Լրահոս

2023-06-02
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել
    Ճամբարակի ոստիկանները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել
    20:30
    02.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Քարվաճառն ազատագրեց, Քարին տակ ընկավ. հետախույզ Հովոյի կյանքն ու կռիվը
    Հետախույզ Հովոյի կյանքի ու կռվի մասին հիշեցնող հուշարձան է տեղադրվել Գյումրիում: Նաև նրա կռվի դրվագներն է ներկայացրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր «Կյանք ու կռիվ» ֆիլմում: Քառօրյային մասնակցած Հովիկ Սիմոնյանը ընկել է 44-օրյա պատերազմում՝ Քարին տակի մարտերի ժամանակ:
    20:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
    Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 5 մ) և բախվել ծառին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Возможно, это изображение автомобиль Возможно, это изображение автомобиль
    20:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
    20:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Պարենի համաշխարհային գները մայիսին նվազել են. ՄԱԿ
    Պարենի համաշխարհային գները մայիսին նվազել են հացահատիկի, բուսական յուղերի և կաթնամթերքի գնանշումների զգալի անկման պատճառով: Միևնույն ժամանակ, աճել է բրնձի, շաքարի և մսի գինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածած հաղորդագրության մեջ։ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, մայիսին կազմել է 124,3 կետ, ինչը 2,6%-ով ավելի ցածր է, քան ապրիլին, և 22,1%-ով ավելի ցածր է պատմական առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել է 2022 թվականի մարտին: Նշվում է, որ ՊԳԿ-ի հացահատիկի գների ինդեքսը 4,8%-ով նվազել է նախորդ ամսվա համեմատությամբ՝ պայմանավորված եգիպտացորենի գների անկմամբ։ Իսկ ցորենի համաշխարհային գները նվազել են 3,5%-ով, ինչը պայմանավորված է, այդ թվում՝ «սևծովյան հացահատիկային նախաձեռնության» երկարաձգմամբ։ Միևնույն ժամանակ, մայիսին աճել են բրնձի գները՝ կապված արտահանող որոշ երկրներում, մասնավորապես՝ Վիետնամում և Պակիստանում մատակարարումների նվազման հետ: ՊԳԿ-ի բուսական յուղի գների ինդեքսը մայիսին իջել է 8,7%-ով, ինչը միջին հաշվով 48,2%-ով ցածր է 2022 թ.-ի մակարդակից։ Կաթնամթերքի գներն ապրիլի համեմատությամբ մայիսին նվազել են 3,2%-ով: Դրա հետ մեկտեղ, շաքարի գների ինդեքսն աճ է ցույց տալիս չորրորդ ամիսն անընդմեջ՝ ապրիլի համեմատությամբ ավելանալով 5,5%-ով և հասնելով գրեթե 31%-ով ավելի բարձր մակարդակի, քան նախորդ տարի։ Մայիսին մսի գները նույնպես աճել են`1%-ով։
    19:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստոլտենբերգն Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալությանը
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Ստոլտենբերգի այցը կտևի 2 օր՝ հունիսի 3-ից 4-ը: «Շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, նա Անկարայում կմասնակցի Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Գլխավոր քարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա նախագահ Էրդողանի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ», - նշված է հաղորդագրությունում։ Էրդողանը հաղթող է ճանաչվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 28-ին: Նա ստացել է ձայների 52,18 %-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 %-ը: Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 14–ին։ Այն ժամանակ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հավաքել ձայների 50 %-ից ավելին, և ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուներն անցել էին երկրորդ փուլ։
    19:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ուժեղ Ուկրաինան Ռուսաստանի հետ իրական խաղաղության նախապայման է». Բլինքեն
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան, որը վերահսկում է իր սեփական տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: Բլինքենը նման հայտարարություն է արել Ֆինլանդիայում, որը վերջերս է դարձել ՆԱՏՕ-ի անդամ: «Հենց այն պատճառով, որ մենք պատրանքներ չունենք Պուտինի նկրտումների վերաբերյալ, մենք կարծում ենք, որ բովանդակալից դիվանագիտության և իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է, որը կարող է զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած ագրեսիայից», - ասել է Բլինքենը: Դիվանագետը հավելել է, որ «Ուկրաինայի ուժի մեջ ներդրումներ կատարելը ոչ թե ի հաշիվ դիվանագիտության է, այլ ճանապարհ է հարթում դրա համար»։ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ծավալած պատերազմի միջոցով «ոչ թե պառակտել է, այլ միավորել» Արևմուտքը: Ավելի վաղ Բլինքենն այցելել էր Շվեդիա, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիան դեռ չի հաստատել: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենք մատակարարելով՝ Արևմուտքը ներգրավվում է պատերազմի մեջ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի նոր մատակարարումները չեն ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, սակայն կհանգեցնեն հետագա պատասխան քայլերի:
    19:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ – հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, – արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, – սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, – չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, – աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: –
    19:00
    02.06.23
    Ավելին
  • Սփյուռք
    Արցախը Հայաստանից կտրելու փորձեր անողներին սփյուռքը չի ներելու. բողոքի մեծ ակցիա՝ Գլենդելում
    Շվեդիայի ու Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները Արցախին աջակցող ու Փաշինյանին դատապարտող հայտարարություններ են տարածել: Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ մեկի, հատկապես Հայաստանի իշխանության կողմից: Այս նույն զգուշացմամբ հինգշաբթի Գլենդելում հայերը բողոքի մեծ ակցիա են արել, պահանջել «Առանց Նիկոլ Հայաստան»:
    18:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Էլեկտրոնային ծխախոտի օգտագործման վնասակար հետևանքները. ՀՀ ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է` շատերը համոզված են, որ էլեկտրոնային ծխախոտը ավելի քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտը, որ դրանք ծխախոտ ծխելու առողջ այլընտրանք են: Մինչդեռ այդպես չէ: Էլեկտրոնային ծխախոտից ստացված աերոզոլը գրգռում է ալվեոլները (թոքաբշտերը) և կարող է առաջացնել ասթմայի նոպա: Աէրոզոլը բարձրացնում է շնչառական հիվանդությունների հանդեպ օրգանիզմի ընկալունակությունը: Նույնիսկ առանց նիկոտինի հեղուկի գոլորշիները կարող են հանգեցնել շատ ծանր հետևանքների: Աերոզոլի մեջ գտնվող նիկոտինը առաջացնում է զարկերակների նեղացում, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հիվանդություններ: Այսօր չկա որևէ ապացույց այն մասին, որ ավանդական ծխախոտային արտադրատեսակների հետ համեմատ էլեկտրոնային ծխախոտը քիչ վնասակար է: Նիկոտինային կախվածությունից ազատվելու նպատակով դիմե՛ք «ծխելու դադարեցման թեժ գիծ»՝ անվճար խորհրդատվություն ստանալու նպատակով` 060 440001:
    18:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարված պատանու հայրը մարմնական վնասվածքներ է հասցրել դանակահարողին
    Դանակահարված պատանու հայրը հետապնդել էր դանակահարողին և մարմնական վնասվածքներ հասցրել: Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել:
    18:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Փլուզման վտանգ Վանաձոր քաղաքում
    Հունիսի 2-ին, ժամը 13։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցում գտնվող նախկին վարժարանի շենքի հիմնական պատի վրա ճաք է առաջացել, առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի արտաքին պատի (մոտ 54 քմ) սալիկները մասամբ թուլացել են (մոտ 24 քմ)․ առկա է պատի և տանիքի փլուզման վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
    18:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից 18 բուժառու «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ
    Այսօր՝ հունիսի 2-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։
    17:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը
    Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
    17:30
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ
    2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա­նագրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ ենթադրյալ հանցանքի փաստական նկարագրությունը և տրված իրավական գնահատականը շտկելու համար, ինչը կատարվել է: Դատախազի որոշմամբ՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ: Դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է նաև հանձնարարություն՝ Ա. Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Տրված հանձնարարությամբ պահանջվել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը: Միևնույն ժամանակ, դատախազի կողմից, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում սկսվել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:15
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր
    ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Շեբեկինսկի քաղաքային շրջանի գնդակոծության մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը: Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան բնակավայրի ճանապարհի մի հատվածը: Արկի բեկորները դիպել են անցնող մեքենաներին, որոնցից մեկում երկու կին է եղել: Նրանք տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Երկրորդ մեքենայում կա երկու վիրավոր», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում: Նրա խոսքով՝ վիրավոր տղամարդկանցից մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդ տղամարդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Նրանց վիճակը ծանր է: Բացի այդ, 11 արկ է արձակվել Տիշանկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան: Բելգորոդում հայտարարված է ահաբեկչական վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ: 15 սահմանամերձ բնակավայրերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, այս գիշեր Ռուսաստանի Սմոլենսկի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի ղեկավարները հայտնել են անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին: Ուկրաինայից ևս հայտնել են, որ գիշերը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա են արձակվել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, որոնք, ըստ իշխանությունների, խոցվել են:
    17:00
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Խոշոր հրդեհ Եղեգնաձոր քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
    Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ ն հաշվարկ։
    16:53
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայկ Մելիքյանի մենահամերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կմեկնարկի խաչատրյանական տարին
    Խաչատրյանական տարվա արժանի մեկնարկ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաև Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ և հայ դասականների գոհարներ։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ «Խաչատրյանը մի ողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նիրված Մեծ կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է և մեծ պատասխանատվություն։ Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլև՝ մի ողջ տոնախմբություն»,- նշում է Հայկ Մելիքյանը։
    16:45
    02.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացու մոտ դանակ է հայտնաբերվել
    Հունիսի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու: Նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: 48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:30
    02.06.23
    Ավելին