Լրահոս
2024-10-07
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացելՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացելԱվելին12:3007.10.24 -
ՀասարակականԵրևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել էԵրևանում 11 և 12-ամյա երեխաների նկատմամբ առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։Ավելին12:2707.10.24 -
ՔաղաքականՀայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. ԱբրահամյանՀայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալԱվելին12:2007.10.24 -
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր. NEWS.amԵրեկ՝ հոկտեմբերից 6-ին, ՊՆ N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։Ավելին12:1107.10.24 -
ՀասարակականՎայոց ձորի մարզում «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է, որ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքովԱղջկա նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:Ավելին11:5807.10.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է ԳերմանիայումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:Ավելին11:4307.10.24 -
ՔաղաքականՎարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.amԱրդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։Ավելին11:3007.10.24 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին11:1507.10.24 -
ՀասարակականԵրևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում 10 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.Ավելին11:0007.10.24 -
ՏնտեսականՀոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։Ավելին10:4507.10.24 -
ՔաղաքականՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին- Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:Ավելին10:2907.10.24 -
ՀասարակականՔաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարներըՀոկտեմբերի 6-ին` ժամը 19:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին10:1507.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։Ավելին10:0007.10.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած վթարիցՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։ Պարզվել է, որ բախվել են BMW X6 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և Yamaha մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։ Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին09:4507.10.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է ՄոսկվաՀոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում:Ավելին09:3607.10.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3007.10.24
2024-10-06
-
ՀասարակականՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան ԱվինյանԱյսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված ռազմավարություն, որն ուղղված է երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն։ Այս համատեքտում գործարկել ենք GIS համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քարտեզագրել և վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները, Active Citizen հարթակը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ներգրավվել քաղաքային կյանքի կառավարման գործընթացում»,- գրել է Ավինյանը:Ավելին23:5906.10.24 -
ԱշխարհՀռոմի պապը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի և ծոմապահության օրՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հոկտեմբերի 7-ը սահմանել խաղաղության համար աղոթքի և ծոմապահության օր, հայտնում է Vatican News-ը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև նոր թափով սկսված ռազմական գործողությունների մեկ տարին: «Մեր պատմության այս դրամատիկ ժամին, երբ պատերազմի քամիները և բռնության կրակները շարունակում են ավերել ամբողջ ժողովուրդներ և ազգեր, քրիստոնեական համայնքը հիշեցնում է իր կոչը՝ ծառայել մարդկությանը», - ասել է պոնտիֆիկոսը: Հռոմի պապը ելույթ է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում: Աղբյուրը նկատում է, որ պատերազմի գոտիների համար ծոմապահության և աղոթքի օրերը մշտական են եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հովվապետության ամբողջ ընթացքում: Ընտրվելուց ի վեր Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել և ծոմ պահել Սիրիայում, Կորեական թերակղզում, Հարավային Սուդանում, Լիբանանում, Աֆղանստանում, Ուկրաինայում խաղաղության համար:Ավելին23:3006.10.24 -
ՀասարակականՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը չորեքշաբթի օրը հավաք է հրավիրում Դատախազության մոտ: «Չորեքշաբթի օրը` ժամը 12։00-ին, Դատախազության շենքի դիմաց։ Բոլորիդ սպասելու եմ»,- ասաց նա: «Մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։ Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ հայրենիք ու պատիվ»,- հավելեց նա:Ավելին23:0006.10.24 -
Աշխարհ28 տարեկանում մահացել է վաղաժամ ծերացման համախտանիշ ունեցող ամենահայտնի մարդըՎաղաժամ ծերացման համախտանիշով տառապող Սեմմի Բասսոն մահացել է 29 տարեկանում, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Reuters-ը։ «Սեմմի Բասսոն՝ հազվագյուտ գենետիկ հիվանդության` պրոգերիայի ամենաերկար վերապրողը, մահացել է 28 տարեկանում»,- հայտարարել է Իտալիայի «Պրոգերիա» ասոցիացիան։ Նշվում է, որ Բասսոն ծնվել է 1995 թվականին Իտալիայի հյուսիսային Վենետո շրջանում գտնվող Սկիո քաղաքում, և երկու տարեկանում նրա մոտ ախտորոշվել է պրոգերիա։ 2005 թվականին նա իր ծնողների հետ հիմնել է իտալական «Պրոգերիա» ասոցիացիան:Ավելին22:3006.10.24