Լրահոս
2024-10-10
-
ՄիջազգայինԶելենսկին Բեռլին կտանի Ռուսաստանին հաղթելու ծրագիրըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կմեկնի Բեռլին, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Գերմանական Bild-ը գրում է, որ Զելենսկին Շոլցին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը», որը Նյու Յորքում ավելի վաղ ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։Ավելին13:4010.10.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին13:3010.10.24 -
ՀասարակականՇունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո՝ թռել 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վեճ, հնչել են հայհոյանքներՀոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն: Քիչ անց կրկին ահազանգ ա ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից ով հայտնել է, որ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, Հալաբյան 22 շենքի բակում Մարինա Թ․-ն զբոսնելիս է եղել, երբ շունը կծել է, որից հետո առաջացել է վիճաբանություն Երևանի բնակիչ 62-ամյա Հարություն Թ․-ի և Միսակ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Հարություն Թ․-ի փեսան՝ Երևանի բնակիչ 40-ամյա Սարգիս Մ․-ն հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիզկական ցավ: Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարինա Թ․-ն աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս։Ավելին13:1510.10.24 -
ՏարածաշրջանՎրացական ընդդիմությունը՝ արնագույն ֆոնին. թեժ քարոզարշավին ուշադիր հետևում է ԱՄՆ-ըԹբիլիսիում նախընտրական քարոզչությունը մոտենում է կուլմինացիային: Իշխող ուժը նախընտրական պաստառներ է պատրաստել՝ արնագույն ֆոնի վրա պատկերելով ընդդիմության ներկայացուցիչներին։ Կից կա գրություն «Ո՛չ պատերազմին։ Ո՛չ գործակալներին»:Ավելին13:0510.10.24 -
Միջազգային«Անարդար փաստաթուղթը գին չունի». Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն», - Կոբախիձեն հոկտեմբերի 9-ին ասել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «կոնկրետ ուժերը չեն կարող հաշտվել այն բանի հետ, որ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի եղել»։ «Այդ ուժերը հույսեր են կապում մեր խորհրդարանական ընտրությունների հետ, որպեսզի իշխանության բերեն ցանկացած խնդիր կատարելու պատրաստ ընդդիմության, բայց այդ բոլոր հույսերը դատապարտված են տապալման, քանի որ մեր հասարակությունն արդեն լավ է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ», - նշել է Կոբախիձեն։ Նա հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին ընդունված ԵՄ-ի բանաձևն անարդար է, քանի որ այնտեղ նաև խոսվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին պատժելու և գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հովանավորելու մասին։ «Անարդար փաստաթուղթը գին չունի: Այս բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդ երեքը», - ասել է Վրաստանի վարչապետը։ Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը: Պատճառը Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների ընդունումն է, որոնք Եվրոխորհրդարանը պահանջում է չեղարկել։Ավելին13:0010.10.24 -
ԱռողջապահականԻ՞նչ անել սթրեսի մակարդակը կառավարելու համար. խորհուրդներ՝ գործատուներին և աշխատողներինԱյս տարվա կարգախոսն է. «հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը: Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար: Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի հոգեկան առողջության և կյանքի ընդհանուր որակի վրա` նվազեցնելով աշխատունակությունը, արտադրողականությունը և աշխատանքից բավարարվածությունը: Սթրեսի մակարդակը կառավարելու և հոգեկան բարեկեցության վիճակ ապահովելու նպատակով. Խորհուրդներ գործատուներին` 1. ստեղծե՛ք բարենպաստ պայմաններ ձեր աշխատակիցների համար, 2. պահպանե՛ք աշխատանքային ժամերի օպտիմալ տևողությունը, 3 ստեղծե՛ք պայմաններ աշխատողների հանգստի և լիցքաթափման համար։ Խորհուրդներ աշխատողներին` 1. պահպանե՛ք ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ աշխատանքային ժամերին. ֆիզիկական վարժությունների ընթացքում գլխուղեղում արտադրվում են էնդորֆիններ, որոնք նվազեցնում են սթրեսի մակարդակը, բարելավում տրամադրությունը, 2. պահպանե՛ք քնի հիգիենան և սնվե՛ք առողջ, մի՛ աշխատեք քնի և հանգստի հաշվին, 3. նվազեցրե՛ք սննդակարգում շաքարի և կոֆեինի քանակը. այս խթանիչների բարձր քանակը կարող է նպաստել սթրեսի հորմոնների արտադրմանը` հանգեցնելով նյարդայնության կամ տրամադրության փոփոխության, 4. ակտիվացրե՛ք շփումները` ընկերների հետ զրույցը, ընտանիքի հետ բավարար ժամանակ անցկացնելը կարևոր են սթրեսի դեմ պայքարում, 5. ճիշտ կառավարե՛ք ժամանակը. խորհուրդ է տրվում նախապես կազմել օրվա ծրագիրը, սահմանել առաջնահերթություններ, դժվար խնդիրը բաժանել փոքր մասերի, արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ազատ րոպեն, աշխատել ավելի արդյունավետ, ոչ թե ավելի շատ: Ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունը հաստատել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագիր», որի միջոցառումները շարունակաբար իրականացվում են: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար: Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի։Ավելին12:4510.10.24 -
ԻրավականԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան. «Sputnik Արմենիա»«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։Ավելին12:3410.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մահացու հարվածով է սպառնում Իսրայելը. «Իրանը չի հասկանա՝ ինչ է կատարվում»Հայլուր 12։30 Մահացու հարվածով է սպառնում Իսրայելը. «Իրանը չի հասկանա՝ ինչ է կատարվում»Ավելին12:3010.10.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ և ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձևական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից և հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։Ավելին12:2110.10.24 -
ՔաղաքականԱնահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։ «Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասաց Մանասյանը։ Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել արդարադատության նախարարի պաշտոնից։ Իշխող քաղաքական թիմը մինչ այս պահը որոշում չունի նախարարի պաշտոնում նոր թեկնածուի վերաբերյալ։ Հոկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կադրային հարցեր։Ավելին12:1510.10.24 -
ՄիջազգայինՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը երկրի տարածքում 92 ԱԹՍ ոչնչացնելու մասինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը երկրի տարածքում ոչնչացվել է 92 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ ԱԹՍ-ներից 47-ը կալանվել և խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում, մյուսները՝ Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ղրիմի և Ազովի ծովի երկնքում։ Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ Կրիվոյ Ռոգում 5-հարկանի շենքին ռուսական ԱԹՍ-ների հարվածից 1 մարդ է վիրավորվել։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հոկտեմբերի 9-ին Օդեսայի մարզի հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 11-ի։Ավելին12:0010.10.24 -
Մամուլի տեսությունՇարժման աջակից գործարարներին ճնշում են․ «Հրապարակ»Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին և նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեև չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»:Ավելին11:5710.10.24 -
Մամուլի տեսությունԹուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է․ «Փաստ»Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր...Ավելին11:5410.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.10.2024Մամուլի տեսություն 10.10.2024Ավելին11:5010.10.24 -
ՀասարակականԻ՞նչ նորություններ կան Վեդիի դպրոցից ԲԿ տեղափոխված 10-ամյա աղջնակի մաhվան գործով․ MediaHubՕրերս հայտնի դարձավ, որ Վեդիի միջնակարգ դպրոցից ԲԿ տեղափոխված և օրեր շարունակ կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Հիշեցնենք, MediaHub-ը գրել էր, որ սեպտեմբերի 19-ին 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի քրոջն ու տեղեկացրել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն: Այնտեղից երեխան տեղափոխվել էր Երևան, ապա սեպտեմբերի 28-ին մահացել։ MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել էին. «Նախնական ախտորոշմամբ Երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»: Հիշեցնենք, որ երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ ։ MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։ «Վարույթ ունենք նախաձեռնված, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, եզրակացությունն այսքան շուտ չի կարող լինել, դրա համար մահվան պատճառի մասով որևէ բան չեմ կարող ասել»,– ասաց Աբրահամյանը։Ավելին11:4510.10.24 -
ՔաղաքականԿառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԿառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 180 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 348 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 47 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ այս տարի կառավարությունը մարզպետարաններին 17 միլիարդ 52 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել։Ավելին11:4010.10.24 -
ԻրավականԱրձանագրվել է 23 պատահար․ 3 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության ու բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 5-ական, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման, վարժական հավաքից խուսափելու, վտանգի մեջ թողնելու, զորակոչից խուսափելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ հանցագործությունների՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի՝ 2, խարդախության՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար․ 3 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին11:3010.10.24 -
Մամուլի տեսությունՈւսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել․ «Հրապարակ»«Երևանի Կենտրոնի դպրոցներից մեկում սովորող աշակերտի ծնողը մեզ վրդովված բողոքեց, որ 9-րդ դասարանցի իր դստեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ, 35 հոգանոց դասարանում, ասել է. «Ոչ թե Հայոց պատմություն սովորեք, այլ՝ Համաշխարհային պատմություն: Որ Հայոց պատմություն սովորեք, մեծանաք` դաշնակցական կդառնաք, իսկ Դաշնակցությունը հայ ժողովրդին միայն վնասներ է տվել»:Ավելին11:1810.10.24 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ - սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, - սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում, - պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ և չներծծող, լվացվող նյութերից, - առաստաղը չի ունեցել հարթ մակերես, կար մասնիկների թափվելու հնարավորություն, - խոհանոցի բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով, - սննդի կառույցը ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով, - սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին11:1510.10.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին․ «Փաստ»Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Եվրասիական ինտեգրացիան և դրա շրջանակներում բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչումը՝ էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային և հումանիտար, ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և բոյկոտելով որոշակի փաստաթղթերի ստորագրումն այդ կազմակերպության ներսում՝ Փաշինյանը Հայաստանին վերագրում է, այսպես կոչված, Արևմուտքի «տրոյական ձիու» գործառույթ։ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ փաստաթուղթը Արևմուտքի պատժամիջոցների քննադատություն է պարունակում։ Արևմուտքը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ և այդ փաստաթղթի ընդունումը Մոսկվայի համար կարևոր էր՝ որպես ԵԱՏՄ-ի կոլեկտիվ պատասխան Արևմուտքին, և այս առումով, ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ի կողմից այս փաստաթղթին չմիանալը Երևանի փորձն է «չայրել կամուրջները» նաև Արևմուտքի հետ։Ավելին11:1110.10.24