Լրահոս

2023-06-08
  • Միջազգային
    Գերեզմաններին է հասել ջուրը. համաճարակի վտանգ կա Խերսոնում՝ ՀԷԿ-ի փլուզումից հետո
    Ուկրաինան Հաագայի միջազգային դատարան է դիմել՝ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման հարցով: Ուկրաինայի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է արել: Կիևը պնդում է, թե այն դիտավորյալ պայթեցրել են ռուս զինվորականները: Մոսկվան Կիևին է մեղադրում: 7 մարդ անհետ կորած է համարվում, Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է անցել:
    10:30
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
    Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։ Հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերզանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է քննությանը: Մեդալի կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների անցկացման նպատակով, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 26-ի N 580-Ա հրամանի, ձևավորվել են քննական 3 կենտրոններ՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45 միջնակարգ և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 4 ավագ դպրոցներում: Այս տարի հանրակրթական դպրոցներից 216 շրջանավարտներ ներկայացրել են մեդալի հայտ։ Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին։ Ըստ սահմանված կարգի` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:
    10:15
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի. Բորիս Մուրազի
    «Ուրեմն էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի (իր խոսքով միայն վերբալ բռնության, բայց ես չեմ հավատում) և թողել չոլերում։ Իրավապահները ոչինչ իհարկե չեն արել, ավելին նիկոլական ժեխնյուզը այն ակտիվորեն տարածում է։ Մի քանի օր անց ոչ բարոյական մարդուց ծնված այս բիզոնգվածը դուբինկով հարվածում է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի։
    10:15
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
    Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊՆ-ից:
    10:08
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը
    Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին խորհրդարանում: Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլի արդյունքներով: Նրա թեկնածությունը պաշտպանել է 600 պատգամավորներից 321-ը: Երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր հավաքել առնվազն 301 ձայն:
    10:00
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է սահմանում
    Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի ազգային արժույթը՝ լիրան կրկին սկսել է շարունակաբար արժեզրկվել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 7-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 22.51-ի: Մեկ եվրոյի փոխարժեքն էլ 24.05 լիրա է: 1 օրում լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 5 տոկոսով: Հունիսի 6-ին բորսաների փակման ժամանակ 1 դոլարն արժեցել է 21.61 լիրա: Ներկայում գործարքները կատարվում են 1 դոլար/22.74լիրա փոխարժեքով:
    09:45
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին
    ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը: «Նախարար Կուլեբան գործնականում կմիանա դաշնակիցների դեսպաններին ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում, որը ես կնախագահեմ վաղը», - գրել է նա Twitter-ում:
    09:30
    08.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Ադրբեջանական կողմը հատուկ «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք:
    09:20
    08.06.23
    Ավելին
  • Արցախ
    «Արցախի բալիկներ» համույթը կշարունակի գործունեությունը
    Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից գործող «Արցախի բալիկներ» համույթը նախապատրաստվում է տարեվերջյան հաշվետու համերգին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը՝ հավելելով, որ ապագայում համույթը մասնակցություն կունենա նաև այլ համերգային ծրագրերի: «Համույթի երեխաների մեծ մասն ուսման, տարիքի հետ կապված և այլ խնդիրների պատճառով չեն դադարեցրել են անդամակցությունը: Համալրելու նպատակով հավաքագրել ենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պարի և երգեցողության խմբակ հաճախող կրտսեր դասարաններից մոտ 12 հոգի և արդեն երկու ամիս է մեր համերգային ծրագրերով սովորեցնում ու նախապատրաստում ենք»,- տեղեկացրել է «Արցախպրեսի» զրուցակիցը: Նրա խոսքով՝ շրջափակման պատճառով համույթը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Հանրապետությունից դուրս նախատեսված համերգների: «Մինչև շրջափակումը «Արցախի բալիկներ» համույթն սերտ համագործակցություն ուներ Հայաստանի մշակութային տարբեր օջախների հետ: Մենք ստեղծել էինք «Երևան-Ստեփանակերտ մշակութային կամուրջ» նշանաբանով համագործակցություն, որի շրջանակներում Հայաստանի մշակութային տարբեր օջախներ համերգային ծրագրերով գարնան և աշնան ամիսներին այցելում էին Արցախ»,- ասել է Ա. Հովսեփյանը
    00:00
    08.06.23
    Ավելին
2023-06-07
  • Հասարակական
    Ադրբեջանը հայկական հերթեր է ցույց տալիս Հակարիի կամրջին՝ փորձելով շեղել աշխարհի ուշադրությունը
    ԵԱՀԿ-ն՝ մշտական խորհրդի արտահերթ նիստին Բայրամովի այցի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության իրավիճակի մասին մտահոգություն արտահայտող հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալ, որ պահպանվի էլեկտրացանցը»,- ասված է հայտարարության տեքստում:
    23:45
    07.06.23
    Ավելին
  • Հասարակական
    «Բեսպրիդել են արդեն բոլորը». արյան թարմ հետքեր՝ ասֆալտին
    Կեսօրին Երևանի Ջեյմս Բրայսի փողոցում գիշերային սպանության հետքերը դեռ թարմ են եղել: Տարածքի բնակիչներից մի քանիսը Հայլուրից են իմացել, որ երեկ հրազենի գործադրմամբ մարդ է սպանվել իրենց տներին մոտ գտնվող թիվ 8 պոլիկլինիկայի հարևանությամբ: Իրավապահները փնտրում են հանցագործին: Վերջին մեկ ամսում դա Հայաստանում հրազենով սպանության 6-րդ դեպքն է: Նաև հրազենային կրակոցների 6 դեպք է եղել, որոնք բարեբախտաբար ողբերգական ավարտ չեն ունեցել:
