Լրահոս
2024-10-03
-
ՏարածաշրջանԻրանում վերացրել են թռիչքների սահմանափակումներըԻրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,- հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն: Նա հավելել է, որ նախկինում չեղարկված բոլոր չվերթերի տոմսերի արժեքը կփոխհատուցվի ուղևորներին։ Իրանի ողջ տարածքում ավիաչվերթերը չեղարկվել էին հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ անվտանգության ապահովման նպատակներով։ Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։Ավելին15:4503.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում. Տիգրան Աբրահամյան«Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ շրջափուլի` 2017-2020 թվականների, այս շրջափուլում` 2021-2024 թթ. Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացնում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են մնում այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։ Աբրահամյանը նշեց, որ վտանգավոր ուղղություններից ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանում։ «Այս պահին Հայաստանի իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել հնարավոր բոլոր պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պագամավորը։Ավելին15:3503.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Վերադարձ ՀԱՊԿ չկա, ՆԱՏՕ-ի հետ «ընդհանուր արժեքներ» կան. Հայաստանի նոր ճանապարհներըՀայլուր 15։30 Վերադարձ ՀԱՊԿ չկա, ՆԱՏՕ-ի հետ «ընդհանուր արժեքներ» կան. Հայաստանի նոր ճանապարհներըԱվելին15:3003.10.24 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Արցախի պողոտայում․ կան վիրավորներԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «BMW», «Mercedes» և «Mazda CX-30» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին15:1503.10.24 -
Մամուլի տեսությունԳյուղերը պետք է կոյուղի ունենան, բայց չունեն. Փաշինյանը խաբել է մաս 225․ «Ժողովուրդ»Սակայն իրականում Գյուղական տներում նույն վիճակն է, ինչը կար այս խոստումից առաջ։ Կոյուղի անցկացնելու համար մարդիկ փորոմ են հողը և կոյուղիաջրերը լցնում հողի տակ: Կենցաղային կյանքի բարելավման մասով, պետությունը բացարձակ ոչինչ չի արել, հետևաբար փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին, գյուղատնտեսության ոլորտում միայն անկումներ են։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ քանի գյուղացիները մտածողությունը չեն փոխել, աղքատությունն իրենց գլխից չեն հանել, չեն զարգանա»:Ավելին15:1103.10.24 -
Մամուլի տեսությունՀանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել․ «Հրապարակ»Բայց շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց, և այդ միտքը, իրեն բնորոշ անկեղծությամբ, հրապարակեց Գառնիկ Դանիելյանը. «Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարց չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաև` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք և նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»:Ավելին15:0503.10.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություն է սկսելԱդրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների պլանի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով տեղորոշվել են պայմանական թիրախները: Հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի թիրառները եւ գրավել կրակային դիրքեր:Ավելին14:5703.10.24 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունները «խոնարհ հարսի պես» Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են. Արթուր ԽաչատրյանԵրեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից փորձում էինք հասկանալ, թե ինչ թուղթ է դրված սեղանին, որն ուզում է ստորագրել այն Փաշինյանը, ով երդվում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Ու ինքը դա հիմնավորում է կոռեկտությամբ: Մարդ ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ: Միգուցե սեփական ժողովուրդը չի ուզում այդ փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, իսկ ինչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից: Հայաստանի իշխանությունները «խոնարհ հարսի պես» Ալիևի բոլոր նվաստացումներին դիմանում են, բանակցային գործընթաց չկա, կա Ադրբեջանի կողմից պահանջ, հրահանգ և այս իշխանությունները մաս-մաս ընդունում են, գալիս են ժողովրդին բացատրում, թե իրենց լավ շահերից է բխում»,- նշեց պատգամավորը։Ավելին14:5303.10.24 -
ԻրավականՏասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. երկու անձ է կալանավորվել2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։ Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4503.10.24 -
ՔաղաքականՈվքեր են արդարադատության նախարարի թեկնածուները և ինչ են ասում իրենց հնարավոր նշանակման մասինԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո քաղաքական մեծամասնությունն ակտիվ քննարկումների մեջ է նոր նախարարի ընտրության հարցում: Մամուլում որպես հավանական թեկնածու շրջանառվում է ՔՊ-ական 4 պատգամավորի անուն՝ Արփի Դավոյան, Վլադիմիր Վարդանյան, Արուսյակ Ջուլհակյան և Հերիքնազ Տիգրանյան: Հոկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել էին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածություններ։ Tert.am-ը փորձեց զրուցել թեկնածուների հետ: «Ես որևէ քննարկում չեմ լսել, որևէ ակնկալիք չունեմ և որևիցե բան չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան հարցի արդյոք առաջարկ եղել է իրեն որպես նախարարի թեկնածու և քննարկվել է իր անունը վարչության նիստի ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանը հաստատեց՝ իր անունն առաջարկել են: «Այո՛, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես հրաժարվել եմ, ինձ չեմ տեսնում այդ պաշտոնում, ինձ տեսնում եմ Ազգային ժողովում»,- ասաց նա: Տիգրանյանն այլ հարցերի չպատասխանեց, նշեց՝ միայն իր մասին կարող է ասել և որ ինքը վարչության անդամ չէ, քննարկումներից տեղյակ չէ: Պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը չպատասխանեցին մեր զանգերին:Ավելին14:3003.10.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:Ավելին14:2703.10.24 -
