Լրահոս
2024-11-07
-
ԻրավականԱրձանագրվել է 10 պատահար․ վիրավորվել՝ 14 մարդԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28,թմրանյութի հայտնաբերման՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, թմրանյութի իրացման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խարդախության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության քննչական մեկուսարանից, դատարանից, ձերբակալվածների պահման վայրից փախուստի դիմելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 14 մարդ ստացել է տարբեր աստտիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:0007.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 07.11.2024Մամուլի տեսություն 07.11.2024Ավելին11:4807.11.24 -
ՔաղաքականՀրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ ԴեմոյանՀրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր, այս մասին գրել է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ «Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել: Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի: Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2։ Ասածս ի՞նչ ա, սիրելի՛ երևանցիներ: Ասենք Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա էն թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարո՞ղ Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա»,-գրել է Դեմոյանը։Ավելին11:4507.11.24 -
ԻրավականՏավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել էՆոյեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, ով կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակից էլ.ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, որից հետո տարել դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենակ Ա․-ն, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։Ավելին11:3007.11.24 -
ԻրավականԱմբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ, ով նույն օրը՝ ժամը 18:25-ին, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր նույն գյուղի բնակիչներ են: Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջև անձնական հարցի շուրջ ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ: Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել է, որ տուժողը և վերջինիս որդիներից մեկը վիճաբանել ու հարվածել են իր որդուն: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա.Բ.-ից և նրա որդիներից: Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, իսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով: Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել: Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթևեկությունը, ավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։ Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթևեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, վերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության և բնակելի տների առկայությունը, դպրոցի և տների միջնամասում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ: Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձին, ավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմաց, և սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով: Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավտոմեքենան, թաքցնելու նպատակով, տեղափոխել, կայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում և դիմել փախուստի։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջիններիս մասով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ապօրինի զենքի և դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1807.11.24 -
Մամուլի տեսությունԱԳՆ աշխատակիցը «վիզաների բիզնես» է արել. սկանդալային բացահայտում. «Ժողովուրդ»Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները:Ավելին11:1207.11.24 -
ՔաղաքականՄինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է ՀՀ-ի դեմ թշնամական իր քաղաքականությունը․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը, որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք, Հայաստանի դեմ տարած ադրբեջանական հաղթանակն է վկայակոչում: «Ավելին, այդ երկրի` Թուրքիայի ղեկավարը բաց հայտարարում է, թե որքան էլ հայաստանյան իշխանությունը իրենց «քսմսվի», Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Անկարային մեծ դեր վերապահի, Ցեղասպանությունն ուրանա, մեկ է` իրենք Հայաստանի հետ կկարգավորեն հարաբերությունները, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքվի: Պարզ ասած, մինչև Հայաստանն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական իր քաղաքականությունը»,- ընդգծել է պատգամավորը:Ավելին11:0507.11.24 -
ՀասարակականՀրդեհ` շինությունում․ կա տուժածՆոյեմբերի 6-ին, ժամը 23։02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի տակ այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 30 քմ շինությունում։ Տուժած Ա․ Հ․-ն ձեռքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։32-ին, մարվել՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00։21-ին։ Այրվել են շինության փայտե կառուցատարրերը և տանիքը։Ավելին11:0007.11.24 -
ՀասարակականԳործարկվելու է շչակՓրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Սիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին10:4807.11.24 -
ՀասարակականԱրմավիրի մարզում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի և նամակ՝ ուղղված մորըՆոյեմբերի 5-ին ողերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում երիտասարդ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի: Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնաղական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել. «Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»: Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն:Ավելին10:4207.11.24 -
ՀասարակականՇտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 3 անձ ստացել է մարմնական վնասվածքԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մենը` «Արմենիա», 2-ը` «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել բժշկուհի՝ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն և բուժքույր, Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն: Քննիչի հանձնարարականով` մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին10:3007.11.24 -
ՀասարակականՔոչարի պատկերների ու ժամանակակից արվեստի զրույցը՝ Ազգային պատկերասրահում. «Քոչար 360°» պերֆորմանսՀայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է նոր ինստալացիա-պերֆորմանսի: «Քոչար 360°» նախագծում Երվանդ Քոչարի տարածական պատկերներն ու ժամանակակից արվեստն են զրուցում: Ցուցահանդեսը բաց կլինի այսօր և վաղը:Ավելին10:2007.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի կնվազի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։Ավելին10:1507.11.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը մասնակցել է լրագրող Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսինՆոյեմբերի 6-ին կայացել է լրագրող Նանե Արզումանյանի հեղինակած «Արցախի հրամանատարը` տնից խրամատ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արտուշ Արզումանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները: Գիրքը սպա` կապիտան Արտուշ Արզումանյանի մասին է, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Արտուշ Արզումանյանը Նանե Արզումանյանի եղբայրն է: Շնորհանդեսի մեկնարկին ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացված է Արտուշ Արզումանյանի կենսագրությունը, անցած սպայական ուղին: Հեղինակը պատմել է, որ գրքում ավելի շատ փորձել է ներկայացնել Արտուշ Արզումանյանի մարդ տեսակը, թե ինչպիսին է նա եղել տանը, ինչպիսի որդի էր ծնողների համար, ինչպիսի հայր` 3 զավակների համար և ինչպիսի եղբայր` իր համար: Հեղինակի ցանկությամբ գիրքը վաճառքի ենթակա չէ, Նանեն որոշել է նվիրել գիրքը այն մարդկանց, ովքեր կցանկանան ճանաչել Արտուշ Արզումանյանին:Ավելին10:0007.11.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:5007.11.24 -
ԻրավականԵրևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի երաժշտական տեխնիկաՆոյեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշոտ Արսենյանը և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասում գտնվող ձայնագրման ստուդիայից խոշոր չափի գողություն է կատարվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել Նազարբեկյան թաղամասի 6/4 հասցեում գտնվող ձայնագրման ստուդիայից և Ա. Արսենյանը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են ստուդիայի դուռը և այնտեղից գողացել տարբեր տեսակի երաժշտական տեխնիկա: Տեղում Ա. Արսենյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ Դեպքի փաստով, «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով, քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին09:4507.11.24 -
ՔաղաքականԺողովուրդ ջան, ձեր շնորհիվ թափ ենք հավաքում. Հայկ ՄարությանԺողովուրդ ջան, ձեր շնորհիվ թափ ենք հավաքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մեր «Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում այսօր հավաքել ենք 3871 ստորագրություն, ընդհանուր 2 օրվա ընթացքում արդեն՝ 6895 ստորագրություն։ Շեշտում եմ, դեռ Կենտրոնից դուրս չենք եկել։ Վաղը շարունակում ենք։ Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար զանգեք 094 19 99 55 համարով»,-նշել է նա։Ավելին09:4007.11.24 -
Հասարակական36 ժամ ջուր չի լինի․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3507.11.24 -
ՀասարակականՀեծանվային զբոսանք Բուդապեշտում՝ 30կմ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է իրականացրել Բուդապեշտում․ «Հեծանվային զբոսանք Բուդապեշտում՝ 30կմ», սոցցանցերի իր էջում գրել է Փաշինյնանն ու տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:Ավելին09:3007.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:Ավելին09:2507.11.24