Լրահոս
2024-09-27
-
ՄիջազգայինԻսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանը. ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստումԻսրայելը մերժում է հրադադար հաստատել Լիբանանում ու շարունակում է ռմբակոծել բնակավայրերը: Սեպտեմբերի 23-ին սկսված լայնամասշտաբ ռազմական էսկալացիան ավելի քան 700 մարդու կյանք է խլել: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Իսրայելին ու պատրաստվում է Թել-Ավիվին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել:Ավելին15:3727.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պատերազմի տարելիցի շեմին Էրդողանի աջակցությո՞ւնն է խնդրել ՓաշինյանըՀայլուր 15։30 Պատերազմի տարելիցի շեմին Էրդողանի աջակցությո՞ւնն է խնդրել ՓաշինյանըԱվելին15:3027.09.24 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն ու ոստիկանական համարանիշերով «ԳԱԶ 66»Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վիկտորյա Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 22-ամյա Միսակ Մ.-ի վարած ոստիկանական համարանիշներով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:2627.09.24 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:Ավելին15:1627.09.24 -
ՀասարակականՄեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են. Ֆրանսիայի դեսպանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ նվիրված արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցին:Ավելին15:0927.09.24 -
ԻրավականԳողության դեպք «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում. վնասը կազմում է մոտ 2 միլիոնSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Միքայել Վ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոց 2 հասցեում գտնվող ՀՀ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վարչական շենքի թիվ 101 սենյակում տեղադրված մետաղյա պահարանի փականը հարմարեցված բանալիի գործադրմամբ բացելու միջոցով գողացել են ՓԲԸ-ին պատկանող 285լ. բենզինի և 2350լ. դիզվառելիքի լիցքավորման կտրոններ՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:Ավելին14:5827.09.24 -
ՄիջազգայինՀարիսը խոստանում է մնալ Ուկրաինայի կողքին. Զելենսկին կհանդիպի նաև Թրամփի հետՄԱԿ-ի 79-րդ վեհաժողովին մեկնած Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ: Նա Զելենսկիին վստահեցրել է, որ Կիևի կողքին է լինելու ու ամեն ինչ անելու է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում: «Մենք պետք է պաշտպանենք միջազգային կարգ ու կանոնը, նորմերը: Այս սկզբունքներից յուրաքանչյուրը վտանգված է Ուկրաինայում, և դա է պատճառը, որ Ուկրաինայի պայքարը կարևոր է Ամերիկայի ժողովրդի համար»,- ասել է Հարիսը: Նա նաև նկատել է, որ ԱՄՆ-ում կան մարդիկ, որոնք Ուկրաինային կստիպեն հանձնել իր ինքնիշխան տարածքի մի մասը ու ունենալ չեզոք կարգավիճակ: «Այս առաջարկները նույնն են, ինչ Պուտինն էր առաջարկում: Պարզ ասեմ՝ դրանք խաղաղության առաջարկներ չեն»,- հայտարարել է նախագահի թեկնածու Հարիսը՝ հավանաբար ակնարկելով իր հակառակորդ Դոնալդ Թրամփին։ Ի դեպ, նախատեսվում է Զելենսկիի հանդիպումը նաև նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի հետ:Ավելին14:5127.09.24 -
ՀասարակականՄայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրերին երթևեկության ուղեցույց է հրապարակվելՄայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության օրերին երթեւեկության ուղեցույց է հրապարակվել։Ավելին14:3927.09.24 -
ՄիջազգայինՊուտինն ու իր գեներալները լավ գիտեն միջուկային անեծքի մասին. Լեհաստանի նախագահ«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու»։ Այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ մեկնաբանելով Պուտինի 2 օր առաջ արած հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանի դեմ ոչ միջուկային պետության ցանկացած ագրեսիա՝ միջուկային պետության աջակցությամբ դիտարկվելու է, որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա: Լեհաստանի նախագահի խոսքով՝ Դաշնության ղեկավարն ու իր թիմը երբեք չեն ազատվի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն: «Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Անջեյ Դուդան:Ավելին14:3127.09.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարն իր եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումներըՍեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ:Ավելին14:2827.09.24 -
ՔաղաքականԳեղամ Մանուկյանի զգուշացնելուց հետո հիշեցին, որ պատերազմի տարելիցն է և ոտքի կանգնեցինԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի մեկնարկին, երբ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց քվեարկել օրակարգը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 4 տարի առաջ այս օրը մեկնարկեց 44-օրյա պատերազմը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։Ավելին14:1327.09.24 -
ՔաղաքականԱսացին հարցազրույցը սեպտեմբեր 27-ին կլինի, բայց այդ օրը եղավ պատերազմ. Գեղամ Մանուկյան«Ճիշտ այս ժամերին, 4 տարի առաջ Հ1 եթերում պետք է լիներ Ալիեւի դեմ եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը ցնցել սպառնացող Նիկոլի խոստացած այս հարցազրույցը: Հետո, անհասկանալի պատճառով այն չհեռարձակվեց: Պատճառաբանեցին՝ տեխնիկական խնդիրներ կան... Սեպտեմբեր 27-ին կլինի: Բայց այդ օրը եղավ ՊԱՏԵՐԱԶՄ... ինչի՞ մասին էր հարցազրույցը, մինչ այժմ անհայտ է»:Ավելին14:0327.09.24 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 78 դեպք. գրանցվել է 13 ավտովթար, վիրավորվել է 14 մարդԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:Ավելին13:5027.09.24 -
ՔաղաքականԱրցախի նախագահը պատերազմում պարտության մեղավորների վերաբերյալ կարծիք ունի. իշխանությունը ԵռաբլուրումԱռավոտյան, թիկնապահների ուղեկցությամբ, Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի խոսնակը, պաշտպանության նախարարը և այլ իշխանականներ: Նույն ժամին այնտեղ են եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ: Արցախի վտարանդի նախագահը լրագրողներին ասել է, որ պատերազմում պարտության մեղավորների վերաբերյալ ունի իր կարծիքը, որը սակայն կարտահայտի Հայաստանում հարուցված բազմաթիվ քրեական գործերի արդյունքներին տեղեկանալուց հետո:Ավելին13:3827.09.24 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է ավելի քան 17 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառությունՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։Ավելին13:3227.09.24 -
Իրավական57-ամյա տղամարդը Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասիՀամացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։Ավելին13:2127.09.24 -
Հասարակական44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն էԱյսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 7:10-ին Ադրբեջանը սկսեց օդային և հրթիռային հարձակում Արցախի պաշտպանական ամբողջ գծի ուղղությամբ: Թշնամին հրթիռակոծում էր նաև Ստեփանակաերտը: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Հաջորդող 44 օրերին Ադրբեջանը՝ Թուրքիայի հանցակցությամբ, պատերազմական բազմաթիվ հանցագործություններ արեց: Ադրբեջանական կրակից զոհվեցին շուրջ 8 տասնյակ քաղաքացիական անձիք, պաշտոնական տվյալով՝ 3752 զինվորական: Անհայտ է ավելի քան 200 մարդու ճակատագիր:Ավելին13:1027.09.24 -
ՔաղաքականՖերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։Ավելին13:0727.09.24 -
ՀասարակականԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողներիԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:Ավելին13:0027.09.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան առիթովՆյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ:Ավելին12:5327.09.24