Լրահոս
2024-09-07
-
ԻրավականՈստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը․ նա զինված էՍպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։Ավելին21:5707.09.24 -
ՔաղաքականՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը․ Sputnik ԱրմենիաՀայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Հայաստանը Թուրքիային է փոխանցել պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրության նախագծի` Հայաստանի խմբագրությամբ տարբերակը»,– ասված է հարցման պատասխանում։ Ի դեպ, Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։ Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ.փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։Ավելին21:5507.09.24 -
ԻրավականՆալբանդյան գյուղում բնակիչներից մեկը կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ. մանրամասներՆալբանդյան գյուղում շուրջ մեկ ժամ առաջ, զինված բնակչին վնասազերծելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: «Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրութունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է:Ավելին21:4907.09.24 -
ՀասարակականԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, մեծ թվով ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։ Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի դատախազը և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգիցց առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։Ավելին21:4207.09.24 -
ՔաղաքականՍեղմելով Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքը կամ Փաշինյանի կերպարանափոխությունը՝ Ռուսաստանի ճանապարհինՀայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի ձեռամբ հերթական անգամ տրանսֆորմացվում են: Ըստ փորձագետների՝ պատահական չեն Հայաստանի վարչապետի ռևերանսները Մոսկվային՝ ԱՊՀ և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովներին ընդառաջ: Ռուսաստան ուղևորությունից առաջ պաշտոնական Երևանը հրաժարվել է միանալ Եվրոպայի Խորհրդի հակառուսական հռչակագրին:Ավելին21:3507.09.24 -
ՔաղաքականՆերքին հաշտություն և ճանապարհ՝ դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղությունՎստահելի գործընկեր դառնալու համար պետք է կարողանալ համադրել բոլոր ուժային կենտրոնների շահերը, համոզված է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիր դառնալու՝ Հայաստանի հնարավորություններն են այսօր քննարկվել շարժման հրավիրած «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկման մասնակիցները:Ավելին21:0007.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ըՀայլուր 20։30 Զենք են ուզում, որ Կրեմլին հարվածեն. ուկրաինական պահանջին արձագանքում է ԱՄՆ-ըԱվելին20:3007.09.24 -
ՔաղաքականԱպե՛, սաղ խառնված ա իրար. ինչպես կոռուպցիայի անիվը կոտրեց Հայաստանի հետաքրքրությունների ԱՆԻՖ-ըՀայաստանի կառավարությունն անաղմուկ փակեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: Իսկ երբ այն բացվում էր 2019-ին, Փաշինյանի աննախադեպ ծրագրերի առաջին հորիզոնականում էր ու ոսկե սարեր էր խոստանում հետհեղափոխական Հայաստանի տնտեսությանը:Ավելին20:0007.09.24 -
ՀասարակականԻ՞նչ է կարդում Երևանը. գրքի եռօրյա տոն՝ Հանրապետության հրապարակումԳրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը կրկին միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին: Սեպտեմբերի 6-ին բացված փառատոնը գրքասերներին կհյուրընկալի նաև վաղը: 50-ից ավելի հրատարակիչներ նոր ու հին գրքեր են ներկայացնում՝ մեծ զեղչերով, սպասվում են գրական քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ:Ավելին19:3007.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Կոռուպցիան՝ ՀՀ «պետական հետաքրքրություն». ձախողման անիվն է գլորվում ՀայաստանումՀայլուր 18։30 Կոռուպցիան՝ ՀՀ «պետական հետաքրքրություն». ձախողման անիվն է գլորվում ՀայաստանումԱվելին18:3007.09.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանը որոշել է «քցե՞լ» Արևմուտքին․ «Հրապարակ»Նրանք կարծում են, որ Արևմուտքը չի ների Փաշինյանին՝ խաղաղության գործընթացը ռուսական հարթակ տեղափոխելու համար, և հնարավոր է «սալյուտը ներսից խփեն»՝ խաղադրույք անելով այն խմբի վրա, որը հստակ արևմտամետ կլինի և կտապալի Փաշինյանի իշխանությունը»:Ավելին12:4507.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևին ցեղասպան է ճանաչում 700 ցեղասպանագետ. միջազգային կառույցը բանաձև է ընդունելՀայլուր 12։30 Ալիևին ցեղասպան է ճանաչում 700 ցեղասպանագետ. միջազգային կառույցը բանաձև է ընդունելԱվելին12:3007.09.24 -
