Լրահոս
2024-10-12
-
Հասարակական«Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է «Ոզնիների այգի»: Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութին կից Հակոբյանը գրել է. «Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք»:Ավելին15:0012.10.24 -
ՔաղաքականՀասավ 150 միլիարդի. Հարկատուներին դրել են հարկային մամլիչի տակ․ 168.amԾախսերը բացահայտ չեն կրճատում, բայց չեն էլ կատարում։ Տարբեր միջոցներով միտումնավոր հետաձգում են, դժվարություններ են ստեղծում, արհեստական դանդաղեցնում են։ Թեպետ դրանով խնդիրը չեն լուծի։ Տարեվերջին պարզվելու է, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծրագրեր մնացել են թղթի վրա, չեն կատարվել։ Իհարկե, չեն ասի, որ դրանք չեն կատարվել հարկային մուտքերը թերի հավաքելու հետևանքով, բայց իրականությունը դա է լինելու։ Այսպիսի մեծ եկամտային ճեղքը չի կարող խնդիրներ չառաջացնել՝ նախատեսված ծախսերը լիարժեք կատարելու համար։Ավելին14:4512.10.24 -
Միջազգային«Հըզբոլլահը» հարվածել է իսրայելական պայթուցիկ նյութերի գործարանին«Հըզբոլլահը» «հրթիռներ» է արձակել Իսրայելի հյուսիսային Հայֆայի մերձակայքում գտնվող իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ: Հըզբոլլահը հայտարարել է, որ թիրախավորել է «պայթուցիկ նյութերի գործարան»:Ավելին14:4012.10.24 -
ՔաղաքականԱմփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Տաջիկստան«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, շփումներ ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում, հստակ շեշտադրումներով կարեւորել Սահմանադրության դերը երկրների կայացման ճանապարհին: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:Ավելին14:3012.10.24 -
ՀասարակականԵրևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները․ Հայկ ԿոստանյանՇարունակելով տրանսպորտի վերաբերյալ լավ լուրերը։ Երևանում են նաև 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսմնակ Հայկ Կոստանյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ձեռք բերված 10 տրոլեյբուսները նույնպես արդեն Երևանում են։Ավելին14:1512.10.24 -
ՍպորտԳնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին՝ սթրիմերինԻտալացի հարձակվող Մարիո Բալոտելին խոստացել է ֆուռոր անել Սերիա Ա-ում։ Սթրիմերներից մեկն իր ուղիղ եթերներից մեկում հայտարարել էր, որ «Վենեցիայի» ֆին հարաձկվող Յոել Պոհյանպալոն ավելի լավն է, քան Բալոտեին։ «Ի՞նչ ես խոսում: Դու չես ընդունում իմ ձեռքբերումները միայն այն պատճառով, որ ես վերջերս չեմ խաղացել Սերիա Ա-ում: Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ: Ես խոստանում եմ. ես կպայթեցնեմ Սերիա Ա-ն, երբ գտնեմ ինձ համապատասխան ակումբ: Ես կպայթեցնեմ այս անիծված Սերիա A-ն», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Բալոտելին: Հաղորդվում է, որ հարձակվողը կարող է դառնալ «Ջենոայի» կամ «Տորինոյի» ֆուտբոլիստ։Ավելին14:0012.10.24 -
ՀասարակականԵրևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրիցԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն Գուրգեն Միտոյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։Ավելին13:4512.10.24 -
ՀասարակականՎթարային ջրանջատումներ՝ Երևանում և Արագածոտնի մարզումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին13:3012.10.24 -
ՀասարակականՎթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կանՀոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:Ավելին13:1512.10.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանը մտահոգ է, քանի որ Հայաստանը կարող է միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ. Փաշինյան««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար»: Այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» անունով համաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Ավելին13:0812.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց Հայաստանը մնա շրջափակման մեջ. Փաշինյան«Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Թվում է, թե սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը ցույց է տալիս դա, որ ճանապարհները բացվեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը մնա բլոկադայի մեջ»,-ասաց Փաշինյանը՝շեշտելով, որ այդ անտրամաբանական մոտեցումը Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել:Ավելին13:0012.10.24 -
ՍպորտՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-ամյակի առթիվ: «Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ: ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,-ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում:Ավելին12:4512.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Չարի՞ք, թե՞ բարեբախտություն. Փաշինյանը խոսել է իր «խաչմերուկից»Հայլուր 12։30 Չարի՞ք, թե՞ բարեբախտություն. Փաշինյանը խոսել է իր «խաչմերուկից»Ավելին12:3012.10.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի ՂազախստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:Ավելին12:1512.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրսից Հայաստանին պարտադրված էՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն մեկնաբանությունները, թե Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարտադրված է դրսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում: Փաշինյանն ասել է, որ իրեն զարմանք են պատճառում մեկնաբանությունները, թե այդ նախագիծը որևէ կերպով թելադրված է արտաքին աշխարհից։ «Դա իրադրության պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է»,-ընդգծեց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ ակնհայտ է, որ այս նախագծով առաջարկվող լուծումներով Հայաստանն առավել քան շահագրգռված է: «Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք մեր սահմանային պոտենցիալի, այսինքն՝ տարանցիկ և ներմուծման ու արտահանման պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով: Հայաստանի ունեցած պոտենցիալ ենթակառուցվածքային հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործվում, որովհետև չունի համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական ու իրատեսական հնարավորություն, չունի նաև համաշխարհային Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն: Կամ այս հնարավորությունները խիստ սահմանափակ են, կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,-նշեց նա:Ավելին12:0012.10.24 -
Հասարակական10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան10 տրոլեյբուս արդեն Երևանում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ, որոնք աշնան ընթացքում կլինեն Երևանում»,-գրել է նա։Ավելին11:5012.10.24 -
ՔաղաքականՀայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն. ՓաշինյանՀայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն: Նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում: «Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրեց՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: «Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով: Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք: «Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը․ «Տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին: Եվ ահա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով: Ընդ որում, այստեղ ամենևին երկրորդական նշանակություն չունեն Կենտրոնական Ասիայի երկրների կարիքները՝ ներմուծման և արտահանման առումով: Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը և՛ արևելքից դեպի արևմուտք, և՛ արևմուտքից դեպի արևելք, և՛ հարավից դեպի հյուսիս, և՛ հյուսիսից դեպի հարավ այդ ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները»,-ասաց Փաշինյանը:Ավելին11:4212.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ. ԱբրահամյանԱդրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բացականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ»:Ավելին11:3012.10.24 -
Հասարակական«Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդինԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ պարեկների ժամանումը` նշված վթարի մասին ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։ Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։ Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին11:1512.10.24