Լրահոս
2024-10-12
-
ՀասարակականԲախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդաբ քաղաքի Երևանյան և Հացագործների փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 46-ամյա Սամսոն Հ.-ի վարած «ՎԱԶ 21121» մակնիշի և 59-ամյա Արտավազդ Մ.-ի վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամսոն Հ.-ն մարմնական վնասվածքներվո տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին19:1512.10.24 -
ՀասարակականԵրկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտքՀոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին19:0012.10.24 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՀոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին18:4512.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հասանովի պայթյունավտանգ հրամանը. զենք կուտակած Ալիևը «պահի» է սպասումՀայլուր 18։30 Հասանովի պայթյունավտանգ հրամանը. զենք կուտակած Ալիևը «պահի» է սպասումԱվելին18:3012.10.24 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը ԵՊՀ ներկայացուցիչների հետ այցելել է սահմանագոտիՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունը բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։Ավելին18:1512.10.24 -
ԱշխարհԳրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ զոհերի թվում երեխաներ կանԳրոզնիի գազալցակայանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Գրոզնիում ՌԴ ԱԻՆ աշխատակիցները մարում են բենզալցակայանում բռնկված հրդեհը Մուհամեդ Ալիի պողոտայում, որի հետևանքով բենզալցակայան է պայթել»,- ասվում է հրապարակման մեջ։ Դեպքի վայրում աշխատում է 35 փրկարար և յոթ տեխնիկա։ Ավելի ուշ վարչությունը պարզաբանել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Հրդեհը մարվել է, կառույցները ջրում են ու ապամոնտաժվում։ Քննչական կոմիտեն որոշում է քրեական գործ հարուցելու հարցը:Ավելին18:0612.10.24 -
ՔաղաքականԱրմեն Գևորգյանը կգործուղվի ՖրանսիաՀայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Գևորգյանը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կմեկնի նոյեմբերի 5-9-ը՝ «Հանուն ժողովրդավարության» համաշխարհային ֆորումին մասնակցելու համար:Ավելին18:0012.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.06 դրամ:Ավելին17:4012.10.24 -
ՍպորտՄանչեսթեր Սիթին որոշել է, թե ով կգլխավորի թիմը Գվարդիոլայից հետո«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո «քաղաքաբնակների» մարզչական ղեկին կարող են հայտնվել Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն կամ պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը, Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։ 53-ամյա իսպանացի մասնագետը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և վերջնական պատասխան չի տվել մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է գալիք տարվա ամռանը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները շշուկներ էին տարածել, որ «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզական տնօրեն է նշանակվելու Ուգո Վիանան, ով այդ պաշտոնին է «Սպորտինգում»։ Այդ ամենի հետ կապված, Ամորիմի՝ Անգլիա տեղափոխվելու հնարավորությունն ավելի է մեծանում։ Գվարդիոլան գլխավորել էր «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանը։Ավելին17:2012.10.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացել է ՀՀ սահմանապահների աշխատանքին: Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում»: Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ից «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները փոխանցել էին հայկական կողմին: «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու մասին պայմանավորվածությունը ձեռք էին բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ավելին17:0512.10.24 -
Հասարակական«Պլաշչադկա» են տեղափոխվել օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ ՔՊ-ականներիԵրևան քաղաքի գնդի պարեկները 1 ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդի, որոնց մեծ մասն օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են, անգամ, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր. հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված: Հայտնաբերվել են նաև մեծ թվով վարորդներ, ովքեր եղել են ոչ սթափ:Ավելին17:0012.10.24 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելույթինԱդրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» խորագրով միջոցառմանը հնչեցրած ելույթին՝ նշելով․ «2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունները իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։ «Հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը», — նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։Ավելին16:4012.10.24 -
ԻրավականՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:Ավելին16:2012.10.24 -
ՔաղաքականՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. ՀՀ նախագահՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնեց Հայաստանի նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան: ՀՀ նախագահի դիտարկմամբ՝ այդ պետական քաղաքականության մեջ բոլորի մոտ առկա է այն ընկալումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում, որը ժամանակային առումով հեռու չէ: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար: «Սա խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Վահագն Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու հետ։ ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի: Անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադբուլքադիր Ուրալօղլուի այն հայտարարությանը, թե Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «հայկական կողմից առաջիկայում զարգացում կլինի»՝ ՀՀ նախագահը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան թուրք պաշտոնյան է հայտարարել, որովհետև իրականում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին բոլորիս է հայտնի: «Կա հաղորդակցություններն ապաշրջափակելու խնդիր, այսինքն՝ բոլորին հնարավորություն տալ օգտվել կոմունիկացիաներից, որոնք կան այսօր, և որոնց պոտենցիալը Հայաստանն ունի. այսինքն՝ տարածաշրջանն ուղղակի դարձնել մատչելի, հասանելի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ընդհանրապես բոլոր երկրների և հենց տարածաշրջանային երկրների համար», - ընդգծեց ՀՀ նախագահը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը հենց դրանում է կայանում: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին16:1512.10.24 -
ՔաղաքականԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ․ «Ազատություն»Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը։ Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ թարմացրեց Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի դժգոհությունը՝ հայտարարելով, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ - ադրբեջանական կարգավորմանը։ Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի այդ հայտարարությունը հնչեց պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքի այն հրապարակման ֆոնին, թե եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։ ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նաև «Ազատությանն» է փոխանցել՝ Բրյուսելը «լիովին հավատարիմ է՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»։ Մինչ Ադրբեջանը կրկին ակտիվացրել է բողոքները, Հայաստանի իշխանությունը ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։ «Տրամաբանական կլինի, որ առաքելությունը շարունակի իր գործունեությունը Հայաստանի տարածքում, և որպես նաև, գիտե՞ք, տեղեկատվության վստահելի աղբյուր Եվրամիության համար», - երեկ «Ազատությանը» ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին16:0012.10.24 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։Ավելին15:4012.10.24 -
ՀասարակականԵրևանի նվերը ուսանողներից ու Արցախի երգի, պարի համույթից. «Եվրասիան»՝ յուրօրինակ գաղափարների կողքինԵրևանը տոնում է ծննդյան 2806-ամյակը: Սիրելի քաղաքին երիտասարդները շնորհավորել են ֆլեշմոբով՝ Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի մոտ:Ավելին15:3512.10.24 -
ՀասարակականՍյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է․ Oragir.NewsՍյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք՝ երեկ Oragir.News-ին ծեծի ենթարկված տղաների հայրը պատմել էր, որ 10 հոգով հարձակվել են տղաների վրա ու ծեծի ենթարկել։ Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։Ավելին15:3012.10.24 -
ՔաղաքականՀայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները. Վասիլիս ՄարագոսՀայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու ջանքերը տալիս են իրենց արդյունքները։ Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում: «Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով: Դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հնարավորություններ, որպեսզի սա կյանքի կոչվի: Հպարտությամբ պետք է նշեմ, որ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ: Ինչո՞ւ: Որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն և կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից: Ինչպես նաև կա համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքներին՝ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը: Եվրոպական Միությունն աջակցել և շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական բարեփոխումների: Փոխկապվածությունը, անկախությունը, տարածաշրջանային կապերը և խաղաղությունը սրա մի մասն են նաև»,- նշեց Վասիլիս Մարագոսը: Ներկայում, ըստ Մարագոսի, գործընկերության ծրագրի շուրջ բանակցություններում բավականին առաջխաղացում կա: «Եվրոպական հաստատությունների նոր թիմ է ձևավորվել, որն աշխատում է այդ ուղղությամբ և շուտով կբացենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամբողջական պոտենցիալը, որը համաձայնեցրել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում: Արդարադատություն, կառավարում, մարդու իրավունքներ. սրանք մեր աշխատանքի այն հիմնական ուղղություններն են, որոնցով ոչ միայն հզորացնում ենք հայկական հաստատություններն, այլև փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայունությունը երկարատև կտրվածքով»,-հայտարարեց բանախոսը:Ավելին15:2012.10.24 -
ՄիջազգայինՍպասվում է Իսրայելի հարվածը՝ Իրանին. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ Թեհրանի դեմՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային ընկերությունների դեմ՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակման պատճառով: Նավթային ընկերություններից բացի սանկցիաների ցուցակում են նաև նավթ տեղափոխող իրանական նավերը:Ավելին15:1012.10.24