Լրահոս
2023-06-04
-
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Քերմանշահ նահանգում հունիսի 4-ի առավոտյան 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:Ավելին16:4504.06.23 -
ԱշխարհԹռչող մարդը. չինական երկնքում աշխարհի առաջնություն կլինիՌեպորտաժ թռչող չինացիների մասին: Նորահայտ մարզաձևի պրոֆեսիոնալները վստահ են, որ այն, ինչով իրենք են զբաղվում, ամենամոտն է մարդուն: Սեպտեմբերին էլ Չինաստանը հրավիրում է բոլոր թռչող մարդկանց՝ աշխարհի առաջնության:Ավելին16:3004.06.23 -
ԻրավականՃարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 02-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում գտնվող առևտրի սրահներից մեկի դիմաց, առանց վառելիքի բացթողման կտրոնի առկայության լիցքավորում կատարելու պահանջի պատճառով նույն քաղաքի մի խումբ բնակիչների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նրանց կողմից խմբով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու և սրահի գույքը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից: Խուլիգանության կատարման կասկածանքով ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի թվով յոթ բնակիչ ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին16:1504.06.23 -
ԱրցախԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊԲԱդրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։ Ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում:Ավելին16:0004.06.23 -
ՀասարակականՍ. Եղիա մարգարեի հիշատակության օրը՝ հունիսի 4-ինՀայ Առաքելական եկեղեցին հունիսի 4-ին կնշի Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը։ Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Qahana.am-ը գրում է, որ Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:Ավելին15:4504.06.23 -
ՀասարակականՍկաուտական խոստման արարողությունը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակումԵրեկ՝ հունիսի 3-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղ է ունեցել Սկաուտական խոստման արարողությունը, տեղեկանում ենք Armenian Community of Georgia ֆեյսբուքյան էջից։ Խոստման արարողությանը ներկա էր գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ` Տեր Կիրակոս Դավթյանը։ Նա շնորհավորել է երեխաներին և մաղթել, որ հավատարիմ լինեն իրենց խոստմանը։Ավելին15:3004.06.23 -
ԱրցախՍուրբ Երրորդության տոնը` Լեռնային ՂարաբաղումԱյսօր՝ հունիսի 4-ին, Արցախի Սուրբ Ծննդյան եկեղեցու ծխականները նշում են Սուրբ Երրորդության տոնը, որը միշտ նշվում է Սուրբ Զատիկից հետո 50-րդ օրը։ Այս տարի Սուրբ Զատիկը նշվել է ապրիլի 16-ին։ Երրորդության մեծ տոնը մեծ իրադարձություն է ցանկացած հավատացյալի համար: Այս տոնակատարությունը խորհրդանշում է Աստծո երեք հիպոստոսները և քրիստոնեության առանցքայիններից մեկն է:Ավելին15:1504.06.23 -
ՔաղաքականԹե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան ԳեղամյանԹուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է. «Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն։ Հայաստանում կա դե-ֆակտո թուրքամետ օտարածին իշխանություն։ Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում, ինչպես դեռ 2020-ից այնտեղ գտնվող ու կտտանքների ենթարկվող հայ տղերքը։ Էնպես որ մի՛ սրտնեղե՛ք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանական խմբավորման ղեկավարը երեկ Էրդողանի ու Ալիևի առաջ կռացած ու կքած վիճակում ծիծաղում էր՝ Հայաստանի ոչնչացումը իրականացնողների ու Արցախը 7 ամիս է՝ շրջափակածների հետ»։Ավելին15:0004.06.23 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն և Հուլուսի Աքարը լքել են Էրդողանի կառավարությունը. ՏԵՔՍՏԸ՝ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄԹուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիշերը բացահայտել է երկրի նոր կաբինետի կազմը, որում նախորդ կազմից գրեթե նախարարներ չեն մնացել: Նորեկների մեծ մասը սովորել է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Էրդողանը որոշել է «շարունակել ուղին» առողջապահության նախարար, 58-ամյա Ֆահրեթին Քոջայի հետ: Նա նախարարությունը ղեկավարում է 2018 թվականից։ Պաշտոնը պահպանել է նաև զբոսաշրջության և մշակույթի նախարար 55-ամյա Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Էրդողանը 56-ամյա Ջևդեթ Յըլմազին նշանակել է փոխնախագահ, նա 2020 թվականից գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը։ Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարարը 55-ամյա Հաքան Ֆիդանն է, որն Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարն էր: Ֆիդանը փոխարինել է Մևլութ Չավուշօղլուին, որն ավելի քան 9 տարի պաշտոնավարելուց հետո վերադարձել է խորհրդարան: Չավուշօղլուն պատգամավոր է ընտրվել իր ծննդավայր Անթալիա նահանգից: 48-ամյա Ալփարսլան Բայրաքթարը էներգետիկյի և բնական պաշարների փոխախարարից դարձել է նախարար: Ստամբուլի նահանգապետ, 54-ամյա Ալի Երլիքայան, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից, նշանակվել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար։ Նա փոխարինել է Սուլեյման Սոյլուին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա աչքի է ընկել ԱՄՆ-ի ու նրա դեսպանի հասցեին իր կոշտ քննադատությամբ: Թուրքիայի պաշտպանության նոր