Լրահոս

2023-06-07
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Միչուրինի փողոցի մի տանը
    Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Միչուրինի փողոցի մի տանը:
    14:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
    13:45
    07.06.23
    Ավելին
  • Հասարակական
    Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
    Հայ-թուրքական սահմանին մոտ՝ Արագածոտնում Վիվա-ՄՏՍ-ը հզորացնում է բջջային ենթակառուցվածքները, դրա համար ստեղծում է արևային կայաններ այն վայրերում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգ չկա:
    13:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները հունիսի 7-ին
    Այսօր rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. Ամն դոլարի առքի առավելագույն արժեքն է 385,50 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,70 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 4,81 դրամը:
    13:15
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
    ՌԴ Ուլյանովսկի մարզում գրանցվել է սուռոգատային սիդրից թունավորման 62 դեպք։ Զոհերի թիվը հասել է 20-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Օլեսյա Կոլոտիկ-Կամենևան: «Հունիսի 7-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է թունավորման 62 դեպք, այդ թվում՝ 20 մարդ մահացել է», - ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հաղորդվել էր Ուլյանովսկի մարզում թունավորումից 18 մարդու մահվան մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, սիդրից թունավորման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել Ուդմուրտիայում, Սամարայի, Նիժեգորոդսկի, Պենզայի մարզերում: Այդ մարզերում ընդհանուր զոհերի թիվը 10 է: Փորձաքննության արդյունքներով թունավորում առաջացրած ալկոհոլային խմիչքում հայտնաբերվել են կյանքի համար վտանգավոր մեթանոլ և էթիլբութիրատ: Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը։ Ըմպելիքն արտադրող ձեռնարկատերը բերման է ենթարկվել։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել անորակ ծառայություններ մատուցելու առնչությամբ:
    13:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ֆիորենտինա»-«Վեսթ Հեմ»․ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից առաջ
    Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն իտալական «Ֆիորենտինա»-ն և անգլիական «Վեսթ Հեմ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Իտալական «Ֆիորենտինա»-ն եվրագավաթներում վերջին անգամ հաղթանակ է տոնել հեռավոր 1960/61 մրցաշրջանում: Իտալական ակումբի ձեռքբերումներից մեկը այս մրցաշրջանում նաև այն է, որ 14 խաղում թիմը խփել է 36 գոլ: Անգլիական «Վեստ Հեմ»-ի վերջին հաջողությունը 1965 թվականին է եղել: «Ֆիորենտինա»-ն Իտալիայի Սերիա Ա-ի արդեն ավարտված մրցաշրջանում 8-րդն է, իսկ «Վեստ Հեմ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայում 14-րդն է:
    12:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
    12:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
    Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Գիշերվանից առայսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
    12:15
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ
    Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը: Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը: Ֆիզիկապես ակտիվ լինելու սովորությունը պետք է ձևավորել դեռևս մանկությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս հետևել ֆիզիկական ակտիվության բարձրացմանն ուղղված հետևյալ առաջարկություններին և լինել առողջ. 1. Մեծահասակները պետք է շաբաթական առնվազն 150-ից 300 րոպե ապահովեն չափավոր ակտիվություն: Երեխաներին ու դեռահասներին ցուցված է 60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվություն: 2. Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել աշխատանքը, սպորտը հեծանիվ վարելը և այլն: 3. Մկանների մարզումը անհրաժեշտ է բոլորին, բայց 65 և բարձր տարիքի քաղաքացիները պետք է ավելացնեն ֆիզիկական վարժությունները, որոնք նպաստում են հավասարակշռությանը: 4. ֆիզիկական ակտիվությունը ցուցված է նաև հղիներին, կանանց` հետծննդյան շրջանում և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:
