Լրահոս

2023-05-26
  • Img default alt hy
    Տնտեսական
    Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուրբաթ օրը 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.32-ին Գյոքսունի շրջանում։
    21:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ընկել է վերելակի հորանը
    Մայիսի 26-ին, ժամը 15։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցն (Ս. Ե., ծնված 2001 թ․) ընկել է վերելակի հորանը։ Փրկարարները Ս․ Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
    21:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «ԼՈւՅՍ» հիմնադրամ
    «ԼՈւՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ Այս մասին նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ Ըստ այդմ․ «2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝ • 2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը: • Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը: • Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ»: Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ ։
    20:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր արձագանքել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ մինչև 2018 թվականը ՀՀ ունեցած սպառազինությանը վերաբերող մեկնաբանությանս, որտեղ նաև մեջբերել էի պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում, ըստ Ալիևի, խոցվել կամ առգրավել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որով պատճառվել է 5 մլրդ դոլարի վնաս: Դրանց ցուցանմուշների մի մասը ներկայացված էր Բաքվի «ավարների պուրակում», իսկ մի մասը համալրել է ադրբեջանական բանակը: Այդ պուրակում հիմնականում ներկայացված էին խոցված զինտեխնիկան, իսկ այն տեխնիկան, որը վերանորոգման ենթակա էր կամ վնասված չէր, ընդգրկել էին Ադրբեջանի սպառազինության կազմում: Ավելին՝ մինչև այդ անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ եթե այսօր էլ ՀՀ-ն ունենար շահարկված 70-80-ականների զինատեսակները՝ զրահատեխնիկայից մինչև հրթիռահրետանային համակարգերը, ՀՕՊ, որոնք ունեինք մինչև պատերազմ, ապա արդյունավետ պաշտպանության խնդիր կլուծեինք: Ինչ վերաբերվում է գործող իշխանությանը, ապա այս նրանց ձեռբերած ՍՈւ-30-ները պարզվեց առանց զինամթերքի էին և բնականաբար խնդիր չլուծեցին, իսկ ՀՕՊ ՕՍԱ ԱԿ համակարգերը, որոնք ձեռք էին բերվել Հորդանանից, մի մասի արդիականացումը չէր իրականացվել: 2018-20 թվականներին եղել էին որոշ զինատեսակների մատակարարարումներ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը մինչև 2018 թվականի կնքված պայմանագրերի արդյունքն էին: Ի դեպ, Ալեքսանյանի ղեկավարն ինքն էր ԱԺ-ում՝ հենց իր հարցին ի պատասխան ասում, որ պատերազմի ժամանակ բանակը զենքի պակաս չի ունեցել, իսկ եղած զինատեսակների, սպառազինության ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծեցի, ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը: Ադրբեջանական հարձակման հետևանքով՝ մինչև 2020-ի նոյեմբեր, Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Մատաղիսի, Ջեբրայիլի, Արա Լեռան, Հադրութի, Վարանդայի, Շուշիի զորամասերը (մեծ զորամասերի մասին եմ գրում, այլ ռազմական օբյեկտներ չեմ հաշվում), որտեղ տեխնիկա կար, որ նույնիսկ պարկից չէր հանվել, դեռ չեմ խոսում տարբեր օպերացիայիների մասին, ինչպիսին «Լելե Թեփե» անունը կրողն էր, երբ տեխնիկայի մի մասը թողնվել էր մարտադաշտում: Իսկ խոցվածների մասին պատկերացում կազմելու համար, եթե նույնիսկ վերցնենք Արցախից պաշտոնատար անձանց կողմից հնչեցրած հայտարարությունը, ապա ըստ դրա, պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը խոցել էր ՀՕՊ համակարգերի 50-ից 60, հրետանու շուրջ 40 տոկոսը, ՀՀ ՊՆ կորուստների մասին դեռ չեն խոսում: Ավտոմոբիլային պարկին իմաստ էլ չկա անդրադառնալու: Դե հաշվեք, ըստ զորամասերի, ըստ սպառազինության ու տեխնիկական միջոցների: Հայաստանի խոցված անվտանգության համակարգին անդրադառնալու շատ բան կա՝ հայրենիքի կորստից մինչև շարունակական հանձնում, սակայն այսքանով կեզրափակվեմ: Հ.Գ. Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին՝ Արցախը հանձնելու մտադրության և այդ գաղափարի պաշտպանությանը նետվելու համար, որովհետև պատմությունը սրբագրել չի ստացվի, իսկ հայ ժողովուրդը դա երբեք չի ների»:
