
    09:45
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազի բալոնի պայթյուն. կա տուժած
    Մայիսի 26-ին, ժամը 18:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած:
    09:30
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Փաշինյանը քպ-ականներին ասել է եթե Ադրբեջանի կազմում Արցախը անվտանգ չի լինի՝ կամ կմտնի Ռուաստանի կազմ, կամ արցախցիները կտեղափոխվեն Հայաստան:
    09:20
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
    Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
    00:06
    27.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մի շարք հասցեներում գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն`Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 6, 9, 22ա, 23բ, 14, 12, 13, 15, 16, 17, 20, 22, 18, 19, 28, 21, 25, 39, 40, 42, 43 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: Կիսվել:
    00:00
    27.05.23
    Ավելին
2023-05-26
  • Մշակույթ
    Աշխարհը հրաժեշտ է տալիս ռոքնռոլի թագուհուն. Թինա Թըրների մարմինը կդիակիզեն
    Հոլիվուդի Փառքի ծառուղում 50-ականների ռոքնռոլի թագուհի Թինա Թըրների աստղի մոտ ծաղիկների թմբեր են բարձրանում: Նրա երկրպագուները հիշում ու ցավում են համաշխարհային աստղի կորստը, որը մահացավ 83 տարեկանում Շվեյցարիի իր տանը:
    23:50
    26.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Կարտոֆիլավաճառը արտագաղթել է Հայաստանից ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո
    Տիգրանյան փողոցում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի ու կարտոֆիլների արկղերի միջև մենամարտից հետո ապամոնտաժվել են բոլոր 10 տաղավարները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը խոստանում է դրանց փոխարեն կանաչ սիզամարգ փռել: «Հայլուր»-ի թղթակիցը այսօր պարզել է, որ ապամոնտաժվել է նաև այդտեղ կարտոֆիլ վաճառած Արթուրի ճակատագիրը, որը Աղազարյանի հետ վեճից, ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց հետո որոշել է լքել Հայաստանը:
    23:45
    26.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին և Կրասնոդարին. ռուսական հրթիռները հասել են Դնեպր
    Ռուս-ուկրաինական բանակցություններն այս պահին անհնար է համարում Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Դրանք վերսկսելու հնարավորություն կարող է բացվել Զելենսկիի հեռանալով: Իսկ մինչ այդ պատերազմը նաև Ռուսաստանի խորքեր է հասնում: Ուկրաինական զինուժը Բելգորոդին, Ռոստովին ու Կրասնոդարին է հարվածել, իսկ ռուսական ուժերը՝ Դնեպրին:
    23:30
    26.05.23
    Ավելին
  • Արցախ
    Վալս՝ Վերածննդի հրապարակում. Արցախի դպրոցներում ճանապարհել են շրջանավարտներին
    Արցախում նույնպես այսօր հնչել է վերջին զանգը յուրահատուկ ձևով: Արցախցի շրջանավարտների մի մասը այսօր դպրոց է գնացել իր զոհված հարազատի լուսանկարով ու մտքերով, որ Արցախի համար վերջին զանգ չհնչի:
    23:26
    26.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Ալիևը լեզվամարտից հետո ի՞նչ են խոսել Պուտինի հետ փակ դռների հետևում
    Տապալված են համարում փորձագետները մոսկովյան բանակցությունները: Աննախադեպ կարճ՝ ընդամենը 20 րոպե են զրուցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ չհամաձայնեցնելով որևէ եռակողմ հայտարարություն՝ հակառակ ռուսական մամուլի տեղեկություններին, թե պետք է ստորագրվեր 5-րդ եռակողմ հայտարարությունը: Փաշինյան-Ալիև սուր բանավեճն է գուցե շրջադարձային եղել, կամ ռուսական կողմի համար առավել ակնհայտ դարձած անհամաձայնությունները հայկական ու ադրբեջանական կողմերի միջև, որոնք ըստ Դաշնության նախագահի, զուտ տեխնիկական են ու կարող են լուծվել երեք երկրների փոխվարչապետերի առաջիկա հանդիպման ժամանակ:
    23:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
    Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին արտագնա խաղում կմրցի Ուելսի հավաքականի հետ, իսկ հունիսի 19-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն։
    23:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 1 տոննայից ավել ոսկի է ներմուծվել
    Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։ Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան 1 տ․ ռուսական ոսկի։ Ըստ արձանագրությունների՝ այս առևտրին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 ընկերություն։ Հաղորդում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
    22:45
    26.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Մեղավոր ենք, սխալ ենք, փորձելու ենք էլի». ընդդիմությունը չի հանձնվում, իշխանությունը՝ ևս
    «Տապալված» բառին համաձայն չեն իշխանական պատգամավորները, բայց ոչ էլ հաջողված են որակում մոսկովյան բանակցությունները: Պնդում են, որ սեղանին չի եղել ստորագրման դրված փաստաթուղթ, որը չի ստորագրվել: Այդպես պնդում էր ռուսական «Կոմերսանտ»-ը, ինչը ՔՊ-ականները «բայղուշություն» են անվանում:
    22:30
    26.05.23
    Ավելին
  • Արցախ
    «Պաչպչեք Ադրբեջանին առանց մեզ». Արցախի զայրույթը՝ Մոսկվայից հետո
    Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո Արցախի նախագահի խորհրդականը առաջարկում է ՔՊ-ականներին Ադրբեջանի քաղաքացիների անձնագիր տալ ու ուղարկել Միլի Մեջլիսում աշխատելու: Դավիթ Բաբայանի խոսքով՝ արցախցիները հիմա միայնակ պետք է պայքարեն Ադրբեջանի քաղաքացի չդառնալու համար, ինչի մասին Ալիևը խոսել է նաև Մոսկվայում՝ Փաշինյանի ու Պուտինի ներկայությամբ ու դրան չի արձագանքել Հայաստանի վարչապետը:
    22:15
    26.05.23
    Ավելին
  • Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 6 օրից՝ Քիշնևում՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպման ժամանակ:
    22:00
    26.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Միս և միստր Իքս. շրջանավարտները խոստանում են աշակերտի պատասխանատվությամբ սովորել կյանքի դասերը
    Հայաստանում այսօր դպրոցական վերջին զանգն է լսել ավելի քան 55000 շրջանավարտ՝ հիմնական ու ավագ դպրոցում: Ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում 81 մեքենա է պահպանվող հատուկ տարածքներ տարել, նրանցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, այդ թվում՝ մեկը՝ ոչ սթափ վիճակում: «Հայլուր»-ի տեսախցիկը Երևանի թիվ 192 դպրոցի 9-րդ դասարանում է որսացել վերջին զանգի տրամադրությունները:
    21:45
    26.05.23
    Ավելին