    12:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հունիսի 8-ին` ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայույունից խնդրում են չանհանգստանալ։
    11:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է
    Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Օրբելի փողոցի շենքերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Ս․-ն է, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Լևոն Ս․-ն իրենց տանը, ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում է կատարել։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը և ահազանգել շտապօգնություն։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը զինծառայող էր։
    11:40
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
    11:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
    Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում այս տարվա հունվարին բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն առաջիկա օրերին դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ «Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։ Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորիկյանը։ Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել էր 15 ժամկետային զինծառայող։
    11:15
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գյումրիում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված
    Հունիսի 7-ին, ժամը 03։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:
    11:00
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Խոսեցինք Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին». հանդիպել են Արամ Ա-ն ու Ջասթին Թրյուդոն
    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ «Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին», - «Թվիթեր»-ում գրել է Թրյուդոն։ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։
    10:50
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օձը հայտնվել է բնակելի տան բակում
    Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    10:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան
    Չնայած որ Ադրբեջանը թուրքական և իսրայելական զենքի ու վարձու իսլամիստական ահաբեկիչների օգնությամբ հաղթեց 2020 թվականի Արցախյան պատերազմում, նախագահ Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո իր բարբարոսական գործողություններով Ալիևը ոտնահարեց Ադրբեջանի շահերը։ Արդյունքում, նա ինքն իրեն դարձրեց ատելի ու մերժված անձ և ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում։ Մինչ Ռուսաստանն իր գիրկն է առել նրան իր քաղաքական շահերի համար, Արևմուտքը հանդուրժում է նրան, որպեսզի օգուտ քաղի ադրբեջանական նավթից ու գազից։ Շատ ուրախ եմ, որ Ալիևն այդքան բացասական բաներ անում է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Ալիևի չարագործությունների բազմաթիվ օրինակներ կան։ Ահա դրանցից մի քանիսը. 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները կատարել են բարբարոսական գործողություններ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, ինչպիսիք են՝ գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակիչների գլխատում, նրանց մարմինների անդամահատում, խոշտանգում, գերիների դատ դատարանում և երկարաժամկետ ազատազրկման դատապարտում։ Խախտելով միջազգային կոնվենցիաները՝ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ օգտագործել է արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր հայ զինվորներին սպանելու համար։ Ադրբեջանը պարբերաբար ավերել և աղավաղել է հարյուրավոր հայկական մշակութային հուշարձաններ և պղծել տասնյակ հայկական եկեղեցիներ Արցախում՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիան։ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի պատերազմի ավարտին Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած հրադադարի պայմանագիրը։ Ահա մի քանի օրինակ՝ բազմաթիվ հայ ռազմագերիների ազատ չարձակելը, Արցախում խաղաղ բնակիչների վրա կրակելը, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների գրավումը, նոր հայ պատանդներ վերցնելը և Հայաստանին ու Արցախին հետագա հարձակումներով սպառնալը, եթե նրանք չկատարեն Ադրբեջանի ցանկությունները։ Ալիևն անմարդկայնացրել և դիվականացրել է հայերին՝ նրանց բնութագրելով «տզրուկներ» և «գազաններ» ստոր ածականներով։ 2005 թվականին գերմանական պատվիրակության այցի ժամանակ Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովն անամոթաբար ասաց նրանց. