Լրահոս
2024-11-07
-
ՀասարակականԳերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբՆոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես է եկել Համակարգող հանձնախմբի ատենապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվել է, որ սրբազան արարողություններն անցկացվել են մեծ հանդիսավորությամբ և ընդգրկել են եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ են փոխանցվել արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։ Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունն են հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝ բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը: Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն են հայտնել իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը: Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցել է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։ Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրել է հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն: Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։ ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։ Ժողովականները հաստատել են, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրել է Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։ ԳՀԽ շնորհակալությամբ ընդունել է զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ ԳՀԽ քննարկել է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։ Ժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև թեմերի գործունեությանը, եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:Ավելին18:2507.11.24 -
ՀասարակականԲախվել են Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ը և «BMW X5»-ը, երթուղայինում 15 ուղևոր է եղելԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: «Գազել»-ն էլ սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս:Ավելին18:1507.11.24 -
Իրավական34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցիցՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալ Մ․Հ․-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը։ Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։Ավելին18:0007.11.24 -
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է հայտնում ընկերության տնօրենից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքից. կա կալանավորված2024 թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձ մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու պայմանով, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ այդ ընթացքում չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակելով կանխիկ գումար։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, որի շրջանակներում ՍՊ ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է: Շենգավիթ վարչական շրջանի քննիչների և ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են ընկերության անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է նաև առերես հարցաքննություն, տուժողի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ապացուցողական գործողություններով ստացված տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա տղամարդը մի խումբ՝ նախնական տվյալներով շուրջ 13 անձի հետ նախնական համաձայնությամբ և ուղեկցությամբ, նշված օրն այցելել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող հիշյալ ՍՊ ընկերություն և տնօրենին առաջարկել հովանավորչություն իրականացնելու դիմաց, նաև իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իրեն տալ ամսական վարձատրություն: Ստանալով ընկերության տնօրենի մերժումը՝ նշված անձն իր համախոհների հետ միասին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հարվածներ են հասցրել տնօրենին, ապա վերջինիս վայր ընկնելուց հետո շարունակել են այդ գործողությունները՝ հարվածներ հասցնելով նրա դեմքի, պարանոցի և գլխի շրջաններին։ Այդ ընթացքում աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից հափշտակել խոշոր չափերի, նախնական տվյալներով, 2.500.000 ՀՀ դրամ գումարը։ Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4807.11.24 -
