Լրահոս

2024-10-12
  • Հասարակական
    Մամուլի տեսություն 12.10.2024
    Մամուլի տեսություն 12.10.2024
    11:50
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն. Փաշինյան
    Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն: Նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում: «Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրեց՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: «Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով: Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք: «Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը․ «Տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին: Եվ ահա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով: Ընդ որում, այստեղ ամենևին երկրորդական նշանակություն չունեն Կենտրոնական Ասիայի երկրների կարիքները՝ ներմուծման և արտահանման առումով: Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը և՛ արևելքից դեպի արևմուտք, և՛ արևմուտքից դեպի արևելք, և՛ հարավից դեպի հյուսիս, և՛ հյուսիսից դեպի հարավ այդ ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները»,-ասաց Փաշինյանը:
    11:42
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ. Աբրահամյան
    Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բացականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ»:
    11:30
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտնային ցուցանակը ու հայտնվել մայթին․ պարեկները փնտրում են վարորդին
    Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Մինչ պարեկների ժամանումը` նշված վթարի մասին ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։ Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։ Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
    11:15
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենա է այրվել
    Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։14-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է GAZel մակնիշի ավտոմեքենան։
    11:00
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ: Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից: Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ: Հոսպիտալի տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Բուժանձնակազմի հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Անահիտ Մանասյանը: Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
    10:45
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    10:30
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 14-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ, Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք բնակավայրերի գազասպառողների, «Էյ Ընդ Ջի Գրուպ», «Արջաղբյուր», «Պ.Մարգարյան և ընկերներ», «Վահագնավ», «Արեգ-Մար», «Մեծն Գառնիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի, «Մասիս Տոբակո Մ.Վ.Հ/Ձ» ՍՊԸ-ի, սեփականատերեր Սնջոյան Մշիրի, Համբարձումյան Հրաչիկի, Հակոբյան Րաֆֆիի, Ղումաշյան Սլավիկ ԱՁ-ի, «Բրենդլիդեր Հ/Ձ» ՍՊԸ-ի, «Կուարլինի» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 17-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 18-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա, Գեղանիստ, Արգավանդ բնակավայրերի գազասպառողների, «Վասարմ և ընկերներ», «Խաչարմ», «Աբու Լալա», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Գայոն», «Մարմարա Գոլդ», «Մակարյան 1», «Նյու Գրուպ» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի, սեփականատեր Ենոքյան Տիգրանի, սեփականատեր Ղարիբյան Դավիթի, սեփականատեր Շիշիկյան Ստեփանի, «Կարապետյան Գևորգ» ԱՁ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    10:15
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Սպիտակ քաղաքում․ կա տուժած
    Հոկտեմբերի 11-ին, ժամը 22:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1993 թ․) և մեկ այլ «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Հ․ Դ․-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    10:00
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը․ «Հրապարակ»
    Օրենքի պահանջով ևս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը և Երևանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։
    09:48
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին․ Oragir.News
    «Տղաներս գրուզը բարձած տարել, դատարկել են, մեծ տղաս մի 2 րոպե առաջ է եղել փոքր տղայիցս։ Հետ գալիս մեծին կանգնեցրել են, այդքանով հարձակվել են վրան ու խփել են։ Բժիշկն ասում է՝ դա ձեռքի խփած չի, բութ գործիքի խփած է, որ ողնուղեղը ջարդվել է։ Արդեն 2-րդ օրն է՝ ոչ մի առաջխաղացում չկա առողջական վիճակում, դեպի հետ է գնում, գիտակցության չի գալիս, արհեսատական շնչառությունը միացրած, անշարժ պառկած է։ Ասում են, եթե անգամ կյանքը փրկվի, տղաս անդամալույծ է լինելու, ոչ ոտքերն է աշխատելու, ոչ՝ ձեռքերը։