նախարարը 68-ամյա Յաշար Գյուլերն է: Նա 2018 թվականի հուլիսից զբաղեցնում էր զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար է նշանակվել 56-ամյա Մեհմեդ Շիմշեքը, որը այդ պաշտոնը զբաղեցրել էր 2009-2015 թվականներին։ Տրանսպորտի նախարարությունը կգլխավորի 57-ամյա Աբդուլքադիր Ուրալօղլուն, որը 2018 թվականից գլխավորում է Ճանապարհների գլխավոր վարչությունը։ Առևտրի նոր նախարարը 59-ամյա Օմեր Բոլատն է: Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը ղեկավարելու է 39-ամյա Մեհմեթ Ֆաթիհ Քաջիրը, որը զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Կրթության նախարար է դարձել 53-ամյա Յուսուֆ Թեքինը, որը Անկարայի AHBV համալսարանի ռեկտորն էր։ 56-ամյա Օսման Աշքին Բաքը, որը գլխավորել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակությունը, մագիստրոսի կոչում է ստացել Մեծ Բրիտանիայում, դարձել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:Ավելին14:4504.06.23 -
ՀասարակականԼոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել էԵրեկ՝ հունիսի 3-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքի մասնակցությամբ հերթական մահվան ելքով դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նահապետյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչ Հակոբյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին14:3004.06.23 -
Հայտնի է, թե որ հասցեներում ջրանջատումներ կլինեն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 4-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Արցախի 10, 10/1, 10/2-12/1 զույգ շենքերի ջրամատակարարումը: Հունիսի 4-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Ազատամարտիկների պող. 1-100 տների, Ռոստովյան 13, 15, 17, 19 կենտ շենքերը, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Նոր Արեշ 3,5,12,14,16 փողոցներ, Լոռիս Մելիքյանի 31-100/2 տների, Սուվորովի 31-113/5 տների ջրամատակարարումը: Հունիսի 4-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան փողոցի ջրամատակարարումը: Հունիսի 3-ին ժամը 21:00ից մինչև հունիսի 4-ը ժամը 16:00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի Գետափնյա, Շիրակի, Չարենցի, Շիրվանզադեյի, Ա.Խանջյանի 1-1Ա, 3-3Ա, 5,7 կենտ շենքերի, Որոտանի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:1504.06.23 -
ՀասարակականԱրշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվելՀունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։Ավելին14:0004.06.23 -
ԻրավականՔաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ' ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։ Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը։Ավելին13:4504.06.23 -
ԻրավականՍպիտակցի 18-ամյա բնակչի մոտ սառը զենք է հայտնաբերվելՈստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հայտնում են ոստիկանությունից: Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:Ավելին13:3004.06.23 -
Մաստարա գյուղում տանիք է այրվելյրվել են տանիքի կառուցատարրերը Հունիսի 4-ին, ժամը 02:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մաստարա գյուղի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:13-ին, մարվել՝ 03:41-ին։ Այրվել են տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ):Ավելին13:1504.06.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին13:0004.06.23 -
ՄշակույթԱշխարհի լավագույն ռոյալներից մեկը Կապան են բերում. միջազգային երաժշտական փառատոն՝ ՍյունիքումԵրաժշտական մեծ տոն է սպասվում Հայաստանի հարավում: Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ կժամանեն մեր երկիր՝ մասնակցելու Կապանի միջազգային երաժշտական փառատոնին: Այն կազմակերպել է թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ Շուշիի Ղազանչեցոց վանքում վերջին անգամ նվագած երաժիշտը:Ավելին12:4504.06.23 -
ԻրավականՈստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են․ պարզաբանումՔաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են. «Մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում: Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»:Ավելին12:3004.06.23 -
Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումըՍահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու Սուրբ սեղանի և մկրտության ավազանի վերաօծումը։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից։ հտհբտգռ ռգբռբ բհդգռբ գբհգֆբԱվելին12:1504.06.23 -
ՔաղաքականԱյս երրորդը, որ ծափ է տալիս, մասնակից չէ՞ պլանավորված պատերազմինYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունից, որտեղ նաև Նիկոլ Փաշինյանն է և գրել․ «2,5 տարի առաջ, այս երկուսը պայմանավորված ու բնական է՝ լավ պլանավորած հարձակվեցին փոքրիկ Արցախ պետության վրա: Էն հետևի կանգնածը, էս կողմից, իբր երաշխավոր լինելով, ամեն բան թարս արեց, ամենայն հավանականությամբ՝ որ այս երկուսի «գործը» հաջողի: Հիմա, այս երկուսը, որ իրար ձեռք են սեղմում, երրորդը հետևները կանգնած...ուշադրություն էլի...ծափ է տալիս: Հիմա մարդ կա, ուզում է ասել, որ այդ «պայմանավորվելուն ու պլանավորելուն», այս երրորդը մասնակից չի՞ եղել: Հակառակ դեպքում, ինչի՞ն է ծափ տալիս, էլի, բացատրեք՝ հասկանամ»:Ավելին12:0004.06.23