Լրահոս
2024-10-11
-
ՀասարակականՀայկական կողմը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հարցըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:Ավելին22:2311.10.24 -
ԻրավականԻրավական խուլիգանություն. դատավորը չի շտկում իրավիճակը, Ռոբերտ Քոչարյանը չի նստում մեղադրյալի աթոռինՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վերսկսված դատավարության ընթացքում այդպես էլ չի պարզվում, թե ի՞նչ նոր մեղադրանք է առաջադրվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսօրվա դատական նիստում նա հրաժարվել է նստել մեղադրյալի աթոռին. «չկա մեղադրանք, չկա մեղադրյալ»: Քոչարյանը «իրավական խուլիգանություն» է անվանել կատարվողը ու հայտարարել, որ չի վախենում կալանավորվելուց:Ավելին22:1411.10.24 -
ՀասարակականԱդրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետԲաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Իմանն արդեն չորս ամիս է չի խոսել ամուսնու հետ։ «Հրապարակի» հետ զրույցում Լինդան նշել է, որ իրեն մտահոգում է ամուսնու լռությունը։Ավելին22:1011.10.24 -
ՄիջազգայինԼիբանանը մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբԼիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ մեկ ժամվա ընթացքում արձակվել է մոտ 100 հրթիռ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:Ավելին21:5811.10.24 -
ԻրավականԱրման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և ՀայաստանումՀայաստանի ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողներին՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով:Ավելին21:4711.10.24 -
ԻրավականՎերջին շրջանում կրկնակի ավելացել է աշխատանքի ընդունվելու համար ՔԿ դիմողների թիվը. ՔԿ նախագահԿառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում գրեթե կրկնապատկվել է Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքի վարձատրությունը, նույն կերպ շեշտակի աճել է նաև՝ ՔԿ ծառայողների կենսաթոշակը և նվազեցվել է կենսաթոշակի անցնելու տարիքը, ինչի հետևանքով նկատելիորեն աճել է Կոմիտեում ծառայության գրավչությունը։ Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։Ավելին21:3511.10.24 -
ՄիջազգայինՈ՞վ ո՞ւմ արյունից է. աշխարհը կիսելու խոստումներ՝ Աշխաբադում և խաղաղության որոնումներ՝ ՎատիկանումՌուսաստանի և Իրանի նորընտիր նախագահի առաջին հանդիպումն է կայացել Թուրքմենստանում: Պուտինը և Փեզեշքիանն արդեն համաձայնեցրել են երկրորդ հանդիպման տեղն ու ամսաթիվը: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Կազանում կբանակցեն Ռուսաստանի ու Իրանի նախագահները: Մինչև դա՝ այս հանդիպման ընթացքում Պուտինն արձանագրել է, որ ռուս-իրանական հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Փեզեշքիանը համաձայնել է դաշնության նախագահի հետ:Ավելին21:3011.10.24 -
ՄշակույթՄշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է. Վասիլիս ՄարագոսԿոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին21:2711.10.24 -
ՀասարակականԵրկրաշարժ` Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտքՀոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին21:1711.10.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումըԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում բնակարան է այրվում:Ավելին21:1411.10.24 -
ՔաղաքականՔննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:Ավելին21:0011.10.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում. իրանական բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, որին կցված է եղել ավտոբաք, և բիտում տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:Ավելին20:4511.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ստիպել Բաքվին, որ բացի բանտի դռները. թափ է հավաքում միջազգային շարժումըՀայլուր 20։30 Ստիպել Բաքվին, որ բացի բանտի դռները. թափ է հավաքում միջազգային շարժումըԱվելին20:3011.10.24 -
ՍոցիալականԻջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում«Իջևան քաղաքում, միջպետական ավտոճանապարհի եզրին, խորհրդային տարիներին գործած հանրախանութի շենքի երկու հարկերում գործում են կարի արդադրամասեր։ Երկրորդ հարկում հնդիկ երիտասարդներ են աշխատում, առաջին հարկում՝ Իջևան քաղաքի, սահմանամերձ Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր գյուղերի բնակիչ կարող բանվորուհիներ։Ավելին20:2311.10.24 -
ՀասարակականԲաքվում պահվող գերիների հարազատների պահանջ-նամակը՝ ՄԱԿ-ին և ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատներինԲաքվում COP29 համաժողովին ընդառաջ Հայաստանում նոր թափ է ստանում բողոքի ալիքը՝ հայ ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու պահանջով: Ցուցարարներն այսօր նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանատներ և Հայաստանի արտգործնախարարություն: Ըստ կազմակարպիչների՝ այս ակցիաներով միանում են աշխարհի տարբեր երկրներում սկսված բողոքի գործողություններին՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին ընդառաջ:Ավելին20:1411.10.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Ստեֆան Դոութիին ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումներըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:Ավելին20:0811.10.24 -
ՔաղաքականԱդրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ. Դերենիկ ՄալխասյանՀայցերից մեկով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ՝ ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ` Հայաստանում: Թիրախավորել են Արցախի ու Հայաստանի հանքարդյունաբերությունը: Հայաստանին մեղադրել են, որ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում: Արդեն նշանակավել է արբիտրաժային տրիբունալ, ու գործը քննվում է: Սա անակնկալ չէր, քանի որ տարիներով Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանը բնապահպանական թեմաներով: Հատկապես ինտենսիվ շրջանառության մեջ են դրել գետերի ու ստորգետնյա ջրերի աղտոտման թեման: Տարօրինակ զուգադիպությամբ մեր հանքարդյունաբերության կողմից տարածաշրջանի ջրերի աղտոտումից խոսում են նաև այսպես կոչված հայ բնապահպանները: Որոշ դեպքում օտարերկրյա ֆոնդերի ֆինանսավորմամբ հենց Հայաստանում պատրաստված բնապահպանական զեկույցներն էլ օգտագործում է Ադրբեջանը: Հիմա արդեն հասկանալի է դառնում, թե ինչու են դրսից այդքան սիրում հայ որոշ բնապահպաններին գումար բաշխել:Ավելին19:5611.10.24 -
ԱռողջապահականԴարի չարիքի դեմ՝ արդեն 27 տարի. հազարավոր կյանքեր են փրկվել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնումԵրկրորդ օրն է՝ կրծքագեղձի քացղկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով է սկսել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Հոկտեմբերն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հռչակված և Հայաստանում մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ հետազոտվել, որ հնարավոր լինի ժամանակին կանխել քաղցկեղը:Ավելին19:4211.10.24 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարն այցելել է ԳորիսԳորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:Ավելին19:3711.10.24 -
ՔաղաքականՄիկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա«Ձեր նշած հայտարարությունը չեմ լսել: Բայց, ամեն դեպքում, «В мире животных» հաղորդման Դրոզդովը չեմ, որ քաղաքական կապիկներին անդրադառնամ»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։Ավելին19:2811.10.24