Քաղաքական«Ինքն իրեն ամենավերջին խուլիգանի պես է պահել». Սրբազանը՝ ոստիկանապետի մասինՀանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աջակիցների հետ երթ արել դեպի Հանրային հեռուստաընկերություն: Այնտեղ նրանց դիմավորել են ոստիկանական մեծաթիվ ուժեր:Ավելին14:1903.10.24 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանն ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ ԱհմադզոդինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Տաջիկստանի գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումը՝ ուղղված երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի քննարկմանը: Տաջիկստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը: Այս համատեքստում Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդի կողմից առաջարկվել է քննարկել փորձի փոխանակման նպատակով երկու երկրների դատախազությունների միջև իրավական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։Ավելին14:1503.10.24 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձըՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: Մաքսային զննման և տեսազննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր, ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: Պարզվել է , որ քաղաքացին փորձել է ներմուծել նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր: Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի: «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։Ավելին14:0003.10.24 -
ՄիջազգայինԻսրայելի գիշերային հարվածը՝ Դամասկոսին. հրթիռակոծվել է նաև ռուսական բազան՝ ՍիրիայումԱյս գիշեր Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքին: 3 զոհ ու երեք վիրավոր կա։ Սիրիական SANA գործակալության տեղեկություններով՝ զոհերը խաղաղ բնակիչներ են: Հրեաների թիրախում է հայտնվել Դամասկոսի Մազզե թաղամասում գտնվող բնակելի շենքը, որտեղ, ըստ լուրերի, հաճախ են լինում «Հըզբոլլահի» առաջնորդները և Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի անդամները:Ավելին13:4803.10.24 -
ՔաղաքականՀայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Մուհամմադ Շիա Ալ-ՍուդանիինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:Ավելին13:4503.10.24 -
ԻրավականԾեծկռտուք՝ քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվելՀոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի՝ 16 տարեկան երկու ուսանողի: Բաժին է ներկայացվել նաև ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանող: Ձերբակալված երկու ուսանողի մոտ անձնական խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:Ավելին13:3003.10.24 -
ՔաղաքականՀորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել․ Ռուբեն Վարդանյանի որդին մանրամասներ է հայտնումՖրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում են Le Point-ի նախաբանը և հարցազրույցը. «Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար այս օրերին տխուր տարելից է: Մեկ տարի առաջ Ադրբեջանն իր տիրապետության տակ առավ հայկական անկլավը և նրա մայրաքաղաք Ստեփանակերտը՝ մոտ 120.000 մարդու պարտադրելով աքսորման։ Մի քանի հայ քաղաքական առաջնորդներ, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ձերբակալվելով 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում, որը նախկինում ծառայել է որպես միակ անցակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանավորված է Ադրբեջանում, որտեղ նա սպասում է ենթադրյալ դատավարությանը, որն անընդհատ հետաձգվում է: Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, տագնապի ազդանշան է հնչեցնում և խնդրում է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի հայ բանտարկյալներին: -Ձեր հոր մասին նոր տեղեկություններ ունե՞ք: -Հայրս ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ևս յոթ հոգու հետ: Լուրն իմացանք սոցիալական ցանցերից։ Դա շոկ էր։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, բայց երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով և հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ: -Նրա առողջական վիճակն ինչպե՞ս է: -Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Նրա որոշման մասին մենք իմացանք միայն երկու շաբաթ անց, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի, այդ թվում՝ այնտեղ գտնվող իր փաստաբանի հետ հաղորդակցվելու հնարավորության։ Մեր միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Հորս հատուկ խցում են տեղավորել. նրան 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, ինչը միջազգային կոնվենցիաների համաձայն՝ խոշտանգման դրսևորում է համարվում։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնեցին նրան հնարավորություն տալ՝ հարազատներին զանգահարելու։ Մայրս կարողացել էր հեռախոսով խոսել նրա հետ և համոզել, որ դադարեցնի հացադուլը։ -Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։ -Սա մեզ համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է: Դատավարությունը պետք է կայանար 2024 թվականի հունվարին։ Այն նախ կամայականորեն հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Այժմ նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ այն կրկին չի հետաձգվի։ Սովորաբար արգելվում է անձին ամիսներ շարունակ պահել կալանքի տակ՝ առանց հստակ մեղադրանքի։ Բայց, ցավոք, մենք գիտենք այն երկրի գործելաոճը, որտեղ բանտարկված է իմ հայրը… Հայերն ու ադրբեջանցիները պետք է սովորեն համագոյակցել, որովհետև մենք հարևաններ ենք և հարևաններ ենք մնալու։ Բայց դա չի կարելի իրականացնել ուժի կիրառմամբ ու սպառնա։ -COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, պետք է անցկացվի նոյեմբերին Ադրբեջանում։ Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել օտարերկրյա առաջնորդներին, ովքեր կայցելեն Բաքու: -Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենք ցանկանում ենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա։ -Արդյո՞ք միջազգային հանրությունը չափազանց ներողամիտ է Ադրբեջանի նկատմամբ: -Ադրբեջանն աշխարհում ազատության ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է։ Ըստ Freedom House-ի՝ նրա ազատության ինդեքսը 100 հնարավորից 7-ն է։ Մեծ տերություններից Ֆրանսիան միակն էր, որ պատասխանատվության կանչեց Բաքվի ռեժիմին։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Նրանք պետք է անեն շատ ավելին, քան արել են նախկինում»:Ավելին13:2103.10.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվն ավելացել է․ իշխանությունները մտահոգված ենԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի, հաղորդում է CNN-ը։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ անհետ կորած են։ Ըստ հրապարակման, նաև հնարավոր է, որ նրանք պարզապես չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ՝ հաղորդակցության ենթակառուցվածքի վնասվելու պատճառով։ Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր փոթորկի հետևանքով 166 զոհի մասին։ Ավելի քան մեկ միլիոն սպառող առանց էլեկտրականության է մնացել Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում: Ըստ գիտնականների՝ «Հելեն»-ի ուժգնության վրա ազդել է կլիմայի փոփոխությունը։Ավելին13:1503.10.24