ՔաղաքականՆիկոլի բուդապեշտյան հեծանվային մանիպուլյացիան. Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեծանվասեր Նիկոլը ժողջանին զբաղեցնելու համար որոշել է իր այցելած քաղաքներում ևս հեծանիվ վարել՝ նույն ժողջանին հավատացնելով, որ իր այդ հեծանվային պրոմենադները ոչինչ չի նստում ժողջանի վրա և ինքը, իբր, սովորական մահկանացուի կյանք է վարում, որի վառ ապացույցներ են հոտած և ծուռտիկ ատամները, մշտապես փնթի տեսքը և հեծանիվը... Սակայն Նիկոլի հասարակ հեծանվային թատերական ներկայացումների պատմությունը հօդս ցնդեց Մոսկվայում, երբ սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՌԴ մայրաքաղաքում հասարակ քաղաքացի Նիկոլի հեծանվային վոյաժը նկարահանել էին և պարզվել էր, որ ժողջանի մասնիկ Նիկոլը հեծանիվ վարելիս շրջապատված է թիկնապահներով և 10 մեքենայից բաղկացած շարասոյունով, որի մեջ կար նույնիսկ շտապօգնության մեքենա... Նույնիսկ դեբիլն է հասկանում, որ դա շատ թանկ հաճույք է և այդ ամենը վճարվում է ՀՀ պետբյուջեից... Դե բոլորն էլ հասկացան, որ Նիկոլի "ժողջանի ծոցից ելած լինելու" փուչիկը պայթեց, քանի որ ժողջանը թիկնապահներով և պադավատներով շրջապատված հեծանիվ չի վարում... Եվ ահա, քիչ առաջ Բուդապեշտից հեծանվասեր կապիտուլյանտ Նիկոլը տեսանյութ է հրապարակում իր ինսթագրամի էջում՝ թե բա "չկանգնեցնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ լինենք".... 34 վայրկյանանոց տեսանյութից շատ պարզ երևում է, որ Նիկոլին ուղեկցում են ոստիկանական մեքենաներ, քանի որ նրանց վառվող-մարվող լույսերը պարզ արձակվում են Նիկոլի շորերի և շրջակա միջավայրի վրա և ամբողջ տեսանյութում կարելի է լսել այդ մեքենաների ազդանշանները... Քանի որ Նիկոլի հեծանվավազքային տեսանյութը ամբողջությամբ փչացրել են հունգարացի ոստիկանները իրենց լույսերով և "կլկլոցներով", սա էլ որոշել է իր երկրպագուներին կրկին հիմարի տեղ դնել՝ թե բա այդ ոստիկաններն իրեն չեն ուղեկցում և ավելին, ինքը վախենում է խայտառակվելուց, որ հանկարծ կանգնեցնեն և իմանան, որ կանգնեցրել են Հայաստանի վարչապետին... Հետաքրքիր է, կապիտուլյանտ ոչնչությունը հակահայ Օրբանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու է արցախցի երեխաներին նվաստացնելու հետ կապտված օրերս տեղի ունեցած միջադեպը, թե դա նրան չի հետաքրքրում և կարևորը ժողջանին հիմարություններով, օրինակ՝ հեծանիվ քշելով զբաղեցնելն է...»:Ավելին17:4507.11.24 -
ՄիջազգայինՍրտակեր Թրամփը՝ հնդկական ծովափին կամ ԱՄՆ ընտրված նախագահի հնդկական սերըԱՄՆ 45 և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը բոլիվուդյան աստղերի չափ սիրված է Հնդկաստանում: Նրա հաղթանակի պատվին Հնդկական օվկիանոսի ափին ավազից Թրամփ են քանդակել ու անգլերեն շնորհավորել:Ավելին17:3507.11.24 -
ՀասարակականԳյումրիում շների մենամարտը բաժանող կնոջը ծեծել են․ «Առավոտ»Շիրակի մարզային քննչական վարչությունում տարօրինակ մի դեպք է քննվում, որը տեղի է ունեցել Գյումրու Տեքստիլագործների փողոցում։ Նոյեմբերի 1-ին այդ փողոցի թոշակառու բնակչուհիներից մեկը՝ 66-ամյա Ս․ Պ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ բողոքելով որ իր և անծանոթ մի տղամարդու շների միջև մենամարտ է տեղի ունեցել, և երբ ինքը փորձել է միջամտել, բաժանել շներին, անծանոթ տղամարդը վերցրել է իր շանը ու զարկել գետնին, գրում է «Առավոտ»-ը։ Կինը շատ է զայրացել, սկսել է վիճաբանել անծանոթ տղամարդու հետ, այնուհետ իր ձեռքի հեռախոսով հարվածել է նրան, որպեսզի բաց թողնի իր շանը։ Տղամարդը էլ ավելի է զայրացել, ոչ ադեկվատ վիճակում հայհոյանքներ է հասցրել թոշակառու կնոջը՝ ոտքերով, ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ ֆիզիկական ցավ պատճառելով։ Հարևաններն են օգնության հասել կնոջը, նրանց միջամտությամբ տղամարդը հեռացել է։ Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը ևս այդ թաղի բնակիչ է, նա 40-ամյա գործազուրկ Ռ․Մ․ն է, բնակվում է թոշակառու կնոջ գրեթե հարևանությամբ, նրանց 4 տուն է բաժանում։ Կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։Ավելին17:3007.11.24 -
ՔաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը որքա՞ն են մոտեցել խաղաղությանը. Գալյանի խոստումներն ու Կոստանյանի հույսերըՀայաստանի փոխարտգործնախարարն այսօր վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և մեր երկրի ապառազմականացումը Հայաստանի և Ադրբեջանի բանակցային օրակարգում չեն: Վահան Կոստանյանի պնդմամբ՝ Բաքվի այդ պահանջները չկան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումներում:Ավելին17:2007.11.24 -
ՔաղաքականՖրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնելՆոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։ Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին: Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։ Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։ Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ: Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր:Ավելին17:1507.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:Ավելին17:0007.11.24 -