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դուք, նացիստներդ, արդեն ոչնչացրել եք հրեաներին 1930-40-ականներին, այնպես չէ՞: Դուք պետք է մեզ հասկանաք»: Ալիևը վերջին վեց ամիսների ընթացքում տասնյակ կեղծ բնապահպան ակտիվիստների է ուղարկել Լաչինի միջանցքը փակելու համար՝ զրկելով 120 հազար արցախցիների սննդից ու դեղամիջոցներից։ Այս այսպես կոչված բնապահպաններն ավելի շատ նման էին ահաբեկիչների։ Այնուհետև Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ ավելի խախտելով 2020 թ. պայմանագիրը։ Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի բնակչության ինտերնետն ու էլեկտրաէներգիան՝ պահելով նրանց մեկուսացված, մթության մեջ և առանց ջերմության սառնամանիքի պայմաններում։ Պարզ տարանցիկ ճանապարհի փոխարեն Ադրբեջանը բազմիցս պահանջում է միջանցք՝ Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան անցնելու համար, որը ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն Հայաստանի տարածքում՝ խախտելով 2020 թ. պայմանագիրը։ Պնդելով միջանցքի վրա՝ Ալիևը փաստացի հետաձգում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի մուտքը Նախիջևան։ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա կատարյալ անհեթեթություն է։ Մինչ Արցախն ու Հայաստանը հազարամյա պատմություն ունեն՝ Ադրբեջանը նույնիսկ մեկ դար առաջ գոյություն չուներ։ Ալիևը ծիծաղելի խոստում է տվել, որ արցախցիներն ապրելու են ադրբեջանական տիրապետության տակ այնպես, ինչպես իր մյուս բոլոր քաղաքացիները, որոնք նույնպես ճնշված են։ Արցախցիները լավ են հիշում Ադրբեջանի բարբարոսական դաժան վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Հիմա նրանց շրջափակումը ցույց է տալիս, թե ապագայում որքան ավելի վատ են վերաբերվելու իրենց հետ: Ալիևը բազմիցս կոչ է անում Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի կողմից ստորագրված ցանկացած պայմանագիր անիմաստ թղթի կտոր է, ինչպես տեսնում ենք Ալիևի կողմից 2020 թվականի համաձայնագրի խախտումներից։ Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ողջունեց Ալիևի խայտառակ հայտարարությունը, որ ինքը համաներում է տալու Արցախի բոլոր պաշտոնյաներին, որոնք հրաժարական կտան։ Փոխարենը Միլլերը պետք է դատապարտեր Ալիևի անընդունելի սպառնալիքները Հայաստան և Արցախ ներխուժելու վերաբերյալ։ Ալիևը մերժել է բազմաթիվ համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Համաշխարհային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը Բաքվում հիմնեց ռասիստական «ռազմական ավարի պուրակ»՝ ցուցադրելով հայ զինվորների մոմե մոդելները՝ կեռ քթերով և աղավաղված դեմքերով։ Միջազգային հանրության բողոքներից և դատապարտումներից հետո ցուցահանդեսը փակվեց։ 2004 թվականի փետրվարին ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրով ուսուցման ժամանակ կացնով կտրեց քնած հայ զինվորի գլուխը։ Ադրբեջանի կողմից Հունգարիային մի քանի միլիարդ դոլար վարկ տալու դիմաց Սաֆարովը վաղաժամկետ ազատ արձակվեց՝ հասկանալով, որ ցմահ ազատազրկման մնացած մասը կկրի Բաքվի բանտում։ Սակայն Ալիևը Սաֆարովին ընդունեց որպես ազգային հերոսի, ներում շնորհեց, տվեց մայորի կոչում, անվճար բնակարան և 8 տարվա չվճարված աշխատավարձը։ Սա Ադրբեջանի փոխհատուցումն է Սաֆարովին՝ սառնասիրտ սպանություն կատարելու համար։ Այս բոլոր պատերազմական հանցագործությունների հետևանքով Ալիևը վարկաբեկեց իր և Ադրբեջանի հեղինակությունն ամբողջ աշխարհում։ Միջազգային քրեական դատարանը պետք է ձերբակալի նրան և դատապարտի որպես պատերազմի հանցագործ։ Չնայած Ալիևի այպանելի գործողություններին, համաշխարհային տերությունները շարունակում են փակել իրենց աչքերը՝ անտեսելով նրա բազմաթիվ հանցագործությունները՝ կուրացած Ադրբեջանի նավթից ու գազից:
    10:45
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
    Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։
    10:30
    07.06.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
    Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) և ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ:
    10:16
    07.06.23
    Ավելին