Լրահոս

2024-10-09
  • Img default alt hy
    Սպորտ
    Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար. Սերոբյան
    Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին․ «Ուսումնասիրել ենք մրցակցին, սպասվում է ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել։ Գիտենք, թե ինչպես պետք է խաղանք վաղը։ Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Սերոբյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
    22:53
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրթությունը գործիք է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ․ Փաշինյանը մրցանակներ է հանձնել ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ: Վարչապետի խոսքով՝ ընկերությունն աշխատանքը համադրել է ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդ է, յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Այլ բան, թե որքանով է նրանց կամ նրանց միջավայրին հաջողվում բացահայտել այդ տաղանդը, առնչակցել յուրաքանչյուր երեխայի իր ունեցած բացառիկ տաղանդի հետ: Կրթությունն իմ գնահատմամբ և ընկալմամբ հենց այդ գործիքն է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ, մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, ընդլայնել այդ հնարավորոթյունները, օգտագործել այդ հնարավորությունները ստեղծարար նպատակներով»: Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՝ սա կարևոր և ազգային անվտանգության խնդիր է. «Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը սեփական երկրում մարդկանց, երեխաների, ուսանողների չափահաս քաղաքացիների պոտենցիալը, տաղանդը, հնարավորությունները բացահայտելը և այդ բացահայտված հնարավորությունը և տաղանդը, ինչպես ընդունված է ասել՝ ավելացված արժեքի վերաձևակերպելն է: Եվ հենց սա է այն խնդիրը, որը համապետական է, և այս առումով Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»: ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ: «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ: «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։
    22:45
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած վթարից
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեի մոտակայքում բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։ Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
    22:30
    09.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Ո՛չ դժոխքում են համաձայն, ո՛չ դրախտում». ինչո՞ւ է ոտուձեռ ընկել Փաշինյանը, որ Ալիևը ստորագրի թուղթը
    Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ Բաքուն է խափանել Մոսկվայում եռակողմ բանակցությունը: Հայաստանի վարչապետի հետ ուղիղ շփվող Ադրբեջանի նախագահի ինչի՞ն է պետք միջնորդը, երբ պատերազմում պարտված Փաշինյանը տանում է իր գրեթե բոլոր կապրիզները: Ընդդիմությունը իշխանական PR է համարում հոկտեմբերի 9-ի մոսկովյան համաձայնությունը դիվանագիտական աննախադեպ հաղթանակ ներկայացնելը: Ինչպես հայտնի է, Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուսները հեռանալու են հայ-իրանական սահմանային անցակետից, Հայաստանի սահմանապահ զորքերը մասնակցելու են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանների պահպանությանը:
    22:25
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտյոմ Սուջյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Արտյոմ Սուջյանին 2024 թվականի հոկտեմբերի 9-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական»։
    22:15
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած պատասխան հարվածի մանրամասներին. ամերիկյան լրատվամիջոց
    Միացյալ Նահանգներին դեռևս չի հաջողվել պարզել, թե Իսրայելն ինչպես է պատրաստվում պատասխանել հոկտեմբերի 1-ին Իրանի իրականացրած հրթիռային հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal հանդեսը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Վերջիններս նշել են, որ Իսրայելն առայժմ հրաժարվում է ամերիկյան վարչակազմին հայտնել պատասխան հարված հասցնելու իր ծրագրերի մանրամասները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը զայրացած են այն հանգամանքից, որ Իսրայելի գործողությունները բազմիցս անակնկալի են բերել ԱՄՆ-ին: Մասնավորապես, այդպես է եղել սեպտեմբերին «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանության ժամանակ։ Ըստ ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի, հետագայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտից հետաքրքրվել է, թե Իսրայելը պատրա՞ստ է միայնակ պաշտպանվել, քանի որ Վաշինգտոնին չի ծանուցել իրավիճակի զարգացման մասին: Օսթինը դժգոհ է եղել այն հանգամանքից, որ փոփոխվող իրավիճակում ԱՄՆ-ը սուղ ժամանակ է ունեցել իր զորքեր տեղակայելու և Իսրայելին կամ ամերիկյան այլ զինվորականներին օգնության հասնելու համար: Ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել, որ Իսրայելն իրենց նախապես կտեղեկացնի Իրանի վրա սպասվող հարձակման մասին։ Իսրայելի իշխանությունների ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախորդ գիշեր Գալանտին չի թույլատրել մեկնել ԱՄՆ՝ Պենտագոնում Օսթինի հետ բանակցելու: ԱՄՆ վարչակազմի որոշ անդամներ մտադիր էին ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ հանդիպման ընթացքում։ Այս պահին, ինչպես խոստովանել են ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները, իրենք տեղեկություն չունեն Իսրայելի նախատեսած հարվածի ժամկետների և նպատակների մասին։
