Լրահոս

2023-05-26
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարտիրոսյանը և Սևյանը Շարժայի մրցաշարում կիսեցին 2-8-րդ տեղերը
    Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կայացած մրցաշարում 9 հնարավորից հավաքելով 6-ական միավոր Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը կիսեցին 2-8-րդ տեղերը: Առաջին տեղում հնդիկ Արջուն Երիգաիշին է՝ 6,5 միավորով: Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսեցին 19-34-րդ հորիզոնականները՝ վաստակելով 5-ական միավոր:
    12:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մանկական վարդացան. ձեռքերը հաճախակի լվանալը կարող է կանխել վիրուսի տարածումը
    Այն սովորաբար հանդիպում է նորածինների և 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների շրջանում: Հիվանդությունը տևում է 3-5 օր, որի ընթացքում երեխան կարող է ջերմել և դրսևորել վատ ինքնազգացողության նշաններ:
    12:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել
    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ: Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։ Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման: Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան: Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Հարկ է ընդգծել, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ ձևակերպելու պարագայում քրեաիրավական հետևանքներ են առաջանում ոչ միայն այդ կերպ վարժական հավաքից եղանակով խուսափողների, այլ նաև՝ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, պետության անվտանգության համար վարժական հավաքների և դրանց բնականոն կազմակերպման և իրականացման բացառիկ կարևոր նշանակությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուարքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաև՝ ցանկացած եղանակով այդ արատավոր երևույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։
    12:15
    26.05.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.05.23
    12:07
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվում է էլեկտրական ենթակայան
    Մայիսի 26-ին, ժամը 10:53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    12:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ըմբիշները մեդալների հսկայական ավարով վերադարձել են Երևան
    Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Դ.Մ. Կարբիշևին, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները: Մեր տղաները մեդալների հսկայական ավարով են վերադարձել Երևան: Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Նորիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուր Խաչատրյանը: Արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը: Մեր երիտասարդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
    11:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար
    Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես տեսնում ենք, դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը», - ասել է Միլլերը: Պետքարտուղարության խոսնակը դարձյալ վստահություն է հայտնել, որ կողմերի միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի: «Ինչպես նշել ենք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք աշխատեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», - նշել է դիվանագետը: Մեթյու Միլլերը հավելել է, որ առայժմ տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է նոր հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում: Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետերը։
    11:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ
    «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ: Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար: Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Շրջակա միջավայրի նախարարությունից քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով, դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։ Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության:
    11:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածին քաղաքում ավտոմեքենան բախվել է մայթեզրին և շրջվել
    Մայիսի 26-ին, ժամը 06։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1983 թ․) բախվել է էլեկտրական սյանը և գլխիվայր շրջվել: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:
    11:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ․ պայքարում են վիրավորի կյանքի համար
    Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    10:52
    26.05.23
    Ավելին
  • Տնտեսական
    Մարզի երիտասարդներն աշխատում են երևանյան պայմաններով. Վիվա ՄՏՍ-ը Վանաձորում զանգերի կենտրոն է բացել
    Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքում բացվել է Վիվա-ՄՏՍ-ի զանգերի մարզային կենտրոնը, որ աշխատում է շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ:
    10:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն
    Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով: 45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում: Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին: Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները: Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից: Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ): 2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով): Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով): Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին: Արդյունքում՝ դատախազի բողոքի հիման վրա՝ դատարանի բեկանված դատավճռով՝ Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով: Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
    10:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է․ Անդրանիկ Թևանյան․ «News.am»
    NEWS.am-ը գրում է․ Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու: Պարո՛ն Թևանյան, ի՞նչ շարժման մասին է խոսքը, ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ: Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»: 2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության: Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար: Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը: Ե՞րբ է հանրայնացվելու շարժման գործունեությունը: Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփվել ենք տարբեր շերտերի հետ: Մոտ օրերս արդեն հանրությանը կներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մեջ կներկայացվի նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական փոփոխությունների սխեման և ինչպես ենք պատկերացնում հետագա զարգացումները: Մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը: Եկել է անհատական պատասխանատվության ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլ տարբերակ չկա:
    10:22
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 24-ին Նոյեմբերյան-3 տեղամասում ծառայություն իրականացնելիս նկատել են փայտանյութ բարձած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: 48-ամյա վարորդը հայտնել է, որ նույն օրը ապօրինի հատել է 10 ծառ:
    10:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Covid-ի դեմ Pfizer-ի հակավիրուսային Paxlovid դեղամիջոցը ստացել է ԱՄՆ-ի լիակատար հավանությունը
    ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը լիովին հավանություն է տվել Pfizer-ի՝ Covid-19-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային Paxlovid դեղամիջոցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
    10:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իսպանիայում թալանել են Ջասթին Կլյուվերտի տունը․ տուժել է ֆուտբոլիստի ընկերուհին
    Իսպանիայում թալանել են «Վալենսիայի» եզրային հարձակվող Ջասթին Կլյուվերտի տունը, հայտնում է ABC-ն։
    09:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուկրաինայի իշխանությունները Բրեժնևին հետմահու զրկել են Կիևի պատվավոր քաղաքացու կոչումից
    Կիևի քաղաքային խորհրդի անդամները կողմ են քվեարկել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին Կիևի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, Aysor.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ուկրաինական «Страна»-ն։
    09:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Ժողովուրդ» ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: «Հրապարակ» Հայաստանի դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ցանկանում է որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: «Հրապարակ» ՔՊ պատգամավոր Հ. Աղազարյանը ապամոնտաժել է տվել Տիգրանյան փողոցի առեւտրի երկաթյա տաղավարները: «Հրապարակ» Ստեփան Դեմիրճյանը մերժել է Հայկ Մարությանին, որ վերջինս գլխավորի իրենց ցուցակը՝ ավագանու ընտրություններին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:
    09:20
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է քննարկվել եռակողմ հանդիպմանը
    Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
    00:11
    26.05.23
    Ավելին