Լրահոս

2024-10-09
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և 1 զոհ
    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:
    16:16
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ իրավիճակ է Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում. ուկրաինական 47 ԱԹՍ է ոչնչացվել
    Ուկրաինական ճակատում ծանր իրավիճակ է: Այդ երկրի գլխավոր շտաբն է արձանագրում: Ռուսները, ըստ Կիևի, օգտագործում են ձեռքի տակ եղած բոլոր զենքերը ու գրոհում են ուկրաինացիների դիրքերի ուղղությամբ: Այս գիշեր լարված է անցել նաև Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում: ՀՕՊ-ը ավելի քան 47 ԱԹՍ է ոչնչացրել Բրյանսկի, Բելգորոդի մարզերում, Կրասնոդարի երկրամասում: Զոհեր, վիրավորներ չկան:
    16:10
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ
    Turkish Airlines ընկերության օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել Է ավիափոխադրողի ներկայացուցիչ Յախյա Ուստյուգը։ 
    16:07
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պաշտոնյայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն առնչվող խնդիրները
    Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասեյակից։
    15:58
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները
    Հողի հաստ շերտի տակից մեզ հասած  հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում։ 13-14 դդ․ թվագրվող բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։
    15:45
    09.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Ծանր դրություն է ուկրաինական ճակատում. ԱԹՍ-ներով գրոհ՝ ՌԴ սահմանամերձ շրջանների վրա
    Հայլուր 15։30 Ծանր դրություն է ուկրաինական ճակատում. ԱԹՍ-ներով գրոհ՝ ՌԴ սահմանամերձ շրջանների վրա
    15:30
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքում է
    Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում:
    15:17
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանի կոշտ արձագանքը. Պուտինին «մարդասպան, բռնապետ» է անվանում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն
    Ռուսաստանի նախագահին «մարդասպան բռնապետ» անվանող ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսին կոշտ քննադատել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը: Հարիսի խոսքերը անընդունելի է անվանել Մոսկվան ու հայտարարել, որ փոխնախագահի ասածները վկայում են Վաշինգտոնի իշխող շրջանակների անզորության մասին։ «Սիրիյուս իքս էմ» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ է Քամալա Հարիսը սկանդալային հայտարարությւոններ արել: Նա ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» կոչվող նոր գրքի մասին է խոսել, որտեղ գրված է, թե հանրապետական Դոնալդ Թրամփը Պուտինին գաղտնի ուղարկել է COVID-19 թեստավորման սարքավորումներ, այդպես փորձելով ցույց տալ, թե Թրամփը Պուտինի համար ցանկալի մարդ է: Հարիսը քննադատել է Թրամփին, իսկ Ռուսաստանի նախագահին անվանել «մարդասպան բռնապետ»:
    15:10
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը
    «Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը Հայաստանում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկի վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»,- գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
    15:02
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին
    Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան:
    14:55
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ
    Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝  սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ընդգծելով, որ նմանատիպ  կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
    14:41
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    «Նա երկիրը ծախել է Պուտինին». Հունգարիայի վարչապետի ելույթը փորձել են խափանել
    Եվրախորհրդարանում ռուսամետ հայացքներով հայտնի Հունգարիայի վարչապետի ելույթը փորձել է խափանել հունգարացի ընդդիմադիր մի ակտիվիստ: Այն պահին, երբ Օրբանը խոսել է Եվրախորհրդարանում ներգաղթի վերաբերյալ, տղամարդը վազել է ամբիոնի մոտ, ինչ-որ բան է նետել Օրբանի վրա, որն ըստ տեղեկությունների, թղթադրամներ են եղել։ Ակտիվիստը Հունգարիայի առաջնորդին մեղադրել է երկիրը «Պուտինին, Սի Ծինփինին ծախելու համար»:
    14:35
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Կաքավաձոր տանող ճանապարհը
    Երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։
    14:30
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Կրակների մեջ է ամբողջ Մերձավոր Արևելքը
    Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիային: Դամասկոսի կենտրոնում՝ Մազզե շրջանում գտնվող բազմահարկ շենքերից մեկը փլուզվել է, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը վիրավորվել. հայտնում է Սիրիայի Պաշտպանության նախարարությունը: Փլուզված բնակելի շենքը Սիրիայում Իրանի դեսպանատան կողքին է եղել: Երեքշաբթի իսրայելական ուժերը ակտիվ ռմբակոծել են նաև Գազան: Առնվազն 20 մարդ է զոհվել Բուրեյջ փախստականների ճամբարի վրա օդային հարձակումից: Իսրայելական բանակը հրթիռակոծել է նաև կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքը: 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, սպանվել են: Գազայում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 42 հազարին: Հումանիտար ճգնաժամը խորանում է Լիբանանում: Հարավային Լիբանանում ապրող հազարավոր բնակիչներ գաղթում են դեպի Բեյրութ: Հըզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը իսրայելցիներին հղած ուղերձում ասել է, թե Թել Ավիվը չի կարող տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձնել Իսրայելի հյուսիս, քանի դեռ շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին: Նախորդ օրն էլ Հըզբոլլահն էր ավելի քան 100 հրթիռ ուղարկել դեպի իսրայելական Հայֆա քաղաք: Ըստ իսրայելական կողմի՝ հթիռների մեծ մասը ՀՕՊ-ը խոցել է, վնասվել է բնակելի մի քանի շինություն:
    14:27
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
    14:21
    09.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի Հայաստանը». Նիկոլ Փաշինյան
    Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի իր ելույթում էլ է Նիկոլ Փաշինյանը Ալիևի ու Պուտինի ներկայությամբ կրկնել իր հայտնի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանը նախիջևանին կապող ճանապարհ տրամադրել միայն, եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Նա խոսել է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի նախագահի պահանջի մասին:
    14:10
    09.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը սուրճ է խմում, Ալիևն ու Լուկաշենկոն ակտիվ շփվում են
    Երեկ Մոսկվայում է տեղի ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որից հետո ոչ պաշտոնական միջավայրում՝ սուրճի սեղանի շուրջ զրուցել են երկրների ղեկավարները: Կադրերում երևում է, որ Փաշինյանի կողքը նստած ակտիվ շփվում են Բելառուսի և Ադրբեջանի նախագահները, իսկ Փաշինյանը սուրճ է խմում: Նախագահները անընդհատ բացակայում են ոչ ֆորմալ շփման վայրից: Այնուհետև Պուտինի հրավերով նրանք դուրս են գալիս սենյակից:
    13:50
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Բագրատ Սրբազան
    «Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սական իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,- նշեց նա։
    13:44
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումը
    Արդարադատության նախարարի որոշմամբ՝ սեպտեմբերի 13-ին դադարեցվել է Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումը: 
    13:26
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ
    Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10- ին  ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ, հայտնում է ՀՖՖ-ն:
    13:19
    09.10.24
    Ավելին