    22:00
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Հրթիռներ՝ երկնքում, ողբ և գաղթականների քարավաններ՝ ցամաքում. դժոխքը Մերձավոր Արևելքում է
    Գազայի հատված գրոհելուց մեկ տարի անց Իսրայելը ոչ պակաս ինտենսիվությամբ շարունակում է պայքարը Հըզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի դեմ՝ նաև Լիբանանի ու Սիրիայի տարածքում: Գիշերը Դամասկոսում բնակելի շենքի են հարվածել, որի հարևանությամբ Իրանի դեսպանատունն է եղել: Զոհեր ու վիրավորներ կան: Զոհեր կան նաև Գազայում՝ Բուրեյջ փախստականների ճամբարի օդային հարձակման ու Դեր Էլ-Բալահ քաղաքի հրթիռակոծման հետևանքով: Հըզբոլլահի թիրախում էլ իսրայելական Հայֆան է եղել:
    21:50
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ
    «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։ Այս մասին հայտնել են Հայաստանի պատմության թանգարանից:
    21:45
    09.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Շփումներ և շշուկներ՝ Կրեմլում. ի՞նչ տվեց Հայաստանին Փաշինյանի այցը Մոսկվա
    Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ տեղում աշխատող մեր գործընկերների աչքից չէր վրիպել Փաշինյան-Ալիև ծածուկ զրույցը: Թղթակիցները նախ Ալիևից, ապա Փաշինյանից փորձել էին պարզել, թե արդյոք այս տարի կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը: Ալիևը ուսերն էր թոթվել: Իսկ Փաշինյանը կրկնել էր՝ փաստաթղթի համաձայնեցված կետերը ստորագրելու իր հայտնի առաջարկը: Փաշինյան-Ալիև ծածուկ զրույցի՞ն է ականջ դրել ԱՊՀ գլխավոր քարտուղարը, թե՞ փակ քննարկումների ժամանակ է ինչ-որ լավատեսական հայտարարություններ լսել, պարզ չէ, բայց նա կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը երկար չի սպասեցնի:
    21:40
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան
    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան: Նա հոկտեմբերի 14-16-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կմասնակցի «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր» միջոցառումների շարքին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր» միջոցառումների շարքին մասնակցելու նպատակով: 2․ Ժաննա Անդրեասյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: 3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:
    21:30
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով: Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ:
    21:15
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարներ
    Հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման արդյունքում Իրանը ոչնչացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող զգալի քանակության F-35 կործանիչ-ռմբակոծիչներ: Այդ մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարին: «Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ»,- նշել է նա՝ հավելելով, որ արձակված իրանական հրթիռների 90 տոկոսը հասել է նշանակետին։ Ըստ Ջաբարիի, դրան նպաստել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի դեմ իրականացված կիբերանվտանգության և ռադիոէլեկտրոնային պայքարի գործողությունները, որոնք հրթիռային հարվածին զուգահեռ կատարել է ԻՀՊԿ-ն: Հոկտեմբերի 1-ին «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ն մեծ քանակությամբ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարմար պահին կպատասխանեն այդ հարձակմանը: Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ իրանական առնվազն 20 հեռահար հրթիռներ հաղթահարել էին Իսրայելի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի արգելքը՝ խոցելով իսրայելական շուրջ երեք ռազմական և հետախուզական բազաներ, այդ թվում՝ «Նևաթիմ»-ը և «Թել Նոֆ»-ը։ Հետագայում Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ իրանական մի քանի հրթիռներ խոցել են նշված ավիաբազաները։ Հոկտեմբերի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իրանին չի հաջողվել վնաս հասցնել Իսրայելի ռազմաօդային ուժերին, որևէ ինքնաթիռ չի վնասվել է, ոչ մի էսկադրիլ դուրս չի եկել շարքից:
    21:00
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները». Մարալ Նաջարյան․ 168.am
    Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Մարալ Նաջարյանը որոշել էր հաստատվել Արցախում, քանի որ Արցախի Կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել մի քանի հազար լիբանանահայերի բնակարանով ապահովել Արցախում, սակայն նա չէր հասցրել ամբողջությամբ հաստատվել Արցախում, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը։
