Լրահոս
2024-11-01
-
ՔաղաքականԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՀակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, թույլատրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հատել ՀՀ սահմանը։ Այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։Ավելին20:0701.11.24 -
ՏարածաշրջանԹուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծԹուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։Ավելին19:5001.11.24 -
ՔաղաքականԱդրբեջանին և Փաշինյանին ձեռնտու փոփոխություններ. Ալիևը կարո՞ղ է միջամտել Հայաստանի ընտրություններինՓաշինյանն իր իշխանությունը հնարավորինս երկարաձգելու նոր միջոց է գտել, համոզված են ընդդիմադիրները: Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծ կա, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանական մեծամասնությունը: Փոփոխությունների կետերից մեկով առաջարկվում է նոր քվեարկություն կազմակերպել, եթե ընտրությունների՝ նույնիսկ ձայների հաշվարկի փուլում, երկրում ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարվում: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ենթադրում է, որ օրինակ, Ալիևը հայաստանյան ընտրությունների՝ իր համար անցանկալի արդյունքի դեպքում կարող է դիմել ագրեսիայի, որի պատճառով ռազմական դրություն կհաստատվի մեր երկորում:Ավելին19:3601.11.24 -
ՀասարակականՆոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով ցածր է լինելուՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նոյեմբերին սպասվող եղանակի կանխատեսումը։Ավելին19:3001.11.24 -
Քաղաքականէկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:Ավելին19:1601.11.24 -
ԻրավականԱրագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Ավելին19:0401.11.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող ծրագրի մասինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են նախարարությունից։Ավելին18:5101.11.24 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը«2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:Ավելին18:3401.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վտանգավոր նոր զարգացումներ.կպայթեցնի՞ Կորեական թերակղզին ՌԴ-ԱՄՆ կռիվը Ուկրաինայի շուրջՀայլուր 18։30 Վտանգավոր նոր զարգացումներ.կպայթեցնի՞ Կորեական թերակղզին ՌԴ-ԱՄՆ կռիվը Ուկրաինայի շուրջԱվելին18:3001.11.24 -
ՔաղաքականԻշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան ՍաղաթելյանՀայաստանի իշխանություններից հայանպաստ որոշման սպասելիքներ մենք վաղուց չունենք, քանի որ նրանք վաղուց չեն սպասարկում ՀՀ շահերը: Այս մասին ԱԳՆ դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին18:2401.11.24 -
ՔաղաքականԿարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է Կարեն Մուրադյանին համատեղության կարգով նշանակել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։Ավելին18:1501.11.24 -
ՄիջազգայինԻրանի վճռական ու ցավոտ հարվածին է պատրաստվում Իսրայելը և հրթիռակոծում ԼիբանանըՎաղ առավոտյան Իսրայելը 10 հրթիռ է արձակել Բեյրութի ուղղությամբ: Զոհերի ու վիրավորների մասին լիբանանյան աղբյուրները չեն հաղորդում: Պաղեստինը ահազանգում է 95 խաղաղ բնակչի մահվան մասին: Այդքան մարդ զոհվել է միայն երեկվա իսրայելական հարվածներից: Իսրայելը չի մեկնաբանել մեղադրանքները: Հիմա Թել-Ավիվում պատրաստվում են իրանական հարձակմանը: Աքսիոս լրատվականը տեղեկացել է, որ Իրաքի տարածքից է անօդաչուներ ու բալիստիկ հրթիռներ արձակելու Թեհրանը Իսրայելի ուղղությամբ:Ավելին18:0301.11.24 -
ՀասարակականՆորատուս գյուղում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում ենԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 մայրացու գառներ պակասում են, իսկ արդեն դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած, հաղորդում է Shamshyan.com-ը:Ավելին17:5001.11.24 -
ՔաղաքականCOP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա ԳրիգորյանԲաքվում գտնվող յուրաքանչյուր հայի բանտարկությունը, պատանդառությունը միայն իրենց խնդիրը չէ, միայն իրենց ընտանիքների խնդիրը չէ, մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է, 10 միլիոն հայերի խնդիրն է, մեր բոլորիս արժանապատվության խնդիրն է: Այս մասին ԱԳՆ դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին17:3701.11.24 -
ՀասարակականՄենք պահանջում ենք բոլոր ռազմագերիների վերադարձ․ Ասպրամ ԿրպեյանՄենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային արժեքներ դավանող, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործում: Այս մասին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։Ավելին17:2501.11.24 -
ԻրավականԵրիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել վարորդի ծանոթինՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։Ավելին17:1601.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքն այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 387.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:0001.11.24 -
ՀասարակականՀիմնանորոգվում է Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։Ավելին16:4201.11.24 -
ՔաղաքականCOP17 համաժողովի անցկացումը ՀՀ-ում ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։Ավելին16:2901.11.24 -
ՔաղաքականՍուրճ խմելու և միջոցառումների ժամանակ ունեն, բայց մարդկանց հանդիպելու՝ ոչ. Գառնիկ ԴանիելյանՄԻՊ գրասենյակը մատնված է անգործության կամ վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետև դա իր հետ կբերի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի զայրույթին։ Այս մասին ՄԻՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին16:1501.11.24