    20:29
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
    20:22
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս.Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդ
    Գերմանահայոց Կեդրոնական Խորհրդի վարչության հայտարարությունը․ «Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցություն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաև խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի և ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ և թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն։ համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն: ԳԿԽ Վարչություն»։
    20:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն մտադիր է հատուկ կարգավիճակ տալ Ուկրաինային
    ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են Ուկրաինային հատուկ կարգավիճակ առաջարկել՝ «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» մեխանիզմի ձևով, որպեսզի այդ երկրի համար ապահովեն անհրաժեշտ քաղաքական աջակցություն։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Euractiv հարթակից: «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» մեխանիզմի ստեղծման ծրագրերը կարող են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Օսլոյում: Բացի խորհրդի ձևից և ժամկետներից, Օսլոյում կքննարկվի նաև Ուկրաինային ռազմական օգնության ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ լրատվամիջոցի, ամռանը Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են հակահարձակման։ «ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինայի հայտը, որը ներկայացվել է ութ ամիս առաջ, այդպես էլ առայժմ մնացել է առանց պատասխանի, բայց, հավանաբար, կդառնա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կարգավիճակի բարելավման գաղափարը թափ է հավաքում», - գրում է պարբերականը։ Ինչպես Euractiv-ի հայտնել են ՆԱՏՕ-ի մի քանի դիվանագետներ, խորհուրդը կլինի առաջին քայլը դաշինքի և Կիևի միջև «քաղաքական գործընկերությունն ընդլայնելու» գործում: Խորհրդի մեխանիզմը Կիևին թույլ կտա «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ» սեղանի շուրջ լինել լիարժեք անդամ, այլ ոչ թե «հրավիրված երկիր», ինչպես հիմա: Ուկրաինացիները կկարողանան նաև իրենք հրավիրել հանդիպումներ, ինչը կհեշտացնի տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մարտի դաշտում իրավիճակի վերաբերյալ։ Բացի դրանից, այդ ձևաչափը բացում է համագործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ հետախուզական գործունեության, ռազմական արդյունաբերության, համատեղ զորավարժությունների բնագավառում, ինչպես նաև անդամ երկրների զինված ուժերի հետ Ուկրաինայի զինված ուժերի ավելի մեծ փոխգործակցություն։ Ինչպես նշում է հարթակը, տարբեր պաշտոնատար անձինք խոստովանել են, որ Ուկրաինայի արագ անդամակցումը ՆԱՏՕ-ին ներկա փուլում անհնար է:
    20:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների
    Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց եզդիական համայնքը բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսային հատվածում ապրող եզդիների, որոնց նկատմամբ այսօր այլատյացության և ատելության խոսքի քարոզ է սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ այդ դրսևորումները հղի են նոր ցեղասպանության վտանգով, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանում։ «Վերջին շրջանում Իրաքում հակաեզդիական արշավ է սկսվել մի խումբ ծայրահեղական խմբերի կողմից, որոնք կոչերով դիմել են իրենց համակիրներին, նշելով, թե, իբր, եզդիները անհավատ են, բարբարոս են և նրանց պետք է բնաջնջել։ Այդ ամենը հավաստող նյութերը և փաստերը ունենք, անհրաժեշտության դեպքում կփոխանցենք