Լրահոս
2023-06-03
-
ԵրևանՄայրաքաղաքի օդում փոշու պարունակությունը շարունակում է բարձր մնալՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Նոր-Նորքում՝ մայիսի 30-ին, մայիսի 31-ին և հունիսի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում և Արաբկիրում՝ բոլոր 4 օրերի ընթացքում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին10:1503.06.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին10:0003.06.23 -
Սպորտ«Ուրարտուն» նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվել է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Փյունիկին» եւ առավելության հասել նվազագույն հաշվով։ Ավելացված երրորդ րոպեին աչքի է ընկել ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը։ «Ուրարտուն» հռչակվել է չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր, «Փյունիկը» 77 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։Ավելին09:4503.06.23 -
ՔաղաքականՁեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցումԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Ավելին09:3003.06.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱդրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն հաստատելն է, այլ հայկական էթնոսի ոչնչացումը:Ավելին09:2003.06.23 -
ՏարածաշրջանԹուրքիան և ԱՄԷ-ն համաձայնագիր են ստորագրելԹուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ դոլարի՝ նավթամթերքը չհաշված։Ավելին00:0003.06.23
2023-06-02
-
ՀասարակականՏեսել են օդում՝ երեխային գրկած. մոր և 11 ամսական երեխայի ողբերգական մահըԵրևանի Սվաճյան 18 հասցեում հերթապահում են շտապօգնության մեքենաները: Այստեղ տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ 29-ամյա կնոջ ու նրա 11 ամսական երեխայի մահվան լուրից ուշքի չեն գալիս հարազատներն ու նաև հարևանները, որոնք իրենց աչքով են տեսել անշնչացած կնոջ դին ու դեռ շնչող 11-ամսական երեխային: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել սպանության ու ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:Ավելին23:5002.06.23 -
Արտաքին քաղաքականությունՀարիֆների տեղը չէ այս ցինիկ աշխարհում. Կրեմլում լսել են Փաշինյանի հայտարարությունըԿրեմլը ի գիտություն է ընդունել, որ Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այս միտքը Փաշինյանը դեռ մեկ ամիս առաջ է հնչեցրել Չեխիայում՝ CNN primanews-ի հետ զրույցում, որը երեկ է հրապարակվել: Քաղաքական գործիչները կարծում են, որ այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք է թեքում:Ավելին23:3002.06.23 -
ԻրավականԴիլիջանցի պատանուն ծեծած բարձրաստիճան ոստիկանը ձերբակալվել էԵրկու ամիս առաջ տեղի ունեցած ծեծի գործով այսօր դատախազությունը քրեական վարույթ է սկսել՝ վերացնելով նախկինում կայացրած որոշումը: Դիլիջանի քրեականի պետը անչափահաս տղային բռունցքներով առնվազն 15 հարված էր հասցրել ու միայն զղջալու հիմքով մինչև այսօր մնացել ազատության մեջ: Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանին արդեն ձերբակալել են: Դատախազությունը որոշել է վերացնել գործը փակելու իր իսկ որոշումը՝ մամուլում ծեծի տեսանյութի տարածվելուց ու հանրային մեծ արձագանք ստանալուց հետո:Ավելին23:1502.06.23 -
ՔաղաքականԳժի տեղ դնելով, նեադեկվատ թվալով. Հայաստանը՝ բանակցային նոր կոնվեյերումՄոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ 1,5 ժամ տևած հայ-ադրբեջանական քննարկման մանրամասները ներկայացնելիս՝ Նիկոլ Փաշինյանը ավելի է խճճել բանակցային հանգույցները, դիտավորյալ անորոշ պատասխաններ տվել: Սա Փաշինյանի ձևակերպումն է: Այդպես նա ապահովագրում է իրեն՝ հակառակ կողմի մեկնաբանություններից, թե ինքը սխալ է մեկնաբանել իրենց պայմանավորվածությունները:Ավելին23:0002.06.23 -
ՔաղաքականՏիգրանաշենին սպառնում է Շուռնուխի ճակատագիրը. ով չի կիսում ղեկավարի տեսակետները, թիմում չի մնումՈչ միայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կբացվի, այլև Տիգրանաշենը կհայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ, եթե Հայաստանի իշխանության բանակցային քաղաքականությունը չփոխվի: Այսպես խորհրդարանական ընդդիմությունն է արձագանքել քիշնևյան բանակցություններին:Ավելին22:4502.06.23 -
ՀասարակականՈստիկանությունը փոշմանել է. մուգ ապակիների համար վարորդները չեն տուգանվի դեռՄգացված ապակիների համար տուգանելու որոշումը դեռ լիարժեք գործի չդրած՝ ոստիկանությունը նոր որոշում է կայացրել՝ ավելի շատ զգուշացումներ տալ վարորդներին, ավելի քիչ՝ տուգանել: Մամուլում լուրեր են շրջում, որ ՔՊ-ականներն են այդպիսի հրահանգ տվել իրավապահներին: Ոստիկանությունը հրաժարվել է «Հայլուր»-ին հայտնել, թե մգացված ապակիներով մեքենան վարելու համար քանի վարորդ է տուգանվել կամ զգուշացվել այս երկու օրերի ընթացքում: Վարորդների մի մասը կարծում է՝ որոշումը հապշտապ է կայացվել ու կմնա թղթի վրա:Ավելին22:3002.06.23 -
ՀասարակականԱնբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասինայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել՝ այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Մահացած երեխան Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտներից է եղել: Դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է ցավակցական, որում ասվում է. «Սիրելի Ռոբերտ. Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր: Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում: Աստված լույսերի մեջ պահի հոգիդ»:Ավելին22:1502.06.23 -
ԱշխարհՀնդկաստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 30 մարդ Է զոհվելՀնդկաստանում առնվազն 30 մարդ Է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Hindustan Times պարբերականին: Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքների բախման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 179 մարդ: Գնացքների բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19: 20-ին Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու: Ուղևորատար գնացքը ուղևորվում էր Կալկաթայից Չեննայ։Ավելին22:0002.06.23 -
ՏարածաշրջանՊատերազմի սարսափը Ռուսաստան է մտել. Պուտինը խոստացել է զբաղվել «այդ հարցերով»Ռուս-ուկրաինական ռազմաճակատ են դառնում նաև ռուսական բնակավայրերը: Բելգորոդի շրջանի գնդակոծության հետևանքով երկու կին է զոհվել: Ավելի քան 2500 մարդ տարհանվել է, տեղավորվել՝ ժամանակավոր կացարաններում: Ռուսական կողմի թիրախում է շարունակում մնալ Ուկրաինայի մայրաքաղաքը, որը վերջին մեկ շաբաթում 6 անգամ հրթիռակոծվել է:Ավելին21:4502.06.23 -
Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնումԱրցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։Ավելին21:3302.06.23 -
ՏարածաշրջանԹուրքական լիրան արժեզրկվում է, իսկ դրանով արտահայտված պարտատոմսերը՝ ոչ․ Bloomberg«Goldman Sachs» ներդրումային բանկը վերլուծություն է կատարել Թուրքիայում փոխարժեքի և պարտատոմսերի գնաձևավորման պրոցեսում առկա տարբերությունների մասին: Ամերիկյան «Bloomberg» պարբերականում տեղ գտած վերլուծության համաձայն՝ Չնայած այն բանին, որ թուրքական արժույթի արժեզրկումը մեծ վտանգ է ներկայացնում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի համար, դրանք շարունակվում են պահպանել իրենց արժեքը արտարժույթով արտահայտված ֆորվարդային շուկաներում: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ բացի այդ նշվում է, որ մինչ 1 դոլարին համարժեք լիրան մայիսի 14-ին կայացած համապետական ընտրություններից և մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հասնում է նոր ռեկորդային մակարդակի, 5-ամյա CDS-ը (Վարկային դեֆոլտի փոխանակում) շարունակում է նվազել: Ուսումնասիրության տվյաներով՝ Թուրքիայում դոլարով արտահայտված պարտատոմսերի գները ևս աճում են: Հիշեցնենք, որ մայիսի 30-ի դրությամբ 1 դոլարին համարժեք լիրան կազմում էր 20.42, որը թուրքական մեդիայում որակվել էր որպես պատմական ռեկորդ:Ավելին21:1502.06.23 -
ԻրավականՇիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՇիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱվելին21:0002.06.23 -
ՔաղաքականԱրցախը հայկական տարածք է և չի կարող Ադրբեջանի մաս կազմել․ հայտարարությունՎերջին շրջանում Արցախն Ադրբեջանի կազմին պատկանելու գծով կատարվող հայտարարությունները միայն զայրույթ և կտրուկ մերժում են առաջացնում Բուլղարահայ համայնքային խորհուրդի մոտ։ Այս մասին խորհուրդը հայտարարություն է տարածել։ «Կոչ կ՚ուղղենք Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին, զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին20:4502.06.23 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ում թաքստոցներից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ և ինքնաշեն ոգելից խմիչքՀունիսի 1-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում խցի ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող, 10 մգ սպիտակ հեղուկով լցված ապակյա սրվակ, որը թաքցված է եղել օճառի մեջ: Բացի այդ՝ նույն խցի պատուհանագոգի վրայից հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, որի մեջ առկա են եղել սպիտակ կաթիլներ: Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ավելի ուշ` ժամը 22:40-ի սահմաններում, ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացված մեկ այլ տեղեկության հիման վրա խուզարկություն է իրականացվել հիմնարկի տնտեսական մասնաշենքի լոգարաններից մեկում, ինչի արդյունքում պահարանի տակից հայտնաբերվել է 6 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայով ինքնաշեն ոգելից խմիչք: Возможно, это изображение текст Нет описания фото. Возможно, это изображение текстԱվելին20:4502.06.23