Լրահոս
2024-11-07
-
ՔաղաքականՄի քիչ մտածել է ու համաձայնել. անսպասելի նախարար նշանակված Սրբուհի Գալյանը պատրաստ է կրել բեռըԱրդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո իր նշանակման մասին մանրամասներ է պատմել լրագրողներին, ասել է, որ իր համար անսպասելի է նշանակվել արդարադատության նախարար: Նրա համոզմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:Ավելին21:2007.11.24 -
ՔաղաքականՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Արքեպիսկոպոս Յան Գրաուբները ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին21:1507.11.24 -
ՍպորտՄեսսին և Բարսելոնան կրկին կվերամիավորվե՞ն. հայտնի են մանրամասներ«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Gol Digital-ը։ Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին 2026 թվականի սկզբին կրկին կարող է դառնալ «Կապտանռնագույնների» խաղացող՝ ազատ գործակալի կարգավիճակով կարճաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ։ Նշվում է, որ Լեոն ցանկանում է լավ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում դարձել է 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Լեոյի գործող պայմանագրի ժամկետը ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջը, փոխանցում է Armsport-ը։Ավելին21:0207.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացըԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին: Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության նախաձեռնողական քայլերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:Ավելին20:5307.11.24 -
Հասարակական350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետումՀյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։Ավելին20:4507.11.24 -
Զինված ուժերՔննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերՆոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ:Ավելին20:3507.11.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ռուսների ուժգին գրոհները ուկրաինական ճակատում. Թրամփը խառնո՞ւմ է Եվրոպայի պլաններըՀայլուր 20։30 Ռուսների ուժգին գրոհները ուկրաինական ճակատում. Թրամփը խառնո՞ւմ է Եվրոպայի պլաններըԱվելին20:3007.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:Ավելին20:2407.11.24 -
ՄիջազգայինԶելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ ի՞նչ են քննարկելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Զելենսկին ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ Թրամփի տպավորիչ նախընտրական արշավի շնորհիվ: «Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին նրա պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա կարողացավ այս հաջողությունը գրանցել իր ապշեցուցիչ ընտրարշավի շնորհիվ։ Գնահատանքի խոսքեր ասացի նաև նրա ընտանիքին և թիմին՝ իրենց հիանալի աշխատանքի համար»,- «X» իր էջում հայտարարել է Զելենսկին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ամուր և արդյունավետ երկխոսությունը՝ խթանելով համագործակցությունը։ Զելենսկին ընդգծել է ԱՄՆ ուժեղ և վստահ առաջնորդության կարևորությունը՝ ապահովելու խաղաղություն և արդար աշխարհ։Ավելին20:1307.11.24 -
ՀասարակականԿոտայքում բախվել են բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ բախվելով գազատար խողովակների հենասյուներին, կոտրելով դրանցից մի քանիսը: Մինչ փրկարարները աշխատանքներ էին կատարում վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու ուղղությամբ, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները մի քանի անգամ բուժօգնություն ցուցաբերեցին վարորդին: Վերջինը տեղափոխվեց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին20:0207.11.24 -
ՔաղաքականԳերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Սիմիդյանը՝ դեսպանինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։ «Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,- նշել է նախարարը։ Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։ «Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,- նշել է նախարար Սիմիդյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։ Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։ Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։ Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։ Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով։Ավելին19:5007.11.24 -
ՔաղաքականՀայ-իրանական գրանդիոզ նախագծեր ու ընդհանուր տագնապներ. Կապանում փորձագիտական հավաք էՀայաստանում Իրանի դեսպանը Կապանում վերահաստատել է պաշտոնական Թեհրանի հայտնի դիրքորոշումը՝ անթույլատրելի է օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում: Մեդհի Սոբհանին համոզմունք ունի, որ որոշ թշնամիներ, տարածաշրջանի վիճակի լարվածությունից օգտվելով, կփորձեն ապահովել իրենց շահերը։ Իրանցի դիվանագետը հրաժարվել է արձագանքել ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրության մասին «Հայլուր»-ի թղթակցի հարցին:Ավելին19:4507.11.24 -
ՔաղաքականԲուդապեշտում Փաշինյանը «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը հանդես է եկել ելույթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Ավելին19:4107.11.24 -
ԻրավականՊաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք: Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9.600.000 ՀՀ դրամ տուգանքի գումար: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1.800.000 ՀՀ դրամ տուգանքի գումար: Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3007.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Արագածոտնում․ այրվել է անասնակերՆոյեմբերի 7-ին, ժամը 14:25-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել է մոտ 550 հակ կուտակած անասնակեր։Ավելին19:2007.11.24 -
ՔաղաքականՄիրզոյանը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերիԲուդապեշտ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։Ավելին19:1007.11.24 -
ՔաղաքականԿամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանըՆոյեմբերի 6-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչները, ՖՀՀԿ անվտանգության հարցերով կցորդը, Ֆրանսիայի դեսպանության օպերատիվ անվտանգության խորհրդականը և միջազգային տեխնիկական փորձագետը: Հանդիպմանը ներկա էր նաև ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Կամո Ցուցուլյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի հետ բազմամյա բարեկամական հարաբերությունների, ձևավորված արդյունավետ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար: ՓԾ տնօրենը ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները և շեշտել, որ կարևորում է ֆրանսիացի փորձագետների աջակցությունը ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ոլորտների առաջնահերթությունները: Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինության ներկայացուցիչ Դորդհայնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը՝ նշելով, որ բարձր պատրաստվածություն ունեցող ֆրանսիացի փորձագետի Հայաստանում գտնվելը միտված է ՆԳ նախարարությունում իրականացվող ներկայիս բարեփոխումներին աջակցելուն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում բնակչության պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանին սպառնացող աղետներին, մասնավորապես՝ անտառային հրդեհներին և ջրհեղեղներին։ ՓԾ տնօրենը ներկայացրել է 2024 թվականի մայիս ամսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի պատճառած վնասները՝ անդրադարձ կատարելով Փրկարար ծառայության ստորաբաժանումների գործունեությանն ու բարձր պատրաստվածությանը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ճգնաժամային կառավարման համակարգի բարելավման հետ կապված հարցեր։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ ՆԳՆ կազմում գործում է երկու կենտրոն՝ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է այս երկու կենտրոնների միավորումը՝ կառավարման գործընթացը մեկ կետից ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա արդյունավետորեն կազմակերպել փոխլրացնող և մասնագիտական աշխատանքը։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կազմում գործող ուսումնական հաստատությունները մեկ միասնական կրթահամալիրի շրջանակում միավորելու հարցին։ Հանդիպման ավարտին հյուրերը եղել են ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել ստորաբաժանման կառուցվածքին, գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին:Ավելին18:5807.11.24 -
ՔաղաքականՈւ՞ր են Մարտունու ԲԿ-ի միլիոնավոր դրամներն ու թանկարժեք գույքը. Yerkir.am2. Հարցին՝ 14 մահճակալները ո՞ր բաժանմունքում են ավելացրել, ԱՆ-ն պատասխանում է, որ դա արտակարգ իրավիճակներում ծառայություններ մատուցելու համար է և կոչվում է ընդհանուր նշանակության բաժանմունք, որը ծավալվել է նկուղային հարկում: Փաստենք, որ արդեն շուրջ 5 ամիս է, ինչ մարտունեցի երեխաները հոսպիտալիզացվում են այդ նկուղային հարկում, այլ ոչ նրանց համար նախատեսված մանկական բաժանմունքում: Հարց է առաջանում՝ եթե Մարունիում մանկական ինֆեկցիաների առումով արտակարգ իրավիճակ է (ելնելով նախարարի պատասխանից), ապա ինչո՞ւ չկա պատկան մարմինների կողմից, օրինակ, կառանտին հայտարարելու որոշումներ, ի՞նչ վիրուս է «թևածում» Մարունիում և ստեղծում արտակարգ իրավիճակ: Իսկ եթե մարտունեցի երեխաներին նկուղում բուժելու որոշումը նախարարի, մարզպետի և ԲԿ-ի տնօրենի քմահաճույքն է, ապա ո՞վ է թույլ տվել նրանց կայացնել նման որոշում և մարտունեցի երեխաներին բուժել նկուղում՝ խախտելով մի շարք սանիտարական նորմեր: Իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը հավանաբար զբաղված է նախարարին հաճոյանալով, այս և այլ խախտումների լուռ ականատեսն է:Ավելին18:4807.11.24 -
ԻրավականԻնքնասպանության փորձ՝ Արթիկ ՔԿՀ-ում․ ArmLurԱրթիկի բանտում կալանավորը նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։10-ին, փորձել է ինքնասպանություն գործել՝ սավանով խցի առաստաղի լուսամուտի ճաղերից կախվելով։Ավելին18:4207.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանն Էրդողանի հետ նորից նկարվել է. վազք ու հրճվանք՝ տխրահռչակ ԲուդապեշտումՀայլուր 18։30 Փաշինյանն Էրդողանի հետ նորից նկարվել է. վազք ու հրճվանք՝ տխրահռչակ ԲուդապեշտումԱվելին18:3007.11.24