Լրահոս
2024-09-25
-
Քաղաքական«Պորշը» իմ աշխատավարձի մի փոքր մասն է․ Սասուն ԽաչատրյանԻմ տարեկան աշխատավարձը մոտ 30 մլն դրամ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի շրաջնակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը 8 մլն դրամով «Պորշ» մակնիշի մեքենա է գնել:Ավելին22:0625.09.24 -
ՀասարակականՔաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։Ավելին21:5825.09.24 -
ՀասարակականԳործարկվում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքըԳործարկվում է Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի»-ից :Ավելին21:4525.09.24 -
Քաղաքական«Գիշատիչների խնջույք»՝ Թուրքիայի տանը. Փաշինյանը գնացել է Էրդողանի դուռըՆյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպումը դարձել է մի լուսանկարի պատմություն: Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին է նվիրել իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, ինչից Փաշինյանի հրճվելու պահը ֆիքսել է թուրքական կողմի տեսախցիկը: Պաշտոնական Անկարան մեկ էլ հայտնել է այն մասին, որ հանդիպումը ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում է եղել, այլ «Թուրքական տանը»: Այսինքն՝ հայկական պատվիրակությունը Միացյալ Նահանգներում հյուր է գնացել, այսպես ասած, Թուրքիայի ներկայացուցչություն: Հայկական կողմը ավելի մեծ լրջություն է տվել հանդիպմանը՝ ներկայացնելով նաև քննարկման մանրամասները. հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը:Ավելին21:3425.09.24 -
ՔաղաքականԲա մի հատ նորմալ վարույթ անեիք, ընթացակարգ․ հա՝ պարտադիր կալանքով. Սևակ Հակոբյանը՝ Արթուր ԴավթյանինՄտնում ենք դասական գաղութատիրության ռեժիմ, ինչի մասին շատ ենք լսել ու կարդացել, բայց դա մեր կողքով է անցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Ավելին21:2825.09.24 -
ՔաղաքականՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է դաշնակահար, երաժշտագետ, հասարակական գործիչ Րաֆֆի Խարաջանյանին:Ավելին21:1525.09.24 -
ՄշակույթՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՀայաստանի պատմության թանգարանում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:Ավելին21:0025.09.24 -
ՄիջազգայինԻսրայելը հրթիռակոծում է Լիբանանի հիվանդանդանոցների ճանապարհներըԼիբանանը մեծ դժվարությամբ է կարողանում դեղորայք ու բժշկական պարագաներ մատակարարել հիվանդանոցներին, քանի որ իսրայելական կողմը հրթիռակոծում է ճանապարհները, «Ռիա Նովոստի»-ին ասել է Լիբանանի դեղագործների միության նախագահ Ջո Սալլումը։Ավելին20:4525.09.24 -
ՄիջազգայինԻրանը թեքվում է դեպի Արևմո՞ւտք. Իսրայելին կանգնեցնելու համար Եվրոպան դիմում է Փեզեշքիանին«Պատժամիջոցների լեզուն փոխել դիվանագիտության լեզվի». Իրանի բարեփոխական նախագահի նյույորքյան հայտարարությունները որպես Արևմուտքի հետ երկխոսության կոչ են ընկալել քաղաքագետները: Իսկ Արևմուտքը ընդամենը օրեր առաջ է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Ռուսաստանին իրանական հրթիռներով զինելու համար: Փեզեշքիանը ՄԱԿ-ի իր ելույթում անուղղակի արդարացել էր, որ Իրանը դեմ է պատերազմին, ուզում է անհապաղ դադարեցվի հակամարտությունը Ուկրաինայում:Ավելին20:3725.09.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ուկրաինական բրիգադների ջախջախման մասին է հայտնում Մոսկվան. Կիևը ռուս զոհերին է հաշվումՀայլուր 20։30 Ուկրաինական բրիգադների ջախջախման մասին է հայտնում Մոսկվան. Կիևը ռուս զոհերին է հաշվումԱվելին20:3025.09.24 -
ՀասարակականԲջջային հավելվածով լրացնելու դեպքում կրկնակի բարձրացվել է ԱՊՊԱ փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափըՀայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն իր կանոններում կատարել է կարևոր փոփոխություն՝ ԱՊՊԱ պատահարների գրացման վերաբերյալ:Ավելին20:2325.09.24 -
ՔաղաքականԱրցախցիների հարցերով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում:Ավելին20:1525.09.24 -
ՔաղաքականՀՀ-ն ու Կիպրոսը որոշել են փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններՍեպտեմբերի 24-ին Նիկոսիայում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:Ավելին20:0025.09.24 -
ՔաղաքականԱԺ-ում քննարկել են հայ-վրացական հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերըՍեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:Ավելին19:4525.09.24 -
ՔաղաքականԱլիևի մեծ բլեֆը կամ «վերադարձ Ղարաբաղ». սոցիալական բունտ է հասունանում ԱդրբեջանումԱդրբեջանի կառավարության «Մեծ վերադարձ» ծրագիրը մեծ բիզնեսի են վերածում ադրբեջանցիները, որոնք իբրև թե 30 տարի անց տուն են ստացել օկուպացված Արցախում ու վերադարձել: Տեսախցիկների առաջ սրտաճմլիկ տեսարաններով տուն մտած ադրբեջանցիները վաճառքի են հանում ստացած բնակարանները՝ պետությունից թաքուն: Ադրբեջանագետները չեն կարծում, որ Ալիևը կարողանա երկար ճոճվել իբրև թե հող գրավող առաջնորդի դափնիների վրա: Սոցիալական բունտ է հասունանում նաև օկուպացված Արցախում վերաբնակեցված ադրբեջանցիների շրջանում. կյանքը թանկ է Ղարաբաղում, ասում են:Ավելին19:3625.09.24 -
ՀասարակականՍուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքՍեպտեմբերի 27-ին, ժամը 17.00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։Ավելին19:2925.09.24 -
ՀասարակականԿյանքից հեռացել է ակադեմիկոս Յուրի ՍարգսյանըԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:Ավելին19:1325.09.24 -
ԻրավականՄԻՊ-ին շարունակում են բողոքել մեծածավալ շինարարության հետևանքով իրավունքների խախտումների մասինՊաշտպանն ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը:Ավելին18:5025.09.24 -
ՔաղաքականԿիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Ավելին18:3725.09.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևի վերջի սկիզբը. ղարաբաղյան խռովություն՝ Ադրբեջանի նախագահի դեմՀայլուր 18։30 Ալիևի վերջի սկիզբը. ղարաբաղյան խռովություն՝ Ադրբեջանի նախագահի դեմԱվելին18:3025.09.24