Լրահոս

2023-06-07
  • Img default alt hy
    Իրավական
    32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
    Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ապօրինի պահվող զենք և զինամթերք են հայտնաբերել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները: Հունիսի 6-ին նրանք Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և 21 սմ երկարությամբ ծալովի դանակ՝ 10 սմ շեղբի երկարությամբ: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
    18:15
    07.06.23
    Ավելին
  • Մշակույթ
    Կախարդական երաժշտություն. Գայանեն, որին սիրահարվում են արդեն 8 տասնամյակ
    Տեղափոխվենք խաչատրյանական երաժշտության կախարդական աշխարհ: Այս տարի աշխարհը նշում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Խաչատրյանական երևանյան օրերի շրջանակում այսօր Թումոյի այգում կներկայացվի «Դիմակահանդես»-ը: Վաղը «Սպարտակ» բալետը: Թումանյանի այգին երեկ էլ ողողված էր աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործություններով:
    18:00
    07.06.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ամբողջ գյուղը ջրի տակ է անցել, հեղեղվել է 14 բնակավայր. Դնեպրի աղետի գոտին
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի նախաձեռնությամբ երեքշաբթի հատուկ նիստ է հրավիրել՝ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման և Դնեպրի տակ գտնվող գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված։ Կիևը պնդում է, թե այն դիտավորյալ պայթեցրել են ռուս զինվորականները: Մոսկվան Կիևին է մեղադրում: 7 մարդ անհետ կորած է համարվում, Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է անցել:
    17:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
    Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողի վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Նշվում է, որ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը:
    17:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
    Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», - ասել է նա: Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը: Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայիս վարչակազմում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից ամենագլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Նա շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում:
    17:15
    07.06.23
    Ավելին
  • Հասարակական
    «Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
    Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը Alphanews-ի ուղիղ եթերում խոսել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին: «Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դա քաղաքական նախագիծ է, որը սկսվել է դեռ նախորդ դարասկզբից: Իրենք հարյուր տարի է ինչ առաջ են տանում այս օրակարգը: Հայաստանի հարավը այսպիսով դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գոտի կամ նրա մաս: Թուրքիան կօգտագործի Հայաստանը իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում ևս տարածելու համար»,- ասում է Մելքոնյանը: Նա ընդգծում է՝ սա թուրքական նախագիծ է, և չի առնչվում Ռուսաստանի կամ նրա շահերի հետ: Այդ նախագծի տրամաբանությամբ այնտեղ ռուսական ներկայություն չպետք է լինի: Մելքոնյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, ընդգծում է, որ Ադրբեջանով հայկական բեռները Ռուսաստան տեղափոխելը մեզ համար շահեկան չի կարող լինել:
    17:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
    Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը: Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հունիսի 5-ից մեկնարկել են փորձագիտական խմբերի աշխատանքները, որոնք պետք է մասնագիտական եզրակացություն ներկայացնեն դասագրքերի հայտերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության և դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները։ Անցողիկ շեմը հաղթահարած դասագրքերը սահմանված կարգով կերաշխավորվեն գործածության: Նշենք, որ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ: Մասնակիցների հայտերի բացման օր սահմանվել էր 2023 թվականի հունիսի 1-ը:
    16:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
    Հունիսի 7-ի ցերեկը, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 7-ի կեսօրից հետո, 10-11-ը սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    16:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
    Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
    16:15
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձակուրդի մեջ գտնվող ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
    Հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 6-ին, ժամը 22:10-ին շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամաքնները պարզելու նպատակով: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին` ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով, «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի: Համալսարանական մասնագետների կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ:
    16:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
    Հունիսի 7-ին, ժամը 11:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել Գ. Դ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    15:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
    Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում: Այս տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության կայքում հրապարակված տեղեկատվությունից: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խոսքով՝ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից: Առաքելության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ «Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», -ասել է Ռիտերը:
    15:37
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
    News.am-ը գրում է․ Լաչինի միջանցքի եւ Հակարիի կամրջի փակվելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչներին խաղաղապահները շուտով սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ կհասցնեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը։ «Վերջին անգամ 20 օր առաջ ենք ստացել ապրանքներ։ Հիմա բարդ է ասել՝ քանի օր կբավականցնի, որովհետեւ ամեն ընտանիք մեկ ձեւով է օգտագործվում։ Օրինակ ես մեկ ամիս կարող եմ գոյատեւել։ Երբ սնունդը ստանում բաժանում ենք ըստ շնչի՝ մեկ շնչին՝ մեկ ձեթ, 1 կգ բրինձ, մակարողեղեղ»,- նշեց Դավթյանը։ Դավթյանի խոսքով՝ Գորիս կամ Ստեփանակերտ չհասնելու պատճառով բնակիչները չեն կարողանում մրգեր գնել։ «Այս տարվա բերքը լավը չէ, մրգեր, հատապտուղներ չունենք, տանձն ու խնձորը շատ քիչ են։ Բայց այս պարագայում ամենամտահոգիչը դա չէ»,- ասաց Դավիթ Դավթյանը։ Դավթյանի խոսքով՝ գյուղացիները չեն անցնում ապրիլի 30-ին կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով․ «Մարդիկ չեն ուզում անցնել, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի, ամեն պահի կարող են փորձել ծաղրել, նվաստացնել»:
    15:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
    ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդ քաղաքում ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ հունիսի 6-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Ըստ ոստիկանության՝ Ռիչմոնդի Մոնրո զբոսայգում նաև այլ մարդիկ են վնասվածքներ ստացել, երբ փորձել են փախչել հրաձգությունից: Այդ վիրավորների թվում է նաև 9-ամյա մի աղջիկ, որին հարվածել է մեքենան: Ոստիկանությունը նախ 2 մարդու է ձերբակալել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանցից մեկն առնչություն չունի միջադեպի հետ: Կասկածյալը 19-ամյա մի երիտասարդ է, որն, ըստ քննիչների, կարող էր ճանաչել զոհերից մեկին: Նրա մոտ հայտնաբերվել է 4 ատրճանակ: Զոհերից մեկը 18-ամյա շրջանավարտ էր, մյուսը՝ Ալտրիա թատրոնում ավարտական արարողությանը ներկա 36-ամյա տղամարդ:
    15:15
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկները մեկնարկում են խորվաթական World Challenge Cup-ում
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի մի խումբ ներկայացուցիչներ մեկնարկում են World Challenge Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 8-ին: Այս փուլին մասնակցում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մի շարք մրցանակակիրներ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ էին նվաճել Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի էր նվաճել օղակների վարժությունում:
    15:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 4, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակության, շորթման, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խոշտանգման, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի տնտեսական աճը՝ 4,4 տոկոս․ Համաշխարհային բանկի կանխատեսումը
    Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը։ Ըստ կառույցի՝ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։
    14:30
    07.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքացիներին ուղեկցում են խաղաղապահները, բայց ադրբեջանական տեսանյութերում չեն երևում․ Գեղամ Ստեփանյան․ «AlphaNews.am»
    5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան և նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ: ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երևում: «Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերևան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով: Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա և այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով և միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է: «Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության` խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր Խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան: «Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլև Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում: Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում և հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը: Օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետևաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի և կարող է առևանգել նրանց: Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է: «Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը: Մանրամասն՝ տեսանյութում։
    14:27
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք
    Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ: Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:15
    07.06.23
    Ավելին