Լրահոս
2024-11-08
-
ՀասարակականՈ՞ր հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3008.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։Ավելին09:2508.11.24 -
ՔաղաքականԱռաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվումԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այս փոփոխությունը կբացառի ներկայումս առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։ Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։ Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։ Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝ «Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան»։ Այսպիսով, պատգամավորները առաջարկում են հանել հետևյալ քառատողը՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի»։ Նշվում է, որ այս տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա հստակեցնել օրհներգի պաշտոնական տարբերակի և դրա կարճ տարբերակի օգտագործման դեպքերը՝ ավելի հստակ սահմանելով ազգային խորհրդանիշի կիրառման կարգը։Ավելին00:0508.11.24
2024-11-07
-
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին23:5707.11.24 -
Ժամանց1-1,5 մլն դոլար. Sotheby’s-ը կպչուն ժապավենով պատին ամրացված բանանով ինստալյացիան աճուրդի կհանիԻտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց ինստալյացիան՝ կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը, Նյու Յորքում կհանվի աճուրդի և կարող է վաճառվել 1,5 մլն դոլարով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը: Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը վաճառքը կկազմակերպի նոյեմբերի 20-ին՝ ենթադրաբար 1-1,5 մլն դոլար գնով: Գնորդը կստանա բանան, կպչուն ժապավենի մի գլանակ, իսկության վկայագիր և ինստալյացիայի տեղադրման հրահանգներ: Կատելանի այս գործն առաջին անգամ ներկայացվել էր 2019-ին Մայամիում Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի շրջանակում: Այն ժամանակ Կատելանը խոստովանել էր, որ բանանը գնել է 30 ցենտով. ավելի ուշ ինստալյացիան վաճառվել էր 120,000 դոլարով՝ միջազգային մամուլում բուռն քննարկումներ առաջացնելով ժամանակակից արվեստի ընկալման և արժևորման մասին:Ավելին23:4407.11.24 -
ՀասարակականԵրևանում՝ «Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում, խոշոր հրդեհ է բռնկվել. կա վիրավորՆոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի տակ հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Ժամանում են նաև Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվում է, որ հրդեհ է բռնկվել կամրջի տակ գտնվող փայտե տնակում, իսկ հրդեհի հետևանքով մի քաղաքացի ձեռքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա պարեկների, փրկարարների օգնությամբ նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։Ավելին23:3807.11.24 -
ԻրավականՍյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներՀոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է։ Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ալյոշա Մ․-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ․-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ․-ի և 29-ամյա Արթուր Ա․-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ․-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ․-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ․-ին, իսկ Դավիթ Մ․-ի կողմից Ալյոշա Մ․-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին: Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն: Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալյոշա Մ․-ն «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։Ավելին23:2607.11.24 -
Քաղաքական«Նոր ռեկորդ ենք գրանցել»․ Հայկ ՄարությանՍիրելի երեւանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել։ Այս մասին հայտնում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ ««Մեր առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրություն է դրել ևս 4420 մարդ։ Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 հազար 315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտվանից սպասեք մեզ Երևանի փողոցերում։ Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար չենք մոռանում զանգել 094 19 99 55 համարով»,-նշել է նա։Ավելին23:1707.11.24 -
ՀասարակականՁորաղբյուր գյուղի կամրջին բեռնատարներ են բախվել. կա տուժածՆոյեմբերի 7-ին՝ ժամը 17։10-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են KamAZ (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1990 թ․) և Shacman (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․) մակնիշների բեռնատարները․ KamAZ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է և առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները KamAZ մակնիշի բեռնատարի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:Ավելին23:0707.11.24 -
ՀայաստանՎստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ ԹրամփինԱրամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: Արդարեւ, դուք Ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ: Նաեւ վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները: Վստահ կրնաք ըլլալ, Պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ Ձեզ՝ Ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ: Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»։Ավելին22:5807.11.24 -
ՄիջազգայինԱյրված տներ՝ Կիևում, լարված իրավիճակ՝ ռազմաճակատում. ե՞րբ կկանգնեցնի պատերազմը ԹրամփըՌուսական ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել Կիևն ու Օդեսան: Ուկրաինական կողմը հայտնում է բնակելի շենքերի և բուժհաստատության վնասվելու մասին: Ռազմաճակատում էլ հանգիստ չէ իրավիճակը: Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարը Կուրսկ ներխուժած ուկրաինացիների վատ դրության մասին է հայտնել:Ավելին22:5007.11.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:Ավելին22:3807.11.24 -
ՄիջազգայինՍարսափ-ավտոբուսը և մարդիկ՝ երկու չարիքի ձեռքում. Գազայի մեծ աղետը և մահաբեր հրթիռներ՝ Լիբանանի վրաԱնհանգիստ գիշեր են անցկացրել Բեյրութի հարավային շրջանների բնակիչները: Իսրայելի ուղղությամբ «Հըզբոլլահ»-ի մահացու հարվածներին Թել Ավիվը պատասխանել է՝ 25 հրթիռ Բեյրութ ուղարկելով: Վնասվել է Բեյրութի օդանավակայանը: Սարսափ պատմություններ են պատմում պաղեստինցիները, որոնց Կարմիր մահիկը տարհանել է Գազայի Խան Յունիս բնակավայրից:Ավելին22:3007.11.24 -
ՔաղաքականԷստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործումԲուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել աջակցությունը և կիսել իր կուտակած փորձն ու գիտելիքները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերին։ Էստոնիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։Ավելին22:2507.11.24 -
ՀասարակականՔաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՆոյեյմբերի 7-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Ս.-ին (ծնված 1985 թ․) պատգարակով (մոտ 70 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին22:1507.11.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Բուդապեշտի հանդիպումներից տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այլ հանդիպումներ Բուդապեշտում»։Ավելին22:1007.11.24 -
ՔաղաքականՆորից Էրդողանի կողքին, կրկին հեծանիվի վրա. Փաշինյանն իրեն լավ է զգում ՀունգարիայումՆիկոլ Փաշինյանը նորից նկարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս անգամ հանդիպել են տխրահռչակ Բուդապեշտում, որտեղ 2004 թվականին ադրբեջանցին կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայի մայրաքաղաքում նաև հեծանվավազքից հրճվանք է ապրել Նիկոլ Փաշինյանը:Ավելին22:0007.11.24 -
Արտաքին քաղաքականությունԱնընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասինՀայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Դեսպանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջում կիսվել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառմամբ, որը որոշակի կրքեր է բորբոքել հայ հասարակության շրջանում։ Ի՞նչպես կմեկնաբանեք այն։ -Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ 2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել են որակապես նոր մակարդակի վրա, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։ Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս ֆեյսբուքի էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որում Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։ Վրաստանի նախագահի հրապարակումից որոշ ժամանակ անց վրացական տուրօպերատորը խմբագրել էր իր ռեպորտաժը՝ նշելով, որ տուր են կազմակերպում դեպի Հայաստան։Ավելին21:5207.11.24 -
ՄիջազգայինԱհեղ դատաստանի են սպասում Իրանում Թրամփի 2-րդ գալուստից հետո. Մոհամադը համաձայն չէ Մարիամի հետԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփից լավ բան չեն սպասւոմ Իրանի տարեց քաղաքացիները: Նրանք կարծում են, որ Իրանին նոր պատժամիջոցներ են սպասվում: Մինչդեռ երիտասարդները հույս ունեն, որ Թրամփը կարող է վերջ տալ երկու գերտերությունների հին թշնամանքին:Ավելին21:4307.11.24 -
ՄիջազգայինԳերմանիայի նախագահը պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ ընտրություններ անցկացնելԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Հիմա ժամանակը չէ տակտիկական հնարքների և խաբեության համար, այլ ժամանակն է խելամտության և պատասխանատվության»,- նշել է Շտայնմայերը։ Վերջերս Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներից՝ նշելով, որ այդ քայլը անհրաժեշտ էր երկրի վնասից խուսափելու համար։ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։Ավելին21:3207.11.24