Մամուլի տեսությունԱննա Հակոբյանի «սվիտան». «Փաստ»Իհարկե, որևէ երկրում արտառոց ոչինչ չկա, երբ երկրի ղեկավարի կինը որոշակի ակտիվ գործունեություն է ծավալում: Սակայն այս պարագայում արտառոցը նման միջոցառումների ժամանակ Աննա Հակոբյանի «սվիտան» է: Բանն այն է, որ գրեթե բոլոր այդ միջոցառումներին նրան ուղեկցում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հաճախ՝ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Լրատվամիջոցները հաճախ են նշում այս եռյակի մտերմության մասին, սակայն այստեղ խնդիրը միայն զուտ կանացի ընկերությունը չէ:Ավելին12:1507.09.24 -
Մամուլի տեսությունՆոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ. «Ժողովուրդ»Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստից արդեն ակնհայտ էր ՔՊ-ականների խիստ տրամադրվածությունը ընդդիմադիրների հանդեպ, ու այսօր էլ Սևանում կշարունակեն քննարկումները, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ընդդիմադիրների դեմ:Ավելին12:0507.09.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:Ավելին12:0007.09.24 -
Մամուլի տեսությունՍրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում․ «Հրապարակ»Սակայն առարկություններ են հնչել՝ պայքարի առաջնորդների չկանոնակարգված գործողությունների, չհստակեցված նպատակների վերաբերյալ, ուստի բաժանվել էին, որ հետագայում հանդիպեն, երբ արդեն կլինի հստակ քաղաքական պլատֆորմ։Ավելին11:5007.09.24 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 6֊ին նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։ Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։Ավելին11:4507.09.24 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը․ «Փաստ»Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համարԱվելին11:3007.09.24 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Անդրանիկ Քոչարյանը սկսել է ընդհուպ Նիկոլ Փաշինյանի մոտ լոբբինգ իրականացնել, որ Վաղարշակ Հարությունյանն անգործ չմնա: Սա քննարկվել է նաև Քոչարյանի մտերիմ, իսկ երբեմն, տարբեր լուրերով, նրա կողմից զանազան նպատակներով շահագործվող պատգամավորների հետ, որպեսզի ՔՊ վարչության նիստերի ընթացքում ևս Վաղարշակ Հարությունյանի ապագայի հարցը քննարկվի:Ավելին11:1507.09.24 -
ՔաղաքականՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ պատգամավորը դիմել է միջազգային մարմիններինԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` պատանդների պահման պայմանների վերաբերյալ: Ցավոք որևէ միջազգային հասանելիություն չկա նրանց նկատմամբ` բացի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամսական մեկանգամյա այցերը և սուղ տեղեկատվությունը: Անգամ հարազատների հետ գերիների զանգերի ընթացքում, հենց հարազատների խոսքով, նրանք հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն՝ առանց որոշակիացնելու իրենց պահման պայմանների մասին: Սույն թվականի հունիսի 13-ին Ադրբեջանում պահվող գերի Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին: Վերջերս մամուլում մտահոգիչ մանրամասներ հայտնեց 2021 թվականին գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը։ Կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Լեռնային Ղարաբաղի ութ հանրային քաղաքական պետական գործիչների խափանման միջոցները առանց որևէ հիմքի երկարաձգվում են, նախկին չորս ամսվա փոխարեն: Մայիսին նրանց խափանման միջոց ընտրված կալանքի ժամակետը երկարձգվեց հինգ ամսով: Ադրբեջանի գլխավոր դատախազը օրեր առաջ հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ առաջընթաց այդ հարցում չկա: Այս համատեքստում Ադրբեջանը պատրաստվում է COP29-ին և այն անվանում է «Խաղաղության COP»: Հաշվի առնելով այս բոլոր մտահոգությունները խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին՝ իրենց մանդատի շրջանակներում պահանջեն Ադրբեջանից հետևյալը. Մինչև COP29-ի անցկացումն ազատ արձակել հայ գերիներին ու պատանդառված անձանց, եթե իսկապես ցանկանում են որ այն դառնա «Խաղաղության COP» Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում, պահանջել, որ դրանք համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին նույնպես թույլատրվի մասնակցել դրանց»։Ավելին11:0507.09.24