Լրահոս

2024-10-03
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գրիգոր Մինասյանի այս պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»:
    10:10
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»
    Ամիսներ անց աշխատանքային պարտականություններում հայտնաբերված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել Դավթյանի նկատմամբ, իսկ օրերս նրան ազատել են։ Ի դեպ, չնայած մարզի ՔՊ-ականները Դավթյանին դուխ են տվել, թե` պայքարիր, որ մնաս քո տեղում, սակայն՝ անօգուտ։
    10:05
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ «Հրապարակ»
    «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում․․․ մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, և ձևավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, և 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։
    10:00
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին Թովմասյանին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել: Ապա կոշտ զրույց են վարել նրա հետ, թե ինչպես էր լեզու թրջում այն մարդկանց հետ, որոնց պատճառով տնազուրկ է դարձել։ Թովմասյանն արդարացել է, թե ընդամենը բարևել են, իր որպիսությունը հարցրել, բայց թիմում ոմանք այնքան են նյարդայնացել, որ հորդորել են այսուհետ իրենց չբարևել, եթե Արցախը հանձնողներին բարևելն իր համար սկզբունքային է»:
    09:55
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ․ «Փաստ»
    Պարզապես, «հայի հետին խելքը» պիտի առաջ բերված լիներ անհամեմատ շուտ՝ 2018-ին, կամ գոնե՝ 2021-ին, թեկուզ՝ 2022-ին, առնվազն՝ 2023-ին: Պատկերացնո՞ւմ եք, եթե «հայի հետին խելքն առաջ բերված լիներ» նշված թվերին ու ժամանակներում, ապա նախ՝ չէր լինի պատերազմ, Արցախը կշարունակեր լինել հայկական, իսկ թշնամին, իր արմունկները կրծելով, ստիպված կլիներ հաշվի նստել այդ իրողությունների հետ՝ շարունակելով գանգատվել, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Մեր հազարավոր լուսավոր տղաներն էլ արդեն որը բուհի ավարտական կուրսում կլիներ, որը՝ ամուսնացած, որը՝ հայր դարձած...
    09:50
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը
    Հոկտեմբեի 2-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում Բ. Պողոսյանը քննարկել է Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը։ Համալսարանի նախագահը դեսպանին է ներկայացրել ՀԱՀ-ի կողմից իրականացվող կրթական և նորարարական ծրագրերը, համալսարանի զարգացման հեռանկարները։ Դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը։
    09:45
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բնակարան, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ՔՊ-ականի հայտարարագիրը․ «Ժողովուրդ»
    Մարիա Կարապետյանի բանկային հաշիվների մնացորդները տարբեր են. դրանցից մեկը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 272 հազար դրամ, մյուսը տարեսկզբին կազմել է 42.25 դոլար, ինչը տարվա վերջում զրոյացվել է, մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 764 դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 80 հազար դրամ, հաջորդը տարվա սկզբում կազմել է 332 հազար դրամ, իսկ տարվա վերջում զրոյացվել է: 10 եվրոն նույնպես տարեվերջին զրոյացվել է, իսկ 44.55 լարին պահպանվել է նույն կերպով:
    09:40
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բռնի տեղահանվածների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն․ «Փաստ»
    Ինչի՞ մասին են խոսում այս թվերը: Հասկանալի է՝ արցախցիները մտավախություն ունեն, որ կզրկվեն տեղահանվածներին տրվող աջակցությունից։ Բայց դա ամենաերկրորդական հարցն է: Կա մեծ մտավախություն, որ քաղաքացիություն ընդունելով՝ կփակվի Արցախ վերադարձի հեռանկարը։ Իսկ արցախցիները չեն կորցրել հույսը՝ վերադառնալ Արցախ: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի, բռնի տեղահանված արցախցիների համար Արցախի թեման փակված չէ:
    09:35
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։
    09:20
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
    08:45
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկի ժառանգները գալու են քո հետևից. Բագրատ Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
    «Կոչված ենք պարտության ու զոհի հոգեբանությունից դուրս գալու, կոչված ենք ոտքի կանգնելու, կոչված ենք ուղղելու մեր մեջքը, կոչված ենք վերացնելու անարդարությունը, կոչված ենք վերածննդի»։
    00:50
    03.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բագրատ Սրբազանի ուղերձը ժողովրդին՝ Հ1-ի ուղիղ եթերում (Ուղիղ)
    Այս պահին Բագրատ Սրբազանը մուտք գործեց Հանրային Հեռուստաընկերություն: Նա համաձայնեց հանդես գալ 25 րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։
    00:06
    03.10.24
    Ավելին
2024-10-02