Լրահոս

2024-10-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 10-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում, Լեռնապատ, Արջուտ, Արջուտ կայարան բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ- Գազ», «Տիգրան և Հայկ», «Բեսթ Գազ», «Տաթև Պրո», «Արձագանք», «Նոր գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    11:00
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին. զոհեր կան
    Հեղեղումների հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա, Սանկտ Պետերբուրգ և Քլիրուոթեր քաղաքներում։ 
    10:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հոբելյանական մեդալով պարգևատրվել է քննիչը, որի հետ Փաշինյանը սելֆի էր արել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեդալով պարգևատրվածներից մեկը Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը քննող քննիչ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանն է:
    10:40
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
    10:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն հանդիպել է Ալ-Նասրի ղեկավարության հետ
    «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ՝ թիմում իր ապագայի վերաբերյալ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որտեղ քննարկվել են Ռոնալդուի հետ նոր պայմանագրի պայմանները, ներկա են եղել նաև Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ կողմերը վստահ են, որ շուտով պայմանավորվածություն ձեռք կբերվի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
    10:15
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։
    10:00
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա․ «Ժողովուրդ»
    Իսկ ո՞վ է խոշոր գործարարը, որի կարիքներն ու բիզնես նկրտումները ՀՀ քաղաքացու շահերից բարձր են դասել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները:
    09:42
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ․ «Հրապարակ»
    Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որևէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է: Կան նաև լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։
    09:38
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը խորհրդարան կգնա․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ից մեկնարկող նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը գնալու է խորհրդարան, իսկ մինչ այդ հանձնաժողովների համատեղ նիստերում եկող տարվա բյուջեի նախագիծը կքննարկվի: Նշենք, որ սեպտեմբերին` կառավարությունում խորհրդակցության ժամանակ, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն իսկ ներկայացվել է: ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների և դրանց համատեղ նիստերում, որոնց, սահմանված կարգով, մասնակցում են նաեւ վարչապետի կողմից լիազորված անձինք:
    09:35
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն
    Ֆեյսբուքյան օգտատեր Ժաննա Հակոբյանը գրում է․ «Սիրելի ընկերներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ 4 երկար ու ձիգ տարիներ սպասումից հետո հաստատվեց Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն: Հայկի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Նորքի ընտանեկան գերեզմանատանը (կոորդինատները` 40.193221, 44.546515): Սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Մեր պայքարը հանուն Հայկի և իր գաղափարների շարունակվելու է միշտ: Հ.գ. Շատ խնդրում եմ մոտենալ ըմբռնողաբար և այս չափից դուրս ծանր օրերին հավելյալ հարցերով չծանրաբեռնել ընտանիքին»:
    09:30
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում և Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։
    09:20
    10.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ Hyundai-ն բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ վարորդը տեղում մահացել է
    Հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր, քանի որ դեպքի վայր էին ժամանել մահացածի հարազատները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացած վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
    00:10
    10.10.24
    Ավելին
2024-10-09
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
    Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 4-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Հոնդաի» մակնիշի մի մեքենա։ 26-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Բաժնում երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ և դեղնակաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ իր օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։ Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը և համաքաղաքացի 2 ուղևորները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ 35-ամյա ուղևորը բաժնում ներկայացրել է կանեփանման զանգվածով երկու փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Հոկտեմբերի 7-ին պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 22-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա ներկայացրել է 2 կաթուցիչ, որոնցից մեկը՝ կիսամոխրացած, մյուսը՝ դեղնականաչավուն զանգվածով։ Երիտասարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սևանի քննչական բաժին։
    23:58
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ին․ Լևոն Ազիզյան
    Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը, սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 դասի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին ժառաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,- գրել է նա։
    23:53
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր ազգականին
    Հոկտեմբերի 8-ի ժամը 16.30-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 48-ամյա ազգականը: Սարուխան գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
    23:45
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիների դեմ խաղից դրական ակնկալիքներ ունի
    Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Ազգերի լիգայի երրորդ տուրում Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10֊ին կայանալիք խաղից դրական ակնկալիքներ ունի։ «Մեզ լավ հանդիպում է սպասվում: Խաղադաշտն արհեստական խոտածածկ ունի: Կմարզվենք, կհասկանանք: Ամեն ինչ կարգին է, բոլորն առողջ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանկացնի Ֆարերյան կղզիների հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
    23:30
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որտե՞ղ չի կարելի ծխել
    Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 13-ին։ 
    23:15
    09.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկեցինք կադրային հարցեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից՝ կից գրելով․ «ՔՊ Վարչության հերթական նիստը. քննարկեցինք կադրային հարցեր»։
    23:12
    09.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական զորքը նահանջում է. Լուկաշենկոն ցույց է տալիս միջուկային մարտագլխիկները
    Ռուս-ուկրաինական ճակատում ծանր իրավիճակի մասին է հայտնում Ուկրիանայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Կիևը նշում է, թե ռուսները ձեռքի տակ եղած բոլոր զինատեսակներով գրոհում են ուկրաինական դիրքերի ուղղությամբ: Իրավիճակը հանդարտ չէ նաև ռուսական տարածքում: Ռուսական ՀՕՊ-ը ԱԹՍ-ներ է խոցել այս գիշեր: Չավարտվող պատերազմը հնարավոր է հասնի անգամ Բելառուս: Այդ երկրի երկու գյուղերում տարհանման մասին ոչ պաշտոնական լուրեր են տարածում տելեգրամյան ալիքները: Լուկաշենկոն Զելենսկիին զգուշացրել է, որ պատրաստ է Բելառուսի տարածքում դիմակայել ուկրինական զորքին:
    23:00
    09.10.24
    Ավելին