Լրահոս

2024-10-15
  • Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի դդումը կառք է դարձել, Երևանի տրանսպորտային քաոսը նույնն է
    Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց՝ մետաղ-ընդունիչ սարքի մեջ գցելու համար կամ միացած լինեն Tellcel վճարային համակարգին: Վարորդները գումար չեն ընդունելու: Երևանի քաղաքապետարանն այս քայլով փորձում է ուղևորներին կամաց-կամաց ընտելացնել վճարման միասնական համակարգի ներդրմանը: Հունվարին ավելի բարձր սակագնով ենք երթևեկելու:
    22:20
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոյում QR կոդերը չեն աշխատում, իրավիճակը բարդանում է․ ArmLur
    Թե՛ հասարակական տրանսպորտը, թե՛ մետրոն տհաճ անակնկալներ են մատուցում քաղաքացիներին։ Այս երկու փոխադրամիջոցներից օգտվողները ստիպված են լինում երկար ժամանակ սպասել կանգառներում կամ հերթերում, որպեսզի «ա» կետից տեղափոխվեն «բ» կետ։
    22:12
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
    Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
    21:58
    15.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Գաղութի ու զորամասի արանքում են բան փնտրում ՔՊ-ականները,իսկ բանակում մահերի վիճակագրությունն աճում է
    Բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի մեղավորներին այսօր խորհրդարանում փնտրել ու չեն գտել: Իրավապահների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ականները հայտարարել են, թե բանակում «նայողների» ինստիտուտը վերացրել են: Սակայն հենց նրանք էլ հաստատել են, որ մահվան դեպքերը դրանից հետո չեն պակասել: Անտե՞ր է մնացել բանակը:
    21:49
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց
    Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:
    21:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող
    Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով 32-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին: Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ: Իրավապահների հետագա գործողությունների շնորհիվ պարզվեց 32-ամյա տղամարդու հետ հանցագործությանը մասնակցած անձանց ինքնությունը: Հոկտեմբերի 10-ին ձերբակալվեց ևս չորս օտարերկրացի: Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:30
    15.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան ու Թեհրանը վեճ ունեն «Զանգեզուրի միջանցքում». ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանը ռուսներին
    Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մոսկվա այցից հետո Իրանը նորից հստակեցնում է իր կարմիր գծերը, այդ թվում՝ դաշնակիցների համար: Երկուշաբթի Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նորից պնդել է, որ Թեհրանը չի հանդուրժի, եթե Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիները ապաշրջափակվեն որևէ երկրի ինքնիշխանության խախտմամբ:
    21:20
    15.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Եվրոպան վրացիներից երես է թեքում ժամանակավո՞ր, թե՞ ընդմիշտ. նախընտրական խմորումներ
    Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ: Բրիտանական կողմը որոշել է մինչև Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դադարեցնել երկխոսությունը նախարարների մակարդակով: Չեղարկվել են բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև:
    21:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
    Նշենք, որ ամենաքիչ թվով հանցագործությունները գրանցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2007 թվականին, 8428 հանցագործության դեպք, ամենաշատը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2023 թվականին՝ 40 666 դեպք։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2018-2023թթ․ ընթացքում, հանցագործությունները կրկնապատկվել են։
    21:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի․ ArmLur
    Այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների ապօրինությունները բացահայտելուց հետո Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնվել է իշխանականների թիրախում:
    20:45
    15.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Աննախադեպ սկանդալ՝ ԱԺ-ում. ձեռնամարտի վտանգ է առաջացել խայտառակ բացահայտումից հետո
    Հայլուր 20։30 Աննախադեպ սկանդալ՝ ԱԺ-ում. ձեռնամարտի վտանգ է առաջացել խայտառակ բացահայտումից հետո
    20:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը. «Նոա»-ն՝ «Փյունիկ»-ին
