Լրահոս
2024-11-06
-
ՄշակույթՀովազուհի Միսթը կրկին հայտնվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեսախցիկների առաջ«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում վերջին դաշտային աշխատանքների ընթացքում ուրախ էինք դարձյալ տեսնել երիտասարդ էգ հովազին՝ լուսանկարված մեր տեսախցիկներով։Ավելին23:5506.11.24 -
ՄիջազգայինՆեթանյահուն զանգահարել է ԹրամփինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։Ավելին23:4306.11.24 -
Հասարակական«Սանձել Ալեն Սիմոնյանին». 4-րդ լրագրողի մուտքն է արգելվում ՀՀ ԱԺ՝ 2018-ից հետոՀայաստանում վերջին վեց տարում չորրորդ լրագրողն է իշխանության ճնշումների տակ հայտնվում: Վերջին միջադեպով Ազգային ժողովի հավատարմագրից զրկվել է «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանը, որը 12 տարի է՝ լուսաբանում է խորհրդարանական իրադարձությունները: Լրագրողական 8 կազմակերպություններ ու Հայաստանի ժուռանալիստների միությունը դատարպատել են տեղի ունեցածը:Ավելին23:3806.11.24 -
ՄիջազգայինՀարիսը Թրամփին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ«Նա նաև քննարկել է բոլոր ամերիկացիների նախագահ լինելու կարևորությունը»,- հաղորդում է գործակալությունը։Ավելին23:3306.11.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է ԲուդապեշտՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա՝ Բուդապեշտ, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան էջում:Ավելին23:2206.11.24 -
ՄիջազգայինԱռաջին բախումը Կուրսկում հայտնված հյուսիսկորեացի զինվորների հետ և ուկրաինական 1-ին ԱԹՍ-ն՝ ԴաղստանումԿուրսկում բախվել են ուկրաինացի և հյուսիսկորեացի զինվորները: Այս մասին հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին: Ուկրաինական զինուժը նահանջում է գետնին, առաջանում՝ օդում: Ուկրաինական անօդաչուներն առաջին անգամ հատել են Դաղստանի օդային տարածքը: Մախաչկալայի օդանավակայանը անորոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները:Ավելին23:1206.11.24 -
ՔաղաքականԲաքվում գերեվարված հայերը պետք է արձակվեն․ Թանդիլյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններինՆամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:Ավելին23:0806.11.24 -
Հասարակական«Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասումՌուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար սպասում է էլեկտրոնային հերթի մեջ: Sputnik-Արմենիան գրում է, որ, այդ մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:Ավելին22:5606.11.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային։Ավելին22:4706.11.24 -
ՄիջազգայինԽելագարություն՝ Նեթանյահուի կաբինետում. աղմկոտ պաշտոնանկություններ՝ պատերազմի թեժ պահինԻսրայելը պաշտպանության նոր նախարար ունի: Բենյամին Նեթանյահուն պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և պաշտպանության նոր նախարար նշանակել Իսրայել Կացին, որը մինչ այդ զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար է նշանակվել Գիդեոն Սաարը։ Փորձագետների կարծիքով՝ Գալանտի պաշտոնանկումը ուղիղ կապ ունի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ. Գալանտը սերտ կապեր ուներ Միացյալ Նահանգների դեմոկրատական իշխանության հետ:Ավելին22:3506.11.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Կարապետյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին:Ավելին22:2906.11.24 -
ՔաղաքականՆախարար չդարձար, ուրիշ բան կդառնաս. յուրայիններից ում որտեղ կարողանում՝ խցկում է ՔՊ-նՔՊ-ն երեքշաբթի վարչության նիստում վերջապես թեկնածու է առաջադրել մեկ ամսից ավելի անգլուխ մնացած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի համար: Մեսրոպ Մեսրոպյանին են ցանկանում նշանակել ՀԷՑ-ին առնչվող սկանդալի ֆոնին հրաժարական տված Գարեգին Բաղրամյանի փոխարեն: ՔՊ-ն նաև չի նեղացրել շաբաթներ առաջ արդարադատության նախարարի թեկնածու առաջադրված, բայց կուսակցության վարչությունում զրո ձայն ստացած Ալեքսանդր Սիրունյանին: Նրան Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու առաջարկ են արել:Ավելին22:2006.11.24 -
ՀասարակականԽափանումներ «Telcell»–ում. ընկերությունը հայտարարություն է տարածել«Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով։Ավելին22:1406.11.24 -
ՄիջազգայինՀուսով եմ՝ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը կավարտվեն․ Էրդողանը՝ ԹրամփինՉնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ համաշխարհային առաջնորդներից։Ավելին22:0706.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Լոռիում․ այրվել է մոտ 320 հակ անասնակերՆոյեմբերի 6-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին21:5806.11.24 -
ՄիջազգայինՇռնդալից վերադարձ Սպիտակ տուն՝ քրեական գործերի մի մեծ բեռ շալակին. 78-ամյա Թրամփի ցնցող հաղթանակըԹրամփը հաղթել է: Նրա վերադարձը Սպիտակ տուն ուղեկցվել է միայն իրեն հատուկ սկանդալներով, էքսցենտրիկ ելույթներով, քաղաքական ախոյանների հասցեին ամենավերջին հայհոյանքներով, երկու մահափորձով, որից մեկը հաստատված և շռնդալից խոստումներով: 78-ամյա միլիոնատիրոջ ամենաթանկ խոստումը՝ «մեկ զանգով պատերազմները կանգնեցնելն է»: Ու փաստացի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ընտրել է խաղաղություն-խոստումը:Ավելին21:4206.11.24 -
ՍպորտԲռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունիցԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է հայրենիք, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Ավելին21:3706.11.24 -
ՔաղաքականԳյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա․ News.amԳյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստ է նշանակվել: Այդ մասին News.am-ին հայտնել է ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցելու այդ նիստին:Ավելին21:2506.11.24 -
ԻրավականԱրգիշտի Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության․ Armlur.amՀակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար եւ նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել իրեն դիմողները: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:Ավելին21:1406.11.24 -
ՏնտեսականԱնարատը ոչ անարատից տարբերելու գլխացավ՝ ԱԺ-ում. կաթնային բանավեճի գույները«Հանուն անարատ կաթնամթերքի» կարգախոսով՝ Էկոնոմիկայի նախարարը նոր առաջարկ է ներկայացրել խորհրդարան: Գևորգ Պապոյանն առաջարկում է Հայաստանում կանաչ ու նարնջագույն գունանշմամբ կանթնամթերք ունենալ ու դրանք վաճառել կանաչ ու նարնջագույն դարակաշարերից: Էկոնոմիկայի նախարարի առաջարկը խնդրահարուց են համարում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական պատգամավորները: Վառ գույներով օրինագիծը բանավեճի պատճառ է դարձել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:Ավելին20:5806.11.24