Լրահոս
2024-11-07
-
ՄիջազգայինPOLITICO-ն նշել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անուններըԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում առանցքային պաշտոնների բաշխման հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Պետքարտուղարի թեկնածուների թվում նշվել են սենատորներ Մարկո Ռուբիոյի և Ուիլյամ Հագերթիի անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ POLITICO-ի աղբյուրն այս անունները լսել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենից։ Բացի սենատորներ Մարկո Ռուբիոյից և Ուիլյամ Հագերթիից, որպես պետքարտուղարի հավանական թեկնածու նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի անունը։ Հրատարակության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում շոշափվել է սենատոր Թոմ Քոթոնի անունը։ POLITICO-ն նաև նշում է, որ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը իշխանության փոխանցման վրա աշխատող թիմի անդամ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ վարչակազմի օրոք զգալի դեր կխաղա առողջապահության ոլորտում:Ավելին14:5507.11.24 -
ՔաղաքականՀՀ-ն Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի. ընթանում են քննարկումներ. ԿոստանյանՀայաստանը Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում՝ շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ «Այս պահի դրությամբ Հայաստանը COP-29-ին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չունի, ընթանում են քննարկումներ: Դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով»,- ասել է Կոստանյանը: Նա շեշտել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտենսիվացնել շփումներն ադրբեջանական կողմի հետ՝ հնարավորինս կարճ ժամկետում ավարտելու խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Կոստանյանի խոսքով՝ այս պահին նախարարների մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա: «Սակայն հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,-ասել է Կոստանյանը: Պայմանագրի նախագծի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են կողմերի միջև չհամաձայնեցված մնալ: Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվելու են: Անդրադառնալով հարցին, թե արդյոք չհամաձայնեցված հարցերից է Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջ քաշվող հարցը՝ նա ասաց. «Հայաստանի Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս»:Ավելին14:4907.11.24 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան ակնկալում է` «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան․ ՇոյգուՄոսկվան ակնկալում է, որ «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: «Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար: Մենք ակնկալում ենք, որ նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում, որի մասնակցությունից Վրաստանը կրկին հրաժարվել էր:Ավելին14:4207.11.24 -
ՀասարակականԱռավոտը ճիշտ սկսելու ձևը. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակելԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ մարզասրահից լուսանկար է հրապարակել: «Առավոտը ճիշտ սկսելու ձևը»,- Ինստագրամի սթորի բաժնում հրապարակված լուսանկարին կից գրել է նա:Ավելին14:3507.11.24 -
ՄիջազգայինԱնսպասելի պարտություն. հետընտրական վիճակը՝ տատանվող ՎիսկոնսինումԱՄՆ տատանվող նահանգներից մեկում՝ Վիսկոնսինում, դեմոկրատների կողմնակիցների համար անսպասելի է եղել Քամալա Հարիսի պարտությունը:Ավելին14:3007.11.24 -
ՀայաստանԻրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինիՀայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների իրականացման հնարավորություն կստեղծվի: Դեսպանն այս մասին նշեց ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթներ իրականացնելու հարցում: «Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- նկատեց դեսպանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:Ավելին14:2607.11.24 -
ՀասարակականԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։Ավելին14:1507.11.24 -
Արտաքին քաղաքականությունԴեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Այս մասին Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը: «Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության»,-ընդգծեց Սոբհանին:Ավելին14:0507.11.24 -
ՀասարակականԱբովյանում բախվել են «Volkswagen»-ը և «Ford Transit»-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ Թոքաբանության ազգային կենտրոնի հարևանությամբ բախվել են «Volkswagen» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շատապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով «Ford»-ը կոտրել է գովազդային ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին14:0007.11.24 -
Արտաքին քաղաքականությունԻրանի դեսպանը որևէ կերպ չի արձագանքում Թրամփի ընտրությանը«Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողով է սկսել Կապանում՝ հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ։ Հայկական կողմը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է ներկայացնելու, հայտնել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Գոռ Ծառուկյանը:Ավելին13:5007.11.24 -
ԻրավականԵրիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվելՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ի ժամը 12-ին Սևանի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:Ավելին13:4507.11.24 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՎիլնյուսՆոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:Ավելին13:3807.11.24 -
ՔաղաքականԹրամփն ու Բայդենը իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Փաշինյանի հետ. միջազգայնագետԹրամփն ու Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Փաշինյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումը տեղի է ունեցել Փենս-Սարգսյան մակարդակով, մինչ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն»,- գրել է նա:Ավելին13:1507.11.24 -
ՄիջազգայինՀարիսը շնորհավորում է Թրամփին. դեմոկրատների պարտության համար մեղավոր է հռչակվում ԲայդենըԴոնալդ Թրամփին հաղթանակի առիթով շնորհավորել է հիմնական հակառակորդ Քամալա Հարիսը: Նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում պարտված դեմոկրատական թեկնածուն հեռախոսով է խոսել Թրամփի հետ: Հարիսը նաև ելույթ է ունեցել, իր ընտրողներին կոչ արել արժանապատվությամբ ընդունել պարտությունը: Հարիսից հետո Թրամփին զանգել է նաև ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը:Ավելին13:0507.11.24 -
ՀասարակականԱրաբկիրում 156 գովազդային վահանակ ամբողջությամբ հեռացվել էԱրաբկիր վարչական շրջանում հեռացվում են սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդային վահանակները։ Մեծ տեղեկատու դաշտով 156 գովազդային վահանակ ամբողջությամբ հեռացվել է։ 2578 արտաքին գովազդային միջոցներից ապամոնտաժվել է 1789-ը։ 2024 թվականի ընթացքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն է տրամադրվել 448 տնտեսվարողի, տեղադրվել է 388-ը: Առվել մանրամասն՝ տեսանյութում:Ավելին13:0007.11.24 -
ՀասարակականՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն աշխատանքային այց է իրականացրել ՇվեդիաՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա)։ Պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։ Գիտելիքների փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։ Ուսումնական այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։ Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։Ավելին12:4507.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պարտությունն ընդունում է Հարիսը. Թրամփն անհամբեր սպասում է իշխանության փոխանցմանըՀայլուր 12։30 Պարտությունն ընդունում է Հարիսը. Թրամփն անհամբեր սպասում է իշխանության փոխանցմանըԱվելին12:3007.11.24 -
Մամուլի տեսությունԴինաստիայով իշխում են. «Հրապարակ»Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, և ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում:Ավելին12:2507.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:Ավելին12:1507.11.24 -
ՀասարակականԱրթիկում հավանոց են թալանել. տարել են բադեր, հավեր, ճագարներ և ցորենՀոկտեմբերի 30-ին անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին է դիմել Արթիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքում գտնվող, երկաթյա կոնստրուկցիաներով կառուցված հավանոց և այնտեղից գողություն են կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում տղամարդը հայտնել է, որ հավանոցից գողացել են թվով 15 հատ բադ, 16 հատ հավ, 3 հատ ճագար և մոտ 100 կգ ցորեն՝ իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Արթիկի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին12:0707.11.24