    23:41
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
    Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
    23:35
    07.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանի Հանրապետությունը փակված է՝ արդեն մեկ շաբաթ. «փող չի բերել»
    ««Հայաստանի Հանրապետությունը» փակվեց՝ թուրքի հետ խաղաղություն չքարոզած»: Մեր անկախ պետականության տարեկից օրաթերթի լույսընծայումը դադարեցնելու՝ «Փող չի բերում»՝ պաշտոնական վարկածին չեն հավատում թերթի աշխատակիցները, որովհետև, ասում են, ոչ մի չափորոշիչով չի չափվում ծախս-արդյունավետությունը: Խմբագրությունը ցրել են, քանի որ իրենք գրչին չեն դավաճանել:
    23:30
    07.06.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական զենքն ինչո՞ւ տեղ չի հասնում. ՀՀ ԱԽՔ-ը գնացել է ՀԱՊԿ՝ պարզելու
    ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելուց Սուրեն Պապիկյանի անբացատրելի հրաժարվելուց ու Շոյգուի կողմից քննադատվելուց 18 օր անց՝ այսօր ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքին մասնակցելու համար Մինսկ է մեկնել Արմեն Գրիգորյանը: Ավելի վաղ Հայաստանի ԱԽՔ-ը չէր բացառել, որ Բելառուսի մայրաքաղաքում ռուս գործընկերոջ հետ կքննարկի Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը վերսկսելու հարցը:
    23:15
    07.06.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքական փողը «ջրի գին» ունի. Էրդողանի հաղթանակից հետո տնտեսությունը փլուզման եզրին է
    Թուրքիայում ընտրություններից հետո ապրանքները թանկանում են, լիրան արժեզրկվում: Իրականանում է ընդդիմության կանխատեսումը: Հանրային ընդվզումից խուսափելու համար ընտրությունների շեմին Էրդողանի որոշմամբ Թուրքիայի պետական գանձարանից մեծ քանակությամբ գումար էր դրվել շրջանառության մեջ՝ լիրայի կուրսը պահելու նպատակով: Ընտրություններն ավարտվել են, թուրքերի դժգոհությունն էլ չի անհանգստացնում Էրդողանին:
    23:12
    07.06.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մերժել Ռուսաստանին. Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվո՞ւմ են նոյեմբերի 9-ի համաձայնագրից
    Մինչ Հայաստանի իշխանությունը հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ հնարավոր է՝ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հայտարարում է, թե երեք մեծ խոչընդոտ կա այդ ճանապարհին: Արտգործնախարար Բայրամովը կրկին Հայաստանից պահանջել է դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքից (նկատի ունի Արցախը), չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, չխոչընդոտել Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության միջև երկխոսությունը։
    23:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան
    Արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի ու կատարողը ոչ ավել, ոչ պակաս գյուղի ժողովրդի համար «կույր աղիք» համարվող պաշտոնյան: Չենք բացելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև ո՛չ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյա կոչեցյալը, ով Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի: Հենց դրա նմաններն են, որ վարկաբեկում են պետական ապարատը: Հիմա ինչ-որ ոստիկաններ եկել են գյուղ, փոխանակ այդ ճիվաղին գտնեն, եկել մեզ համոզում են թե ճանապարհը բացեք: Ճանապարհը չէինք փակի, եթե ժամանակին իրավական գնահատական տրվեր այդ պաշտոնյայի արված քայլերին: Այնքան չտվեցին, որ արդեն իր համար ասես «ծովը դարձել է ծնկներից: Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչպես կարելի է երեխային, ով նաև առողջական լուրջ խնդիրներ ունի և այդ պայմաններում իրեն ՔՊ-ական համարող կումունալի ինչ-որ պետ Սուրեն Թորոսյան կոչեցյալը բռնություն կիրառի նրա նկատմամբ: Հետաքրքիր է, որ էդպես «պլոճիկով» տղա է, գնա առաջնագիծ, ոչ թե մի ամբողջ խաղաղ գյուղի բնակչության դիվադադար արա: Ուզում ենք հավատանք, որ ոստիկանությունն ու մյուս պատասխանատու կառույցները հետևողական կլինեն և նրան իր կատարած անմարդկային արարքի համար պատասխանատվության կենթարկեն: Հակառակ դեպքում մեր ակցիաները շարունակելու ենք Հանրապետության հրապարակում՝ Կառավարության դիմաց»: Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս, քանի որ ինչպես նշեցինք սկզբում՝ գյուղացիներն ասում են՝ «մեր համբերությոն բաժակը լցվել է»:
    22:54
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զինվորականները կրակային քննություն հանձնում են մեկ հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ
    Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք, իբրեւ ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները, շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ https://mil.am/hy/news/11537 Հապա նայեք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել, ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են, մեկ գլամուռ շապիկով ինչ որ մի տիկնոջ «գոռ» հայացքի, կամ էլ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ կողք-կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը։
    22:45
    07.06.23
    Ավելին
  • Սփյուռք
    Թբիլիսիի հայերը ոտքի են կանգնել. Արցախին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը
    Տասնյակ հայեր երեկ բողոքի ակցիա են արել Վրաստանում Հայաստանի դեսպանության մոտ, ի աջակցություն շրջափակված Արցախի։ «Արցախից հրաժարվողը դավաճան է և վերջ», «Առանց Արցախ, չկա խաղաղություն» գրություններով պաստառներ են պարզել դեսպանատան դիմաց։ Ակցիան կազմակերպել է Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությունը։
    22:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
    Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել’ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
    22:22
    07.06.23
    Ավելին