Լրահոս

2024-09-13
2024-09-12
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա 3 վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին` ժամը 21։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
    23:58
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ»՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 2 քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ «Mercedes» մակնիշի առանց խլացուցիչների 5 մեքենաներ մրցավազք են կազմակերպել: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ «դրիֆթ»-ին մասնակցել է 6 մեքենա։ Առավել մանրամասն՝ տեսանյութում:
    23:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել․ ի՞նչ են քննարկել
    Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող հարցեր։ Նիստի մասնակիցները հանդես են եկել ելույթներով։
    23:30
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Ավինյանի ու նրա տիկնոջ տպավորիչ ունեցվածքը․ 168.am
    Այս տարիների ընթացքում, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչների դեպքում, բարելավվել է նաև Տիգրան Ավինյանի սոցիալական վիճակը, ինչի մասին հավաստում է 2024 թվականին նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիրը ևս։
    23:24
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
    Մոլդովական «Շանս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն մեղադրել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը և նախագահ Մայա Սանդուին՝ հակառակորդներին հետապնդելու և Մոլդովայի քաղաքացիներին ազատ ընտրությունների և հանրաքվեների իրավունքից զրկելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստները և ընդդիմության կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Քիշնևում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ ի պաշտպանություն «Շանս» կուսակցության, որին ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել եվրաինտեգրման հանրաքվեին։ Կուսակցությունը դեմ է, որպեսզի Մոլդովան մտնի ԵՄ կազմ։ «Այսօր մենք հավաքվել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ մեկ անգամ ևս ցույց տալու երկրում ընտրական գործընթացի անարդարությունն ու կողմնակալությունը, կոչ ենք անում դուրս գալ բողոքի ցույցերի՝ պաշտպանելու մեր իրավունքները և պայքարելու դրանց համար, այլ ոչ թե ապագայում ապրել Եվրոպայի ամենաաղքատ հանրապետությունում», - ասել է Լունգուն: Քաղաքական գործիչը նաև մեղադրել է իշխանություններին վարչական ռեսուրսների չարաշահման մեջ՝ հօգուտ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, որի դե ֆակտո առաջնորդը Սանդուն է։
    23:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ Armlur
    Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում, գրել է Armlur.am-ը: Մինչ օրս իրավապահները շենքի բնակիչներին տանում են հարցաքննության։
    23:07
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարույր Հովհաննիսյանը Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում
    Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ավանդը խորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:
    23:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր
    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
    22:50
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՊՍԺ-ն պարտավորվել է Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո․ Le Parisien
    Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) իրավական կոմիտեն ՊՍԺ-ին պարտավորեցրել է ֆրանսիական գրանդի նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել 55 միլիոն եվրո՝ որպես հետաձգված աշխատավարձ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը Մբապեին պետք է վճարի այս գումարը ութ տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ ՊՍԺ-ից պահանջել էր իրեն վճարել 2024 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերն ու բոնուսները։ Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, LFP իրավական հանձնաժողովը կողմերին կոչ է արել պարտքի հարցը լուծել արտադատական կարգով, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվել է, փոխանցում է ArmSport-ը։
    22:45
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին տեղեկություն էր տարածել առ այն, որ Կիրանցում համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, և որ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։ Փաստացի, Արդարադատության նախարարությունը մեղադրել էր Կադաստրի պետական կոմիտեին կադաստրի վկայականներ կեղծելու մեջ։ ՀՀ Կադաստրի կոմիտեից արձագանքել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։ ՀՀ գլխավոր դատախազի խոսնակն այսօր հանդես է եկել հերքմամբ՝ հայտնելով, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում իմ հնչեցրած պնդումը, թե դատախազությունը օրինական է ճանաչել կիրանցեցիների կադաստրի վկայականները, չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակը նշել է, որ դատախազությունը դեռևս դիրքորոշում չի արտահայտել, գնահատականներ չի տվել։ Մինչդեռ, իրականությունն այլ է, և այդ մասին փաստում է հենց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը՝ «Փաստինֆո»-ին։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով, և որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ։ Ստացվում է, որ որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցցիներին տրվել են կեղծ վկայականներ։ Իսկ թե ինչու և ում անմիջական հրահանգով է նման հայտարարություն տարածել Արդարադատություն նախարարությունը՝ կասկածի տակ առնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, դժվար չէ կռահել»։
    22:30
    12.09.24
    Ավելին
  • Միջազգային
    Ղրիմը ռուսներից «պոկում է» Էրդողանը. տիեզերական հետախուզական տվյալներ և 60 երկրի աջակցություն՝ Կիևին
    Ռուսական կողմը այսօր նաև Դոնեցկի շրջանում ևս մեկ գյուղի գրավման մասին է հայտնել: Մեմրիկը վերցնելու ժամանակ ամերիկյան «Աբրամս» տանկեր ու արևմտյան այլ զինամթերքներ են ոչնչացվել: Բայց, ըստ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի, Արևմուտքը նաև տեղեկատվական օգնություն է ցուցաբերում Կիևին՝ տիեզերքից տվյալներ է տրամադրում ռուսական տարածքների մասին:
    22:23
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է 7 հա բուսածածկույթ, 3,000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ
    Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են 7 հա բուսածածկույթ, 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նուռնուս գյուղի 10 բնակիչ:
    22:15
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
    22:00
    12.09.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը․ Ռոնալդու
    Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդին» իր հաղորդման շրջանակում։ «Մանչեսթեր Յունայթեդին» ցանկանում եմ այն, ինչ ցանկանում եմ ինքս ինձ՝ ամենայն բարիք։ Ցանկանում եմ, որ նրանք կարողանան կառուցել ամենաուժեղ թիմը, որը կարող են: Ես սիրում եմ այս ակումբը: Ես այն մարդը չեմ, ով մոռանում է անցյալը»,- ասել է Ռոնալդուն իր YouTube ալիքում հաղորդման նոր դրվագում, փոխանցում է ArmSport-ը։
    21:45
    12.09.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի «պաղեստինացման» վտանգ՝ Սյունիքում. աշխարհը կռվում է, Փաշինյանը՝ ընթերցում
    Մոսկվայի՝ մանուպուլյացիա որակումից հետո հիմա էլ Բաքուն է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի փաշինյանական ընթերցանությանը անդրադարձել ու Հայաստանի վարչապետին մեղադրել պայմանագիրը խեղաթյուրելու համար: Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական թեժացող վեճում փաշինյանական ընթերցում- վերընթերցումները կարո՞ղ են իրավիճակը՝ փոխել հօգուտ Հայաստանի:
    21:35
    12.09.24
    Ավելին