ՔաղաքականՆարեկ Մկրտչյանը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի ընդլայնման հնարավորություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին, Կոնգրեսի քարտուղարության Հայաստանի ծրագրերի պատասխանատու Նիալ Շերինին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության հնարավորությունները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների և հմտությունների զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Բարձր գնահատելով տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության կարևորությունը՝ կողմերն ընդգծել են Եվրոպայի սոցիալական խարտիայի շրջանակում իրականացված աշխատանքների դերը․ շեշտվել է նաև համագործակցության զարգացման ներուժի առկայության ու այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդնման կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։Ավելին16:4507.11.24 -
ՄիջազգայինԹրամփի թշնամանքը. Իրանի հանդեպ կոշտ ուժը վերադառնում է Սպիտակ տունԹրամփի վերադարձով կոշտ ուժի քաղաքականությունն է վերադառնում Սպիտակ տուն՝ Թեհրանի համոզմամբ: Իրանում լավ հիշողություն չունեն Դոնալդ Թրամփի կառավարման առաջին շրջանից, որի ավարտին սպանվեց Իրանի ազգային հերոս Ղասեմ Սոլեյմանին: Այդ օպերացիան ԱՄՆ ռազմաօդային ուժերն էին վարում: Հիմա էլ Վաշինգտոնի աջակցությամբ Իրանի թշնամի Իսրայելը Գազայում Իրանի կողմնակից «ՀԱՄԱՍ»-ի դեմ է պատերազմում:Ավելին16:3007.11.24 -
ՔաղաքականՀույս ունենք՝ Թուրքիայի հետ հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը․ ԿոստանյանՀայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը»,-ասաց Կոստանյանը: Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել: Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2022 թվականից, սակայն այն դեռևս կյանքի չի կոչվել:Ավելին16:2007.11.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը․ «Ազատություն»Ազգային ժողովի նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ դրանով է զբաղված:Ավելին16:0907.11.24 -
ՀասարակականՆոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի առաքելական եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթքՆոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին16:0007.11.24 -
ՀասարակականՆոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնու ձոր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 46-ամյա Ռուբիկ Ս.-ի վարած «Ford Focus», 68-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Opel Astra» և 63-ամյա Վրեժ Մ.-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:Ավելին15:4507.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ռուսական հետախուզություն. Հայաստանին մղում են ազգային ինքնասպանությանՀայլուր 15։30 Ռուսական հետախուզություն. Հայաստանին մղում են ազգային ինքնասպանությանԱվելին15:3007.11.24 -
ՔաղաքականԳլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները:Ավելին15:2607.11.24 -
Հասարակական«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներԱյս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:Ավելին15:1807.11.24 -
ՔաղաքականԱԳՆ-ը չի պատասխանում՝ Բաքվի հետ քննարկվո՞ւմ է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը․ «Ազատություն»Արտգործնախարարությունը կոնկրետ չի պատասխանել «Ազատության» հարցմանը, արդյո՞ք Խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման շրջանակներում Բաքվի հետ համաձայնեցվել կամ քննարկվում է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը միջազգային դատարանից հետ կանչելու հարցը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Հայաստանի դիրքորոշումների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հոդվածների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով և ողջամիտ ժամկետներում տեղեկացվում է»։ Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հարցրել էինք, եթե Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային դատարաններից այդ երկրի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը, արդյոք Բաքուն էլ նույն սկզբունքով հետ կկանչի՞ Հայաստանի դեմ ներկայացված հայցերը։ ԱԳՆ -ից այս հարցին էլ ի պատասխան նշել են՝ «խաղաղության պայմանագրի հոդվածները հիմնված են լինելու փոխադարձության սկզբունքի վրա»։Ավելին15:0807.11.24