Լրահոս

2023-06-04
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին կարիերան շարունակելու 3 տարբերակ ունի
    «Ալ-Հիլալը» վստահ է Լիոնել Մեսսիի տրանսֆերի հարցում. Սաուդյան Արաբիայի ակումբն ամեն ինչ պատրաստել է տրանսֆերի համար, Մեսսիին առաջարկվում է մինչև 600 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ «Ալ-Հիլալում» գրեթե համոզված են, որ Լեոն կտեղափոխվի, բայց քանի դեռ արգենտինացին պայմանագիր չի ստորագրել, նրանք չեն ցանկանում գործարքը վերջնականապես փակված համարել, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mundo Deportivo-ն: Մեսսիին հավակնում է նաև «Ինտեր Մայամին»-ն։ Մեսսին լրջորեն դիտարկում է MLS ներկայացնող ակումբի առաջարկը: Մեսսին կարող է վերադառնալ նաև «Բարսելոնա», սակայն ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբ վերադարձն արդեն այդքան էլ հավանական չի թվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ՊՍԺ-ից Մեսսիի հեռանալու մասին։
    22:30
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
    22:22
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը
    Հունիսի 4-ին, ժամը 15:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը (մոտ 2 մ)»,- ասված է հաղորդագրության մեջ։
    22:10
    04.06.23
    Ավելին
  • Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը հավանական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև տարեվերջ
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հավանական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2023 թվականի ավարտը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի և լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը», — Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գրիգորյանը։
    22:04
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆ
    ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից և կիրականացվի 3 փուլով, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։
    21:50
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
    Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 301 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրույթան մեջ։
    21:30
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը, որում եղել է 40 ուղևոր
    Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ։
    21:10
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կանաչ սոխը օգտակար է ուղեղի ակտիվ գործունեության համար
    Կանաչ սոխն անհրաժեշտ է օգտագործել հոգեկան սթրեսի ավելացման դեպքում, այն ամրապնդում է ուղեղի ակտիվ գործունեությունը: Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ, Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի թերապևտ Ալեքսանդրա Յակովլևան։ Բժշկի խոսքով՝ սննդանյութերի պարունակությամբ կանաչ սոխը գերազանցում է գլուխ սոխին։ Բանջարեղենն ունի մեծ քանակության կալիում, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և այտուցը։ «Կալիումը նաև մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը և ուղեղի թթվածնով հագեցվածությանը: Այսպիսով, օգտակար է կանաչ սոխ ուտել սթրեսի դեպքում, դա կօգնի բարձրացնել ուղեղի ակտիվությունը», – ասել է Յակովլևան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում: Գաստրոէնտերոլոգը նշել է, որ այն օգտակար է հղիների համար։ Պարունակում է մեծ քանակության ֆոլաթթու, որը նպաստում է երեխայի ճիշտ զարգացմանը, ինչպես նաև նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության և բնածին հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բացի դրանից, կանաչ սոխը օգնում է վերականգնել ատամի էմալը, վերացնում է միկրոճաքերը և պայքարում սպիտակ բծերի դեմ, որոնք վկայում են բերանի խոռոչում այնպիսի հիվանդության առաջացման մասին, ինչպիսին կարիեսն է, նշել է Յակովլևան։ Բժիշկը հավելեց, որ բանջարեղենը պարունակում է վիտամին A, որն օգուտ է աչքի եղջերաթաղանթին և պահպանում է տեսողությունը։
    20:50
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 38-ամյա տղամարդու դի
    Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը: Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։ Shamshyan. com-ի տեղեկություններով` տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։
    20:30
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար` Երևանում. կա վիրավոր
    Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։
    20:10
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 8-ամյա ըմբիշը
    Երեկ՝ հունիսի 3-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։ Վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։ Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։ Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։ Դեպքի առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով:
    19:49
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բելգիայի վարչապետը հեծանիվից ընկել է. նա հոսպիտալացվել է
    Հունիսի 3-ին Բելգիայի 47-ամյա վարչապետ Ալեքսանդր դե Կրոն Բրաքելում գտնվող իր տան մոտ ընկել է հեծանիվից և հարվածել է գլուխը, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետազոտել են, հայտնում է RTBF-ն: Նշվում է, որ երեկոյան Ալեքսանդր Դե Կրոն տուն կվերադառնա։
    19:30
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտակերտում 32-ամյա տղամարդը այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել
    ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2023թ. հունիսի 04-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Սարալանջ հասցեի 1991թ. ծնված Արմեն Բորիկի Ավետիսյանի կողմից նույն հասցեում գտնվող իրեն պատկանող առանձնատան հարակից այգում ծառից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Հայտնում են ԱՀ Քննչական կոմիտեից: Արցախի Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Կ. Ադամյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ: Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
    19:15
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տիեզերքում միաժամանակ ռեկորդային թվով մարդիկ են գտնվում
    Չինական «Շենչժոու-16» տիեզերանավի գործարկումից հետո տիեզերքում միաժամանակ գտնվող մարդկանց թիվը հասել է 17-ի, ինչը համարվում է ռեկորդ։ Նախորդ ռեկորդը սահմանվել է 2021թ սեպտեմբերի 16-ին, երբ տիեզերքում միաժամանակ գտնվել էր 14 մարդ։ Չինական տիեզերանավը տիեզերք է դուրս եկել մայիսի 30-ին։ Բացի դրանից, միջազգային տիեզերակայանում է գտնվում ռուսական «Սոյուզ МС-23», ամերիկյան «Crew Dragon» և մասնավոր ընկերության պատկանող «AxiSpace AX-2» տիեզերանավերը։
    18:55
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
    Գերմանիայի ռազմածովային ուժերը հաջորդ տարի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն, Սինգապուրում անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պիստորիուսի խոսքով, որը փոխանցում է N-tv հեռուստաալիքը, 2024 թվականին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կուղարկվի մեկ ֆրեգատ, ինչպես նաեւ մատակարարման նավ: «Դա կծառայի միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է այն կանոնների վրա, որոնք մենք բոլորս ստորագրել ենք եւ որոնցից բոլորը պետք է օգուտ քաղեն», - ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը: Պիստորիուսը նաև հայտարարել է, որ այդ քայլն ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։
    18:35
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում ավարտվել են Էրդողան-Ստոլտենբերգ բանակցությունները
    Կիրակի օրը Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Ինչպես լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, դրանք տևել են մոտ մեկուկես ժամ։ Արդյունքների մասին մամուլի համար հայտարարություններ չեն լինի։ Բանակցությունների հիմնական թեման եղել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ անդիպմանը մասնակցել են Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Թուրքիայի նախագահի նախկին մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Վերջինս, ըստ թուրքական լրատվամիջոցների, մոտ ժամանակներս կարող է նշանակվել հետախուզության ղեկավարի պաշտոնում։ Թուրքիան շարունակում է արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ՝ մասնավորապես պահանջելով արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ ակտիվիստներին, ովքեր քաղաքական ապաստան են ստացել այս երկրում։ Ի պատասխան՝ Ստոկհոլմը պնդում է, որ իրենք կատարել են Անկարայի բոլոր պայմանները՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ կոնկրետ անձանց Թուրքիա արտահանձնելու հարցը պետք է որոշի միայն շվեդական դատարանը, այդ հարցը դուրս է կառավարության իրավասությունից։
    18:17
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը
    Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման պատճառ է դարձել էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին: «Խոսքը էլեկտրոնային արգելափակման մասին է։ Փոփոխությունը, որը տեղի է ունեցել էլեկտրոնային արգելափակման ժամանակ, դրա պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Թե ով է դա արել և ինչպես է դա տեղի ունեցել, կպարզվի պատշաճ քննությունից հետո»,- ասել է նա։ Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու ուրբաթ երեկոյան բախվել են երեք՝ երկու մարդատար և 1 բեռնատար գնացք: Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել երկաթուղու հակառակ գծին: Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք, ինչի հետևանքով ռելսերից դուրս են եկել մարդկանց տեղափոխող ևս մի քանի վագոններ: Վերջին տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 288 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 900-ը:
    17:55
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ավարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է
    Ավարտվեց Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Շախմատի ֆեդերացիան ներկայացնում է լավագույն եռյակը․ Լիլիթ Կասինյան՝ 7.5 միավոր Լիլիա Դանիելյան՝ 7 միավոր Մելինե Հարությունյան՝ 6.5 միավոր Մրցաշարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի կանանց 2023թ. առաջնության առաջին խմբի մրցաշարին:
    17:35
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հասրաթյան փողոցում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը
    Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 2-ին Երևան քաղաքի Է. Հասրաթյան փողոցում հայտնաբերել և ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ներկայացրել 31-ամյա Մարիամ Հ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով: : Հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
    17:16
    04.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացուն «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստիեն Վարդանյանը գրում է. «Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: Ես և Ասպրամ Կրպեյանը գնում ենք այնտեղ»։
    17:00
    04.06.23
    Ավելին