Լրահոս
2024-10-26
-
ՀասարակականԵրևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր․ քաղաքապետարանՏարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։ Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվի գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:1526.10.24 -
ՏարածաշրջանՎրաստանում իրար են քաշքշում. ճակատագրական ընտրություններՎրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Ժամը 10-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9,27%: Վրաստանի քաղաքացիները 150 պատգամավոր են ընտրում: Առաջին անգամ օրենսդիրն ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը՝ խորհրդարան անցնելու համար:Ավելին13:0526.10.24 -
Իրավական44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվելԵրևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին13:0026.10.24 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ը բախվել է բազալտե եզրաքարերին և երկաթե էլեկտրասյանը. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին12:4526.10.24 -
Մամուլի տեսությունԾովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները․ «Հրապարակ»Սերժ Սարգսյանի ժամանակ նախագահականում աշխատած, կրթությամբ արևելագետ Համբարձումյանը 2018-ին արագ ճամբարափոխ եղավ` նշանակվելով Փաշինյանի կառավարության արտաքին կապերի վարչության պետ, իսկ 2020-ին՝ Իտալիայում ՀՀ դեսպան: Ասում են՝ նա աջակցել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական վարույթներին և անգամ որդեգրումների գործով է փորձել ամեն ինչ անել, որ «միշիկական» հետքը հաստատվի:Ավելին12:3526.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իսրայելը հարձակվեց Իրանի վրա. առաքելությունն ավարտվա՞ծ էՀայլուր 12։30 Իսրայելը հարձակվեց Իրանի վրա. առաքելությունն ավարտվա՞ծ էԱվելին12:3026.10.24 -
Մամուլի տեսությունՊԵԿ-ը սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել. «Հրապարակ»Իսկ ի՞նչ միջոցներով է նախարարի հորեղբայրը ձեռք բերել այդ շքեղ և թանկարժեք ռեստորանային համալիրը։ «Երբ ես եղել եմ 3 տարեկան կամ անգամ ծնված չեմ եղել, հորեղբայրս բիզնեսներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս»։Ավելին12:2526.10.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երեխա կաԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում՝ Ավշար գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տարոն Մ․-ի վարած «ՎԱԶ 21124-110» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:1526.10.24 -
ԻրավականՔԿ-ն պարզաբանել է Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումըՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար մեղադրվող Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։ Անթույլատրելի համարելով այդ հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը. ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) կամ ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի N1864-Ն որոշման 1-ին կետով ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ։ Քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը։ Սակայն ՀՀ Կառավարության վերոնշյալ՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հիման վրա չի կարող համարվել հանցանք: Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է։Ավելին12:0926.10.24 -
ՀասարակականՄեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել․ «Փաստ»Այստեղ դեռ չենք խոսում նրա իրականացրած հանցագործությունների մասին: Եվ ահա, այդ Իլհամ Ալիևին Փաշինյանը այսպես անբռնազբոսիկ ժպտում է, երջանիկ զրուցում և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի ու Ալիևի ոչ միայն ընդհանուր սեղանի շուրջ «փսփսոցին», այլև միանգամայն պաշտոնական ու առանձին հանդիպմանը, ապա նախ՝ պաշտոնական վարկածը. «Կողմերը քննարկել են երկ կողմ խա ղ ա ղու թյան օրա կար գ ի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»:Ավելին12:0026.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.10.2024Մամուլի տեսություն 26.10.2024Ավելին11:5026.10.24 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինաշխատանքների հատվածումՀոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Lada մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացվող հատվածում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին11:4526.10.24 -
Մամուլի տեսությունԻշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի լիազորությունները ԲԴԽ-ում ավարտվել էին հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ քանի որ անցած այդ 5 տարիներին Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը ոչ թե հակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, օրերս ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա հետ Վճռաբեկ դատարան գնաց նաև ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը, ու հիմա ՔՊ-ի քարը ավելի է ծանրացել:Ավելին11:3926.10.24 -
ՀասարակականՁմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. ՍուրենյանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարին կից գրել է. «Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում»:Ավելին11:3026.10.24 -
Մամուլի տեսություն«Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում. «Ժողովուրդ»Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։Ավելին11:1926.10.24 -
ՔաղաքականԻրանի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել հարձակում․ ՈսկանյանԻրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։Ավելին11:1526.10.24 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0026.10.24 -
ԱրցախԱրյունոտ պատգարակներ, գաղթ. Արցախի բոլոր կռիվների ականատեսն ու հակամարտության լրագրության դրվագներըԱրցախյան հակամարտության մասին լրագրողների 36 տարվա աշխատանքը փորձել է հավաքել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել այն: Վավերացրել են նաև «Հայլուրի» մշտական թղթակից Ծովինար Բարխուդարյանի «Ականատես» հաղորդումը:Ավելին10:4526.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին10:3026.10.24 -
Իրավական24-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահինՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։ Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից ավելի, 117 գրամից ավելի սպիտակ բյուրեղանման զանգվածով պլաստմասե տարա և նույն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից։ Դրա վկայությունն է իրավապահների ամենօրյա անզիջում և հետևողական պայքարը այդ չարիքի դեմ։ Ոստիկանությունը կրկին հորդորում ենք զերծ մնալ մերժելի և չափազանց վտանգավոր կենսակերպից, քանզի քրեաիրավական հետևանքներին առերեսվելը անխուսափելի կլինի։Ավելին10:1526.10.24