Լրահոս

2024-10-16
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ժնեւում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել:
    10:22
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը. Փաշինյանը խաբել է մաս 232․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը:
    10:16
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։
    10:10
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում անխուսափելիորեն պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին: Հարցը, ինչ խոսք, իսկապես հրատապ է, բայց պակաս կարեւոր չէ, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինչ որոշում կկայացնի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով:
    10:05
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    10:00
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․
    09:55
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով սադրեց Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան:
    09:50
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրեցի երիտասարդի պայուսակում ատրճանակ կար
    ՆԳՆ ոստիկանության ՊԾ Շիրակի գումարտակի պարեկները հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, Գյումրիի Ռուսթավելու փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով կասկածելի վարքագիծ է դրսևորել: Պարեկների հարցին, թե օրենքով արգելված իրեր կան մոտը, հայտնել է, որ պայուսակի մեջ գազային ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել: Գյումրիի բնակիչ 21-ամյա երիտասարդը հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկայացրել է «BORNER» գրառումով ատրճանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:
    09:45
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:
    09:25
    16.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նիկարագուայի նախագահը Զելենսկին անվանել է Հիտլերի որդի
    Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, ով ահաբեկչական քաղաքականություն է վարում, իսկ Վլադիմիր Զելենսկուն անվանել է նացիստ և «Հիտլերի ևս մեկ որդի», որը փորձում է ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հայտնում է «Ռիա Նովոստի-ն։ «Իսրայելի վարչապետ.. իրականացնում է ահաբեկչության քաղաքականություն։.. Իսրայելի վարչապետը Հիտլեր է, նա կոչ է անում ոչնչացնել ժողովուրդներին ։ .. Նա, ով գլխավորում Է Ուկրաինան, եւս մեկ նացիստ է, Հիտլերի եւս մեկ որդի, որը ցանկանում է ՆԱՏՕ - ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», - հայտարարել է Օրտեգան իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Canal 6 Nicaragua հեռուստաալիքը։ Նա նաև հիշեցրել է, որ Երրորդ ռեյխի ղեկավարը «Ռուսաստանում հանդիպել է իր մահվան հետ»:
    00:04
    16.10.24
    Ավելին
2024-10-15
  • Img default alt hy
    Աշխարհ
    Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ
    Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։ «Համաշխարհային պետական ​​պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը (մինչև 2030 թվականն այն կհասնի ՀՆԱ-ի 100 %-ին)։ Թեև պարտքը, կանխատեսումների համաձայն, կկայունանա կամ կնվազի երկրների մոտ երկու երրորդում, սակայն այն կմնա զգալիորեն ավելի մեծ, քան սպասվում էր մինչև համավարակը», - զեկույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ «Այն երկրներին, որոնցում չի կանխատեսում պարտքի կայունացում, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ երկու երրորդը: Ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, որ ապագայում պարտքի ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան այժմ կանխատեսվում է: Վերջին տասնամյակներում բյուջեի հարցերի շուրջ քաղաքական քննարկումն ավելի ու ավելի է գնում կառավարության ավելի մեծ ​​ծախսերի ուղղությամբ», - նշել են հիմնադրամի մասնագետները։ Փաստաթղթում չեն ներկայացվել առանձին երկրների պետական ​​պարտքի ցուցանիշները կամ կանխատեսումները։ Ապրիլին ԱՄՀ-ի մասնագետները նշել էին, որ բոլոր երկրների պետական ​​պարտքի մակարդակը 2023 թվականին աճել է «մոտ երկու տոկոսային կետով՝ հասնելով (խմբ.՝ համաշխարհային) ՀՆԱ-ի 93,2 %-ին»։ «Աճի առաջատարները եղել են երկու խոշորագույն տնտեսությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը, որտեղ պարտքն աճել է ՀՆԱ-ի համապատասխանաբար ավելի քան երկու և վեց տոկոսային կետով», - պարզաբանել են հիմնադրամում:
    23:58
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր
    Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ժաննա Անդրեասյանը և Աիդա Բալաևան Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանում փոխադարձության հիմունքներով կկայանան Ղազախստանի մշակույթի օրեր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահի պատվիրակության կազմում մասնակցել է նաև Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպմանը:
    23:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Գնունու շուկա տանող թունելի մեջ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ապրես Հ.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Հարություն Ա.-ի վարած Changan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հարություն Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Ա.-երը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկությունը մի քանի ժամ նշված հատվածում դադարեցվել էր։
    23:30
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
    «Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:
    23:15
    15.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան ու Կիևը իրար են մեղադրում. Նիկոլաևի ծանր գիշերը
    Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում Նիկոլաևում խաղաղ բնակչի մահվան համար: Ռուսական կողմը վստահեցնում է, որ իրենց հարվածը հետ մղելու ժամանակ ուկրաինացիներն են հարվածել շուկային, որտեղ բնակիչներ են եղել:
    23:00
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ
    Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։ Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն։ Սակայն Ադրբեջանի նախագահը երեկ անիրատեսական էր համարել այդ առաջարկը։
    22:51
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանն այցելել է Միքայելյանների ընտանեկան ֆերմա․ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Միքայելյանների ընտանեկան ֆերմա: Այս մասին Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել:
    22:45
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղազախստանի և Հայաստանի նախագահները մասնակցել են են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը
    Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կալիբեկ Կուանիշբաևի անվան Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում մասնակցել են Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությանը: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:
    22:35
    15.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
    Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Նշենք, որ հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ Քառորդ եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։
    22:30
    15.10.24
    Ավելին