Լրահոս
2023-06-02
-
ԱշխարհԲայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրաԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն: ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ է: Բայդենը սայթաքել էր, երբ բեմի վրա տեղաշարժվելիս նրա ոտքը դիպել էր հեռահուշարարները (суфлёр) պահող ավազի պարկերից մեկին: BBC-ն նշում է, որ քննադատները բազմիցս ասել են, որ Բայդենը տարիքի պատճառով չպետք է առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների համար: Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացի քվեարկողների մեծ մասը մտահոգություններ ունի նրա տարիքի առնչությամբ: Հաղթելու դեպքում Բայդենը երկրորդ 4-ամյա նախագահական ժամկետը կսկսի 82 տարեկանում:Ավելին11:1502.06.23 -
ՀասարակականՓոխգնդապետ Կարեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել էՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրել է 44-ամյա պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանին։Ավելին11:0002.06.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին10:4502.06.23 -
ՍպորտՌոնալդուն վնասվածք է ստացելՀայտնի է դարձել, թե ինչու է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողել Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին հանդիպումը «Ալ-Ֆաթեհի» դեմ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է reuters.com–ը։Ավելին10:3002.06.23 -
ՔաղաքականՏիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված Տիգրանաշենի հետ, գրել է․ «Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։ Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։ Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։ Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն»։Ավելին10:1502.06.23 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանըՀունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությանը։Ավելին10:0002.06.23 -
ՀասարակականՈրոշ հասցեներ կհոսանքազրկվենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4502.06.23 -
Արտաքին քաղաքականությունՀնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատԵլիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով։Ավելին09:3002.06.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Մեր երկիրը թաղվել է կեղծիքի, երկակի ստանդարտների, դեմագոգության ու փարիսեցիության մեջ: «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է միառժամանակ սառեցնել Հռոմի ստատուտի գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ: «Ժողովուրդ» ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել: «Ժողովուրդ» Իշխանությունները 2-5 տարվա ազատազրկումից փրկել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին։ «Հրապարակ» ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:Ավելին09:2002.06.23 -
ՔաղաքականԵս պայքարելու եմ․ կրավորական կեցվածքը հավասարազոր է դավաճանության․ Էդուարդ ՇարմազանովՀՀԿ Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովը Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում կրավորական կեցվածք ունենալը հավասարազոր է համարում դավաճանության։Ավելին00:2002.06.23 -
ՀասարակականՀունիսի 4-ին փակ փողոցներ կլինենԱյս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին00:1002.06.23 -
ՀասարակականՄԻՊ աշխատակազմն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Սոթքում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկումՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։Ավելին00:0002.06.23
2023-06-01
-
ՔաղաքականԱռողջապահության նախկին նախարարը դժգոհ է գործողից. Թորոսյան-Ավանեսյան «լեզվակռիվ»՝ ԱԺ-ումՀայաստանի խորհրդարանում բանավիճել են առողջապահության նախկին ու ներկա նախարարները: Պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ սկանդալների մեջ հայտնված Արսեն Թորոսյանը այսօր մեղադրել է Անահիտ Ավանեսյանին հիվանդաորսության մեջ:Ավելին23:4501.06.23 -
ՄիջազգայինԹուրքիան ու Ադրբեջանը՝ Իրանին սպառնալիք. Թեհրանը հետևում է Իսրայելի շարժին՝ տարածաշրջանումԷրդողանի վերընտրվելուց հետո Իսրայելի նախագահի այցը Ադրբեջան արդյո՞ք Իրանի դեմ հնարավոր ռազմական բախման նախերգանք է:Ավելին23:3001.06.23 -
ԱրցախՀրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆԱյս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ավելին23:1501.06.23 -
ՏարածաշրջանԷրդողանը թափ է տալիս կաբինետը. երիտթուրքերը մտնում են կառավարությունԹուրք ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը կարող է նախարարի պաշտոն ստանալ Էրդողանի կառավարությունում: Թուրքական մամուլն է այսօր գաղտնազերծել, թե ում է որոշել պահել, ում հեռացնել գործադիրի կազմից Էրդողանը: Ըստ թուրքագետի՝ Էրդողանի կադրային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում՝ հիշեցնելով, որ Էրդողանի ամենամոտ դաշնակիցը եղել և մնում են գորշ գայլերը:Ավելին23:0001.06.23 -
ՄիջազգայինՊատերազմը մտնում է Ռուսաստան.ուկրաինացիները փորձել են ներխուժել Բելգորոդ, գրադից հարվածել են քաղաքինԶելենսկու բանակը պատերազմը Դաշնության տարածք տեղափոխելու փորձեր է անում: Երկրորդ օրն է անդադար հրետակոծվում է Բելգորոդի մարզը: Ուկրաինացիները այսօր երկու մոտոհրաձգային վաշտով՝ տանկերով, փորձել են ներխուժել Շերբեկինո քաղաք:Ավելին22:5001.06.23 -
ՔաղաքականԱնհանգիստ ենք, սպասելով հերթական դավաճանական անակնկալի, այն կլինի հերթական պայմանավորված պատերազմ՝ նոր զոհերով․ ԻշխանյանՀայ ժողովրդի, հուսով եմ՝ մեծամասնությունը, վարչապետ-դավաճանի ամեն ուղևորությանը անհանգիստ է հետևում․․․Անհանգիստ ենք, սպասելով հերթական դավաճանական անակնկալի, այն կլինի հերթական պայմանավորված պատերազմ՝ նոր զոհերով, Արցախի ուրացում, Հայաստանի տարածքներրի հանձնում, թե համաձայնություն՝ Զանգեզուրի միջանցքի։Նման ղեկավար, համոզված եմ, չի եղել ողջ համաշխարհային պատմության մեջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։Ավելին22:4501.06.23 -
ՀասարակականԴեբեդ գետից դուրս են բերել քաղաքացու դինՀունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։Ավելին22:3001.06.23 -
ԻրավականԵս վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է․ Րաֆֆի Ասլանյան«Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել շուրջ երկու ամիս առաջ, իսկ նրա նկատմամբ այս պահին արդեն քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, որ իբրև թե զղջացել է, հասկացել է կատարածը, ուստի ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չի եղել։Ավելին22:1501.06.23