միջազգային կառույցներին։ Մենք մտավախություն ունենք, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Այլատյացության և ատելության խոսքի քարոզը պետք է անհապաղ կանխվի»,- ընդգծեց Խդր Հաջոյանը։ Նրա խոսքով՝ Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում, որի հետևանքով բազմահազար եզդիներ են մահանում։ «Այդ իսկ պատճառով մենք նաև խնդրելու ենք միջազգային կառույցներին վերականգնել Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանը և ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի եզդի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք»,- ընդգծեց Հաջոյանը։
    19:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի դպրոցներում հնչել է Վերջին զանգը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Լուսանկարները՝ «Արցախպրեսի»
    19:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ստեփանակերտում տեղի է ունեցել հուշ֊երեկո նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի հոբելյանին
    Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 25-ին տեղի է ունեցել հուշ֊երեկո՝ նվիրված բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան շարժման առաջամարտիկ և Արցախի Հանրապետության օրհներգի տողերի հեղինակ Վարդան Հակոբյանի 75-ամյակին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության օրհներգով: Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ մեծանուն մտավորականի հոբելյանը նշվում նրա բացակայությամբ, սակայն բոլորիս սփոփանքը ականավոր գործչի թողած բազմիմաստ և հարուստ մտավոր ժառանգությունն է։ «Հիրավի, հարուստ և բազմաժանր է Վաիդան Հակոբյանի թողած գրական-մշակութային ժառանգությունը։ Վարդան Հակոբյանի և մեր մտավորականության շնորհիվ է նաև, որ 1980-ական թվականներին մեր ժողովուրդը դարձավ ազգային հոգեբանության ու հոգևոր հարստությամբ ամբողջացած միասնություն և մեկ հայրենիք, ինչն էլ հանդիսացավ մեր ազգային հաջողությունների ուղեկիցն ու գրավականը: Իրողություն, որի կարիքն այսօր էլ մեծածես զգացվում է։ Այսօր մեր խոնարհումն ենք բերում նրա անմար հիշատակին»,-ասել է նախարարը: Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը նշել է, որ ընթերցելով Վարդան հակոբյանի ստեղծագործությունները՝ համոզմունք է ձևավորվում, բանաստեղծությունն ապաշխարանք է, շնորհված չարչարանք, ճանապարհ եզակիների համար: «47 տարի առաջ, երբ առաջին անգամ մտա «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրություն, ես ընդամենը 16 տարեկան էի, Վարդան Հակոբյանը՝ 28: Ինքն արդեն հայտնի, ճանաչված, ես նոր-նոր բանաստեղծության հետ մտերմացած, ինքը՝ վստահ ու պինդ, ես՝ երերուն ու համարյա անտեսիլ. ոգևորող հանդիպում էր, և ես այսօր 63 տարեկան եմ, Վարդան Հակոբյանը՝ 75: Մեր այդ հանդիպումից բազում տարիներ հետո, երբ թվում է՝ արդեն մոլորվել էինք մեր խախուտ ներկայի և մեզանից անընդհատ հեռացող ապագայի միջև, երբեմն բանաստեղծությունից հեռանալու փորձեր էլ էինք անում, խռովում երեխայի նման: Նույնիսկ մեր մտերիմները փորձում էին համոզել, որ անիմաստ է մեր չարչարանքն ու որոնումը, որ մեզ սպասող մեկը չկա: Դիմացանք, և համոզվելով համոզեցինք, որ առանց մեզ աշխարհը կձանձրանար, որ մեր մի այս բուռ, միակ երկրում էլ կա գիր, որ այստեղ արարվող բանը դուրս չէ Հայաստան աշխարհի բանաստեղծական կտավից»,-ասում է Ն. Գասպարյանը՝ խոսքն ամփոփելով Վ. Հակոբյանի տողերով. «Իսկ Մայակովսկին, կամ Ուիթմենը որտեղից իմանան, թե ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի և, առավել ևս բանաստեղծ լինելը…» Տեսակապով Վարդան Հակոբյանի գրականությունն ու հայրենանվեր գործունեությունն արժևորող խոսքով է հանդես եկել Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ինչպես նաև գրչընկերներ Մայր Հայաստանից ու Սփյուռքից: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը համոզմունք հայտնեց, որ Վարդան Հակոբյանն իր արժանի տեղն ունի հայ մեծանուն բանաստեղծների շարքում: «Հպարտ ենք, որ ունենք Վարդան Հակոբյանի նման որդի՝ իսկական քաղաքացի, հայրենասեր, գիտական բանավեճերի մեջ առաջին ելույթ ունեցողը՝ ապացուցելով, որ արցախցին ևս կարող է ներկայացնել համահայկական գրականագիտական միտք»,- ասաց Սոկրատ Խանյանը: Երեկոն ուղեկցվել է Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների ասմունքով:
