Լրահոս

2024-10-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից
    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    16:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ
    Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ «Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, որը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար իրական սպառնալիքներ է ստեղծում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ: Հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վերոնշյալի արմատական ​​պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է՝ հիմնված Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտնի որոշումների վրա, ինչը անընդհատ աճող լարվածություն է հրահրում։ «Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - հավելել է Մարիա Զախարովան։ Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Fars-ը, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ հարվածների հետևանքով չվերթները չեղարկվել են։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ավիահաղոդակցությունն արդեն վերականգնվել է։ «Օդային երթևեկությունը սովորական ռեժիմի է վերադարձել առավոտյան ժամը 9։00-ից»,- ասել էր Յազերլուն: Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։
    16:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուսն ու «Nissan»-ը. կա վիրավոր
    Այսօր՝հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:
    16:00
    26.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Լեռների գեղեցկուհին. ընկնել, կանգնել, բարձրանալ
    Ընդամենը 15 տարեկան Մարինան նվաճած 67 գագաթ ունի: Նա փոքր քայլերով մեծ լեռներ է նվաճում:
    15:45
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Վրաստանի նախագահ
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին: «Ամոթ է, ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։ Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել։ Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան: Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:
    15:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ է լցրել քվեատուփը
    Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել, տեղեկացրել են ԶԼՄ-ները (աղբյուր 1, 2): Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վտարվել ընտրատեղամասից, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան: Մառնեուլիի շրջանում գործում է 81 ընտրական տեղամաս, որից միայն 41 տեղամասում կա էլեկտրոնային քվեարկության համակարգ։ Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։ 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
    15:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
    Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինքնաբացարկի դիմումներ է ստացել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակում ընդգրկված 5 ավագանու անդամների թեկնածուներից՝ Հովսեփ Մարտիրոսյան, Մենուա Մկրտչյան, Հասմիկ Սամսոնյան, Հովիկ Հակոբյան, Սուրեն Ջանոյան։ Ինքնաբացարկի դիմումները քննարկելու և որոշում կայացնելու նպատակով ընտրական հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստին մասնակցում էր հանձնաժողովի 7 անդամից 6-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, դիմումատուները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր: «Եթե ձեռագիր լիներ կամ առանց վավերացման, ապա անպայման նրանք պետք է ներկա լինեին և հավաստեին իրենց ինքնաբացարկը։ Վերջիններս ինքնաբացարկի պատճառ չեն նշել»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ընտրական ցուցակում մնացել է մեկ անձ՝ Էմմա Հովհաննիսյանը, որը չունի ավագանու մանդատ։ Նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել հանձնաժողովին, երկրում չէ։ «Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը: «Բալասանյան» դաշինքի կողմից ավագանու անդամների մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:
    15:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը, ներառյալ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
    14:45
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 26-ի և 27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
    14:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից
    Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ Շեշտվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողություններն Իրանի ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ սկզբունքի բացահայտ խախտում։ Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն տալիս է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն։ Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն էլ հաղորդել է՝ Մոսկվայի ժամանակով մոտ 4։25-ին Թեհրանի կենտրոնական հատվածում՝ ՌԴ դեսպանատան մոտ, լսվել է պայթյունների երկրորդ շարքը, որը տևել է մոտ մեկ րոպե։
    14:15
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընդդիմության ընդդիմությունը․ «Փաստ»
    Տեսեք, եթե ամբողջ աշխարհում, որպես կանոն, կա իշխանություն և ընդդիմություն, ապա մեր մոտ կա իշխանություն, կա «տիտղոսային» պիտակումն ստացած ընդդիմություն, և կան այլ ուժեր, որոնք, տրամաբանորեն, կարծես թե, պետք է էլի ընդդիմություն լինեն:
    14:00
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    13:48
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա․ Սուրեն Սարգսյան
    «Ամենից զատ, այսօրվա վրացական ընտրություններում որոշվելու է, թե արդյո՞ք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման ունենալու է ԵՄ-ի հետ, թե՝ ոչ:
    13:45
    26.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել Իսրայելը. «Ապաշխարության օրեր»
    Այս գիշեր Իսրայելը հարվածել է Իրանին: Գիշերվա 3-ին է ՑԱԽԱԼ-ը հայտարարել, որ ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական թիրախներին: Սա Իսրայելի առաջին ռազմական գործողությունն է Իրանի տարածքում, որի համար Նեթանյահուի իշխանությունը պաշտոնապես պատասխանատվություն է ստանձնել:
    13:40
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Չիստկան» մոտենում է ավարտին. «Հրապարակ»
    Իսկ կառույցում ներկուսակցական թշնամանքի հիմքերը, պարզվում է, դրվել են դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ տեղի կուսակցական ազդեցիկ դեմքերն իրենց մտերիմներին են ընդգրկել ընտրացուցակներում՝ վարորդներին, օգնականներին, հորքուր-մորքուրի տղաներին, շարքային ՔՊ-ականները դուրս են մնացել, ու այդ սկզբունքով էլ ընտրվել է ՔՊ-ի կառույցը՝ նախագահը, անդամները։
    13:35
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:
    13:30
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արփինե Սարգսյանն էլ կապ ունի նախկինների հետ․ «Հրապարակ»
    Ի դեպ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է Վարդապետյանների ազգականը։ Արփինե Սարգսյանը, Գրիգոր Մինասյանի նման, մտերիմ է նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, իսկ ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, Անդրեասյանի մոտ ընկերն է՝ նրա խորհրդականն էր, երբ Անդրեասյանը նախարար էր, ապա նշանակվել է ԲԴԽ նախագահի խորհրդական, իսկ այժմ Դատական դեպարտամենտի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Այսինքն՝ այս պարագայում նաև շահերի բախում գոյություն ունի»:
    13:25
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր․ քաղաքապետարան
    Տարիների ընթացքում տրանսպորտային ու հետիոտնային այս անցուղիները քայքայվել ու մաշվածության բարձր մակարդակ են ձեռք բերել։ Այժմ համայնքի նախաձեռնությամբ կիրականացվի գույքագրման աշխատանքներ՝ արդյունքում տասնամյակներ առաջ կառուցված կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    13:15
    26.10.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանում իրար են քաշքշում. ճակատագրական ընտրություններ
    Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Ժամը 10-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9,27%: Վրաստանի քաղաքացիները 150 պատգամավոր են ընտրում: Առաջին անգամ օրենսդիրն ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը՝ խորհրդարան անցնելու համար:
    13:05
    26.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    44-օրյա պատերազմի մասնակիցների նկարները ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել
    Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է։
    13:00
    26.10.24
    Ավելին