Լրահոս
2024-10-16
-
ՔաղաքականԻշխանությունը աթոռին կառչելու համար կարող է արհեստական ռազմական կամ արտակարգ դրություն ստեղծի․ Արծվիկ ՄինասյանՄտահոգությունները քանի գնում ավելի են խորանում։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։Ավելին16:1816.10.24 -
ՏարածաշրջանԹուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Ավելին16:0716.10.24 -
ՍոցիալականԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։Ավելին15:5716.10.24 -
Միջազգային5-օրյա հրադադարից հետո Իսրայելը հրթիռակոծել է ԲեյրութըԻսրայելի պաշտպանության բանակը 5-օրյա հրադադարից հետո վաղ առավոտյան սկսել է հրթիռակոծել Բեյրութը: Վերջին անգամ ՑԱԽԱԼ-ը Բեյրութի ուղղությամբ գործողությունների մասին հայտարարել էր հոկտեմբերի 10-ին։ Ըստ Իսրայելի պաշտոնական հաղորդագրության՝ պաշտպանության բանակը հարվածել է «Հըզբոլլահ» շարժման զենքի ստորգետնյա պահեստին: Այն գտնվում է Դահիյա թաղամասում՝ «Հըզբոլլահ»-ի առանցքային հենակետերից մեկում:Ավելին15:5116.10.24 -
ՍոցիալականՀԲ գնահատականներով` Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկՀայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:Ավելին15:4516.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանի բանակը կհամալրվի նոր՝ պրոֆեսիոնալ ստորաբաժանմամբՀայլուր 15։30 Ադրբեջանի բանակը կհամալրվի նոր՝ պրոֆեսիոնալ ստորաբաժանմամբԱվելին15:3016.10.24 -
ՄիջազգայինՎրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակի նիստինՎրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի նիստին։Ավելին15:2316.10.24 -
ԻրավականՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. Ոստիկանություն«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է կառավարությունը:Ավելին15:1416.10.24 -
ՀասարակականԳազ չի լինելու«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21, 23, 25, 27, 29, 31, 33 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,Ավելին15:0016.10.24 -
ՀասարակականՉնայած բոլոր դժվարություններին, հայկական մամուլի ներկայացուցիչները կատարում են իրենց աշխատանքը. 20 տարի հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր. ՀԺՄՀայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի աօրվա առթիվ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արդեն 20 տարի շարունակ՝ սկսած 2004 թվականից, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր՝ ի հիշատակ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» լույսընծայման։Ավելին14:4116.10.24 -
ՀասարակականՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Գեղարքունիքի մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 18-ը՝ ժամը 09:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:Ավելին14:3016.10.24 -
ՀասարակականՏաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածը փակ կլինիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին14:1116.10.24 -
ՄիջազգայինԹեհրանը վերջին հրաժեշտն է տալիս ԻՀՊԿ գործողությունների գծով փոխհրամանատարինԹեհրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սգում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների գծով փոխհրամանատարի՝ Աբբաս Նիլֆորուշանիի մահը: Նրա մարմինը Թեհրան են բերել երեկ: Նիլֆորուշանը սպանվել է Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի կողքին՝ սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա իսրայելական օդային հարձակման ժամանակ: Հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի ղեկավար Էսմայիլ Քաանին:Ավելին14:0316.10.24 -
ՏարածաշրջանԻրանի միջուկային օբյեկտներին կհարվածի՞ Իսրայելը. Թել Ավիվը դեռ վերջնական որոշում չունիԹել Ավիվը ուսումնասիրում է Միացյալ Նահանգների նախազգուշացումներն այն մասին, որ Իրանին պատասխան հարված հասցնելու դեպքում մեծ պատերազմ կսկսվի: Բլումբերգին այս մասին պատմել է Իսրայելի վարչապետի գրասենյակի մի ներկայցուցիչ, որի անունը չի նշում լրատվամիջոցը: Սակայն, նա ընդգծել է, որ Թել-Ավիվը վերջնական որոշում կկայացնի՝ ելնելով ազգային շահերից: Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, որ Բայդենը Նեթանյահուին զգուշացրել էր, որ լայնածավալ պատերազմ կսկսվի, եթե Իսրայելը թիրախավորի Իրանի միջուկային օբյեկտներն ու էներգետիկ ենթակառուցվածքները: Թել-Ավիվն էլ խոստացել էր հարվածել միայն ռազմական օբյեկտներին:Ավելին13:5516.10.24 -
ՍպորտՀայաստանի հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում էՍյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ:Ավելին13:5016.10.24 -
Զինված ուժերՔննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին13:4216.10.24 -
ՔաղաքականՀայկական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ. ՍիմոնյանԱլեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ: Հոկտեմբերի 15-ին է եղել հանդիպումը: Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան Սիմոնյանը ասել է, թե հանդիպման պայմանավորվածություն է ունեցել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, սակայն միայն Ժնև հասնելուց հետո է իմացել, որ այն չեղարկվել է: Ինչպես հիշում եք՝ երեկ չէ առաջին օրը ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել էր։Ավելին13:3516.10.24 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի ստորագրումը Վաշինգտոնից կախված չէ. ՄիլլերՎաշինգտոնում հույս ունեն, որ ի վերջո կստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Երևանից ու Բաքվից, ոչ թե Վաշինգտոնից: Ըստ Միլլերի՝ Միացյալ Նահանգները երբեք խաղաղության պայմանագիրը չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, և ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը:Ավելին13:2416.10.24 -
ՔաղաքականՀայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է․ Արտակ Զաքարյան«ԱԺ-ում, կապիտուլյանտների ներկայացուցիչների երեկվա ներքին ռազբորկան ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:Ավելին13:2016.10.24 -
ՀասարակականՔասախի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Ավելին13:1116.10.24