    19:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շոլցը դեմ է արտահայտվել Ուկրաինայում հակամարտության «սառեցմանը»
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ընդունելի չի համարում Ուկրաինայում հակամարտության հնարավոր սառեցումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ խոսք չի կարող լինել յուրատեսակ «սառը խաղաղություն» կնքելու մասին, որի դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր սահմանը կանցնի մոտավորապես ճակատային գծով», - ասել է նա Kölner Stadt-Anzeiger հրատարակությանը տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ «արդար խաղաղությունը» հնարավոր է միայն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում։ Սակայն այն հարցին, թե արդյոք նրանք պետք է լքեն Ղրիմը, Շոլցը պատասխանել է. «Մենք չենք կարող Ուկրաինայի փոխարեն ձևակերպել, թե ինչ պայմանավորվածությունների է նա ցանկանում հասնել»։ Բացի այդ, Շոլցը հայտարարել է, որ պլանավորում է կրկին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մեր վերջին հեռախոսային շփումից արդեն որոշակի ժամանակ է անցել: Եվ ես մտադիր եմ հարմար ժամանակ կրկին խոսել Պուտինի հետ», - ասել է նա։ Մայիսին ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի քննարկումներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի հնարավոր սառեցմանը և այն բանին, որ այն կարող է տևել տասնամյակներ:
    19:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է ֆանտաստիկ գնով
    ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Կառլ Մելոունն աճուրդի է հանել 1992թ. Օլիմպիական խաղերի Լիտվայի թիմի դեմ կիսաեզրափակիչ մրցավեճի իր թիմակիցների մարզաշապիկներն ու մարզակոշիկները, հայտնում է NBC-ն։ Բոլոր խաղացողների մարզաշապիկների ու մարզակոշիկների վրա եղել են նրանց ստորագրությունները։ Լեգենդար Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 3,03 մլն դոլարով, իսկ մարզակոշիկները՝ 420 հազար դոլարով։ Մելոունը վաճառել է նաև Լարի Բյորդի (360 հազար դոլար), Մեջիք Ջոնսոնի (336 հազար), Չարլզ Բարքլիի (230 հազար), Դևիդ Ռոբինսոնի (116 հազար), Քլայդ Դրեքսլերի (91 հազար), Սքոթի Պիպենի (80 հազար) մարզաշապիկները։ Մելոունն իր մարզաշապիկը վաճառել է 59 հազար դոլարով: Հիշեցնենք, որ բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը հաղթել էր 1992թ. Օլիմպիական խաղերում:
    18:45
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնը դեմ է ռուսական տարածքի վրա հարձակումներին. Ջոն Քիրբի
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի հետ զրույցներում կրկնել է, որ չի աջակցում ռուսական հողի վրա հարձակումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։ «Մենք ուկրաինացիներին շատ հստակ ասել ենք, թե ինչպիսին են մեր ակնկալիքները Ռուսաստանի վրա հարձակվելու շուրջ. մենք չենք ցանկանում խրախուսել կամ թույլ տալ դա: Մենք, անշուշտ, չենք ցանկանում, որ ամերիկյան արտադրության որևէ սարք օգտագործվի ռուսական հողի վրա հարձակվելու համար», - ասել է Քիրբին: Պաշտոնյան հավելել է, որ հավաստիացումներ է ստացել ուկրաինացիներից, որ վերջիններս կհարգեն այդ ցանկությունը: Քիրբին նաև նշել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում» օգնության մի շարք նոր փաթեթներ կհատկացնեն Ուկրաինային, որպեսզի նրանք ունենան անհրաժեշտ ամեն բան, «երբ և եթե ցանկանան հակահարձակում սկսել»: Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների աղբյուրների՝ ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային մոտավորապես 300 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումներով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, և որ դա կունենա բացասական հետևանքներ:
    18:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է ՌԴ-ի միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս
    ՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Մինսկի և Մոսկվայի միջև ռուսական մարտավարական միջուկային զենքի` Բելառուս տեղափոխելու շուրջ պայմանավորվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Սա անպատասխանատու գործելակերպի հերթական օրինակն է, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինա նրա լայնամասշտաբ ներխուժման պահից ի վեր», - ասել է դիվանագետը: Նա նախազգուշացրել է, որ հակամարտությունում քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը «լուրջ հետևանքներ» կունենա։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը դեռևս հիմքեր չի տեսնում սեփական միջուկային ուժերի պատրաստականությունը վերանայելու համար և որևէ նշան չի նկատել, թե Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է միջուկային զենք կիրառել։ «Մենք պատճառ չենք տեսնում մեր ռազմավարական միջուկային ներուժը վերափոխելու համար», - ընդգծել է Միլլերը: Այս հայտարարությունից ժամեր առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ ռուսական մարտավարական միջուկային զենքն սկսել է տեղափոխվել երկիր։ «Հարկավոր էր տարածքներ պատրաստել պահելու համար և այլն: Մենք արել ենք այդ ամենը: Ուստի սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը: Արդեն սկսվել է», - հայտարարել էր նա։
    18:15
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը եվրոպական թոփ 5-ում առաջին անգամ նվաճեց երկրի «իսկական» գավաթը
    Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկել Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։ Ի վերջո, սա Մխիթարյանի առաջին «իսկական» գավաթն էր թոփ 5-ում, գրում է ArmSport.am-ը։
    18:00
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը ազատ է արձակել բելգիացի Օլիվիե Վանդեկաստելին
    Իրանն ազատ է արձակել հումանիտար ոլորտում աշխատող բելգիացի Օլիվիե Վանդեկաստելին գրեթե 15 ամիս կալանքից հետո: Իրանի և Բելգիայի միջև տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում, որին նպաստել է Օմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France24 պարբերականին: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն ասել է, որ Վանդեկաստելը ժամանել է Օման և հավելել. «Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա նա մեզ հետ կլինի այսօր երեկոյան»։ Բելգիայի վարչապետի խոսքով՝ Օլիվիեն Թեհրանի բանտում է անցկացրել 455 օր։ Օմանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նպաստել է «փոխանակման գործարքի» կնքմանը՝ հավելելով, որ Բելգիայում պահվող մեկ իրանցի էլ մեկնել է Թեհրան: Կառավարություններից ոչ մեկը չի բացահայտել ազատ արձակված իրանցու ինքնությունը, սակայն Թեհրանը պահանջում էր ազատ արձակել դիվանագետ Ասադոլլահ Ասադիին, որը Բելգիայում բանտարկված է 2018 թվականին Փարիզի մոտ իրանական ընդդիմության ցույցի ժամանակ ռմբակոծություն իրականացնելու փորձի համար: Բելգիան միշտ պնդել է, որ Վանդեկաստելն անմեղ է, իսկ նրա դատավարությունը՝ կեղծված: Անցյալ տարվա հունվարին Օլիվիե Վանդեկաստելը լրտեսության համար դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի:
    17:45
    26.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիներին հրապարակ դուրս գալու կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը
    «Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի միջանցքն էլ կտա»,- կարծում է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ իշխանության փոփոխություն է պետք, քանի որ հայրենիք ենք կորցնում ու երկրում կարող է նոր պատերազմ լինել։ Հովհաննիսյանը կոչ է անում բոլորին դուրս գալ հրապարակ:
    17:30
    26.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
    Այսօր՝ մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն: «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։
    17:15
    26.05.23
    Ավելին