    20:45
    09.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Նոր բացահայտում՝ Կրեմլի կուլիսներից. Պուտինը երկար խոսե՞լ է Երևան-Բաքու կարգավորումից
    Հայլուր 20։30 Նոր բացահայտում՝ Կրեմլի կուլիսներից. Պուտինը երկար խոսե՞լ է Երևան-Բաքու կարգավորումից
    20:30
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը
    Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հանդիպումը: Ողջունելով Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը, Գերմանիայի նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Գերմանիայի նախագահական նստավայրում և շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս հանդիպման, ինչպես նաև Համբուրգի Կայունության համաժողովին մասնակցելու համար: Բեռլինի «Հատուկ օլիմպիական խաղերին» մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ձեր տարածաշրջանի տարբեր իրողություններ և զարգացումներ: Ներկայումս էլ առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ և հակամարտություններ, և այս տեսանկյունից Կայունության համաժողովը կարևոր բովանդակություն ունի՝ ավելի խաղաղ ու զարգացող աշխարհ ունենալու համար: Պետք է նշեմ, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով, և տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է: Հուսով եմ նաև, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իմ ցանկությունը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար: Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում: Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա են երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»: Հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ: Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: «Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար:
    20:20
    09.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Ստորգետնյա խառնաշփոթ կամ ժետոնի դարաշրջանի ավարտը. վտանգավոր կանոններ՝ մետրոյում
    Դեռ երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանը խոստացել էր, որ մայրաքաղաքում միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո միայն կձերբազատվեն նարնջագույն ժետոններից: Սակայն համակարգը ներդրված չէ, մինչդեռ վաճառակետերում ժետոն էլ չեն վաճառում: Քաոս է Երևանի մետրոպոլիտենում: Հատկապես տարեցները ստորգետնյա արկածներ են հաղթահարում մետրոյի գնացքներին հասնելու համար:
    20:15
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան
    Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին հյուրընկալեց Հայաստանում հավատարմագրված եվրոպական մի շարք երկրների դեսպանների։ Ինչպես հայտնում են Պատմության թանգարանից, հյուրերի թվում էին Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։ Հյուրերը թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում՝ ծանոթանալով Բրիտանական թանգարանից ժամանակավոր Հայաստան բերված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրությանը՝ համադրված թանգարանի հարուստ հավաքածուից ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշի հետ։
    20:00
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
    Իսրայելի հնարավոր հրթիռային հարվածի խորապատկերում Իրանի խորհրդարանը լրջորեն քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ РИА Новости-ին այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդին Բորուջերդին: Նա նշել է, որ այդ պայմանագրից դուրս գալու տարբերակի քննարկումն իրականում լուրջ բանավեճ է առաջացրել խորհրդարանում: Ըստ Բորուջերդիի, հարցի քննարկումն ամենևին էլ չի նշանակում, որ Իրանը միջուկային զենք կստեղծի: Ավելի վաղ իրանցի 39 խորհրդարանականներ դիմել էին Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, մասնավորապես՝ Իսրայելի հնարավոր հարձակման սպառնալիքի պայմաններում արտոնել միջուկային զենքի ստեղծումը:
    19:45
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորներից մեկի դեմ. «Փաստինֆո»
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Վարույթը հարուցվել է արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից՝ հուլիսի 17-ին, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է սեպտեմբերի 17-ին։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։ ԲԴԽ-ում միջնորդության քննությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։ Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ի՝ արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը Արփի Դավոյանն է։ Նա այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։
    19:30
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ատամնաբուժարանից վերադարձած կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձած կալանավորված անձ Ա․Հ․-ին: Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    19:20
    09.10.24
    Ավելին