Լրահոս
2023-05-27
-
ՏարածաշրջանԷրդողանի ու Քըլըչդարօղլուի վերջին խոստումները. թուրքերը վաղը նախագահ են ընտրելուԹուրքայում այսօր լռության օր է: Վաղը կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախօրեին ընդդիմության ու իշխանության թեկնածուները հուժկու հանրահավաքներ են կազմակերպել Ստամբուլում: Քեմալ Քըլըչդարօղլուն և Թայիփ Էրդողանը բեմից նախընտրական վերջին խոստումներն են տվել թուրքերին, որոնք վաղը կորոշեն՝ ով է լինելու իրենց նախագահը:Ավելին14:1527.05.23 -
ԱշխարհՍելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգներըԵրգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի իր համաշխարհային շրջագայությունը չեղարկելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հայտնել է, որ «հավանական է՝ նա այլևս երբեք շրջագայություն չիրականացնի»։Ավելին14:0027.05.23 -
ՄիջազգայինԱլիևին շնորհավորել է Զելենսկին. Ուկրաինան շնորհակալ է ԱդրբեջանինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առիթով ու վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում Ուկրաինայի դիրքորոշումը: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի այս դժվարին պահին մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը իր ուղերձում:Ավելին13:4927.05.23 -
ՊՆ-ն հայտարարություն է տարածելՄայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, հայտնում են ՊՆ-ից։Ավելին13:4527.05.23 -
ՀասարակականԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։Ավելին13:3027.05.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի դատախազությունը հայտարարել է ձերբակալված 2 հայ զինծառայողների անուններըԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ձերբակալված 2 հայ զինծառայողների մասին։Ավելին13:2627.05.23 -
ՄիջազգայինԱՄՆ սենատորները Կիևին օգնության վերահսկման նախագծեր կներկայացնենԱՄՆ սենատորները պատրաստվում են Ուկրաինային օգնության վերահսկողության խստացման օրինագծեր ներկայացնել այն բանից հետո, երբ Պենտագոնը շփոթության պատճառով մեծացրել է ԱՄՆ-ի կողմից Կիև ուղարկված սարքավորումների արժեքը:Ավելին13:1527.05.23 -
Կորած զինծառայողների մասին տեղեկություն չի հայտնում ՊՆ-ն. միջդիրքային ճանապարհին գտել են մեքենանԱվելի քան 17 ժամ է՝ տեղեկություն չկա Հայաստանի զինուժի երկու զինծառայողների մասին, որոնց հետ, ըստ պաշտպանության նախարարության, կապն ընդհատվել է ուրբաթ՝ ժամը 19-ին: Պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հայտնել է, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողների մեքենան՝ սննդով ու ջրով բեռնված: Մեքենայով նրանք մարտական դիրքեր սնունդ մատակարարելիս են եղել: Նախարարությունը կեսգիշերից հետո էր հայտնել, որ ընթանում են որոնողական աշխատանքներ, քննվում է նաև զինծառայողների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:Ավելին13:0527.05.23 -
ԻրավականՊահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 112 տրանսպորտային միջոցՎերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն:Ավելին13:0027.05.23 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Շիրակում. մահացածն ու վիրավորը ամուսիններ ենԱյսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Արթուր Պ.-ն իր վարած Lexus GX 472 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել:Ավելին12:4527.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողների մեքենանՀայլուր 12։30 Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողների մեքենանԱվելին12:3027.05.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ 2 հայ զինծառայողները ձերբակալվել ենԱդրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ 2 հայ զինծառայողները ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։Ավելին12:2627.05.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն գինը 4.79 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.85 դրամ:Ավելին12:1527.05.23 -
Մշակույթ«Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում». մեծ պրեմիերա Երևանում«Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմի մեծ պրեմիերան է եղել Երևանում: Փաստավավերագրական ֆիլմը անցնում է պատմության քառուղիներով, որ ինքնաճանաչման միջոցով հասկանանք՝ ինչ պետք է անել այսօր: Ֆիլմի ստեղծման հովանավորը Արարատ բանկն է, որի գործադիր տնօրենը ստեղծագործող մարդկանց սիրո պտուղ է համարում ֆիլմը, որի առաջին մասի՝ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմի հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկ է կազմվել:Ավելին12:0027.05.23 -
ՀասարակականԱպարան-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» ավտոմեքենաները․ կան տուժածներՄայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:Ավելին11:4527.05.23 -
Հայտնաբերվել է որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. ՊՆՄիջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին11:4027.05.23 -
ՀասարակականՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը․ Hetq.amՊետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ, գրում է Hetq.am-ը։ Պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ։ ՊԵԿ-ի և այդ ընկերության միջև կնքված պայմնագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում։Ավելին11:3027.05.23 -
ՍպորտԷլինա Ավանեսյանը չի մտել Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության հիմնական ցանցՌուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Փարիզի գրունտային կորտերում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանց: Որակավորման եզրափակիչում 15-րդ համարի տակ խաղացող Ավանեսյանը պարտվել է ամերիկուհի Կայլա Դեյին (26-րդ համար) 7:5, 4:6, 6:7 (7:10) հաշվով։ Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 3 ժամ 9 րոպե։ Էլինա Ավանեսյանը թենիսի կանանց ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 134-րդ տեղն է զբաղեցնում։Ավելին11:1527.05.23 -
ՏարածաշրջանԹուրքական լիրան ընտրությունների երկրորդ փուլից առաջ ռեկորդային անկում է գրանցելԹուրքական լիրայի փոխարժեքը մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել:Ավելին11:0027.05.23