Լրահոս
2024-09-13
-
ՄիջազգայինԱրևմուտքը, թույլ տալով հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. ՊուտինՎլադիմիր Զելենսկին ամիսներ շարունակ խնդրում է Կիևի դաշնակիցներին՝ թույլ տալ Ուկրաինային արևմտյան հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքի խորք, այդ թվում՝ ամերիկյան հեռահար ATACMS և բրիտանական Storm Shadows, սահմանափակելու Մոսկվայի կարողությունը հարձակումներ իրականացնելու համար:Ավելին18:4713.09.24 -
ՀասարակականԲախվել են Վարդենիս-Երևան երթուղու «ГАЗель»-ն ու «Kia»-ն. կա 7 վիրավորՎթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Ավելին18:3813.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պատերազմի լուռ տագնապով՝ Հայաստանի 4-րդ աշունը 2020-ից հետո. Բաքուն կդիմի՞ ագրեսիայիՀայլուր 18։30 Պատերազմի լուռ տագնապով՝ Հայաստանի 4-րդ աշունը 2020-ից հետո. Բաքուն կդիմի՞ ագրեսիայիԱվելին18:3013.09.24 -
ՀասարակականԱնահիտ Մանասյանը պատգամավորների հետ այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:Ավելին18:2613.09.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին և այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:Ավելին18:0413.09.24 -
ԱռողջապահականԱՀԿ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի քայլերին՝ ուղղված համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովմանը. Սիդարթա ԴատտաԱռողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ավելին17:5013.09.24 -
ԻրավականԱպագա պարեկներն ու քրեական ոստիկաններն անցել են մասնագիտական պրակտիկաԱյս օրերին Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային երթևեկության կարգավորման, իրավախախտումների արձանագրման ընթացքում պարեկների հետ ծառայություն էին իրականացնում նաև ուսումնական համազգեստով սովորողներ. նրանք իրենց մասնագիտական պրակտիկան էին անցնում:Ավելին17:3713.09.24 -
ՔաղաքականԺաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։Ավելին17:2813.09.24 -
ՔաղաքականԱդրբեջանը ցեխ է նետում Եվրոպայի վրա և շարունակում խոշտանգումները՝ Բաքվի բանտերումԶանգվածային ձերբակալություններ է սկսել Բաքուն. թիրախում լրագրողներն են, քաղհասարակության այն ներկայացուցիչները, ովքեր քննադատում են Ալիևին և խոսում Հայաստանի հետ խաղաղության անհրաժեշտության մասին: Այդ ձերբակալությունները մտահոգել են նաև Եվրամիությանը: Իսկ Բաքուն նրանց հորդորում է «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»:Ավելին17:2013.09.24 -
ՀասարակականՑրտելու է եղանակը. Հայաստանում սպասվում է անձրևԿցրտի և անձրև կգա մայրաքաղաքում մինչև սեպտեմբերի 17-ը: Տեղումներ չեն լինի միայն կիրակի: Կուժգնանա նաև քամին: Մարզերում նույնպես անձրևոտ կլինի եղանակը:Ավելին17:1513.09.24 -
ՔաղաքականԳնել Սանոսյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերըՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Ավելին17:0413.09.24 -
ՀասարակականԿոչ ենք անում COP29-ի մասնակից երկրներին դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, պահանջել ազատ արձակել հայ գերիներին. ԸԵՄՄՍեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարվել են Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարության ժողովը և Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:Ավելին16:5913.09.24 -
ԱռողջապահականԱյրվածքի վրա մի քսեք ձեթ, ձու, մածուն, դրա պատճառով ունեցանք երեխայի մահվան դեպք. ՀովհաննիսյանՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե թեթև այրվածքների դեպքում մինչ բժշկին դիմելն առաջին բուժօգնության ինչ կանոններ կան, որոնց մարդիկ կարող են հետևել, ասաց, որ առաջին հերթին հարկավոր է փորձել հնարավորինս հեռու մնալ բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածք։Ավելին16:4713.09.24 -
ՏարածաշրջանՆախիջևանում հրետանին է մարզում ԱդրբեջանըԲաքուն զորավարժություններ է սկսել Նախիջևանում: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ հրետանային ուժերն են մարզվում պայմանական մարտադաշտում: Ըստ վարժանքների սցենարի՝ հրետանավորները կրակային դիրքեր են զբաղեցրել, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի թիրախները:Ավելին16:3413.09.24 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 միլիոն ՀՀ դրամի վնասՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։Ավելին16:3013.09.24 -
ՀասարակականՀայաստանի պետական օղակները ձեռքերը լվացել են գերիների և անհետ կորածների ընտանիքների խնդիրից․ ՍտեփանյանԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Համահայկական ճակատ» շարժումը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան իրականացրեց այս անգամ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ։Ավելին16:1913.09.24 -
ՄիջազգայինՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 20 ԱԹՍ խոցելու մասինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է վեց շրջաններում ուկրաինական 20 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ութ անօդաչու թռչող սարք խոցվել է միայն Բրյանսկի շրջանում, չորսը՝ Բելգորոդի, երեքը՝ Կուրսկի, երկուական էլ՝ Սմոլենսկի և Օրելի շրջաններում, ևս 1-ը Կալուգայի շրջանում:Ավելին16:0613.09.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքն այսօրԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ:Ավելին16:0013.09.24 -
Քաղաքական390 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համարՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:Ավելին15:4913.09.24 -
ՀասարակականԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes» ու «Kia Sorrento»-ն, վիրավnրներ կանԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին15:3113.09.24