Լրահոս
2023-06-07
-
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության է ենթարկվելՀռոմի Ֆրանցիսկո պապն այսօր Հռոմի հիվանդանոցում ընդհանուր անզգայացման տակ վիրահատության է ենթարկվել՝ 2021 թ.-ին արված վիրահատությունից առաջացած ճողվածքը վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Նախքան վիրահատությունը 86-ամյա Ֆրանցիսկոս պապը Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է գլխավոր ունկնդրության շատ բարձր տրամադրությամբ և, ըստ Reuters-ի, ոչինչ չի մատնանշել, որ քիչ անց նա ենթարկվելու է պլանային վիրահատության: Վատիկանի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր, որպեսզի լիովին վերականգնվի վիրահատությունից հետո: Ըստ հայտարարության՝ վիրահատությունն անհրաժեշտ էր ճողվածքի բուժման համար, որը երբեմն ձևավորվում է նախորդ վիրահատությունից առաջացած սպիի վրա: Ճողվածքի առաջացումն առավել տարածված է տարեց մարդկանց մոտ և կարող է լինել նաև գիրության կամ որովայնի պատի մկանների թուլության պատճառով: Reuters-ը նշում է, որ Հռոմի պապը հայտնի է ընդհանուր անզգայացման բացասական հետևանքների նկատմամբ իր վախով: 2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ աղիքի մի մասը՝ դիվերտիկուլիտի բուժման համար: Հռոմի պապը հաճախ տեղաշարժվում է սայլակով կամ ձեռնափայտի օգնությամբ, քանի որ ծնկի ցավեր ունի: Չնայած առողջական խնդիրներին՝ Ֆրանցիսկոս պապը շատ զբաղված գրաֆիկ ունի: Օրերս Վատիկանը հայտարարեց, որ նա օգտոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն այցելելու է Մոնղոլիա, իսկ մինչ այդ՝ օգոստոսի 2-3-ը՝ Պորտուգալիա:Ավելին22:1507.06.23 -
ԻրավականՎերնաշենցին, տեսնելով, որ Եղեգնաձորի տներից մեկի դուռը բաց է, մտել ու գողություն է արելՈստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 28-ի երեկոյան Վերնաշեն գյուղի 52-ամյա բնակիչը, օգտվելով Եղեգնաձորի Թամանցիների փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք էր գործել և գողացել բջջային հեռախոս: Վերնաշենցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գողացած հեռախոսը: Տուժողից ընդունվել է հաղորդում: 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:Ավելին22:0007.06.23 -
Քաղաքական«Շոշափելի առաջընթաց» կա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում. Փաշինյանը՝ ՍոչիումՏարածաշրջանի տրասպորտային ուղիների ապաշրջափակման հարցում «շոշափելի առաջընթաց» է նկատում Հայաստանի վարչապետը: Նա գոհ է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների՝ մոսկովյան վերջին հանդիպման արդյունքից: Այս մասին Փաշինյանը ասել է այսօր Սոչիում ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակող հանդիպմանը Հայաստանը կոնկրետ առաջարկներ է արել, և հուսով է, որ այդ առաջարկները կընդունվեն։Ավելին21:5207.06.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղայինԹուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։ Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ անչափահաս տղան ցուցմունք է տվել և ասել, որ բեղերն ինքն է նկարել, բայց պաստառի տարբեր հատվածներում հայհոյանքներ չի գրել։ Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել է Տարսուսի անչափահասների գաղութ։Ավելին21:4507.06.23 -
Հասարակական«Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառությամբ քայլերթ է կազմակերպում«Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառություն եւ քայլերթ է կազմակերպում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակ-ի կապակցությամբ, ում մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն այժմ անազատության մեջ է գտնվում: «Սիրելի հայրենակիցներ Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակը, որի մայր՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։ Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավորություն, բայց Գայանեն ունի մեզ Ուստի՝ հունիսի 9-ին, ժամը՝ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու մոմավառությամբ քայլերթի Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և կշնորհավորենք հերոսի Երկնային ծնունդը Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այս օրը չենք կարող քեզ մենակ թողնել»,- ասվում է հայտարարությունում:Ավելին21:3707.06.23 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանըԱդրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։ ☑Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։ Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։Ավելին21:3007.06.23 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան կոշտ է պատասխանում Հայաստանի ԱԽ քարտուղարինՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, թե ապաշրջափակումից հետո սահմանը վերահսկելու են բացառապես հայկական ծառայությունները արդյոք նշանակո՞ւմ է, որ Հայաստանը դուրս է գալիս նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Այսօր հարցրել են Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչից: Մարիա Զախարովան կոշտ է պատասխանել Արմեն Գրիգորյանին, ըստ էության, հորդորել է, սովորել, թե ինչպես է պետք խոսել Ռուսաստանի հետ:Ավելին21:1507.06.23 -
ԻրավականԴեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի: Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել: Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:Ավելին21:0007.06.23 -
Արտաքին քաղաքականությունՀորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել ՌոթԳերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում: «Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասաց Ռոթը: Նա հայտնեց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված կանանց՝ ընդգծելով, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել: «Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,-շեշտեց նա:Ավելին20:4507.06.23 -
ՄիջազգայինՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերըՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ Բրեստում կայացած շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են իրենց ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։ «Բրեստ քաղաքում անցկացվել են երկրորդ շտաբային բանակցությունները ՀԱՊԿ-ի համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շուրջ: Համաձայնեցվել են մտահղացումների հիմքերը, կատարվել է տեղանքի հետախուզություն և ստորագրվել է ընդհանուր արձանագրություն, որն արտացոլում է բոլոր կողմերի տեսակետներն առաջիկա իրադարձությունների վերաբերյալ», - գրել է Ռևենկոն։ Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից 6-ը հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում հինգ զորավարժություններ։ 2023 թվականին ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի հետ զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական եղբայրություն 2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության ձևաչափում համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է: Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։Ավելին20:3007.06.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Բարբարոսական ակտ՝ ուկրաինական պատերազմում. օրհասական է իրավիճակը ԿախովկայումԱվելին20:3007.06.23 -
ՀասարակականՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 7-ին՝ ժամը 12:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում (մոտ 1 մ) հայտնաբերվել է վարորդի դին: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել այն ավտոքարշակի վրա, դին դուրս բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։Ավելին20:1507.06.23 -
ԻրավականԴանակահարություն Մարտի 8-ի փողոցում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումըՀունիսի 3-ի գիշերը ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց: Հայտնեցին, որ ժամը 1-ին մոտ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին մոտ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում վիճաբանել են տուժածն ու նրա 22-ամյա համագյուղացին, վեճը վերաճել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ էր հասցրել: Գիշերվա ժամը 3-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն: Դատարանի հունիսի 5-ի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին20:0007.06.23 -
ԻրավականԲացահայտվել է պարեկին կաշառք առաջարկելու հերթական դեպքը. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Թ.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին առաջարկել է կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի անգործության համար: Մասնավորապես՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկու պարեկները 2023 թվականի մայիսի 23-ին Երևանի Բագրատունյաց փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գ. Թ.-ի վարած ավտոմեքենան և կատարել վարորդի սթափության վիճակի զննություն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գ. Թ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, որից հետո վերջինիս պարզաբանվել է, որ վերոնշյալ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրասպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ: Այդ ընթացքում վարորդ Գ. Թ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ կաշառք, որը, տեսաձայնագրման սարքերի դիտարկումից թաքցնելու նպատակով, անձնագրի մեջ թաքցրած փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկում: Դրանից հետո, սակայն, Գ. Թ.-ն պարեկների կողմից ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար Գ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին19:4507.06.23 -
ՏարածաշրջանԹուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը ԿոսովոԹուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը: «Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», - նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:Ավելին19:3007.06.23 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ինտեր»-ի ընդհանուր խմբումՄիլանի «Ինտեր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր ակումբի մարզմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Նշվում է, որ հայ կիսապաշտպանը վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր խմբում: Նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Միլան»-ի դեմ պատասխան խաղում և փոխարինվել էր խաղի 44-րդ րոպեին:Ավելին19:1507.06.23 -
ԻրավականՄեկ տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ երկու տեսուչների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ: Վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին19:0007.06.23 -
ՀասարակականՈ՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանքՀավանաբար նոր բիզնես են մտածել իշխանականները, եթե որոշել են նոր կյանք տալ մեքենաների մգացված ապակիներն արգելող դեռևս 2000-ականների սկզբին ընդունված օրենքին: Հունիսի մեկից պետք է գործեր տուգանքի մեխանիզմը, սակայն, որոշվել է կիրառել նաև նախազգուշացումը: Իսկ ՔՊ-ականներն այսօր ուղորդել են վարորդներին նոր տեսակի՝ արևապաշտպան թաղանթներ կպցնել մեքենաների ապակիներին: Ու՞մ բիզնեսն է գովազդում Անդրանիկ Քոչարյանը, որի առաջարկած թաղանթների գինը սովորականներից կրկնակի թանկ է:Ավելին18:4507.06.23 -
Շոու բիզնեսՀայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐVictoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանը պատրատվում է հարսանիքին: Մոդելն ինստագրամյան էջում կիսվել է «սթորիներով», որոնցում երեւում է, թե ինչպիսի «Bride to be» արարողություն են ընկերուհիները կազմակերպել իր համար: «Սա լավագույն ճանապարհորդությունն էր, որի մասին ես կարող էի երազել»,-գրել է Ռուբինան: 348367033_208548818768550_1638514886157100124_n.jpg (43 KB) Մոդելն իր էջում, սովորաբար, չի հանրայնացնում անձնականը, բայց նրա ընկերները հաճախ են նրան նշում սիրելիի՝ Գաբրիել Ռոսենի հետ համատեղ լուսանկարներում: 348378466_1485092762301786_4525958731835029082_n.jpg (26 KB) 348367093_1434283590654733_4079474575536841114_n.jpg (77 KB) Ռուբինան ծնվել է Երեւանում, սակայն մանկության շրջանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 13 տարի, մինչեւ որ ընտանիքով որոշել են մեկնել Միացյալ Նահանգներ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում, անդրադառնալով իր արմատներին, մոդելը նշել էր. «Քանի որ շատ փոքր տարիքում եմ տեղափոխվել Իսպանիա, հնարավորություն չեմ ունեցել շատ առնչվելու մեր երկրի հետ, բայց ընտանիքիս անդամները միշտ հոգացել են, որպեսզի ես հնարավորինս մոտ լինեմ մեր լեզվին եւ սովորույթներին: Այսպիսով, ես միշտ ինձ հայկական մշակույթի մի մասնիկն եմ համարել»:Ավելին18:3007.06.23