    09:45
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթը հասել է զինկոմիսարիատներին․ «Փաստ»
    Մեր ունեցած տեղեկություններով, դեռևս սեպտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության 15 ստորաբաժանումներից առնվազն 8-9-ի պետերին, այսինքն՝ տարածքային զինկոմներին «ակնարկել» են, որ նրանք պատրաստ լինեն դիմում գրելու և հեռանալու:
    09:42
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք․ «Փաստ»
    Ի սկզբանե իրավաբանները նշում էին, որ այս քրեական գործը փուչիկ է, ինչը հաստատեցին թե՛ ՍԴ-ն, թե՛ ընդհանուր իրավասության դատարանը: Այդուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն, ինչպես երևում է, չի հանձնվում և որոշել է նույն փոցխի վրա երկրորդ անգամ կանգնեցնել իրավական համակարգը: Եվ, ահա, արդեն Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է նույն անունով մի դատավարություն, որի բացատրությունը, հոդվածը, մեղադրանքը այդպես էլ հասկանալի չեղավ ոչ միայն հանրությանը, այլև իրավաբաններին։ Առաջին իսկ նիստը ցույց տվեց, որ նորից գործ ունենք, ինչպես երեկ Ռոբերտ Քոչարյանը նշեց, «իրավաբանական խուլիգանության» հետ: «Այն, ինչը կատարվում է, աբսուրդի ժանրից է և ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ»,-ասաց նա:
    09:39
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փնտրվում է նախարար. «Ժողովուրդ»
    ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ խմբակցության ներսում այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, որը մասնագիտությամբ իրավաբան է, և ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, որին դարձյալ Անդրանիկ Քոչարյանն է լոբբինգ անում, որպեսզի անձնական օգտագործման նախարար ունենա։ Իհարկե, այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի, է և ՔՊ-ում վերջնական որոշում չունեն։ Պատգամավորները մինչև երեքշաբթի վարչության նոր թեկնածուների պետք է առաջադրեն, որպեսզի հաջորդ շաբաթ կայանալիք վարչության նիստին վարչապետին բավարարող թեկնածու գտնեն և ընտրեն։ Իսկ եթե ՔՊ-ական պատգամավորները չընտրեն թեկնածու, արդեն այդ հարցով Նիկոլ Փաշինյանն անձամբ կզբաղվի։
    09:35
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    12.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանն իր ստորագրությունը չի դրել կանոնակարգի տակ` ՍԴ ուղարկելուց առաջ, էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, իսկ ՍԴ-ի դիմումների պատշաճ ձեւ են համարվում ստորագրությունը եւ կնիքը։
    09:20
    12.10.24
    Ավելին
2024-10-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Premio Gazzetta Diplomatica»-ի շրջանակում Իտալիայում ՀՀ դեսպանին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր» մրցանակ
    Իտալիայի Հանրապետության Սենատում տեղի է ունեցել «Premio Gazzetta Diplomatica»-ի տարեկան մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր` որպես Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված դեսպան Իտալիայի հետ երկկողմ հարաբերություններում ունեցած կարևոր ներդրման համար, որի ընթացքում դրսևորել է դիվանագիտական, մասնագիտական և մարդկային բարձրագույն որակներ, ինչպես նաև հավասարակշռության արտակարգ ունակություն՝ շատ բարդ մի ժամանակահատվածում»։
    23:52
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախից մեծ թվով բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս․-ից, Բելա Խ․-ից, Ռիտտա Զ․-ից, Անյուտա Ղ․-ից, Մարիամ Խ․-ից, Անուշ Մ․-ից, Լիլյա Մ․-ից, Արգամ Հ․-ից, Նարինե Ա․-ից, Էլլա Գ․-ից, Սիլվա Մ․-ից, Մուրադ Ս․-ից, Մարինա Խ․-ից, և Արմեն Խ․-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ․-ի, Իննա Գ․-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել, որպեսզի լուծեն այդ հարցը՝ նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:
    23:39
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին:
    23:21
    11.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում 77-ամյա տղամարդը մարմնի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից և հայտնել, որ Աշտարակի էլեկտրական ենթակայաններից մեկում աշխատանքներ կատարելիս «Լուսաջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների նստատեղի, զույգ ստորին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 70 տոկոս մարմնի մակերեսով ծայրահեղ ծանր, այրվածքային շոկ» ախտորոշմամբ որդու ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 77-ամյա Հակոբ Գ․-ն:
    23:03
    11.10.24
    Ավելին