    Երևանի «Նոան» անդրադարձել է «Փյունիկի» հայտարարությանը, թե ակումբի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների մուտքն արգելված է։ Պատանի ֆուտբոլիստները «Փյունիկից» տեղափոխվել են «Նոա»։ «Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։ «Նոա» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- ասել է «Նոա» ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:
    20:25
    15.10.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պայթյունավտանգ խառնաշփոթ՝ հայ-ադրբեջանական փակուղում. պայմանագիրը՝ բազմաթիվ անհայտներով հավասարում
    Պայթյունավտանգ խառնաշփոթ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, որը, որոշ վերլուծաբանների կարծիքով, մտել է փակուղի: Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվայում Փաշինյանն Ալիևին առաջարկել է հանդիպում ունենալ, համաձայնեցնել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները և փաստաթուղթը ստորագրել՝ մինչև Բաքվում կայանալիք COP-29-ը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ շեշտելով, որ չգիտի, թե Փաշինյանին ի՞նչ է պատասխանել Ալիևը:
    20:20
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գնել Սանոսյանը գործուղվել է Թուրքիա
    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։ Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ զարգացումը բոլոր երկրների կայուն զարգացման և դրանցում ապրող մարդկանց բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններից են: «Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ընդգծել է Սանոսյանը։ Նախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: «Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»,-շեշտել է ՏԿԵ նախարարը»,-ասվախ է հաղորդագրության մեջ:
    20:15
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք կշարունակենք կռվել, եթե թշնամին կանգ չառնի․ «Հեզբոլլահ»-ը պայմաններ է սահմանել
    Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է դադարեցնել մարտերը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հրադադարի հաստատման դեպքում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է լիբանանյան շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։ «Ես դիմում եմ Իսրայելին, միակ լուծումը հրադադարն է, մենք կշարունակենք կռվել, եթե թշնամին կանգ չառնի», - ասել է նա։ Ըստ Ղասեմի՝ անցած շաբաթվա ընթացքում իսրայելական բանակի կորուստները Լիբանանի հարավում կազմել են 25 սպանված և 150 վիրավոր։ «Ես դիմում եմ ներքին ճակատին. մի հավատացեք ձեր քաղաքական գործիչների խոսքերին մեր հնարավորությունների մասին, տեսեք, թե ինչ կարող ենք անել և իրականում արդեն իսկ արել ենք», - ավելացրել է Հեզբոլլահի փոխնախագահը։ Նա նշել է, որ շարժումը հարվածներ է հասցնելու Իսրայելի ողջ տարածքում՝ ի պատասխան հրեական պետության կողմից Լիբանանի վրա հարձակումների։ «Մենք ապացուցել ենք Թել Ավիվին և Հայֆային հարվածելու մեր կարողությունը, եթե հակառակորդը չդադարի, մեր հարվածների շրջանակը կընդլայնվի՝ ստիպելով ոչ թե հարյուր հազարավոր, այլ ավելի քան երկու միլիոն բնակիչների գնալ ռմբապաստարաններ», - ընդգծել է Քասեմը։ Նա հայտնել է, որ «Հեզբոլլահի» նպատակն Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ազատագրումն է և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ պայքարող պաղեստինյան շարժմանն աջակցելը։
    20:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
    Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
    19:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորյանը Չեխիայի վարչապետի խորհրդականին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
    ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
    19:35
    15.10.24
    Ավելին
  • Իրավական
    Սպանություն, կողոպուտ, թմրանյութեր. ինչո՞ւ է ՆԳՆ-ն ամպոտ ոտքերով պատկերացնում ոստիկաններին
    Հայաստանում 47 ոստիկան է աշխատանքից ազատվել թմրանյութեր օգտագործելու համար: Մտահոգիչ վիճակագրությունը խորհրդարանում հանցագործության մասին լսումների ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարը: Ինչո՞ւ են Հայաստանում ավելացել հանցագործությունները:
    19:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացառիկ տեսանյութ․ վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
    Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։ Ոստիկանները այնուհետեև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։
    19:22
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է. կա տուժած
    Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։
    19:15
    15.10.24
    Ավելին